
ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԹԻՎ-3
- Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին` չի կարելի չանդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 74-ի կետ 15-ին: Այդ հոդվածը հետեւյալն է. «Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական դատարանը, սպառելով ապացույցներ ձեռք բերելու համար սույն օրենքով նախատեսված բոլոր միջոցները, այդուհանդերձ, հնարավորություն չի ունեցել պարզելու ընտրության իրական արդյունքները, սակայն Սահմանադրական դատարանի կողմից որպես հավաստի գնահատված ապացուցներից ակնհայտ է դարձել, որ ընտրախախտումներն ունեցել են կազմակերպված, զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ, եւ դրանց համադրումը վկայում է դրանց միջեւ համակարգային այնպիսի փոխկապակցվածության մասին, որի պայմաններում խախտվում են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները, ապա որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է այդ հիմքով անվավեր ճանաչելու ընտրությունների արդյունքները»:

Հիշենք ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածը եւս. «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, ինչպես նաեւ հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»: Թե ինչու Սահմանադրական դատարանը չի օգտվել օրենքի ընձեռած հնարավորություններից` համենայնդեպս մեզ համար անհասկանալի եւ անըմբռնելի է: Շատ երկար կարելի է խոսել օրենքի հիշյալ դրույթների մասին, բայց ընթերցողին չձանձրացնելու համար պարզապես ցանկանում ենք մի քանի հռետորական հարցեր ձեւակերպել. առաջին` Սահմանադրական դատարանը սպառե՞լ է ապացույցներ ձեռք բերելու բոլոր միջոցները. երկրորդ` կարողացե՞լ է պարզել ընտրության իրական արդյունքները. երրորդ` Սահմանադրական դատարանի համար ակնհայտ չէ՞, որ ընտրախախտումներն ունեցել են զանգվածային, կրկնվող կամ պարբերական բնույթ. չորրորդ` ապահովվե՞լ են Սահմանադրության 4-րդ հոդվածով ամրագրված ընտրական իրավունքի սկզբունքները: Այս հարցերի պատասխանները հասարակությունը ինքն իր համար վաղուց պարզել է, մնում է դրանց պատասխանները տան որոշակի պետական մարմիններ, կոնկրետ պաշտոնյաներ, իհարկե նաեւ Սահմանադրական դատարանը: Իհարկե Սահմանադրական դատարանը կասի, որ ինքը այդպիսի իրավասություն չունի եւ ճիշտ կլինի, բայց հիշեցնենք մեր հարգելի դատարանին, որ «անվստահության հարաքվեի» գաղափարի մասին Սահմանադրական դատարանի որոշման կապակցությամբ Սահմանադրական դատարանը եւ նրա նախագահը տվեցին բազմաթիվ բացատրություններ «չհասկացողների» համար: Հակառակ դեպքում այսուհետ «հարգելի» բառը կօգտագործվի միայն չակերտներով: Ինչ վերաբերում է մնացյալ պաշտոնյաներին, ապա ասենք, որ դեմագոգիան պատասխանելու լավագույն ձեւը չէ, եւ թող իրենք իրենց տարբեր բաների տեղ չդնեն: Նրանք պարտավոր են դա անել, հակառակ դեպքում դա կանի հասարակությունը:
- Ա.Սարգսյան
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունից:
Ըստ որում` ԱՄՆ-ի Պետքարտուղարության ապրիլի 30-ի ամենամյա ...«ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉ, ՄԵԶ ՈՂՈՐՄԵԱ...»
Մարինա Բաղդագյուլյան
Իմ քաղաք մի հոգեւորական էր եկել` սեւ փարաջայով, փայլուն խաչով: Ես նրան ուղղակի վարդապետ էի ասում: Ու, ցավոք, ինչպես չգիտեի նրա անունը, այդպես էլ չգիտեմ` ո՞ր համայնքի հոգեւոր առաջնորդն է հիմա: Բայց եթե ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Գագիկ Աբգարյան
Շաբաթվա, ամսվա մյուս օրերի նման, երեկվա օրը եւս հարուստ էր դատական լսումներով: Քրեական վերաքննիչ դատարանում պետք է կայանար Հուսիկ Բաղդասարյանի գործի լսումը, սակայն նիստը չկայացավ փաստաբանի` Վարդան Զուռնաչյանի ...ԵՎ ՈՎ ՁԵՌՔ ԿՄԵԿՆԻ ՆՐԱՆՑ
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` այս անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնելու, իրենց նամակը փոխանցելու ակնկալիքով: Եվ համոզված ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԹԻՎ-3
Ա.Սարգսյան
Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին` չի կարելի չանդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 74-ի կետ 15-ին: Այդ հոդվածը հետեւյալն է. «Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան 4
Արցախյան պատերազմը` դրանում տարբեր բնույթի ու մակարդակի մասնակցություն ցուցաբերածների համար բացի այն, որ հայրենիքին մատուցած ծառայություն եղավ, այլ, որքան էլ ոչ կոռեկտ հնչի, նաեւ ինքնահաստատման միջոց:
...ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արամ Ամատունի
Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա դրանցում արտահայտված գնահատականները մեր երկրի մասին պետք է որ վաղուց արդեն իրենց բավական ...«ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Մարինե Խառատյան
Երեկ երկրապահի օրն էր: Երկրապահի մասին շատ բան լուռ պատմում են Եռաբլուրով մեկ սփռված բազմաթիվ տապանաքարերը, որոնցից մեզ նայող երիտասարդ ու տարեց տղամարդկանց հայացքը սովորեցնում է. հայրենիքը թանկ է, կյանքից ...ՀԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ
Կարինե Հարությունյան
Եռաբլուրը... Սա մի տեղ է, ուր մոռանում ես ժամանակի ու տարածության մասին: Ուր փոխվում են երկնքի եւ երկրի տեղերը: Ուր մարմինդ փետուր է, հոգիդ` աղավնի: Աստծո ներկայությունից է: Նրանք գնացին-նրանք այստեղ ...ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԱԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ
Մի տարօրինակ-անհասկանալի-մառազմատիկ բան է կատարվում. մտավորական, թե եսիմ ինչ սկսել են խոսել նախորդ տասնամյակում իշխանությունների մասին որպես...նախորդ իշխանության: Այսինքն` ներկան կապ չունի՞ նախորդի հետ: ...ԵՌԱԲԼՈՒՐ: 8 ՄԱՅԻՍԻ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր այլեւս երբեք չեն զորացրվի Հաղթանակների բանակից:
«Իշխանությունները հոկտեմբերի 27-ից ...
ՄԵՂԱԴՐԱՆՔ
ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՆ ԷԼ ԳՈՐԾ ՉԻ` ԱՄԲՈՂՋ ՕՐԸ ԹՈՒՔՈՒՄՐԻ ՏԱԿ
Գագիկ ԱբգարյանՆԱԽԱՎԵՐՋԻՆԸ: ՀԱՑԱԴՈՒԼ, ԿԱՄ` ՄԱՀ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ
Հեղինե ՄանուկյանԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Մարինե ԽառատյանԴԱՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ` ԻՆՉՊԵՍ ԻՐԵՆՑ ՀՈՐ ԴՈՒՔԱՆՆԵՐՈՒՄ
Գագիկ Աբգարյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

