
«ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
- Երեկ երկրապահի օրն էր: Երկրապահի մասին շատ բան լուռ պատմում են Եռաբլուրով մեկ սփռված բազմաթիվ տապանաքարերը, որոնցից մեզ նայող երիտասարդ ու տարեց տղամարդկանց հայացքը սովորեցնում է. հայրենիքը թանկ է, կյանքից էլ թանկ:

Նրանցից շատերը երբեք չէին տեսել Ղարաբաղը, չգիտեին՝ ինչպիսին է Շուշին, բայց ինքնակամ գնացին մահվան հանդիման՝ անտեսելով մահն ու զրկանքները: Երեկ ոչ Ս.Սարգսյանը, ոչ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ոչ էլ Ներսես Շնորհալի մեջբերող նորանշանակ վարչապետը չշնորհավորեցին երկրապահին: Երեկ երկրապահի օրն էր, ու բազմաթիվ երկրապահներ հավաքվել էին ԵԿՄ հիմնադիր Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ՝ շնորհավորելու Սպարապետի տոնը: Բայց ի՞նչ տոն` առանց այդ հաղթանակի հիմնական դերակատարների: Տոնական տրամադրություն չկար, կար բողոք ու պահանջ՝ ազատության մեջ տեսնելու Հայաստանի ու Ղարաբաղի պաշտպաններին: Ընդդիմության հանրահավաքներին մասնակցելու համար տարբեր մեղադրանքներով պիտակավորված ու այս օրերին կալանավայրերում գտնվող երկրապահների փոխարեն եկել էին նրանց կանայք՝ ազատամարտիկ ամուսինների նկարները ձեռքներին: Մեդալները կրում էին երեխաները: ԵԿՄ հիմնադրի կիսանդրու մոտ ծաղիկներ դնելուց հետո հավաքվածները սկսեցին անուն առ անուն վանկարկել բացակա ազատամարտիկների անունները. «Սեֆիլյան, Վարդան, Հակոբ, Մյասնիկ, Սասուն, Սմբատ, Խաչիկ, Արմեն, Ջհանգիրյան, Հուսիկ...», նաեւ՝ «Ազատություն մեր հերոսներին», «Ազատություն Շուշին ազատագրածներին»: «Նրանք իրենց կյանքը չեն խնայել հայրենիքի համար, իսկ այսօր նրանց բերդերում են պահում», - բողոքում էին հավաքվածները: «Այսօր մեր հաղթանակի տոնն է, որի համար մենք պայքարել ենք, արյուն ենք թափել, բայց չենք կարող տոնել առանց մեր ընկերների, որոնք անօրինական կալանավորված են», - մեզ հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կլիմենտ Ալավերդյանը: «Բոլոր քաղբանտարկյալները իմ հարազատներն են, ցավում եմ, որ մեր հերոսները նստած են, իսկ մարտի մեկ իրականացնողները դրսում են», - ասաց 66-ամյա տիկին Դուխիկը: Արցախյան ազատամարտում 2-րդ կարգի հաշմանդամ դարձած, ազատամարտի հրամանատարներից Խաչիկ Գասպարյանի եղբայրը եկել էր առանց նրա: Խաչիկ Գասպարյանի հետ, ով 5 տարի կռվել ու 2 անգամ ծանր վիրավորվել է Արցախում, մարտի 1-ի առավոտյան հատկապես դաժան են վարվել: Ոստիկանները ջարդել են հաշմանդամ ազատամարտիկի ուսը, թեւը, մատները, պատռել գլուխը, որ նա նաեւ ուղեղի ցնցում է ստացել: Այսօր նա Նուբարաշենում է, բժշկական լուրջ միջամտության կարիք ունի, բայց հրաժարվում են տեղափոխել հիվանդանոց: «Ազատություն մեր հերոսներին» վանկարկումներով քաղբանտարկյալների կանայք ու երկրապահները տեղափոխվեցին գլխավոր դատախազության դիմաց, ուր Արտակ Զեյնալյանը դատախազությանը հանձնեց երկրապահների պահանջը՝ բազմահազար ստորագրություններով: «Վրդովված ենք այն կործանարար բարոյահոգեբանական մթնոլորտով, որ արհեստականորեն ստեղծվել է ազատամարտիկների հանդեպ: Վիրավորված ենք ապերախտության, կեղծիքների բանսարկությունների տարափից, որ տեղում են հայ ժողովրդի պատմության վրա: Պահանջում ենք ազատ արձակել ձերբակալվածներին, չդառնալ գալիք սերունդների անեծքի առարկա, քանի որ իշխանությունները պետք է հասկանան, որ ազգի պաշտպանների բռնադատումը կործանարար է ազգի, պետության համար: Չպետք է նաեւ մոռանալ, որ մեր պատմության մեջ հիշվել են ոչ միայն հերոսները...», - հայտարարում են երկրապահները՝ զգուշացնելով. «Մեր պահանջները չբավարարելու դեպքում մենք մեզ իրավունք ենք վերապահում ՀՀ Սահմանադրության շրջանակներում դիմելու հետագա գործողությունների»: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դատախազությունը չէր վերցրել բողոքը՝ պատճառաբանելով, թե այն պետք է ուղարկել փոստով: Հավաքվածների մի մասը որոշեց ոտքով գնալ Եռաբլուր՝ երբեմն-երբեմն «Ազատություն», «Երկրապահ», նաեւ «Լեւոն` նախագահ» վանկարկելով, երբեմն էլ հայրենասիրական երգեր երգելով: Մեքենաների վարորդները հաճախ ազդանշաններով ողջունում էին ինքնաբուխ երթի մասնակիցներին: Եռաբլուր հասան նախատեսվածից ուշ: Լուռ, բռունցքները վեր պարզած սկսեցին բարձրանալ դեպի նահատակների գերեզմաններ: Տեր-Պետրոսյանին հանդիպեցին ճանապարհին: Առաջին նախագահը կանգնեցրեց մեքենան, դուրս եկավ ու ողջունեց ժողովրդին: Նորից հնչեցին «Լեւոն` նախագահ» վանկարկումները: Երթի մասնակիցները ծաղիկներ դրեցին ազատամարտիկների շիրիմներին, հետո ուղեւորվեցին դատարաններ՝ մասնակցելու մարտի 1-ի գործերով դատերին, որ անարդարությունը վերջնականապես չխժռի Հայաստանը:
- Մարինե Խառատյան
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունից:
Ըստ որում` ԱՄՆ-ի Պետքարտուղարության ապրիլի 30-ի ամենամյա ...«ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉ, ՄԵԶ ՈՂՈՐՄԵԱ...»
Մարինա Բաղդագյուլյան
Իմ քաղաք մի հոգեւորական էր եկել` սեւ փարաջայով, փայլուն խաչով: Ես նրան ուղղակի վարդապետ էի ասում: Ու, ցավոք, ինչպես չգիտեի նրա անունը, այդպես էլ չգիտեմ` ո՞ր համայնքի հոգեւոր առաջնորդն է հիմա: Բայց եթե ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Գագիկ Աբգարյան
Շաբաթվա, ամսվա մյուս օրերի նման, երեկվա օրը եւս հարուստ էր դատական լսումներով: Քրեական վերաքննիչ դատարանում պետք է կայանար Հուսիկ Բաղդասարյանի գործի լսումը, սակայն նիստը չկայացավ փաստաբանի` Վարդան Զուռնաչյանի ...ԵՎ ՈՎ ՁԵՌՔ ԿՄԵԿՆԻ ՆՐԱՆՑ
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` այս անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնելու, իրենց նամակը փոխանցելու ակնկալիքով: Եվ համոզված ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԹԻՎ-3
Ա.Սարգսյան
Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին` չի կարելի չանդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 74-ի կետ 15-ին: Այդ հոդվածը հետեւյալն է. «Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան 4
Արցախյան պատերազմը` դրանում տարբեր բնույթի ու մակարդակի մասնակցություն ցուցաբերածների համար բացի այն, որ հայրենիքին մատուցած ծառայություն եղավ, այլ, որքան էլ ոչ կոռեկտ հնչի, նաեւ ինքնահաստատման միջոց:
...ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արամ Ամատունի
Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա դրանցում արտահայտված գնահատականները մեր երկրի մասին պետք է որ վաղուց արդեն իրենց բավական ...«ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Մարինե Խառատյան
Երեկ երկրապահի օրն էր: Երկրապահի մասին շատ բան լուռ պատմում են Եռաբլուրով մեկ սփռված բազմաթիվ տապանաքարերը, որոնցից մեզ նայող երիտասարդ ու տարեց տղամարդկանց հայացքը սովորեցնում է. հայրենիքը թանկ է, կյանքից ...ՀԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ
Կարինե Հարությունյան
Եռաբլուրը... Սա մի տեղ է, ուր մոռանում ես ժամանակի ու տարածության մասին: Ուր փոխվում են երկնքի եւ երկրի տեղերը: Ուր մարմինդ փետուր է, հոգիդ` աղավնի: Աստծո ներկայությունից է: Նրանք գնացին-նրանք այստեղ ...ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԱԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ
Մի տարօրինակ-անհասկանալի-մառազմատիկ բան է կատարվում. մտավորական, թե եսիմ ինչ սկսել են խոսել նախորդ տասնամյակում իշխանությունների մասին որպես...նախորդ իշխանության: Այսինքն` ներկան կապ չունի՞ նախորդի հետ: ...ԵՌԱԲԼՈՒՐ: 8 ՄԱՅԻՍԻ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր այլեւս երբեք չեն զորացրվի Հաղթանակների բանակից:
«Իշխանությունները հոկտեմբերի 27-ից ...
«ՍՈՒՏԸ ԴԵՌ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ Է ԳՏՆԵԼ ԻՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ»
Էմմա ԳաբրիելյանԱՊՍՏԱՄԲՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ` ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՊԱՆ
Ռոբերտ Ա.ՍարգսյանՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա ԳաբրիելյանԸՍՏ JANES-Ի` ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐ
Էմմա ԳաբրիելյանԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ Սարգսյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

