
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
- Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:

Ու չնայած այն հանգամանքին, որ հրապարակը լիքն էր համազգեստավորներով, այն մեկնարկեց: Ես վաղուց է, որ լքել եմ մանկության իմ հեքիաթների աշխարհը, բայց այդ պահին ուզում էի կարծել, թե Ռուսաստանը մեզնից խլած ազատությունը ցանկանում է ետ վերադարձնել, մեր միջնաբերդի հետ միասին: Բայց իրականությունը, ավա՜ղ, չհապաղեց չթողնելու հավատալ այդ հեքիաթին: Մի խումբ համազգեստավորներ իրենց բարձրաստիճան վերադասների հետ, մեզ նկատելուն պես, փութացին մեր կողմ եւ սկսեցին կոպտորեն հրել, քաշքշել, պատռել պարզած պաստառները: Պնդում էին, որ հեռանանք այդտեղից, որ այդ տեղը մեզ համար արգելված է: Մենք ընդամենն ասացինք, որ Ազատության հրապարակը մեր տո՛ւնն է եւ այնտեղ հասարակական միջոցառում անելը օտարի մենաշնորհ չպետք է լինի, որ մե՛ր տանը կարել է նաեւ հայերեն երգել: Ինչեւէ, մենք կրկին համոզվեցինք, որ ոստիկանի համազգեստ կրողները, մեղմ ասած, հասուն չեն այնքան, որ արժանի լինեն հայ ոստիկանի կոչմանը: Երբ համազգեստավորների կողմից բռնի ուժի կիրառման արդյունքում մերոնք կամաց-կամաց նոսրացան, ակամայից դեմ դիմաց հայտնվեցի մի քանիսի հետ, որոնք ինձ հետ էլ նույն ոգով վարվելով` սկսեցին քաշքշել ու պնդել, որ հեռանամ: Երբ ես «լպիրշաբար» իրենց հայտնեցի, որ իմ սահմանադրական իրավունքն է ազատորեն գտնվել հասարակական վայրերում եւ ունկնդրել ռոք, դրանցից ամենաբարձրաստիճանը (նրանց՝ իրենց վերադասների նկատմամբ առանց այդ էլ խոցելի դիրքն է՛լ ավելի խոցելի չսարքելու նկատառումով այստեղ անուններ չեմ տա, բայց դրանք անպայման կտրվեն նրանց դատակոչելիս) բորբոքվեց, փրփրակալեց, հոխորտաց, ապա իր ստորադասին հրամայեց, որ ինձանից չհեռանա, ինձ հենց այդտեղ պահի, արգելի իմ տեղաշարժը` ինձնով հետագայում «զբաղվելու» նպատակով, եւ հեռացավ: Այնուհետեւ այն սպան, որին հրամայված էր ինձանից չհեռանալ, իմ կողմից «հրահրած», «սադրիչ» խոսակցությունից հետո թողեց գնաց, այդպիսով զանց առնելով իր վերադասի հրամանը (մեջբերումների տառացիությունը չեմ երաշխավորում, բայց բառացիությունը երաշխավորում եմ): Ես «դավադրաբար» ասացի. «Դու ոստիկան ես, չէ՞, իրավապահ կառույց, պետական մարմին», նա` թե «Հա, դու ինձ մի ասա` ես ով եմ»: Ես «չարակամորեն» շարունակեցի. «Հետեւաբար դու պետք է քո պահանջների իրավական հիմք ներկայացնես: Իմ իրավունքն է Ազատության հրապարակում ազատորեն շրջել, եւ ես բացարձակապես չեմ հասկանում, թե դուք ինձանից ինչ եք ուզում»: Նա հակադարձեց. «Քեզ հեսա կբռնենք կտանենք` կհասկանաս»: Երբ ես «նենգամտորեն» շարունակեցի. «Առանց իրավական հիմքի ինձ ոչ մի տեղ էլ իրավունք չունես տանելու», նա հանկարծ հայտնագործեց. «Դե, նայի, ես քեզ ասում եմ, եթե մի ուրիշ ձեւի կանգնես կտենաս` ինչ կլնի»: Իմ հարցը, թե «մի ուրիշ ձեւի կանգնելը» ունի՞, արդյոք, իրավական նկարագրություն, մնաց անպատասխան, եւ նա ինձ հսկելու հրամանը չկատարելով հեռացավ: Սկզբունքի համար մի քանի րոպե Իմ Ազատության հրապարակում, շրջելուց հետո` ինքնահաստատվելու համար որպես տանուտեր, ես իհարկե հեռացա: Հեռացա, որովհետեւ անազատության մեջ ռոքը չի կարող գոյել, կաշկանդված, արգելափակված ռոք չի լինում: Իհարկե դա բնավ էլ ռոք համերգ չէր, այլ հպատակների ղժղժոց, ու այնտեղ «տժժացող» սակավաթիվ «երիտասարդությունը» բոլորովին էլ ռոքերներ չէին: Ես, որ իրապես ռոքի սիրահար եմ, այնտեղ հավաքված, երկաթներով ծակծկված ու գունազարդված այդ սակավաթիվ «ռոքերներին» մեծահոգաբար հուշեմ, որ ռոքը էլեկտրական կիթառի ղժժոցի եւ թմբուկների դմբդմբոցի տակ գլուխը տմբտմբացնելն ու մայմունություն անելը չէ՛: Ռոքը հնչում է, երբ այն նախ քո սրտում է հնչում եւ այնտեղից հորդում է Ազատության տենչը` ողողելով ողջ մարմինդ ու շրջակա միջավայրդ, ու դու դառնում ես Ազատության մարմնացում: Մարմնապես Ազատության հրապարակում գտնվելը դեռ չի նշանակում, որ դու այլեւս ալբանացու «թատերական հրապարակում» չես: Ազատության հրապարակը նախ քո սրտո՛ւմ պետք է լինի, ու դու նախ քո՛ սրտի Ազատության հրապարակում պետք է լինես: Դրանից հետո է միայն, որ իմաստ ունի մարմնապես գտնվել Ազատության հրապարակում եւ ներծծվել Ազատության երաժշտությամբ: Մի՞թե բավարարված ես, երբ քեզ թուլափայ են գցում` զորքերով շրջափակված «ռոքի» սահմանափակ դոզաներ հրամցնելով: Ու՞ր էր քո միջի իրական ռոքերը՝ անազատություն չհանդուրժողը, երբ քո ռոքեր եղբայրներին ու քույրերին համազգեստավորները բռնի կերպով դուրս էին քշում իրենց իսկ տնից` արգելելով նրանց այդ «ռոքի» դոզան: Չնայած մարմնապես դու նրանց կողքին էիր, ընդամենը մեկ-երկու սերժաբոյ հեռավորության վրա, ինչպես Նիկոլը կասեր: Ձեզ հետ, թե առանց ձեզ, միեւնույն է՝ ՀԱՂԹԵԼՈՒ՛ ԵՆՔ: Եվ այն ժամանակ Հայ Ազգային Կոնգրեսի սրտում կուտակված ռոքը դուրս է հորդալու դեպի Ազատության հրապարակ, Հայաստանի Հանրապետություն եւ անդին: Հավաստիացնում եմ, որ ոչ միայն դուք հնարավորություն կունենաք հագուրդ տալու ռոքի ձեր ծարավին, այլ նաեւ այն համազգեստավորները: Ու բոլո՛րը: Ամեն:
- Տիգրան Խաչատրյան
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
ՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ ՍարգսյանՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ
Կարինե ԵղիազարյանՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

