
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
- Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ամենով, ինչը կուզեիր խնամքով թաքցնել, որովհետեւ ամոթ է... Ինչը կուզեիր իբր անթաքույց ցուցադրել` տեսեք-տեսեք...

...«Եռանդուն մարդկանց մի ցեղ, որ իրեն հիքսոս էր կոչում, հյուսիսի Արարատ երկրում պողպատը...- Ոչ, մի պարծեցիր: ...Ազնիվ Դիլբասին փնտրում է 1915-ին անհետ կորած իր Համազասպ հորը, Արուսյակ մորը, երկու միլիոն եղբայրներին ու...- Մի նվնվա: ...Մեկ-երկու տարի հետո թանգարաններ կդառնան Մեծամորը, Հառիճը, Շենգավիթը, Արմավիրը, Լճաշենը, Գլաձորը, Սյունիքը, Աղստեւի հովիտը, Սեւանի ջրերից ազատված տարածքները եւ, շատ հավանական է, ազատվելիք տարածությունները նույնպես: Չէ՞ որ օտարները մեր հանրապետությունը կոչում են թանգարան բաց երկնքի տակ: - Մի հեգնիր»... Չեմ պարծենում, չեմ նվնվում, չեմ հեգնում: Անխոս ընդունում եմ` ես այսպիսին եմ, սա եմ. ...«Խնդրվում է չմտնել վայրէջքի հրապարակ: Վայրէջքի հրապարակ մտնողները պատժվում են օրենքի ամենայն... Խնդրում եմ, մի մտեք վայրէջքի հրապարակ, արտասահմանից հյուրեր կլինեն, ամոթ է... Այ ախպեր ջան, էդ ու՞ր ես գնում, քեզ որ մի բան պատահի, ինձ վրա են խոսելու, չէ... ...Ախպեր, Վաղարշապատի վանքը կար, չէ՞: Վանքը այգի չի. ով էդքանը հասկանում է` ապրի: Վանքի տակը փորեցին` հասան նախաքրիստոնեական մեհյանին: Մեհյանի տակն էլ թող փորեն` հասնեն դարձյալ մեհյանի: Իրենց ինչ է եղել, բահ ու քլունգ էլ ունեն, գիտնական էլ են: Բա իմ խաղողի վազը ես ո՞նց տանեմ տնկեմ մեհյանի տակի խորանի տակ» ... Ինքդ քեզ քո բոլոր սեւ ու սպիտակ գծերով տեսնելիս սկզբում մի քիչ ամաչում ես, բայց միայն սկզբից: Հետո ինքնաճանաչումն է` խալխից ազգ տատանվող մարդախմբի մեջ ու դրանից դուրս: «Քո բոլոր ճակատամարտերն այլեւս տանուլ են տրված: Քո երկրից հաղթանակ տարած ոչ մի զորավար չի մեծարվել հաղթակամարով: Ոչնչացվել են կռվողների քո փոքրիկ խմբերը լեռներում ու կիրճերում: Դու ոչ մի հաղթանակ չունես: Քո պարզած սպիտակ դրոշները թշնամու մեջ չեն խաղացրել սրտառուչ հարգանք եւ հաշտության քո բանագնացները խեղդվել են թաց հռհռոցի մեջ: Քո երկիր մտել են ոչ թե փաղանգների կուռ սպառնալիքով կորզելու հավասարի քո դաշինքը կամ գնելու քո մեծահոգի չեզոքությունը, այլ թափթփված խուժանի խմբերով են եկել` կնիկ, ճարմանդ, կարպետ, ձի խլելու, արտ հրդեհելու: Պատառոտվել են նոր գնդեր գումարելու քո ծրագրերը: Բարձախեղդ է արվել որեւէ ելք փնտրելու քո մտմտուքը: Ուրկից որ գուցե հանեիր զրույցի հրեղեն թուրը` ճզմել են քո գանգի այդ մասը: Դու ջախջախված բանակի միավոր ես: Դու պիտի այն անես, ինչ անում են պարտված բանակները: Պարտված բանակները հաղթողների համար կանգնեցնում են իրենց պարտության հուշասյունը»... Ես տխրում եմ, ինչպես, երեւի, Նեֆզատ Ուստյուն, եթե տնքար բանաստեղծի նյարդը` խելացի դիվանագիտության շերտերի տակ, եւ նա վար դներ գրիչը եւ նայեր ինքն իր ներսը. եւ տխուր կասեր ինքն իրեն. բայց չէ՞ որ երբ մենք մորթում էինք նրանց` նրանք բաց աչքերով նայում էին մեր աչքերին եւ չէին հավատում, որ մորթում ենք... Ու եթե հանկարծ նեֆզատուստյունները որոշեին հուշել հայրենիքի դիվանագետներին խոսք բացել հայերին պատճառած վնասի մասին եւ վեհանձնաբար հանձն առնեին վնասի հատուցումը, ու՞մ են հատուցելու` դաշնակցականների՞ն, ռամկավարների՞ն, հնչակյանների՞ն, ընդհանուր բարեգործականի՞ն, Էջմիածնի կաթողիկոսարանի՞ն, Անթիլիասի՞ կաթողիկոսարանին, համայնավարների՞ն, թե՞ միավորված ազգերի կազմակերպությանը: Ու ի՞նչ կլինի, եթե հանկարծ փոխհատուցեն... Ահավոր տխուր է: Տխրելու հազար պատճառ կա, հազար առիթ: Վռամշապուհ արքան էլ տխրեց, երբ Մեսրոպ Վարդապետ Մաշտոցը բերեց հայոց գրերը: ...«- Լավ գիր է, - տխրեց Վռամշապուհը, - գեղեցիկ, էսպես ինքն իր համար: Ոչ ոքի ոչինչ չի հրամայում: Մեզանից ուրիշի ոչ մի պարտադրանք չի տանում: Ինքն իր համար կա` ներամփոփ, խոհուն եւ իր խորին եզրահանգումն ինքն իր մեջ մեռցնող: Սա Հայոց գիրն է: ճիշտ գիր է»... ճիշտ գրից չեմ վախենում, ինչպես չեմ վախենում ճշմարտության առջեւ կանգնելիս: Հրանտ Մաթեւոսյանից չեմ վախենում, ինչպես չեմ վախենում Աստծուց, որ գիտի ինձ, իմ սրտի խորհուրդը, իմ ծնվելիք միտքը: Ամենադժվարը կատարումի, ելույթի, ասմունքի ու կենդանի խոսքի մեջ Հրանտ Մաթեւոսյանին գտնելն ու ծանոթացնելն է: Աշոտ Ադամյանին հաջողվեց: Նաեւ` Դավիթ Մաթեւոսյանին, ով մատուցման կաղապարն էր փնտրել-գտել: Նաեւ` Վահագն Պապայանին, ով ներդաշնակել էր խոսքը երաժշտության հետ: Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսե-մենաներկայացումն էր: Ինչու՞ հենց այս ներկայացումը հենց այս օրերում: «Որովհետեւ հենց այս ներկայացումը` հենց այս օրերում, - պատասխանեց ներկայացման բեմադրիչը` Դավիթ Մաթեւոսյանը, - Կուզեի երկու հարյուր տարի հետո այս գործը առօրեական չլիներ, հաղթահարած լինեինք բոլոր բարդույթները, որ մեր ազգը պարբերաբար ինքն իր համար ետ է բերում, ոտքի կանգնեցնում, նորից ինքն իրեն թաղում: Եթե կարողանայինք Մաթեւոսյանի խոսքով հաղթել, եթե այս խոսքը իր հեղափոխող-հեղաշրջող նշանակությունը, դերակատարումն ունենար մեզ ու մեր հողը չսիրելու, պարբերաբար ինքնաոչնչացման մեր մտայնությունը, մտածելակերպը փոխելու...»... «Ինքնագիտակցության խնդիր է դրված, ինքնաճանաչման. մենք հա՞յ ենք, ո՞վ ենք, ի՞նչ ենք, ինչպիսի՞ն ենք..., - ասաց Աշոտ Ադամյանը, - Տեսակի քննությունը Հրանտի մեջ է մարմաջի նման: Ու էս ամեն ինչը Հրանտը կարողացել է սարքել խոսք հոգու հետ, եւ սրտից խորքից բխող խոսք: Մենախոսություն է, բայց խորապես զրույց ու դիալոգ: Երբ ինքդ քո դիմաց նստում ես եւ ամեն բան ասում` թե լավը, թե վատը»: Ճշմարտությունը, որ գտել եք եւ ուզել եք հենց դա փոխանցել-հասցնել հանդիսատեսին: «Հենց այնպես չի կարելի դժգոհել` չիմանալով ինչու: Հենց այնպես չի կարելի գովել` չիմանալով ինչու: Հենց այնպես չի կարելի ստեղծել` էլի չիմանալով ինչ: Միայն ու միայն մտքով, գիտակցաբար: Եվ մեծագույն ցանկությունը` իմանալ, թե «հիմա»-ն ինչից է բաղկացած: Դրա համար պիտի ամուր կանգնես էս փոքրիկ հողակտորի վրա, բաժակդ բարձրացնես, ասես` ես` ես եմ. ինչպես արել է Հրանտը»... Վերջում ի՞նչ ասաց Հրանտը, ո՞նց վերջացավ: «Ասաց` «Այս է ու կմնա այսպես, քանի դեռ բետոնը տասը կանգուն շերտով մինչեւ վերջին թիզը ծանրացել է այս ցնորական երկրի կավին: Եվ ինձ վրա: Եվ ձեզ վրա»:
- Մարինա Բաղդագյուլյան
ՄԵՐ ՄԱՍԻՆ ՈՒ ՄԵԶ ՀԱՄԱՐ
Մարինա Բաղդագյուլյան
Հրանտը... Ու ոչ ոք չի հարցնում. «Ո՞ր Հրանտը». մի Հրանտ կա: Եթե Հրանտ` ուրեմն Հրանտ Մաթեւոսյան, չես շփոթի... Անչար ու ճշմարտացի, պարզ ու խորունկ, կարդում ես, լսում, մեկ էլ ուրվագծվում ես դու ինքդ` այն ...ՄԵՂԱԴՐԱՆՔ
1
Այսօր Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում փորձ է արվում արդարացնել իշխանությունների կողմից բռնության գործադրման փաստը՝ ելնելով քաղաքական անհրաժեշտությունից եւ ներքին կայունությունը պահպանելու հրամայականից: ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
Մայիսի 10-ին, մեր մայրաքաղաքի օկուպացված միջնաբերդում՝ Ազատության հրապարակում, Երեւանում «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ պետք է կայանար ռոք համերգ: Ռոքը ազատության ծնունդ է եւ խորհրդանշում է ազատությունը:
...ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան
Դատելով մեր երկրի ետընտրական զարգացումների բնույթից` կարելի է եզրակացնել, որ քաղաքացիական դիրքորոշման ցանկացած դրսեւորում, անկախ այն բանից, թե այդ դիրքորոշումն ով կամ ինչ կերպ է արտահայտում, դատապարտվում ...ՍՆԱՆԿ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԴԱՏԱՐԿ ՊՆԱԿՆԵՐ...
Արամ Ամատունի
Ինչպես ասում են` քեֆ անողի քեֆը չի պակասի, իսկ պնակալեզների համար էլ` պնակը: Կամ` ինչպես ի տարբերություն հին հռոմեացիների, շատ հին հռոմեացիները կասեին` քեֆ կամ պնակներ հասարակությանը:
Դե, իսկ քանի ...ԶԻՆԱԴԱԴԱՐԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԻՑ 14 ՏԱՐԻ Է ԱՆՑԵԼ
Էմմա Գաբրիելյան
1994թ. ղարաբաղյան հակամարտության գոտում զինադադարի կնքմանը հասնելուն զուգահեռ Հայաստանի այն ժամանակվա իշխանությունները իրենց առջեւ նպատակ էին դրել` ռազմական հաջողություններն ամրապնդել նաեւ դիվանագիտական ...ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
«Մեկ տարի առաջ էր: Կանչեցին ոստիկանություն` որպես վկա հարցաքննության: Լուսամուտից գցեցին, սպանեցին, ասացին` ինքնասպանություն է գործել»:
Սա դետեկտիվ ֆիլմի սյուժե չի: Սա իրականություն է, որը մեր կյանքի ...ԴԱՏԱՎՈՐԸ ՓԱԽԱՎ ԴԱՀԼԻՃԻՑ`ՄՈՌԱՆԱԼՈՎ ԱՄԵՆ ԻՆՉ
Գագիկ Աբգարյան
Ամեն անգամ, երբ նայում ես դատարանների անվտանգությունը ապահովող ոստիկանական` օրըստօրե մեծացող ուժերին, հետեւում ես, թե ումի՞ց են նրանք պաշտպանում դատավորներին, զրուցում ես դատարանների շենքերի մոտ հավաքված ...ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԿՌԻՎ ՏՎՈՂԸ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ Է ԳՆՈՒՄ
Կարինե Հարությունյան
Վանատուր: Կարծում եմ` այսքանով արդեն ամեն ինչ ասված է. ամենօրյա հավաքներ` քաղբանտարկյալների ազատության համար, ինչպես նաեւ` հացադուլ:
...Վանատուրում երեկ անձրեւ էր: Համառ: Անզիջում: Անընդհատ: Բայց ...«ՀԸՄԻ ԷԼ ԻՆՁ ՔԸՆԸՆԻ...»
Հայաստանում գործող կառավարությունը բուռն եւ շինիչ գործունեություն է ծավալել: Բայց ոնց որ թե` էնքան էլ ոչ շինիչ ուղղությամբ: Փաստորեն` բուռն գործունեության պատրանք է ստեղծում: Ի շարս` այլ պատրանքների: ...ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ
...Ահա այսպես: Եվ յուրաքանչյուրը նաեւ պատիվ է համարում իր համար սա:
Իսկ տեսել եք որեւէ մեկին, որ ենթադրենք, գոնե ասի, որ ինքը էսօրվա իշխանավորներից մեկն է, առավել եւս՝ համակիրը կամ սպասարկուն: Չեք ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ ԹՅՈՒՐԻՄԱՑՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է ԸՆԿԵԼ
Հեղինե Մանուկյան«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
- 1889 Վանի նահանգի Չուխ գյուղի մոտ զոհվեցին հայ ազատագրական շարժման առաջին մարտիկներից Վարդան Գոլոշյանն ու Հովհաննես Ագրիպասյանը:
- 1898 Մահացավ գերմանացի հայագետ Ֆրիդրիխ Մուլլերը: Գրել է հայերեն ուշագրավ ուսումնասիրություններ: (Ծնվ. փետրվարի 21, 1834 թ.):
- 1907 Երևանում գործարկվեց առաջին հիդրոէլեկտրակայանը:
- 1913 Կ. Պոլսի Ազգային ժողովի հատուկ հանձնաժողովը հուշագիր ներկայացրեց թուրքական կառավարությանը հայկական նահանգներում տիրող դրության վերաբերյալ:
- 1916 Կովկասի փոխարքան հրաման տվեց կազմալուծել հայ կամավորական խմբերը:
- 1958 Մահացավ բանասեր Զարուհի Պահրին: (Ծնվ. 1880 թ.):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

