
ԵՌԱԲԼՈՒՐ: 8 ՄԱՅԻՍԻ
- Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր այլեւս երբեք չեն զորացրվի Հաղթանակների բանակից:

«Իշխանությունները հոկտեմբերի 27-ից հետո լուծում են միայն օրվա խնդիր»
Մայիսը` հաղթանակների ամիսն է: Երեկ` մայիսի 8-ը Շուշիի ազատագրման եւ Երկրապահի օրն էր: Հազարավոր մարդիկ երեկ Եռաբլուրում էին: Մի շարք երկրապահներ, սակայն, Սասուն Միքայելյանը, Մյասնիկ Մալխասյանը, Հակոբ Հակոբյանը, Սմբատ Այվազյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Հուսիկ Բաղդասարյանը եւ ուրիշներ, հաղթական այդ օրը «տոնեցին» մեկուսարաններում: Իրեն պարտադրված պատերազմում հաղթնակած ժողովուրդը երեկ զույգ տոներին մռայլ էր ու խոցված...
Համաժողովրդական Շարժման կողմնակիցները` Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, երեկ հարգանքի տուրք մատուցեցին Եռաբլուրում հանգչող ազատամարտիկների շիրիմներին: Եռաբլուրում էին առաջին նախագահին սատարող կուսակցությունների առաջնորդները` Ստեփան Դեմիրճյանը, Արամ Սարգսյանը, Լյուդմիլա Սարգսյանը, «Քրիստոնեաժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը, Հայաստանի ազատական առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, սատարող մյուս կուսակցությունների ներկայացուցիչներ, ԵԿՄ անդամներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Կանանց համաժողովրդական շարժման մասնակիցներ եւ հազարավոր մարդիկ: Լեւոն Տեր-Պետրոսյանը ծաղկեփունջ դրեց Վազգեն Սարգսյանի շիրմաքարին, խոնարհվեց Վազգեն Սարգսյանի մոր` Գրետա մայրիկի առջեւ, ջերմորեն ողջունեց ազատամարտիկ Արաշվիր Բոզինյանին: Տիկին Գրետան շնորհավորեց հավաքվածներին, շնորհակալություն հայտնեց ժողովրդին, որ այդ օրը Եռաբլուրում են. «Մեր ամբողջ ժողովուրդը երկրապահ էր այն տարիներին, մենք էլ երկրապահի թիկունքում էինք», - ասաց Գրետա մայրիկը: Մինչ Վազգեն Սարգսյանի շիրմաքարին մոտենալը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանին հանձնեց Վազգեն Սարգսյանի ստորագրությամբ` Երկրապահ կամավորական միության թիվ առաջին անդամատոմսը: Ժողովուրդը խմբվել, զրույցի էր բռնվել արցախյան պատերազմը հաղթանակած, առաջին գերագույն հրամանատար` Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Մարդկանց դեմքին առաջին նախագահի գալուց հետո միայն ժպիտ երեւաց, նրանք սկսեցին «Հաղթանակ» վանկարկել եւ ճանապարհեցին Լեւոն Տեր-Պետրոսյանին ծափերով: ԺԵ-ի հարցին, թե ինչպես է գնահատում այն փաստը, որ Երկրապահի օրը Հայաստանում ազատամարտիկներ կան անազատության մեջ, Արամ Զավենի Սարգսյանը պատասխանեց. «Դա իշխանությունների հոգեմտավոր ունակությունների հետեւանք է: Ես ուզում եմ իմ երկրապահ բոլոր ընկերներին` թե ազատության մեջ, թե անազատության մեջ գտնվողներին` շնորհավորել Երկրապահի օրվա կապակցությամբ: Ուզում եմ ասել իրենց, որ քաղաքական գործիչները գալու-գնալու են, բայց այն սխրանքը, որ գործեցին իրենք արցախյան ազատամարտի տարիներին հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ ոսկե էջերով է գրվելու, ու իրենք այս ժողովրդի հպարտությունն են մնալու, մարդկանց հիշողության մեջ մնալու են որպես հերոսներ: Դատարանները չեն, որ պիտի որոշեն, թե իրենք ով են: Եթե այսօրվա իշխանությունները վախենում են այդ մարդկանցից, ուրեմն վախենալու խնդիր ունեն, որովհետեւ այդ մարդիկ հայրենիքի` իրենց սեփական տեսակետի, իրենց պատկերացրած հայրենիքի համար մարտնչող մարդիկ են: Այս իշխանությունները 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո լուծում են միայն օրվա խնդիր: Երբեք երկարաժամկետ ծրագրեր չեն ունեցել եւ չեն կարող ունենալ, որովհետեւ ամեն օր իրենց առաջ կանգնած է իշխանությունից հեռանալու խնդիրը», - ասաց Արամ Սարգսյանը: «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը բազմաթիվ ազատամարտիկների կալանավորման փաստերի առիթով նկատեց. «Սա նշանակում է, որ մեր իշխանությունները թույլ են, անբարոյական են: Իշխանությունների գործողությունները չեն համապատասխանում սահմանադրական կարգին: Եթե Շուշիի ազատամարտի հերոսի` Ժիրայր Սեֆիլյանի դեպքում Ալվինա Զաքարյանը կարող է հարց տալ, թե նա ի՞նչ արժանիքներ ունի քաղաքացիություն ստանալու համար... Նախ` քաղաքացիությունը արժանիքների համար չեն տալիս, այլ օրենքի հիման վրա, եւ երկրորդը` եթե նա արժանի չէ, ապա ո՞վ է արժանի: Անբարոյականություն է, եթե մենք այսօր չենք գնահատում այն մարդկանց, ովքեր մեծ ներդրում են ունեցել մեր պետականության, մեր անկախության գործում»:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
Vahan NY գրել է:
Հետաքրքիր է իր կյանքի ընթացքում քանի անգամ է այցելել Վազգեն Սարգսյանի շիրիմին երևի սա առաջին անգամն էր եթե որևէ մեկ գիտի խնդրում եմ տեղեկություն տվեք :
hayuhi գրել է:- Vahan NY
Հետաքրքիր է իր կյանքի ընթացքում քանի անգամ է այցելել Վազգեն Սարգսյանի շիրիմին երևի սա առաջին անգամն էր եթե որևէ մեկ գիտի խնդրում եմ տեղեկություն տվեք :
mek el taxman jamanak a exel, hamozvelu hamar...- Vahan NY
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունից:
Ըստ որում` ԱՄՆ-ի Պետքարտուղարության ապրիլի 30-ի ամենամյա ...«ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉ, ՄԵԶ ՈՂՈՐՄԵԱ...»
Մարինա Բաղդագյուլյան
Իմ քաղաք մի հոգեւորական էր եկել` սեւ փարաջայով, փայլուն խաչով: Ես նրան ուղղակի վարդապետ էի ասում: Ու, ցավոք, ինչպես չգիտեի նրա անունը, այդպես էլ չգիտեմ` ո՞ր համայնքի հոգեւոր առաջնորդն է հիմա: Բայց եթե ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Գագիկ Աբգարյան
Շաբաթվա, ամսվա մյուս օրերի նման, երեկվա օրը եւս հարուստ էր դատական լսումներով: Քրեական վերաքննիչ դատարանում պետք է կայանար Հուսիկ Բաղդասարյանի գործի լսումը, սակայն նիստը չկայացավ փաստաբանի` Վարդան Զուռնաչյանի ...ԵՎ ՈՎ ՁԵՌՔ ԿՄԵԿՆԻ ՆՐԱՆՑ
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` այս անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնելու, իրենց նամակը փոխանցելու ակնկալիքով: Եվ համոզված ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԹԻՎ-3
Ա.Սարգսյան
Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին` չի կարելի չանդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 74-ի կետ 15-ին: Այդ հոդվածը հետեւյալն է. «Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան 4
Արցախյան պատերազմը` դրանում տարբեր բնույթի ու մակարդակի մասնակցություն ցուցաբերածների համար բացի այն, որ հայրենիքին մատուցած ծառայություն եղավ, այլ, որքան էլ ոչ կոռեկտ հնչի, նաեւ ինքնահաստատման միջոց:
...ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արամ Ամատունի
Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա դրանցում արտահայտված գնահատականները մեր երկրի մասին պետք է որ վաղուց արդեն իրենց բավական ...«ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Մարինե Խառատյան
Երեկ երկրապահի օրն էր: Երկրապահի մասին շատ բան լուռ պատմում են Եռաբլուրով մեկ սփռված բազմաթիվ տապանաքարերը, որոնցից մեզ նայող երիտասարդ ու տարեց տղամարդկանց հայացքը սովորեցնում է. հայրենիքը թանկ է, կյանքից ...ՀԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ
Կարինե Հարությունյան
Եռաբլուրը... Սա մի տեղ է, ուր մոռանում ես ժամանակի ու տարածության մասին: Ուր փոխվում են երկնքի եւ երկրի տեղերը: Ուր մարմինդ փետուր է, հոգիդ` աղավնի: Աստծո ներկայությունից է: Նրանք գնացին-նրանք այստեղ ...ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԱԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ
Մի տարօրինակ-անհասկանալի-մառազմատիկ բան է կատարվում. մտավորական, թե եսիմ ինչ սկսել են խոսել նախորդ տասնամյակում իշխանությունների մասին որպես...նախորդ իշխանության: Այսինքն` ներկան կապ չունի՞ նախորդի հետ: ...ԵՌԱԲԼՈՒՐ: 8 ՄԱՅԻՍԻ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր այլեւս երբեք չեն զորացրվի Հաղթանակների բանակից:
«Իշխանությունները հոկտեմբերի 27-ից ...
ԱՅԴՔԱՆ ԷԼ ԱՊ-ՈՒ՞Շ...
Մարինա Բաղդագյուլյան«ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ՉԻ ՆՇԱՆԱԿՈՒՄ, ԹԵ ՄԵՂԱԴՐՅԱԼՆԵՐԻ ՎՐԱՅԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ Է ՄԵՂԱԴՐԱՆՔԸ»
Հեղինե ՄանուկյանԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա ԲաղդագյուլյանՍԵՐԲԻԱՆ` ԵՎՐՈՊԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ
Գոհար ԲարսամյանՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՄԱՀՐԱՆՔԸ
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

