
ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ ԶԱՐԹՈՆՔ ԱՊՐԵՑ»
- -Ի՞նչ բան է արվեստը: Ինչու՞ ես նկարում, ի՞նչ ես փնտրում: Ճարտարապետ ես, ախր:

- Արվեստը հնարավորություն է տալիս մոտենալ ճշմարտությանը: Ոչ միայն ստեղծագործողին: Այդ հնարավորությունը ունեն բոլորը, ովքեր կարողանում են ընկալել արվեստը: Իսկ նկարում եմ, քանի որ դա ինձ համար զգացմունքներս արտահայտելու հնարավորություն է, գուցեեւ, ինչ-որ իմաստով, երազելու ձեւ: Չգիտեմ, թե որտեղից են այդ երազները: Երբեք չեմ մտածել նկարիչ լինել, բայց ոնց որ մի ուժ ստիպեր: Անկախության գործոնը կա... Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող բացատրել եւ հասկանալ ստեղծագործության ակունքները: Դա ինտուիտիվ բան է: Չկա որեւէ հիմք արվեստում եւ չի կարող լինել, դա մեզնից վեր է, եւ պետք էլ չի փորձել դա բացատրել: - Բայց մենք իրականության մեջ ենք, այնուամենայնիվ: Երկինքներից ցած ես իջնում ու... Ի՞նչ ես տեսնում: - Մի ժողովուրդ` այլեւս քնից արթնացած, որը չի ուզում նախկին վիճակով ապրել: Վերջին տասնամյակի ընթացքում մեր հասարակության հետ փորձում էին անել մոտավորապես այն, ինչ ուզում էին անել բոլշեւիկները: Բայց չկարողացան: Այսինքն` փորձում էին նյութական աշխարհով փոխարինել հոգեւորը: Թողնելով ձեւական եւ դեկլարատիվ իմաստով Աստվածայինը, փորձում էին կառուցել միայն նյութական արժեքների վրա հիմնված երկիր: Եվ առաջին պլանում էին հայտնվել կյանքի նպատակ դարձած անիմաստ-անճաշակ շքեղությունն ու ցուցամոլությունը: Բայց ընտրական պրոցեսները ցույց տվեցին, որ ժողովրդի մի մասը, անկախ բարեկեցության աստիճանից, հասկանում է, որ «ոչ միայն հացով կապրի մարդ, այլ` Աստծո խոսքով», եւ մերժում է այն սուտը, ձեւականությունն ու տգիտությունը, որ գերիշխում են մեր կյանքի բոլոր ասպարեզներում: Նաեւ` արվեստում: Ավելի ճիշտ այն, ինչ անվանում են արվեստ, որովհետեւ իսկական արվեստում չեն կարող այդպիսի երեւույթներ լինել: - Ասել կուզի` մինչեւ հիմա նյութական արժեքներով էինք ապրու՞մ: - Իհարկե, մեծ մասը: Այդպիսին դարձրին, դրան հանգեցրին: Շատ պաշտոնյաների դեմքին անկեղծ զարմանք էի նկատում, երբ չէին կարողանում հասկանալ` ինչու է ժողովուրդը մերժում այդպիսի «լավ կյանքը»: Շատերը չէին հասկանում, որ մեր ժողովուրդը գերադասում է դժվարություններով, բայց հոգեւոր արժեքներով եւ հավատով ապրել, քան թե հոգեւորը, Աստվածային լույսը փոխարինել էժանագին նյութական մթնոլորտով: Ես ասկետ չեմ եւ չեմ ժխտում նյութական արժեքները, բայց ես ժխտում եմ դրանք իդեալ, երազանք եւ կյանքի նպատակ դարձնելու եւ դրանով ամեն ինչ փոխարինելու փիլիսոփայությունը, որը գերիշխում էր վերջին տասը տարիներին: Ինձ թվում է, որ ժողովրդի զարթոնքի հետ պետք է վերածնունդ ապրի նաեւ մեր արվեստը: Միշտ եղել է այն զենքը, որը դիմակայել է կյանքի նյութականացմանը: - Ի՞նչ բան է ճշմարտությունը: - Արվեստը հենց ճշմարտությունն է: Տարկովսկին է ասել: - Բայց արվեստ հասկացությունն էլ հարաբերական դարձավ ժամանակի հետ, որովհետեւ այսօր մեկը ինչ-որ մի բան է ստեղծում եւ իրեն համարում է արվեստագետ եւ իր գործն էլ` արվեստի նմուշ: Ինչպե՞ս տարբերել ճշմարիտը կեղծից: - Ներքին զգացողություն ասվածը կա, որի համար ժամանակ, տարածություն... նշանակություն չունեն: Իսկական արվեստը սահմաններ չի ճանաչում: Ստեղծագործությունը եթե ճշմարիտ է կամ ձգտում է ճշմարիտին, ուրեմն արվեստ է: Վերջին տարիներին արվեստում ընդհանուր ճգնաժամ կա` կապված տաղանդավորության պակասի հետ: - Գուցե ավելի ճիշտ է ասել` մտքի՞ պակասի հետ: Չե՞ս կարծում, որ մտքի ճգնաժամ կա: - Համաձայն եմ: Կա: Նաեւ` անձնազոհ լինելու պակաս կա: Այս ամենը նրանից է, որ շատ հեռացանք մենք մեզանից: Մենք շփոթված ինչ-որ բանի մեջ ընկանք ու գնացինք` առանց հասկանալու, թե դա ուր կտանի: Նախկինում մենք ստիպված էինք մեր ներսը նայել, շատ կարդալ, շատ իմանալ: Եվ դա որակ էր տալիս, անպայման: ...Ինչ վերաբերում է այսօրվան` բոլորը խոսում են ինչ-որ դրական փոփոխությունների մասին: Անկեղծ ասած` ես չեմ հավատում, քանի որ շատ բաներ կարելի էր վաղուց անել, եթե ցանկություն լիներ: Ես ուզում եմ, որ մենք ապրենք նորմալ դեմոկրատական երկրում, ուր կա խոսքի ազատություն ու էլի նման պարզ բաներ, որոնք առկա են բոլոր նորմալ երկրներում: Դրանց բացակայությունն է պատճառը, որ ազգային ոգին զարթոնք ապրեց: Մինչ այդ մի ինչ-որ ճահիճի մեջ էինք, ու ժողովուրդը ընդվզեց, քանի որ հասկացավ, որ երկիրը վերածվում է ֆեոդալական պետության: - Այսինքն` ու՞ր էինք հասել եւ ու՞ր ենք ուզում գնալ: - Իսկապես ֆեոդալական երկրի ճանապարհին էինք, եթե դեռ տեղ չէինք հասել: Մարդու իրավունքները ոտնահարվում են իշխանությունների կողմից ամեն օր: Եթե մարդը դուրս է գալիս զբոսնելու` ձերբակալում են... Դա, իմ գնահատմամբ, տեռորի խորը արտահայտություն է: Խոսքի ազատությունը, իմ ընկալմամբ, պետք է լինի այնպես, ինչպես Անգլիայում է կամ ասենք` Միացյալ Նահանգներում: Եվ կա խոսքի ազատության երկրորդ բաղկացուցիչը: Այլ հարց է, որ կարելի է ամեն ինչ ասել-գրել, բայց դա պիտի ունենա ազդեցություն: Առանց ազդեցության երաշխիքի խոսքի ազատությունը արժեք չունի: Այն լիարժեք չի: 21-րդ դարում եթե ուզում ենք ունենալ նորմալ պետություն, պիտի հետեւենք դեմոկրատական արժեքներին: Պիտի պայքարենք դրանց հասնելու համար: Այլապես` դատապարտված ենք:
- Կարինե Հարությունյան
«ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԱԿՈՒՄ ՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
Քրեակատարողական հիմնարկները ի սկզբանե նպատակ են հետապնդել ոչ միայն հանցագործություն կատարած անձանց հասարակությունից մեկուսացնելու, այլ նաեւ որոշակի դաստիարակչական աշխատանքների միջոցով նրանց հասարակություն ...ԽԱԲՎԱԾՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Գագիկ Աբգարյան
Վարդանանց 22 հասցեի 151 բնակարանի բնակիչներ 73 եւ 68-ամյա քույրեր Լիանա եւ Իրինա Զարզյանները մինչեւ մարտ ամիսը ներառյալ նպաստ են ստացել:
Սակայն ապրիլի սկզբին, սոցիալական ծառայության «Կենտրոն» ստորաբաժանումից ...«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 3
Կոմիտասի արձանը օղակող պուրակում զարմանալի ցուցահանդես էր` քաղբանտարկյալների լուսանկարների ցուցադրություն: Երեւի աշխարհի ոչ մի երկրում այդպիսի ցուցահանդես չի կազմակերպվել, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում ...ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ ԶԱՐԹՈՆՔ ԱՊՐԵՑ»
Կարինե Հարությունյան
-Ի՞նչ բան է արվեստը: Ինչու՞ ես նկարում, ի՞նչ ես փնտրում: Ճարտարապետ ես, ախր:
- Արվեստը հնարավորություն է տալիս մոտենալ ճշմարտությանը: Ոչ միայն ստեղծագործողին: Այդ հնարավորությունը ունեն բոլորը, ովքեր ...ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
Վրաց-աբխազական հակամարտությունը կարգավորելու համար Թբիլիսի է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանի զուսպ դիրքորոշումը` Աբխազիայի վերջին իրադարձությունների ...«ԲԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում օրերս Ստրասբուրգում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչպես նաեւ նրանց բանակցությունները ...ՀՈՐԴՈՐ ԱՌՈՂՋ ՏԱՐՐԵՐԻՆ
8
«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն երեկ համագումար էր հրավիրել, որի ընթացքում ընթերցվեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ուղերձը, ով տեւական ժամանակ է` ընդհատակում է:
Հայրապետյանը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ Է ՇՐՋՎԱԾ
Հեղինե Մանուկյան
Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն էր: Պարոն Կարապետյանն ասուլիսի էր եկել «Հովհաննես Բաղրամյան» մեդալը կրծքին, որով ...ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի 2
Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:
Հանդիպել էին խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, որին վերջին ժամանակի պահվածքի համար արժանիորեն անվանում են ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան 108
Նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը օրակարգային եւ առաջնային հարց է:
Առաջին հայացքից թվում է, թե պահանջվում է միայն քաղաքական կամք, սակայն խնդիրն ...ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան 9
Մարտի 1-ին քոչարյանասերժական վարչախմբի կազմակերպած արյունոտ ոճրագործությունից ի վեր շարունակվում են բռնությունները, ահաբեկումները, ձերբակալությունները: Այս ամբողջ ընթացքում բազմաբնույթ տեղեկատվության ...«ԲԵՐԴԻ ՊՈՒԾՅՈՎԿԱ» ՈՉ ՈՔ ՉՍՏԱՑԱՎ
Էմմա Գաբրիելյան
«Բերդի պուծյովկա: Չկասկածելով Ձեր քաջասրտությանը` սիրով հրավիրում ենք բռնապետությունը խարխլող համերգի»: Այսպիսի հրավեր էին պատրաստել երեկ «Հիմա» երիտասարդական շարժման անդամները իրենց ակցիայի համար, որը ...ՀԱՑԱԴՈՒԼ ՍԲ.«ՀԱԼԻՎՈՐ ՊԱՊԻ» ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան 7
Ձորակապն էլ միացավ: Ասում եմ միացավ ու խիղճս տանջում է: Ձորակապը վաղուց էր «միացած»: Էդ մենք եկանք ու միացանք նրա մեծ «լարմանը»:
Ձորակապն էն գյուղն է, որտեղ անգամ մի հոգի չի գտնվել, որ Քոչարյանի օգտին ...ԵՐԵՔ ՊԱՐՏԱԴԻՐ ՔԱՅԼ, ՈՐՈՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԵՒ ԲՈԼՈՐԸ ՄԵԿՏԵՂ` ՓՈՐՁԱՔԱՐ ԵՆ
Անցյալ-ներկա-ապագա եռամիասնությունն անքակտելի է, սակայն դրա յուրաքանչյուր հատվածն էլ կարեւոր ու արժեքավոր է` այլապես միասնություն չի լինի: Մարդը կկորչի: Թե իր անհատականությամբ, թե իր կոչումով, թե առաքելությամբ:
...ԵՐԵՒԱՆ: 9 ՄԱՅԻՍԻ: «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԶԲՈՍԱՅԳԻ
Կարինե Հարությունյան 1
Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:
...Նա վերադարձավ, ու վերադարձի առաջին լուրն արդեն ավետեց ժողովուրդ- առաջնորդ կայանալիք միասնության փաստը: Դա սեպտեմբերի 21-ին ...
ԱԼ ՂԱԻԴԱՆ, «ՄԱՐՏԻ 1-Ն» ՈՒ ԱԺ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ
Մարինե ԽառատյանԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԻԱՍԹԱՓԵՑՆՈՂ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Բոյուկագա ԱգաեւՈՒԿՐԱԻՆԱ-ՀԱՅԱՍՏԱՆ. ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԱՅԱՑՔ ՄՈՍԿՎԱՅԻՑ
Արման Բաբաջանյան
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

