
ԽԱԲՎԱԾՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
- Վարդանանց 22 հասցեի 151 բնակարանի բնակիչներ 73 եւ 68-ամյա քույրեր Լիանա եւ Իրինա Զարզյանները մինչեւ մարտ ամիսը ներառյալ նպաստ են ստացել:

Սակայն ապրիլի սկզբին, սոցիալական ծառայության «Կենտրոն» ստորաբաժանումից նրանց զանգահարել եւ տեղեկացրել են, որ այլեւս նպաստ չեն ստանալու, քանի որ իրենց թոշակները բարձրացրել են: «Բայց չէ՞ որ ընտրություններից առաջ խոստանում էին, որ կբարելավեն մարդկանց կենցաղը: Սա՞ է բարելավումը: Մի քանի կոպեկ բարձրացնում են թոշակը, բայց փոխարենը կտրում նպաստը, չհաշված ապրանքների այսքան թանկացումը», - ասում է խմբագրություն զանգահարած Լիանա Զարզյանը: Նրա տեղեկացմամբ` իրենք ոչ մի օգնող չունեն, երկու քույր իրար հետ ստանում են ընդամենը 60 հազար դրամ թոշակ ու միայն դրա հույսին են. «Մենք` այս տարիքի հասած երկու քույրերս, ո՞նց ապրենք այդքան փողով, երբ ամեն մեկս 5-6 հիվանդություն ունի ու լիքը դեղեր ենք առնում», - հարցնում է նա: Տիկին Լիանան փորձում էր մեզանից բացատրություն ստանալ, թե ինչու՞ կտրեցին իրենց նպաստը, երբ Ս.Սարգսյանը անձամբ է հայտարարել, որ թոշակների բարձրացման պատճառով ոչ մեկը նպաստից չի զրկվելու: Թոշակառու քույրերը նախագահի ընտրություններում ձայն են տվել Ա.Բաղդասարյանին. «Ես նրան հրճվանքով էի լսում: Ընտրությունների օրերին, երբ գալիս էին մեր տուն, ասում` սրան ընտրի, ասում էի` ես արդեն ընտրել եմ: Երբ ինքը խոսում էր, մտածում էի ջահել է, խելացի է, թող առաջ գնա. մեր մասին է մտածում, բայց հիմա հասկանում եմ, որ խաբվել եմ: Գնալու եմ նրա մոտ ու ասեմ` ամոթ քեզ, դու ինչու՞ խաբեցիր մեզ: Ուղղակի նրա նստելու տեղը չգիտեմ, հենց իմացա` անպայման կգնամ»: Ի դեպ, որպես ընտանեկան նպաստ քույրերն ստացել են ընդամենը 7000 դրամ: Այս եւ Զարզյան քույրերի նման մի քանի տասնյակ ընտանիքների յոթ հազար դրամ նպաստը կրճատելով են ուզում իշխանությունները անդունդի եզրին գտնվող տնտեսությունը փրկել: Մի բան էլ` վերոնշյալ նպաստը գումարվելով նրանց թոշակին կազմել է 36000 դրամ: Իսկ ու՞ր մնաց աշխատավարձերի ու նպաստների այնքան գովերգած 60 տոկոս բարձրացումը, երբ կոնկրետ այս դեպքում 50 տոկոս էլ չի կազմում:
- Գագիկ Աբգարյան
«ԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՓԱԽՈՒՍՏԻ ՀԱԿՈՒՄ ՈՒՆԻ»
Գագիկ Աբգարյան
Քրեակատարողական հիմնարկները ի սկզբանե նպատակ են հետապնդել ոչ միայն հանցագործություն կատարած անձանց հասարակությունից մեկուսացնելու, այլ նաեւ որոշակի դաստիարակչական աշխատանքների միջոցով նրանց հասարակություն ...ԽԱԲՎԱԾՆԵՐԻ ԱՌՕՐՅԱՅԻՑ
Գագիկ Աբգարյան
Վարդանանց 22 հասցեի 151 բնակարանի բնակիչներ 73 եւ 68-ամյա քույրեր Լիանա եւ Իրինա Զարզյանները մինչեւ մարտ ամիսը ներառյալ նպաստ են ստացել:
Սակայն ապրիլի սկզբին, սոցիալական ծառայության «Կենտրոն» ստորաբաժանումից ...«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան 3
Կոմիտասի արձանը օղակող պուրակում զարմանալի ցուցահանդես էր` քաղբանտարկյալների լուսանկարների ցուցադրություն: Երեւի աշխարհի ոչ մի երկրում այդպիսի ցուցահանդես չի կազմակերպվել, որովհետեւ աշխարհի ոչ մի երկրում ...ԿԱՐԵՆ ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ. «ԱԶԳԱՅԻՆ ՈԳԻՆ ԶԱՐԹՈՆՔ ԱՊՐԵՑ»
Կարինե Հարությունյան
-Ի՞նչ բան է արվեստը: Ինչու՞ ես նկարում, ի՞նչ ես փնտրում: Ճարտարապետ ես, ախր:
- Արվեստը հնարավորություն է տալիս մոտենալ ճշմարտությանը: Ոչ միայն ստեղծագործողին: Այդ հնարավորությունը ունեն բոլորը, ովքեր ...ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐ
Գոհար Բարսամյան
Վրաց-աբխազական հակամարտությունը կարգավորելու համար Թբիլիսի է ժամանել ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան: «ԱՄՆ-ն ողջունում է Վրաստանի զուսպ դիրքորոշումը` Աբխազիայի վերջին իրադարձությունների ...«ԲԱՎԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ ԿԱ ԼՂ ԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԻՄՆԱՐԱՐ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՁԵՒԱԿԵՐՊՄԱՆ ԱՌՈՒՄՈՎ»
Էմմա Գաբրիելյան
ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում օրերս Ստրասբուրգում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչպես նաեւ նրանց բանակցությունները ...ՀՈՐԴՈՐ ԱՌՈՂՋ ՏԱՐՐԵՐԻՆ
8
«Երիտասարդ պահպանողականներ» հ/կ-ն երեկ համագումար էր հրավիրել, որի ընթացքում ընթերցվեց Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի ուղերձը, ով տեւական ժամանակ է` ընդհատակում է:
Հայրապետյանը ...ՏԻԳՐԱՆ ԿԱՐԱՊԵՏԻՉԸ ՄԻՇՏ ԴԵՊԻ ԲԱՐԻՆ Է ՇՐՋՎԱԾ
Հեղինե Մանուկյան
Երեկ` Հաղթանակի ու Շուշիի ազատագրման օրը, «Տեսակետ» ակումբի հյուրը «Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանն էր: Պարոն Կարապետյանն ասուլիսի էր եկել «Հովհաննես Բաղրամյան» մեդալը կրծքին, որով ...ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի 2
Անցնող շաբաթ, Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցավ բավական հետաքրքիր մի հանդիպում:
Հանդիպել էին խորհրդարանի նախագահ Տիգրան Թորոսյանը, որին վերջին ժամանակի պահվածքի համար արժանիորեն անվանում են ...ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան 108
Նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտությունը օրակարգային եւ առաջնային հարց է:
Առաջին հայացքից թվում է, թե պահանջվում է միայն քաղաքական կամք, սակայն խնդիրն ...ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան 9
Մարտի 1-ին քոչարյանասերժական վարչախմբի կազմակերպած արյունոտ ոճրագործությունից ի վեր շարունակվում են բռնությունները, ահաբեկումները, ձերբակալությունները: Այս ամբողջ ընթացքում բազմաբնույթ տեղեկատվության ...«ԲԵՐԴԻ ՊՈՒԾՅՈՎԿԱ» ՈՉ ՈՔ ՉՍՏԱՑԱՎ
Էմմա Գաբրիելյան
«Բերդի պուծյովկա: Չկասկածելով Ձեր քաջասրտությանը` սիրով հրավիրում ենք բռնապետությունը խարխլող համերգի»: Այսպիսի հրավեր էին պատրաստել երեկ «Հիմա» երիտասարդական շարժման անդամները իրենց ակցիայի համար, որը ...ՀԱՑԱԴՈՒԼ ՍԲ.«ՀԱԼԻՎՈՐ ՊԱՊԻ» ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ
Գագիկ Աբգարյան 7
Ձորակապն էլ միացավ: Ասում եմ միացավ ու խիղճս տանջում է: Ձորակապը վաղուց էր «միացած»: Էդ մենք եկանք ու միացանք նրա մեծ «լարմանը»:
Ձորակապն էն գյուղն է, որտեղ անգամ մի հոգի չի գտնվել, որ Քոչարյանի օգտին ...ԵՐԵՔ ՊԱՐՏԱԴԻՐ ՔԱՅԼ, ՈՐՈՆՑԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԸ ԵՒ ԲՈԼՈՐԸ ՄԵԿՏԵՂ` ՓՈՐՁԱՔԱՐ ԵՆ
Անցյալ-ներկա-ապագա եռամիասնությունն անքակտելի է, սակայն դրա յուրաքանչյուր հատվածն էլ կարեւոր ու արժեքավոր է` այլապես միասնություն չի լինի: Մարդը կկորչի: Թե իր անհատականությամբ, թե իր կոչումով, թե առաքելությամբ:
...ԵՐԵՒԱՆ: 9 ՄԱՅԻՍԻ: «ՀԱՂԹԱՆԱԿԻ» ԶԲՈՍԱՅԳԻ
Կարինե Հարությունյան 1
Վերադարձ: Այս բառի մեջ ամեն ինչ կա: Եվ ապաշխարանք: Եվ պայքար: Եվ հաղթանակ:
...Նա վերադարձավ, ու վերադարձի առաջին լուրն արդեն ավետեց ժողովուրդ- առաջնորդ կայանալիք միասնության փաստը: Դա սեպտեմբերի 21-ին ...
ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍԸ` ՀԱՂԹԱՆԱԿԻ ԳՐԱՎԱԿԱՆ
Գայանե Մարտիրոսյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ՄԵԽԱՆԻԿԱՆ ԿԱՄ ԵՎՐՈՊԱՅԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Արամ Ամատունի
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
«ՉԵՔ ՏԵՍՆՈՒ՞Մ, ՆՐԱՆՔ ԶԶՎՈՒՄ ԵՆ ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՈՒՐԳԸ, ԱՅՆՈՒԱՄԵՆԱՅՆԻՎ, ՓԼՈՒԶՎՈՒՄ Է
Ասատուր Մարտիրոսյան
- 1804 Երևանի Մամադ խանը, տեղեկանալով ռուսների առաջխաղացման մասին, կարգադրում է խանության հայ բնակչությունից շուրջ 20000 հոգի բռնագաղթեցնել Ղարսի փաշայություն և այնտեղ պահել մինչև պատերազմի ավարտը:
- 1810 Թեոդոսիայում ծնվեց Գաբրիել Այվազովսկին: (Վախճ. 1880թ.-ին, Թիֆլիսում):
- 1838 Ծնվեց պետական գործիչ Վիկոնտ Ջեմս Բրայսը: Նա աշխատում էր Վիլիամ Գլադստոունի օրոք, ազգերի լիգայի հիմնադիրն է, գրողմ էր իրավագիտության և քաղաքագիտության վերաբերյալ հոդվածներ: Նա բարձրաձայն դադապարտում էր Թուրքական կառավարության կողմից իրագործված հայկական ցեղասպանությունը: (Վախճ. 1922թ.-ին):
- 1848 Մոսկվայի Լազարյան ճեմարանը վերածվում է Արևելյան լեզուների ինստիտուտի:
- 1855 Սուլթանի հրամանով Թուրքիայի քրիստոնյաներին առաջին անգամ բանակ զորակոչեցին: Հրամանը համարյա չգործադրվեց:
- 1920 Հայաստանի ռազմա-հեղափոխական կոմիտեն Ալեքսանդրապոլում, ինչպես նաև ամբողջ Հայաստանում, հայտարարեց խորհրդային իշխանություն:
- 1923 Ծնվեց Հեյդար Ալիևը: Ադրբեջանի Կոմունիստական կուսակցության առաջին քարտուղար, Խորհրդային պետական անվտանգության բյուրոյում (KGB) Ադրբեջանի թուրքական ստորաբաժանման վարիչ, ԽՍՀՄ քաղբյուրոյի անդամ, աթեիզմի պրոպագանդայի առաջնորդ խորհրդային շրջանում, իրագործել է հայերի ցեղասպանությունը Նախիջևանում և Արցախում: Ադրբեջանի նախագահն է 1993թ.-ից սկսած:
- 1941 Մոսկվայում սկսվում է հայ գրականության տասնօրյակը:
- 1943 Մեծի Տանն Կիլիկիո Անթիլիասի Մայր Տաճարում օծվեց Գարեգին Ա կաթողիկոսը (Հովսեփյանց):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

