
ՀԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ
- Եռաբլուրը... Սա մի տեղ է, ուր մոռանում ես ժամանակի ու տարածության մասին: Ուր փոխվում են երկնքի եւ երկրի տեղերը: Ուր մարմինդ փետուր է, հոգիդ` աղավնի: Աստծո ներկայությունից է: Նրանք գնացին-նրանք այստեղ են:

Եռաբլուրը... Մեր հերոսների պանթեոնը: Երեւանում: Մեր հարգանքի տուրքը ի՞նչ է մի իրողության առջեւ, որի անունը Եռաբլուր է: Բայց ազատագրված տարածքները, արդեն 14 տարի խաղաղության մեջ ապրող Արցախը... Սրանց քաղաքական եւ պատմական նշանակությունը համարժեք է, երեւի, մեր հազարավոր տղաների թափած արյանը: Մեղա քեզ, Տեր: Եռաբլուրը... Մեր հանդիպման վայրերից մեկը. ուր խաչվում են երեկն ու այսօրը: Մեր նվաճումներն ու մեր անելիքները: Մենք ու... մենք: ...1992-ի մայիսի 8: Ազատագրվեց Շուշին: Իրենց` «Սասուն» ջոկատն էլ էր այնտեղ կյանքի ու մահու կռիվ տալիս: Իսկ ինքը, որ ջոկատի կազմավորման առաջին օրից էր մարտի դաշտում, բացակա էր: Բուժվում էր: Վիրավորվել էր Կիչան-Սրխավենդում: Մարտի 12-ին: Այսինքն` Շուշիի գրավումից մոտ երկու ամիս առաջ: Իսկ մայիսի 8-ին իր ուրախությանը չափ չկար: Վիրավոր էր, ոտքերը` հաշմված, բայց երջանիկ: Թեկուզեւ ինքը բախտ չէր ունեցել մասնակցելու Շուշիի ազատագրմանը: Այս ազատամարտիկը այսօր էլ երջանիկ է, թեեւ իր հրամանատարը ձերբակալված է, բայց «ժողովուրդն արթուն է, համախմբված, միակամ, ու դա վերջին տասը տարվա մեր միակ համազգային ձեռքբերումն է»: Երեկ «Սասուն» ջոկատի ազատամարտիկ, առաջին կարգի հաշմանդամ Արշավիր Բոզինյանը վանատուրցիների հետ Երեւանում էր: Եռաբլուրում: Վանատուրցիները երեկ բաժանվել էին երկու մասի: Մի մասը եկել էր Եռաբլուր, մյուս մասը մնացել էր գյուղում, որպեսզի հանկարծ չլինի թե իրենց Ազատության հրապարակը դատարկ մնա: Հայ ժողովրդի` Վանատուրում բնակվող այս հատվածը ամեն ինչ անում է, զարմանալիորեն, քաղաքականապես հասուն քայլերով: «Բոլորն էլ ուզում էին գալ, բայց հրապարակում մարդ պիտի մնար, թե չէ կասեն` վանատուրցիները իրենց խոսքի տերը չեն: Ասել ենք, չէ՞, որ կանգնելու ենք ամեն օր ու մինչեւ հաղթանակ: Ուրեմն` կանգնելու ենք: Իսկ Եռաբլուր չէինք կարող չգալ: Մեր հերոսների մի մասն այստեղ է հանգչում: Վաղն էլ գնալու ենք «Սասուն» ջոկատի մեր զոհված տղաների հիշատակին Վանատուրում կանգնեցված հուշարձանին ծաղիկներ դնելու», - ասացին վանատուրցիները: Իսկ ինքը` Արշավիր Բոզինյանը ի՞նչ զգացողություններ ունի, երբ այցելում է Եռաբլուր. «Անդրանիկ զորավարն այստեղ է: Սպարապետը, իմ եղբայրների, իմ մարտական ընկերների մեծ մասն այստեղ են` Եռաբլուրում: Նրանք մեր սրբություններն են: Եվ ինչքան ապրեմ, գալու եմ Եռաբլուր: Դա իմ պարտքն է: Ամեն գալով ավելի եմ լիցքավորվում, մանավանդ, որ տեսնում եմ, թե ինչպես է ժողովուրդը հարգում իր հերոսներին: Ես պարտավոր եմ այստեղ լինել: Պիտի միշտ գամ, որ իմ երեխաները այս ճանապարհը չմոռանան»: Արշավիր Բոզինյանը երեկվանից մայիսի 8-ը եւ 9-ը հայտարարել է սգո օրեր, իսկ մեկ շաբաթով` հացադուլ: Նա գլխին սեւ ժապավեն էր կապել. «Այս օրերը տոնական են, իհարկե, քանի որ մեր հաղթանակն են խորհրդանշում: Բայց եւ սգո օրեր են ինձ համար, քանի որ իմ հրամանատարը եւ մյուս ազատամարտիկներն ու տղաները, ովքեր մեծ ներդրում ունեն մեր հաղթանակում, բանտարկված են: Բանտարկված են մի երկրում, որի անկախության համար պայքարեցինք, անկախության ու ժողովրդավարության հիմքը դրեցինք` հրամանատարությամբ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, եւ որի ներկայիս իշխանությունը երեւակայում է, թե կարեւորում է ժողովրդավարական արժեքները»: Արշավիր Բոզինյանի հետ հացադուլ է հայտարարել նաեւ վանատուրցի, «Սասուն ջոկատի զոհված ազատամարտիկ Աշոտ Ներսիսյանի այրի Ժանետա Ներսիսյանը: Վերջինս ասաց, որ Վանատուրից շատերն են ուզում միանալ հացադուլին. «Ուզում են, եւ մենք չենք կարող մարդկանց արգելել: Իհարկե, չի կարելի թույլ տալ, որ տարեց մարդիկ հացադուլի նստեն: Ինչ վերաբերում է ժամկետին` ցույց կտա ժամանակը: Առայժմ` մեկ շաբաթով: Իսկ պահանջը նույնն է. ազատ արձակել Սասուն Միքայելյանին եւ բոլոր քաղբանտարկյալներին»: ...Երեկվա օրը ազատագրվեց Շուշին: Երեկվա օրը Եռաբլուրում հայի ազատագրված ոգին էր: Երեկվա օրը արդեն որերորդ անգամ հոգիները հանդիպեցին: Մեր եւ... մեր:
- Կարինե Հարությունյան
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունից:
Ըստ որում` ԱՄՆ-ի Պետքարտուղարության ապրիլի 30-ի ամենամյա ...«ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉ, ՄԵԶ ՈՂՈՐՄԵԱ...»
Մարինա Բաղդագյուլյան
Իմ քաղաք մի հոգեւորական էր եկել` սեւ փարաջայով, փայլուն խաչով: Ես նրան ուղղակի վարդապետ էի ասում: Ու, ցավոք, ինչպես չգիտեի նրա անունը, այդպես էլ չգիտեմ` ո՞ր համայնքի հոգեւոր առաջնորդն է հիմա: Բայց եթե ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Գագիկ Աբգարյան
Շաբաթվա, ամսվա մյուս օրերի նման, երեկվա օրը եւս հարուստ էր դատական լսումներով: Քրեական վերաքննիչ դատարանում պետք է կայանար Հուսիկ Բաղդասարյանի գործի լսումը, սակայն նիստը չկայացավ փաստաբանի` Վարդան Զուռնաչյանի ...ԵՎ ՈՎ ՁԵՌՔ ԿՄԵԿՆԻ ՆՐԱՆՑ
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` այս անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնելու, իրենց նամակը փոխանցելու ակնկալիքով: Եվ համոզված ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԹԻՎ-3
Ա.Սարգսյան
Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին` չի կարելի չանդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 74-ի կետ 15-ին: Այդ հոդվածը հետեւյալն է. «Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան 4
Արցախյան պատերազմը` դրանում տարբեր բնույթի ու մակարդակի մասնակցություն ցուցաբերածների համար բացի այն, որ հայրենիքին մատուցած ծառայություն եղավ, այլ, որքան էլ ոչ կոռեկտ հնչի, նաեւ ինքնահաստատման միջոց:
...ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արամ Ամատունի
Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա դրանցում արտահայտված գնահատականները մեր երկրի մասին պետք է որ վաղուց արդեն իրենց բավական ...«ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Մարինե Խառատյան
Երեկ երկրապահի օրն էր: Երկրապահի մասին շատ բան լուռ պատմում են Եռաբլուրով մեկ սփռված բազմաթիվ տապանաքարերը, որոնցից մեզ նայող երիտասարդ ու տարեց տղամարդկանց հայացքը սովորեցնում է. հայրենիքը թանկ է, կյանքից ...ՀԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ
Կարինե Հարությունյան
Եռաբլուրը... Սա մի տեղ է, ուր մոռանում ես ժամանակի ու տարածության մասին: Ուր փոխվում են երկնքի եւ երկրի տեղերը: Ուր մարմինդ փետուր է, հոգիդ` աղավնի: Աստծո ներկայությունից է: Նրանք գնացին-նրանք այստեղ ...ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԱԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ
Մի տարօրինակ-անհասկանալի-մառազմատիկ բան է կատարվում. մտավորական, թե եսիմ ինչ սկսել են խոսել նախորդ տասնամյակում իշխանությունների մասին որպես...նախորդ իշխանության: Այսինքն` ներկան կապ չունի՞ նախորդի հետ: ...ԵՌԱԲԼՈՒՐ: 8 ՄԱՅԻՍԻ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր այլեւս երբեք չեն զորացրվի Հաղթանակների բանակից:
«Իշխանությունները հոկտեմբերի 27-ից ...
ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան ԽաչատրյանԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե ԽառատյանՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
«ԱՍՏԾՈ ԶՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԵՆՔ ԶԳՈՒՄ...»
Կարինե ՀարությունյանԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

