
ԵՐԵՒԱՆ: 9 ՄԱՅԻՍԻ: «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԶԲՈՍԱՅԳԻ
- Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:

...Նա վերադարձավ, ու վերադարձի առաջին լուրն արդեն ավետեց ժողովուրդ- առաջնորդ կայանալիք միասնության փաստը: Դա սեպտեմբերի 21-ին էր: Հայաստանի Հանրապետության անկախության օրը: Իսկ օրվա արժեքը ո՞վ գիտի նրանից լավ: Նա վերադարձավ, ու զարմանալի բաներ տեղի ունեցան հասարակության մեջ: Հիշողության վրայի 10-ամյա փոշին ազատության քամին սրբեց: Մարդիկ համախմբվեցին, ընդհանուրի-երկրի շահ հասկացողությունները իրենց տեղն ընկան: Ժողովուրդը հասկացավ, որ անխուսափելի է իր գաղափարական-ոգեղեն վերածնունդը: Ժողովուրդը զգաց ազատ խոսելու, ազատ մտածելու եւ մտքերը ազատ արտահայտելու հաճույքը: Նա վերադարձավ, եւ ժողովուրդը վերադարձրեց իրենից խլված հաղթանակները: Ժողովուրդը միավորվեց նրա շուրջ: Միավորվեցին Սփյուռքն ու Հայրենիքը: Ժողովուրդը հաղթեց: Երեկ ժողովուրդ-առաջնորդ այլեւս անհաղթելի միասնությունը տոնում էր իր հաղթանակի տոնը: «Հաղթանակի» զբոսայգին սպասում էր հաղթանակի նախագահին: Եկավ: Իր հաղթանակած ժողովրդի մոտ: Իր հաղթանակած ժողովրդի հետ: Իսկ վերջինս իր առաջնորդին դիմավորեց «Լեւոն-Լեւոն» վանկարկումներով: Այստեղ մի հետաքրքիր բան տեղի ունեցավ: Զբոսայգի այցելած եւ արդեն հեռացող ռազմական ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը եւ էլի մի քանի բարձրաստիճաններ` հեռվից տեսնելով առաջին նախագահին, հասցրեցին ճողոպրել` նրա հետ դեմ-հանդիման չհայտնվելու սարսափից երեւի: Իսկ նորաթուխ վարչապետն ու ԱԺ նախագահը, չհասցնելով «արանքը ճղել», շտապով անցան կողքի սրճարանը ու կուչ եկան պատի տակ: Մի ոստիկան մյուսին ասաց. «Արա, չամաչեցի՞ն...փախան»: Բա՞: Բայց ոմանց չունեցած ամոթի ու այլ համամարդկային զգացողությունները թողնենք մի կողմ ու ՀՀ հիմնադիր նախագահի հետ երթով քայլենք դեպի Անհայտ զինվորի հուշարձան: Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ առաջին շարքում քայլում էին «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը եւ ընդդիմադիր քաղաքական այլ գործիչներ: Ճանապարհի մի կողմում կանգնած ոստիկանները չէին էլ թաքցնում իրենց հետաքրքրությունն ու հիացմունքը. առաջին նախագահին էին տեսել: Անհայտ զինվորի հուշարձանին կարմիր վարդերի մի փունջ դրեց Լեւոն Տեր-Պետրոսյանը: Ներկաները մեկ րոպե լռությամբ կանգնեցին հուշարձանի մոտ ու առաջ անցան: «Մայր Հայաստան» մոնումենտալ համալիրի մոտ ժողովուրդը ծափահարություններով ողջունեց իր նախագահին: Վերջինս շատերին մոտեցավ, ողջունեց, ողջագուրվեց Շարժման նվիրյալների հետ, պապիկի քնքշանքով գրկեց- համբուրեց երեխաներին: Երթը շարունակվեց հետադարձ ճանապարհով: Իսկ մուտքի մոտ ծափահարությունների տարափ տեղաց: Ուրախության հեղեղից շփոթված ոստիկանները ետ քաշվեցին, ու առաջին նախագահը ծափերի, «Լեւոն` նախագահ», «Լեւոն-Լեւոն» վանկարկումների ուղեկցությամբ մեքենա նստեց: Իսկ հաղթանակի երթը շարունակվեց: Զբոսայգուց մարդիկ քայլեցին դեպի Աբովյան պուրակ: Ամբողջ ճանապարհին վերուվար անող մեքենաները ազդանշաններն ու վարորդների թափահարվող բռունցքները, գլխարկը թափահարող ու բռունցք պարզած ոստիկանները մի բանի վկայությունն էին... որ այս ժողովուրդը հաղթած է: Հաղթած է: Ու գիտեք ինչու՞: Եթե գորժող ռեժիմի իրողության պարագայում ոստիկանի համազգեստով հայը, ով ծառայության մեջ է, որին ուղարկել են հատուկ «ինստրուկտաժից» հետո` որոշակի գործ անելու, եւ ով իր կոլեգաների մոտ «Հաղթանակի» զբոսայգու բարձունքից գլխարկը հանում-թափահարում է, բռունցք է պարզում` ի նշան համերաշխության ռեժիմի դեմ պայքարողներին, ուրեմն ռեժիմը իսկապես իր վերջին օրերն է ապրում: Եթե այդպես չլիներ` ինքնակոչ-ինքնաթուխը մայիսի 8-ի օրը չէր գնա Ղարաբաղ` առանց Եռաբլուր այցելելու, մայիսին 9-ն էլ Ղարաբաղում չէր անցկացնի: Բայց վերադառնանք երթին: «Ազատ, անկախ, Հայաստան», «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Սերժիկ-Ռոբիկ` մարդասպան», «Լեւոն` նախագահ» վանկարկումներով Շաժման բանակը հասավ Աբովյան պուրակ, ապա` Կորյունի փողոցով եւ ԿԸՀ առջեւով` Մոսկովյան փողոց ու... Մաշտոցի պողոտա: Պատկերացրեք` անթիվ երիտասարդներ` մեջքներին փակցված «Իմ ընկերը քաղբանտարկյալ է: My friend is a political prisoner» գրություններով: Այստեղ տեղին է հիշել պատմությամբ սրբագրված ճշմարտությունը. ուժեղ է այն պայքարը, որը հիմնված է երիտասարդության վրա: Իսկ Համաժողովրդական Շարժումը, միանշանակորեն, հիմնված է հայ ազատատենչ երիտասարդների ազատ մտածողության, ազգային արժանապատվության ու երկրում ժողովրդավարական արժեհամակարգի հաստատման կամքի վրա: Այս երիտասարդների համար չկա 88-ի հիշողություն, չկա անկախության ու Ղարաբաղյան պատերազմի հիշողություն, բայց նրանց գենետիկ հիշողությունն ու 21-րդ դարի երկիր մոլորակի քաղաքացին լինելու փաստը նրանց կանգնեցրել է հրամայականի առջեւ. ժողովրդավարությունը այն արժեհամակարգն է, որը մարդկությանը մոտեցնում է Աստծուն: Իսկ թե ինչ եռանդով էին «Ազատ, անկախ, Հայաստան» ու «Լեւոն` նախագահ» վանկարկում այդ երիտասարդները, հնարավոր չէ նկարագրել: Ոչ թե ռեժիմի պարագլուխներին ու կամակատարներին խնայելու նպատակով: Նրանց կողմից ուղարկված եւ «Ա1+»-ի անվան տակ ծպտված օպերատորը այդ ամենը նկարում էր: Բայց վայ թե չհասցրեց գործն ավարտել, քանի որ բացահայտվելուց հետո... փախավ: Երեկ, Հաղթանակի օրը հայոց նորագույն պատմության մեջ մեկ անգամ եւս ամրագրվեց. առաջնորդը վերադարձավ, ու ժողովուրդը վերադարձրեց իրենից խլված հաղթանակները: Ժողովուրդը հաղթեց: Ժողովուրդն իր հաղթանակի երթի մեջ է:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
Vahan NY գրել է:
Լեվո ն վարկանկող երիտասարդներ վանկարկեք մոնումենտի ծառերն ուր են ծառերն ուր են...ճիշտ եք ասում այդ երիտասարդներին իրենց հայրերն ու մայրերը մեծ ճիգով մեծացրել են խավարի մեջ դրա համար նրանց ուղեղը մթագնած է ատևմտյան քաղցր կուտեր են տվել խոսքի ազատություն , ծնողներիդ վրա միլիցա կանչիր գոմիկներին ազատություն և այլ կոտեր իմացեք կուտեր ոտում են հավերը
«ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԱԿՈՒՄ ՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
Քրեակատարողական հիմնարկները ի սկզբանե նպատակ են հետապնդել ոչ միայն հանցագործություն կատարած անձանց հասարակությունից մեկուսացնելու, այլ նաեւ որոշակի դաստիարակչական աշխատանքների միջոցով նրանց հասարակություն ...ԽԱԲՎԱԾՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Գագիկ Աբգարյան
Վարդանանց 22 հասցեի 151 բնակարանի բնակիչներ 73 եւ 68-ամյա քույրեր Լիանա եւ Իրինա Զարզյանները մինչեւ մարտ ամիսը ներառյալ նպաստ են ստացել:
Սակայն ապրիլի սկզբին, սոցիալական ծառայության «Կենտրոն» ստորաբաժանումից ...«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 3
Կոմիտասի արձանը օղակող պուրակում զարմանալի ցուցահանդես էր` քաղբանտարկյալների լուսանկարների ցուցադրություն: Երեւի աշխարհի ոչ մի երկրում այդպիսի ցուցահանդես չի կազմակերպվել, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում ...ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ ԶԱՐԹՈՆՔ ԱՊՐԵՑ»
Կարինե Հարությունյան
-Ի՞նչ բան է արվեստը: Ինչու՞ ես նկարում, ի՞նչ ես փնտրում: Ճարտարապետ ես, ախր:
- Արվեստը հնարավորություն է տալիս մոտենալ ճշմարտությանը: Ոչ միայն ստեղծագործողին: Այդ հնարավորությունը ունեն բոլորը, ովքեր ...ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
Վրաց-աբխազական հակամարտությունը կարգավորելու համար Թբիլիսի է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանի զուսպ դիրքորոշումը` Աբխազիայի վերջին իրադարձությունների ...«ԲԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում օրերս Ստրասբուրգում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչպես նաեւ նրանց բանակցությունները ...ՀՈՐԴՈՐ ԱՌՈՂՋ ՏԱՐՐԵՐԻՆ
8
«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն երեկ համագումար էր հրավիրել, որի ընթացքում ընթերցվեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ուղերձը, ով տեւական ժամանակ է` ընդհատակում է:
Հայրապետյանը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ Է ՇՐՋՎԱԾ
Հեղինե Մանուկյան
Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն էր: Պարոն Կարապետյանն ասուլիսի էր եկել «Հովհաննես Բաղրամյան» մեդալը կրծքին, որով ...ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի 2
Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:
Հանդիպել էին խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, որին վերջին ժամանակի պահվածքի համար արժանիորեն անվանում են ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան 108
Նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը օրակարգային եւ առաջնային հարց է:
Առաջին հայացքից թվում է, թե պահանջվում է միայն քաղաքական կամք, սակայն խնդիրն ...ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան 9
Մարտի 1-ին քոչարյանասերժական վարչախմբի կազմակերպած արյունոտ ոճրագործությունից ի վեր շարունակվում են բռնությունները, ահաբեկումները, ձերբակալությունները: Այս ամբողջ ընթացքում բազմաբնույթ տեղեկատվության ...«ԲԵՐԴԻ ՊՈՒԾՅՈՎԿԱ» ՈՉ ՈՔ ՉՍՏԱՑԱՎ
Էմմա Գաբրիելյան
«Բերդի պուծյովկա: Չկասկածելով Ձեր քաջասրտությանը` սիրով հրավիրում ենք բռնապետությունը խարխլող համերգի»: Այսպիսի հրավեր էին պատրաստել երեկ «Հիմա» երիտասարդական շարժման անդամները իրենց ակցիայի համար, որը ...ՀԱՑԱԴՈՒԼ ՍԲ.«ՀԱԼԻՎՈՐ ՊԱՊԻ» ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան 7
Ձորակապն էլ միացավ: Ասում եմ միացավ ու խիղճս տանջում է: Ձորակապը վաղուց էր «միացած»: Էդ մենք եկանք ու միացանք նրա մեծ «լարմանը»:
Ձորակապն էն գյուղն է, որտեղ անգամ մի հոգի չի գտնվել, որ Քոչարյանի օգտին ...ԵՐԵՔ ՊԱՐՏԱԴԻՐ ՔԱՅԼ, ՈՐՈՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԵՒ ԲՈԼՈՐԸ ՄԵԿՏԵՂ` ՓՈՐՁԱՔԱՐ ԵՆ
Անցյալ-ներկա-ապագա եռամիասնությունն անքակտելի է, սակայն դրա յուրաքանչյուր հատվածն էլ կարեւոր ու արժեքավոր է` այլապես միասնություն չի լինի: Մարդը կկորչի: Թե իր անհատականությամբ, թե իր կոչումով, թե առաքելությամբ:
...ԵՐԵՒԱՆ: 9 ՄԱՅԻՍԻ: «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԶԲՈՍԱՅԳԻ
Կարինե Հարությունյան 1
Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:
...Նա վերադարձավ, ու վերադարձի առաջին լուրն արդեն ավետեց ժողովուրդ- առաջնորդ կայանալիք միասնության փաստը: Դա սեպտեմբերի 21-ին ...
ԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա ԳաբրիելյանՄԵՆԱԿ` ՇԵՖԸ ՉԲԱՐԿԱՆԱ
Կարինե ՀարությունյանՌԴ-Ն ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ ՎՐԱՍՏԱՆԻ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Էմմա ԳաբրիելյանԱՄԵՐԻԿԱՑԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐ ԵՆ ԺԱՄԱՆԵԼՈՒ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

