
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- ...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունից:

Ըստ որում` ԱՄՆ-ի Պետքարտուղարության ապրիլի 30-ի ամենամյա հաշվետվությունում ընդգծվում է, որ աշխարհում ահաբեկչությանը սատարող գլխավոր երկիրը Իրանն է: Փաստաթուղթը հաստատում է, որ Իրանը օգնություն է ցուցաբերում ահաբեկչական որակվող` Համաս, Հըզբոլլահ կազմակերպություններին, Իրաքի գրոհայիններին եւ Աֆղանստանում` թալիբներին: Գլոբալ քաղաքականության շախմատային տախտակի վրա Իրանի դիրքը չափազանց լուրջ է եւ կարեւոր: Աշխարհաքաղաքական իրադրությունը էապես կփոխվի, եթե Իրանը մտնի Շանհայի համագործակցության կազմակերպության մեջ: Անդրադառնանք Հարավային Կովկասին: Փորձագետ Սերգեյ Ռասովի դիտարկմամբ` Ադրբեջանում ԱՄՆ-ի քաղաքականությունը նպատակաուղղված է տրանսպորտային հուսալի հաղորդակցության ապահովմանը, ինչը Արեւմուտքը կապում է Արեւելքի հետ` շրջանցելով Ռուսաստանը: Որոշ ծանուցումների համաձայն` ԱՄՆ-ն մտադիր է հսկել Իրանի, Իրաքի, Չինաստանի օդային տարածքները` օգտագործելով Ադրբեջանի օդակայանների լայն ցանցը: Ադրբեջանին, իհարկե, դա շահավետ է նախեւառաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն իր օգտին հանգուցալուծելու առումով: Նույն համապատկերում Ադրբեջանը Ռուսաստանին հասկացրեց իր դիրքի կարեւորությունը, երբ իր մաքսատնով թույլ չտվեց անցկացնել Բուշերի ատոմակայանի համար նախատեսված ռուսական բեռը: Սա զարմանք հարուցեց Ռուսաստանում, քանի որ ռուսական կողմի բացատրությամբ` բեռը համապատասխանում էր միջազգային մաքսային պահանջներին: Ադրբեջանն իր ուժը ցուցադրեց Ռուսաստանին, քանի որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի հանդեպ Ռուսաստանի հովանավորչական քաղաքականությունը ձեռնտու չէ նույնօրինակ հակամարտություն ունեցող Ադրբեջանին: Եվ Ադրբեջանի ԶԼՄ-ները բազմիցս բարձրաձայնում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության հիմնախնդրում Ռուսաստանի անթաքույց աջակցությունը Հայաստանին: Փորձագետ Սերգեյ Ռասովի հավաստմամբ` կրակին յուղ լցրեց ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի հաշվետվությունը, որում ընդգծվում է Իրանի հետ Հայաստանի սերտ կապերը: Այսինքն` հայ-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց է այն, որ Հայաստանը չի աջակցում Իրանի իրավակարգի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները, եւ ընդգծվում է վտանգավոր միտում. Հայաստանում հարմար է սեւ փողերի լվացումը ահաբեկչությունը ֆինանսավորելու համար: Իսկ Հայաստանի դիրքը հարմար է ռուս-իրանական գազային ընդհանուր նախագծեր իրականացնելու համար: Առհասարակ, ինչպե՞ս է նայվում Հայաստանի մասնակցությունը ԱՄՆ-ի նախաձեռնած` ահաբեկչության դեմ պայքարի միջազգային գործողություններին: Հայաստանը իր աջակցությունն է ցուցաբերել ԱՄՆ-ին, մասնավորապես զորակցել է Իրաքում խաղաղապահ գործողություններին, Հայաստանում ԱՄՆ-ի հաստատություններին: Բացի այդ` Հայաստանը միացել է միջուկային ահաբեկչության դեմ պայքարի համընդհանուր նախաձեռնությանը: Հուլիսին Հայաստանի կառավարությունը հաջողությամբ է «ադապտացվել» երկակի նշանակություն ունեցող ապրանքների ազգային հսկողության ցուցակին: Սեպտեմբերին ՄԱԿ-ի տեսուչները այցելել են Հայաստան` առաջընթացը հետազոտելու նպատակով: Մինչդեռ` ԱՄՆ-ի ֆինանսական հետազոտությունների կենտրոնը ուսումնասիրություններ է կատարել Հայաստանի Կենտրոնական բանկում գումարների լվացման առնչությամբ եւ միայն 9 ամիսների ընթացքում գրանցել է 24 ծանուցում` կասկածելի գործարքների վերաբերյալ, եւ այս առումով Հայաստանի Կենտրոնական բանկը խոցելի է համարել ահաբեկչական գործողությունների գծակարգի ֆինանսավորման առումով: Միացյալ Նահանգներին մտահոգում է Իրանի հետ Հայաստանի խորացվող համագործակցությունը, որի վկայությունը աշնանը Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի եւ պաշտպանության նախարար Նաջարի այցն էր Հայաստան: Եվ ոչ միայն... Եթե Ռուսաստանը գազ է մատակարարում Եվրոպային, ապա Իրանը մտադիր է գազ արտահանել Արեւելք: Սա կարող է խափանել Եվրոպայի մատակարարման դիվերսիֆիկացման ծրագրերը: Կենտրոնական Ասիայում խորապատկերը լրացնում են Իրան-Թուրքմենստան, Իրան-Տաջիկստան փոխհարաբերությունները: Աշգաբադը համատեղ ծրագրեր ունի Աստանայի հետ` Չինաստանի գազամուղի եւ Իրանի երկաթուղային ճանապարհների խնդիրներում: Մասնավորապես` հոկտեմբերին Թեհրանում «Հյուսիս-Հարավ» երկաթուղային ճանապարհների շինարարության շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել. ի դեպ, Իրանի մասնակցությամբ` Եվրոպայից Պարսից ծոցի երկրների նավահանգիստներ ճանապարհը կրճատվում է 600 կմ-ով: Թուրքմենստանը մասնակցում է ռուսական` Մերձկասպյան նախագծի արդիականացմանը: Իրանական խողովակատարը նախապես սահմանափակ հզորությամբ է հաշվարկված: Հավանաբար Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը դեմ չէ Թուրքմենստան-Աֆղանստան-Պակիստան-Հնդկաստան գազամուղի շինարարությանը: Ղազախստանի «Դելովայա նեդելյա» պարբերականը տեղեկացնում է, որ թուրքմենները պատրաստ են իրենց տարածքում զինվորական նախապատրաստական ճամբարներ բացել ՆԱՏՕ-ի խաղաղապահների համար: Այս կերպ Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքերը ամրակայվում են Իրանի սահմանների մոտ: Սա Մոսկվայի համար տագնապալի ազդանշան է: Ընդգծենք, որ մերձկասպյան երկրներից դեռ ոչ ոք իր տարածքը չի առաջարկել ՆԱՏՕ-ի հենակայանների համար: Իսկ Տաջիկստանը Իրանի համար կարեւորվում է այն իմաստով, որ չի թաքցնում, թե կաջակցի Շանհայի համագործակցության կազմակերպություն Իրանի դիմումին: Մարտին Տաջիկստանի, Իրանի եւ Աֆղանստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները որոշում են ընդունել միասնական էներգետիկ համակարգ ստեղծելու մասին: Այս համակարգում կընդգրկվի նաեւ Պակիստանը: Իրանը իր հերթին Տաջիկստանին կօգնի կառուցել հիդրոէլեկտրակայանների ցանց, սակայն Իրանն ընդգրկված չէ ազատ տնտեսական գոտու ստեղծման համար ավտոմոբիլային ճանապարհների եւ երկաթուղիների շինարարության մեջ: Իրանի տնտեսական ներկայությունը Տաջիկստանում բավական բուռն է նայվում այս տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմաքաղաքական ներկայության խորապատկերում: Տաջիկստանի վիճակագրության հարցերով պետկոմիտեի տվյալներով` Իրանի հետ ապրանքաշրջանառությունը վերջին եռամսյակում 4 անգամ գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նույնօրինակ ցուցանիշը: Շանհայի համագործակցության կազմակերպության հերթական գագաթնաժողովը կանցկացվի այս տարվա աշնանը Դուշանբեում, եւ կստեղծվի Տաջիկստան-Իրան-Աֆղանստան միությունը: Փորձագետ Ռաշիդ Հան Աբդուլի կարծիքով` դեպի Ռուսաստան ավանդաբար կողմնորոշված Տաջիկստանը աստիճանաբար սկսում է փոխել արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Իրան: Եթե Իրանին հաջողվի իրականացնել իր ծրագիրը, ապա կամրապնդի իր դիրքերը Կենտրոնական Ասիայում եւ լրջորեն կպաշտպանվի ԱՄՆ-ի հնարավոր ագրեսիայից: Կենտրոնական Ասիայում Ուզբեկստանը պաշտպանում է Պակիստանի շահերը: Չինաստանը խիստ կախված է Իրանի ածխաջրածիններից: Ղազախստանը երկբայում է. մի կողմից` լավ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, մյուս կողմից` չի կամենում վիճել ԱՄՆ-ի հետ: Մեծ քաղաքականության չափումներում, վերջին հաշվով, կարեւորը տարածաշրջանային անվտանգությունն է. մերձկասպյան տարածաշրջանում Իրանը ջանում է համագործակցել Ղազախստանի, ռուսական «Գազպրոմ»-ի եւ «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ: ՆԱՏՕ-ի ընդլայնումը այս տարածաշրջանում կհանգեցնի Մոսկվայի եւ Թեհրանի նաեւ ռազմական համագործակցության:
- Գոհար Բարսամյան
ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՄԵԾ ԽԱՂԻ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Գոհար Բարսամյան 1
...Աշխարհաքաղաքական մեծ խաղի կանոնները 21-րդ դարում ածանցվում են ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթությունից:
Ըստ որում` ԱՄՆ-ի Պետքարտուղարության ապրիլի 30-ի ամենամյա ...«ՀԻՍՈՒՍ ՓՐԿԻՉ, ՄԵԶ ՈՂՈՐՄԵԱ...»
Մարինա Բաղդագյուլյան
Իմ քաղաք մի հոգեւորական էր եկել` սեւ փարաջայով, փայլուն խաչով: Ես նրան ուղղակի վարդապետ էի ասում: Ու, ցավոք, ինչպես չգիտեի նրա անունը, այդպես էլ չգիտեմ` ո՞ր համայնքի հոգեւոր առաջնորդն է հիմա: Բայց եթե ...ԴԱՏԱԿԱՆ ՕՐՎԱ ՔՐՈՆԻԿՈՆ
Գագիկ Աբգարյան
Շաբաթվա, ամսվա մյուս օրերի նման, երեկվա օրը եւս հարուստ էր դատական լսումներով: Քրեական վերաքննիչ դատարանում պետք է կայանար Հուսիկ Բաղդասարյանի գործի լսումը, սակայն նիստը չկայացավ փաստաբանի` Վարդան Զուռնաչյանի ...ԵՎ ՈՎ ՁԵՌՔ ԿՄԵԿՆԻ ՆՐԱՆՑ
Մարինա Բաղդագյուլյան
Երեւանի Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների նախկին բնակիչները երեկ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ` այս անգամ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին տեսնելու, իրենց նամակը փոխանցելու ակնկալիքով: Եվ համոզված ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԹԻՎ-3
Ա.Սարգսյան
Խոսելով Սահմանադրական դատարանի որոշման մասին` չի կարելի չանդրադառնալ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 74-ի կետ 15-ին: Այդ հոդվածը հետեւյալն է. «Եթե գործի քննության արդյունքում Սահմանադրական ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան 4
Արցախյան պատերազմը` դրանում տարբեր բնույթի ու մակարդակի մասնակցություն ցուցաբերածների համար բացի այն, որ հայրենիքին մատուցած ծառայություն եղավ, այլ, որքան էլ ոչ կոռեկտ հնչի, նաեւ ինքնահաստատման միջոց:
...ՃԱՆԱՊԱՐՀԻՑ ՈՒ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒՆ ՍՊԱՍԵԼԻՍ
Արամ Ամատունի
Երբ փորձում ենք դիտարկել Հայաստանի մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցները, հատկապես վերջին մի քանի տարիներին, ապա դրանցում արտահայտված գնահատականները մեր երկրի մասին պետք է որ վաղուց արդեն իրենց բավական ...«ԱԶԳԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԲՌՆԱԴԱՏՈՒՄԸ ԿՈՐԾԱՆԱՐԱՐ Է ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»
Մարինե Խառատյան
Երեկ երկրապահի օրն էր: Երկրապահի մասին շատ բան լուռ պատմում են Եռաբլուրով մեկ սփռված բազմաթիվ տապանաքարերը, որոնցից մեզ նայող երիտասարդ ու տարեց տղամարդկանց հայացքը սովորեցնում է. հայրենիքը թանկ է, կյանքից ...ՀԱՅԻ ԱԶԱՏԱԳՐՎԱԾ ՈԳԻՆ ԱՅՆՏԵՂ ԷՐ
Կարինե Հարությունյան
Եռաբլուրը... Սա մի տեղ է, ուր մոռանում ես ժամանակի ու տարածության մասին: Ուր փոխվում են երկնքի եւ երկրի տեղերը: Ուր մարմինդ փետուր է, հոգիդ` աղավնի: Աստծո ներկայությունից է: Նրանք գնացին-նրանք այստեղ ...ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԾԱԿԱՄՈՒՏՆԵՐԻՆ
Մի տարօրինակ-անհասկանալի-մառազմատիկ բան է կատարվում. մտավորական, թե եսիմ ինչ սկսել են խոսել նախորդ տասնամյակում իշխանությունների մասին որպես...նախորդ իշխանության: Այսինքն` ներկան կապ չունի՞ նախորդի հետ: ...ԵՌԱԲԼՈՒՐ: 8 ՄԱՅԻՍԻ
Էմմա Գաբրիելյան 2
Երեկ, Հաղթանակների Հրամանատարը այցելեց Եռաբլուր՝ Հաղթանակների այն զինվորներին՝ իրենց Սպարապետի գլխավորությամբ, ովքեր այլեւս երբեք չեն զորացրվի Հաղթանակների բանակից:
«Իշխանությունները հոկտեմբերի 27-ից ...
ՈՒԶՈՒՆԴԱՐԱ ԸԾԵՑԱՔ
Միքայէլ Հայրապետեան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ Է ՇՈՒՇԻՆ ԳՐԱՎԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ ԴՐԵԼ
Հեղինե Մանուկյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
- 1847 Գումարվեց Անդրկովկասի հայկական կոմիտեի պատգամավորների բարձր մակարդակի ժողով:
- 1847 Ամիրաների և արհեստավորների մասնակցությամբ Կ. Պոլսում կազմվում են Ազգային, Հոգևոր և Գերագույն ժողովներ, որոնք փաստորեն ապագա «Սահմանադրության» ստեղծման առաջին քայլերն էին:
- 1859 Կ. Պոլսում ընտրվում է «Սահմանադրության» տեքստը կազմող նոր հանձնաժողով՝ 5 եկեղեցականների և 14 աշխարհականների մասնակցությամբ: Նախագահ՝ Ն. Ռուսինյան:
- 1945 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում խորհրդային ժողովրդի տարած հաղթանակի օրը:
- 1964 Մահացավ հասարակական գործիչ պրոֆեսոր Վահան Տոտոմյանցը:
- 1992 Ադրբեջանական 71-ամյա գերությունից ազատագրվեց Շուշին:
- 1994 Ռուսաստանի նախագահ Բորիս Ելցինի և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդների խոսնակները ստորագրեցին Արցախի պատերազմում արդեն բանակցված և Բիշկեկում (Ղրղստան) ստորագրված արարողակարգը: Բանակցություններում Արցախը առաջին անգամ որպես առանձին քաղաքական և տարածքային միավոր ճանաչվեց: Ադրբեջանը գրավեց Արցախի տարածքից 750 ք. կմ. (15 %), մինչդեռ Արցախը գրավեց Ադրբեջանի իշխանությունների տակ համարվող տարածքից 7059 ք. կմ. (8 %):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

