
ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
- Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:

Դե, իսկ քանի որ հասարակության համար քեֆ կազմակերպել կարող են միայն օրինական, վտահելի, հանրայնորեն ընդունելի, այլ կերպ ասած` լեգիտիմ իշխանությունները, ապա ներկայիս հայաստանյան իշխանություններին մնում է միայն ապահովել պնակներ: Բանն այն է, որ քեֆի ժամանակ պնակը պետք է լիքը լինի, իսկ դատարկ պնակ մատուցելը որեւէ իշխանության համար դժվարություն չի ներկայացնում, առավել եւս` եթե այն շատ լավ գիտի, որ հասարակության մեջ կան, ընդ որում` բավական մեծ թիվ կազմող խմբեր, որոնք պատրաստ են լիզել իշխանության մատուցած անգամ դատարկ պնակները: Ինչի մասին էր այս ամբողջ նախաբանը: Հասարակական պալատի, որի ստեղծման մասին հայտարարվեց մի քանի օր առաջ: Ինչպես տեսնում ենք, Հայաստանում Ռ.Քոչարյանը Պուտինի օրինակով վարչապետ չդարձավ, բայց Ս.Սարգսյանը Պուտինի օրինակով հասարակական պալատ է ստեղծում: Թեեւ պետք չէ զարմանալ, եթե պարզվի, որ այդ պալատն իրականում ստեղծում է Ռ.Քոչարյանը, որպեսզի հետո ինքն էլ գլխավորի այն կամ թեկուզ եւ չգլխավորի, քանի որ կարեւորը անձամբ գլխավորելը չէ, ինչպես ցույց տվեց նոր կառավարության կազմավորման պրոցեսը, ի դեմս որոշ նշանակումների: Հասարակական պալատի ստեղծումը իշխանությունները, բնականաբար, ներկայացնում են որպես հասարակության հետ երկխոսելու, հասարակության կարծիքը հաշվի առնելու ցանկության արտահայտություն: Սակայն ընդամենը մի փոքր տրամաբանելու դեպքում պարզ է դառնում, որ այդ հիմնավորումն ուղղակի մտացածին է, եւ դրա հիմնական նպատակը հասարակությանն ընդամենը օփիումի (առանց որեւէ ենթատեքստի) հերթական խմբաքանակ մատուցելն է: Ամեն ինչ շատ ավելի պարզ է: Որեւէ իշխանություն եթե ցանկանում է որեւէ երկրում հաշվի առնել սեփական հասարակության կարծիքը, ապա դրա համար ամենեւին կարիք չունի ստեղծել հասարակական, հասարակաց կամ որեւէ այլ կարգի պալատներ: Ոչինչ ստեղծել պետք չէ: Պետք է պարզապես հարգել արդեն ստեղծված Սահմանադրությունն ու օրենքները, չկեղծել ընտրությունները, հարգել ժողովրդի իրավունքներն ու ազատությունները, մարդկանց չձերբակալել իրենց քաղաքական հայացքների ու համոզմունքների համար կամ չահաբեկել ոստիկանությամբ, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել բոլոր այն պետական պաշտոնյաներին, ովքեր գերազանցում են օրենքով իրենց տրված լիազորությունը, առավել եւս` դարանակալ կրակ են բացում քաղաքացիների վրա, մեկ էլ պատասխանատվության կանչել այն պաշտոնյաներին, ովքեր տալիս են նման հրաման: Աշխարհը դեռ չի հնարել հասարակության հետ երկխոսության ավելի պարզ եւ հանրամատչելի, ամենակարեւորը` շոշափելի եւ արդյունավետ տարբերակ: Այդ տարբերակը հենց այն «քեֆն» է, որ օրինական իշխանությունները կարող են մատուցել հասարակությանը: Իսկ հասարակական պալատների ստեղծումը, ընդամենն այն պնակն է, որով հասարակությանը խաբում են, պարզապես ընդլայնում են այդ խաբեության շրջանակները: Այսինքն, եթե մինչեւ այս, խաբեության, մոլորությունների եւ ապատեղեկատվության պատասխանատվությունը առավելապես ընկնում էր իշխանությունների վրա, ապա հասարակական պալատի ստեղծումով այդ պատասխանատվությունը դե ֆակտո եւ նաեւ դե յուրե դրվում է հասարակության մի մասի վրա: Այսինքն` այլեւս անհեթեթ օրենքների, իրավունքներն ու ազատությունները սահմանափակող նախագծերի համար պատասխանատու են լինելու ոչ միայն իշխանությունները, որոնք մշակել են ու ընդունել այդ օրինագծերը, այլ նաեւ հասարակության այն խավը, որը անդամակցելու է հասարակական նոր ստեղծվելիք պալատին: Իհարկե, տեսականորեն հնարավոր է, որ պալատը իշխանությունների շատ ու շատ նախաձեռնություններ, որոնք հակասում են հանրային շահին, մերժի` չդառնալով հերթական դակիչը գործադիր իշխանության ձեռքին: Սակայն, այդ դեպքում նորից գալիս է վերը բարձրացված հարցը: Եթե իշխանություններն ունակ են իրենց կողքին ունենալ մի հասարակական, իսկապես հասարակական մարմին, որը իրապես կներկայացնի հասարակության տրամադրությունը, ոչ թե էստրադային աստղերի, պետականամետ մտավորականների, գրողների, նկարիչների, գիտնականների եւ բժիշկների կարծիքը, ապա այդ դեպքում նրանք ունակ կլինեին նախեւառաջ հարգել երկրի օրենքները: Իսկ եթե ունակ լինեին դա անել, ապա բոլորովին կարիք չէր լինի ստեղծել հասարակական պալատ կամ նման մի բան: Միայն այդ պարզագույն դիտարկումը բավական է գրեթե վտահ լինելու համար, որ նոր ստեղծվելիք մարմինն ընդամենը լինելու է քծնանքի եւ շողոքորթության նոր մի կենտրոն, երեւի թե ի շարս այն ֆինանսական, առողջապահական, տուրիստական, մշակութային եւ այլ կենտրոնների, որ մտադրվել է Հայաստանում ստեղծել նոր կառավարությունը: Ավելորդ է արդեն նշել, որ նույն հասարակական պալատը Ռուսաստանում բացարձակապես չի ընդդիմացել նախագահ Պուտինի որեւէ որոշման, իսկ եթե որեւէ բանի ընդդիմացել է, ապա միայն այն դեպքում, երբ դա եղել է Պուտինի շահին համապատասխան: Պետք չէ մեկ վայրկյան անգամ կասկածել, որ նույնը լինելու է Հայաստանում եւ ըստ էության խնդիրն այն է, որ պետության եւ ժողովրդի դեմ ուղղված հանցագործություններն այս անգամ ծրագրվելու եւ իրականացվելու են հասարակության անունից: Իսկ իրականում պալատը հասարակության հետ կապ է ունենալու այնքանով, որքանով որ հասարակության հետ կապ ունեն, ասենք, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Հրանտ Թոխատյանը, Ռադիկ Մարտիրոսյանը, Կարինե Նալչաջյանը, Զորի Բալայանը, Նավասարդ Կճոյանը եւ այդ մարդկանց շատ ու շատ գործընկերներ, որոնք քսան օր շարունակ իշխանություններին օգնում էին հասարակությանը արտակարգ ռեժիմում համոզել, որ ինքը խուլիգան է, վանդալ, ամբոխ, թմրամոլ, հարբեցող, դավաճան: Բայց, ինչպես երեւում է, իշխանություններին դուր չի եկել այդ ջանքի արդյունքը: Եվ բնական է, ինչպես կարող էր դուր գալ, եթե նրանց այդ ջանքը լիովին հակառակ էֆեկտն էր տալիս, եւ հասարակությունը ոչ թե համոզվում էր, որ ինքը վատն է, այլ ավելի էր վստահ լինում այն հարցում, որ, մեղմ ասած, վատը իշխանություններն են: Հետեւաբար նրանք դատարկ պնակից ավելիի արժանի չեն, քանի որ այդ մարդիկ, որոնք անկասկած կազմելու են նոր հասարակական պալատի «սերուցքը», իրականում, ոչ թե օգնում էին, այլ էլ ավելի հեղինակազրկում իշխանություններին, թեեւ, իհարկե, կարծես թե անհնար է ավելի հեղինակազրկել հայաստանյան իշխանություններին:
- Արամ Ամատունի
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
ՄՈՌԱՑՎԱԾ, ՎԱՂՈՒՑ ՄՈՌԱՑՎԱԾ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ...
ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌԻ, ՀՈԲԵԼՅԱՆԻ, ԽԱՌՆԱԿ ԱՇԽԱՐՀԻ ԵՒ ԷԼԻ ՈՐՈՇ ԲԱՆԵՐԻ ՄԱՍԻՆ: ՄՈՏ 30-ԱՄՅԱ ՀԵՌՎԻՑ ՍԿՍԱԾ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

