
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
- Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում է` աշխատանքից զրկելով, ոստիկանություն բերման ենթարկելով կամ էլ «լավագույն դեպքում»` ճաղերի ետեւ ուղարկելով:

«Ուրբաթ» ակումբում երեկ ասուլիս էին հրավիրել իրենց, ըստ էության, քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու համար աշխատանքից հեռացված ԱԳՆ չորս աշխատակիցները` ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության պետ, ԱԳՆ մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, ԱԳՆ Ամերիկայի եւ Կանադայի բաժնի վարիչ Կարինե Աֆրիկյանը, ԱԳՆ ՆԱՏՕ-ի բաժնի վարիչ Մարթա Այվազյանը, ԱԳՆ Եվրոպայի վարչության խորհրդական Առաքել Սեմիրջյանը, ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության բաժնի վարիչ Վարսենիկ Բաղդասարյանը եւ նրանց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը: Ինչպես հայտնի է, նշված չորս դիվանագետները փետրվարի 24-ին հայտարարությամբ էին հանդես եկել` միանալով այն չորս դեսպանների (ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Բայբուրդյան, Իտալիայում, Իսպանիայում եւ Պորտուգալիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռուբեն Շուգարյան, Ղազախստանում եւ Ղրղզստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Լեւոն Խաչատրյան, Ուկրաինայում եւ Մոլդովայում ՀՀ դեսպանության արտակարգ եւ լիազոր դեսպանորդ Ռազմիկ Խումարյան) հայտարարությանը, որում իրենց մտահոգությունն էին հայտնել երկրում տիրող իրադրության կապակցությամբ եւ աջակցություն հայտնել «իր ազատության, արդար ընտրության իրավունքի պաշտպանության համար պայքարի ելած» մեր հայրենակիցներին: Հայտարարության հաջորդ օրն իսկ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն աշխատանքից ազատել էր իր ղեկավարած գերատեսչության չորս դիվանագետներին` իր այդ որոշումը հիմնավորելով նրանով, թե վերջիններս խախտել են «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Ըստ օրենքի` դիվանագետը զբաղեցրած պաշտոնից հեռացվում է, եթե իր ծառայողական դիրքն ու աշխատանքային միջոցներն օգտագործում է կուսակցությունների, հ/կ-ների շահերի եւ այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնելու համար: Աշխատանքից հանիրավի հեռացված չորս դիվանագետներն իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու համար դիմել են Վարչական դատարան, ուր արդեն տեղի է ունեցել նախնական նիստը, որի ընթացքում պատասխանող կողմը որպես դիվանագետներին աշխատանքից հեռացնելու պատճառ ներկայացրել է նրանց փետրվարի 23-ի հայտարարությունը: Այդ, այսպես ասած, անմեղ հայտարարության մեջ ԱԳՆ աշխատակիցներն իրենց մտահոգությունն են հայտնում «հանրապետությունում ձեւավորված ներքին ու արտաքին անցանկալի մարտահրավերներով հղի իրավիճակի կապակցությամբ», իրենց վրդովմունքը հայտնում «ընտրական գործընթացի խախտումների առնչությամբ»: Փաստաբան Լեւոն Բաղդասարյանը հայտարարեց, որ հասարակական հնչեղություն ստացած այս գործը սխալ է ներկայացվել Վարդան Օսկանյանին ու թյուրիմացության մեջ գցել վերջինիս: Իմ վստահորդները միացել են իրենց գործընկերների հայտարարությանը, այսինքն` նոր բան նրանք չեն ասել: Վարչական դատարանում տեղի է ունեցել նախնական դատական նիստը, ներկայացվել են գործի հետ կապված բոլոր ապացույցները եւ չկա մի ապացույց, որով հիմնավորվի, որ դիվանագետներն իրենց աշխատանքային միջոցներն օգտագործել են կուսակցությունների շահերի համար եւ հայտարարության մեջ չեք գտնի որեւէ բառ կամ արտահայտություն որեւէ կուսակցության հարելու կամ այլ քաղաքական գործունեություն իրականացնելու մասին: Դիվանագետներին ազատել են զբաղեցրած պաշտոններից` անգամ չցանկանալով գրավոր բացատրություն պահանջել, որով եւս մեկ անգամ ապացուցվում է, որ չկա վերջիններիս կողմից կատարված այն խախտումը, ինչի համար նրանցից պետք է գրավոր բացատրություն պահանջվեր»: Վլադիմիր Կարապետյանն իր խոսքում ասաց. «Մեր հարազատ գերատեսչության ներկայացուցիչները շարունակում են որոնել նոր ռեսուրսներ, մեզ դուրս թողնելու արտաքին գործերի նախարարությունից: Փոխանակ նշվեր, որ դեռեւս փետրվարի 24-ին ճիշտ գնահատական եւ ճիշտ կանխատեսումներ էին տրվել դիվանագետների կողմից, այսօր ԱԳՆ-ն պայքարում է մեր դեմ»: Վերջինս համոզմունք հայտնեց, որ շահելու են դատն ու իրենց հայցը շատ լավ նախադեպ կարող է լինել պետական այն ծառայողների համար, ովքեր իրենց ղեկավարների անիրավ որոշումների զոհն են դարձել: Այն հարցին, թե ինչով է հիմնավորվում հայցատուների այդ լավատեսությունը, եթե նկատի ունենանք, որ դատարաններն այսօր արդար դատավճիռներ կայացնելու փոխարեն զբաղվում են «գործ թխելով», փաստաբանը պատասխանեց. «Ցանկացած գործի հետ կապված պետք է ունենալ հավատ, վստահություն դատական մարմինների նկատմամբ: Կարծում եմ, որ արդարադատությունը պետք է հաղթի»: Իսկ եթե ստացվի այնպես, որ Հայաստանի սահմաններից ներս արդարադատությունն այդպես էլ չհաղթի, դիվանագետները կդիմեն Եվրոպական դատարան: Դիվանագետների հայցը Վարչական դատարանում կլսվի մայիսի 14-ին, ժամը 10-ին:
- Հեղինե Մանուկյան
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

