
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
- Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:

Հանդիպել էին խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, որին վերջին ժամանակի պահվածքի համար արժանիորեն անվանում են հայկական վարչակազմի «բազե», եւ Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին, որին էլ երեւի թե արժանիորեն պետք է անվանել «աղավնի», քանի որ արդեն որերորդ հայաստանյան այցն է կատարում մարտի 1-ի իրադարձություններից հետո` փորձելով խաղաղություն հաստատել իշխանությունների եւ Համաժողովրդական Շարժման միջեւ: «Բազեի» եւ «աղավնու» հանդիպումն ինքնին հետաքրքիր է, սակայն դրա ընթացքում տեղ է գտել ուշագրավ մի նրբերանգ, երբ Սեմնեբին խոսել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի կազմի ձեւավորման կարգը փոփոխելու անհրաժեշտության մասին: Դրան ի պատասխան` «բազեն», ինչպես ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունն էր տարածել, իր տարակուսանքն է հայտնել «աղավնուն»` հիշեցնելով, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի ձեւավորման կարգը սահմանված է նոր Սահմանադրությամբ, որին էլ եվրոպացիները, ում անունից որ եկել է Սեմնեբին, ժամանակին հավանություն են տվել ու ողջունել: Տիգրան Թորոսյանի իրավացիությունը չընդունելը կլինի մեղք ցանկացած հոգու վրա: Իսկապես, Եվրոպան միանգամայն հստակ քաջալերել ու ողջունել է Հայաստանի Սահմանադրության այն հանրաքվեն, որին ըստ էության որեւէ քաղաքացի չմասնակցեց, բայց նկարվեց մեկուկես միլիոն մասնակցություն: Ի դեպ, այդ Սահմանադրության քարոզին լծվել էին նույնիսկ Եվրամիության երկրների որոշ դեսպաններ եւ այլ դիվանագետներ, չնայած Հայաստանի օրենսդրությունը դա չէր թույլատրում: Սակայն խնդիրն իհարկե դա չէ: Մենք հյուրընկալ ազգ ենք, եւ եթե մի քանի եվրոպացի փորձում են մեր երկրում օրենք խախտել, ինչի հնարավորությունից զրկված են սեփական հայրենիքներում, ապա դա մեզ համար խնդիր չէ: Ի վերջո` մի քանի խախտում եւ խախտող ավելի-պակաս` դա, դժբախտաբար, Հայաստանում արդեն էական չէ: Եվ էականն, իհարկե, ամենեւին էլ Սահմանադրության ընդունման կամ հայկական «բազեի» եւ եվրոպական «աղավնու» պատմությունը չէ: Այն ընդամենը խորհրդանշում է մի երեւույթի առկայությունը, որը թերեւս բավական առանցքային է Հայաստանի ներքաղաքական զարգացումների ամբողջ շղթայի համատեքստում եւ դրա հանդեպ եվրոպական կառույցների արձագանքների ծիրում: Ինչպես տեսնում ենք` Տիգրան Թորոսյանը Եվրոպայի աչքն է մտցնում այն բիզը, որը հենց եվրոպացիներն են սրել ու տվել Հայաստանի իշխանության ձեռքը: Սա ընդհանրապես հայ-եվրոպական հարաբերության խիստ բնորոշ օրինակ է, նույնիսկ, կարելի է ասել, բնութագրական օրինակ: Փաստացի ակնհայտ է դառնում, որ Եվրոպան Հայաստանի իշխանությանն օգնել է կամ մղել է կառուցել մի «ժողովրդավարություն», որը չի ենթադրում ընդդիմության գոյություն: Այսինքն` երբ երկրում առաջ է գալիս ժողովրդական տրամադրություններն ուղղորդելու եւ առաջնորդելու ունակ քաղաքական ուժ, ապա Հայաստանում կառուցված եվրոպական դեմոկրատիան, կամ ավելի ճիշտ` այն դեմոկրատիան, որ Հայաստանի իշխանության հետ համատեղ ձեւավորում են եվրոպացիները, դառնում է արդեն անգործունակ: Ըստ էության խնդիրն այն է, որ եթե Հայաստանի իշխանությունը չի ընդունում ժողովրդական տրամադրությունների գոյությունը, ապա եվրոպացիները պարզապես չեն հավատացել, որ Հայաստանում առկա են ժողովրդական տրամադրություններ կամ չեն հավատացել, որ հնարավոր է ձեւավորվի դրանց անհրաժեշտ ձեւ եւ բովանդակություն տվող քաղաքական ուժ: Հիմա, երբ տեսնում են, որ այդ ուժը կա, Հայաստանի իշխանության հետ մեկտեղ փաստի առաջ է կանգնում նաեւ Եվրոպան: Ինչպես կարելի է դատել հայաստանյան իրադարձությունների մասին եվրոպացիների արձագանքից` նրանք պարզապես չգիտեն, թե ինչպես պետք է վարվեն ներկայիս դրության պարագայում: Ակնհայտ է, որ նախկին գործելաոճը, երբ եվրոպացիները Հայաստանի իշխանությանն էին փորձում խաբել, իսկ Հայաստանի իշխանությունն էլ` եվրոպացիներին, ու հանգել էին ընդհանուր մի հայտարարի, իրեն չի արդարացնում եւ չի էլ կարող, քանի որ պարզվել է, որ Հայաստանում, իշխանությունից ու եվրոպացիներից բացի, կա նաեւ ժողովուրդ, կան քաղաքացիներ, որոնք չեն ցանկանում հայտնվել հայ-եվրոպական փոխադարձ ինտրիգների եւ խորամանկությունների ծիրում: Այստեղ էլ ահա հակասություն է առաջանում իշխանությունների եւ Եվրոպայի միջեւ, քանի որ այն դեմոկրատիան, որ օգնել են եվրոպացիները իշխանություններին կառուցել Հայաստանում, եթե կառուցման փուլում համապատասխանում էր եվրոպացիների շահին, ապա այժմ լիովին համապատասխանում է իշխանությունների շահին, իսկ Եվրոպան մնացել է փշալարից կախված: Եվ այն մաքոքային դիվանագիտությունը, որ ըստ էության եվրոպական դիվանագետները ծավալում են Հայաստանի իշխանության ու ընդդիմության, այսինքն` Համաժողովրդական Շարժման միջեւ, նպատակ ունի պարզապես Հայաստանում վերականգնել եվրոպական շահը, եվրոպացիների վերահսկողությունն առկա պրոցեսների վրա: Սակայն այդ փորձը նրանք կրկին ցանկանում են անել հին մեթոդով, այսինքն` լեզու գտնելով իշխանության, ոչ թե հասարակության, քաղաքացիների հետ` չհասկանալով, որ Հայաստանում իշխանությունն արդեն քաղաքացիներինն է, ժողովրդինը, որ արդեն ժողովուրդն է որոշելու Եվրոպայի տեղն ու դերը Հայաստանում: Այդ իմաստով, որքան էլ զարմանալի է, բայց ակնհայտ է, որ իշխանությունները դա ավելի շուտ եւ ավելի լավ են հասկացել, քան եվրոպացիները, եւ հետեւաբար ոչ թե ավելորդ էներգիա են ծախսում եվրոպացիների հետ լրացուցիչ պայմանավորվածությունների համար, այլ փորձում են պաշտպանվել նախկին պայմանավորվածություններով: Նման իրավիճակում, Եվրոպան ըստ էության, չունի ընտրության մեծ հնարավորություն` կամ կախվածության մեջ է ընկնում Հայաստանի իշխանություններից, որքան էլ դա թվա տարօրինակ, եւ դառնում նրանց պատանդը, կամ համագործակցում է Հայաստանի քաղաքացիների հետ եւ դառնում նրանց ցանկալի հյուրը: Եթե եվրոպացիները դեռեւս խորությամբ չեն գիտակցել Հայաստանում իրողությունների փոփոխությունը, ապա պատանդ եւ հյուր հասկացությունների տարբերությունը գիտակցելը թերեւս պետք է որ ավելի քիչ ջանք պահանջի նրանցից:
- Արամ Ամատունի
Քննարկում
Adam գրել է:
yes zarmanum em, vor tigran torosyani anuny mecatarov en grum, u nenc lurj-lurj mejberum en ira ascnery.
I am deeply-truly disappointed.
layn baceq dzer achqery, sirun journalist-ner.
Hay գրել է:- Adam
yes zarmanum em, vor tigran torosyani anuny mecatarov en grum, u nenc lurj-lurj mejberum en ira ascnery.I am deeply-truly disappointed.
layn baceq dzer achqery, sirun journalist-ner.
Արա սիկտիր կլ... պաչես: Առաջ հայերեն սովորի գրել:- Adam
«ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԱԿՈՒՄ ՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
Քրեակատարողական հիմնարկները ի սկզբանե նպատակ են հետապնդել ոչ միայն հանցագործություն կատարած անձանց հասարակությունից մեկուսացնելու, այլ նաեւ որոշակի դաստիարակչական աշխատանքների միջոցով նրանց հասարակություն ...ԽԱԲՎԱԾՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Գագիկ Աբգարյան
Վարդանանց 22 հասցեի 151 բնակարանի բնակիչներ 73 եւ 68-ամյա քույրեր Լիանա եւ Իրինա Զարզյանները մինչեւ մարտ ամիսը ներառյալ նպաստ են ստացել:
Սակայն ապրիլի սկզբին, սոցիալական ծառայության «Կենտրոն» ստորաբաժանումից ...«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 3
Կոմիտասի արձանը օղակող պուրակում զարմանալի ցուցահանդես էր` քաղբանտարկյալների լուսանկարների ցուցադրություն: Երեւի աշխարհի ոչ մի երկրում այդպիսի ցուցահանդես չի կազմակերպվել, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում ...ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ ԶԱՐԹՈՆՔ ԱՊՐԵՑ»
Կարինե Հարությունյան
-Ի՞նչ բան է արվեստը: Ինչու՞ ես նկարում, ի՞նչ ես փնտրում: Ճարտարապետ ես, ախր:
- Արվեստը հնարավորություն է տալիս մոտենալ ճշմարտությանը: Ոչ միայն ստեղծագործողին: Այդ հնարավորությունը ունեն բոլորը, ովքեր ...ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
Վրաց-աբխազական հակամարտությունը կարգավորելու համար Թբիլիսի է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանի զուսպ դիրքորոշումը` Աբխազիայի վերջին իրադարձությունների ...«ԲԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում օրերս Ստրասբուրգում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչպես նաեւ նրանց բանակցությունները ...ՀՈՐԴՈՐ ԱՌՈՂՋ ՏԱՐՐԵՐԻՆ
8
«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն երեկ համագումար էր հրավիրել, որի ընթացքում ընթերցվեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ուղերձը, ով տեւական ժամանակ է` ընդհատակում է:
Հայրապետյանը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ Է ՇՐՋՎԱԾ
Հեղինե Մանուկյան
Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն էր: Պարոն Կարապետյանն ասուլիսի էր եկել «Հովհաննես Բաղրամյան» մեդալը կրծքին, որով ...ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի 2
Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:
Հանդիպել էին խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, որին վերջին ժամանակի պահվածքի համար արժանիորեն անվանում են ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան 108
Նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը օրակարգային եւ առաջնային հարց է:
Առաջին հայացքից թվում է, թե պահանջվում է միայն քաղաքական կամք, սակայն խնդիրն ...ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան 9
Մարտի 1-ին քոչարյանասերժական վարչախմբի կազմակերպած արյունոտ ոճրագործությունից ի վեր շարունակվում են բռնությունները, ահաբեկումները, ձերբակալությունները: Այս ամբողջ ընթացքում բազմաբնույթ տեղեկատվության ...«ԲԵՐԴԻ ՊՈՒԾՅՈՎԿԱ» ՈՉ ՈՔ ՉՍՏԱՑԱՎ
Էմմա Գաբրիելյան
«Բերդի պուծյովկա: Չկասկածելով Ձեր քաջասրտությանը` սիրով հրավիրում ենք բռնապետությունը խարխլող համերգի»: Այսպիսի հրավեր էին պատրաստել երեկ «Հիմա» երիտասարդական շարժման անդամները իրենց ակցիայի համար, որը ...ՀԱՑԱԴՈՒԼ ՍԲ.«ՀԱԼԻՎՈՐ ՊԱՊԻ» ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան 7
Ձորակապն էլ միացավ: Ասում եմ միացավ ու խիղճս տանջում է: Ձորակապը վաղուց էր «միացած»: Էդ մենք եկանք ու միացանք նրա մեծ «լարմանը»:
Ձորակապն էն գյուղն է, որտեղ անգամ մի հոգի չի գտնվել, որ Քոչարյանի օգտին ...ԵՐԵՔ ՊԱՐՏԱԴԻՐ ՔԱՅԼ, ՈՐՈՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԵՒ ԲՈԼՈՐԸ ՄԵԿՏԵՂ` ՓՈՐՁԱՔԱՐ ԵՆ
Անցյալ-ներկա-ապագա եռամիասնությունն անքակտելի է, սակայն դրա յուրաքանչյուր հատվածն էլ կարեւոր ու արժեքավոր է` այլապես միասնություն չի լինի: Մարդը կկորչի: Թե իր անհատականությամբ, թե իր կոչումով, թե առաքելությամբ:
...ԵՐԵՒԱՆ: 9 ՄԱՅԻՍԻ: «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԶԲՈՍԱՅԳԻ
Կարինե Հարությունյան 1
Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:
...Նա վերադարձավ, ու վերադարձի առաջին լուրն արդեն ավետեց ժողովուրդ- առաջնորդ կայանալիք միասնության փաստը: Դա սեպտեմբերի 21-ին ...
ՏԻՄՈՇԵՆԿՈՆ ԵՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ «ԿՈՇՏԱՑԱԾ» ՁԵՌՔԸ
Էմմա ԳաբրիելյանՊՈՒՏԻՆԻ «ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ» ՍԽԱԼԸ
ՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման ԲաբաջանյանԴԱԴԱՐԵՑՐԵՔ ՀԱԼԱԾԱՆՔՆԵՐԸ
ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՒ ՀՈՐԴՈՐ ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԸ ՓՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

