
ԵԽ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ
- Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է:

-2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների վրա խաղացնել ԵԽ-ին` թե իրոք կատարում է բանաձեւը, եվրոպական արժեքներ կրող երկիր ենք եւ այլն, թեեւ որեւէ ընտրակեղծարար չպատժվեց: Այս անգամ եւս կհաջողվի՞ խաղը: - Կարծում եմ` ոչ, որովհետեւ այս անգամվա բանաձեւը բավական հստակ մատնանշում է, թե ինչ քայլեր պետք է անի ՀՀ իշխանությունը: ՀՀ-ն, որը շեղվել է ժողովրդավարական ուղուց, պետք է վերականգնի իր քաղաքական վարկանիշն ու բարի համբավը, թե ՀՀ քաղաքացիների, թե միջազգային հանրության առջեւ: 2000թ.-ին դառնալով ԵԽ անդամ, 2002-ից ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, դրանից բխող բավական օրենսդրական բարեփոխումներ են իրականացել: Սակայն քաղաքական համակարգը, որն այժմ գործում է, չի համապատասխանում եվրոպական չափանիշներին, համահունչ չի գործում, եւ դա էր հիմնական պատճառը, որ տեղի ունեցավ նման ճգնաժամ: 2004-ին նույնպես, երբ ՀՀ քաղաքացիները չէին համակերպվում կեղծված ընտրություններին եւ փորձում էին իրացնել ազատ հավաքի իրենց իրավունքը, բողոքի ձայն բարձրացնել, ենթարկվեցին բռնությունների, եւ ինչպես հիշում եք` հանրահավաքը 2004թ. ապրիլի 12-ին բռնի կերպով ցրվեց, բայց ցավոք հետագայում այն հայցերը, որոնք պետք է ուղարկվեին Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ այդ հայցերի հիման վրա որոշումներ կայացվեին, չուղարկվեցին: Այսօր իրավիճակը այլ է: Ընտրություններից հետո խաղաղ ցույցերը, որոնք տեւեցին գրեթե 10 օր, բռնի ուժով ցրվեցին, ցուցարարաների դեմ ուժ կիրառվեց Ազատության հրապարակում, որից հետո արդեն մարտի 1-ի լույս 2-ի գիշերը զոհեր եղան: Երեւան քաղաքում հայտարարվեց արտակարգ դրություն: Մենք դառնալով ԵԽ անդամ, ստորագրելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան` նաեւ ստանձնել ենք պարտավորություն. երբ ՀՀ իշխանությունները մտցնում են արտակարգ դրություն, ապա պարտավոր են արտակարգ դրություն մտցնելու վերաբերյալ համապատասխան ծանուցում ուղարկել ԵԽ քարտուղարին, ինչը եւս չարվեց: Հրամանագրով, փաստորեն, սահմանափակվեցին քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները` ազատ տեղաշարժի իրավունքը, խաղաղ երթեր, ցույցեր անցկացնելու իրավունքը, գրաքննություն էր սահմանվել լրատվամիջոցների վրա: Բացի դրանից` նաեւ հրամանագրից շեղված գործողություններ իրականացվեցին ԱԱԾ կողմից, որով 20 օր արգելվեց մի շարք լրատվամիջոցների հրապարակումն ու «Ազատության» հեռարձակումը: Այդ ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը ընտրությունների արդյունքները վիճակելու հայցի վերաբերյալ որոշում ընդունեց, որը չբավարարեց ՀՀ լայն հասարակայնությանը: Այսօր ԵԽԽՎ բանաձեւում գրված է, որ Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունել որպես դատարանի որոշում, բայց, այնուամենայնիվ, չհամակերպվել այդ որոշման հետ եւ որոշումը բողոքարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: Սա, կարծում եմ, եւս առաջընթաց է, որ ունենք այսօր: Բանաձեւի մեջ նշված է, որ ՀՀ դատական համակարգին քաղաքացիները չեն վստահում, այս ատյանը` Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, մեզ հնարավորություն է տալիս պաշտպանել մարդու իրավունքները: Եթե մի քանի գործ գնա եվրոպական դատարան եւ այդ գործերի վերաբերյալ դատարանն արդեն որոշում կայացնի, մնացած դեպքերի համար դա կդառնա նախադեպ եւ հիմք է ծառայելու, որ սկսվեն դատավարություններ` ընդդեմ ՀՀ իշխանությունների: - Այսօր տարբեր մտավորականներ, քաղաքագետներ խոսում են ՀՀ ներքաղաքական խնդիրներում արտաքին ազդեցությունների մասին: Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը, Եվրոպայի միջամտությանը սպասելը, Ձեր կարծիքով, չի՞ ներկայացվի որպես արտաքին ուժերի ազդեցության փորձ: - Գիտեք, երբ մենք որոշում էինք դառնալ ԵԽ անդամ, համաձայնում էինք լինել քաղաքակիրթ երկիր եւ քաղաքակիրթ ղեկավարում ապահովել մեր պետության մեջ: Դա եղել է հայ ժողովրդի ցանկությունը` ունենալ նման երկիր, որտեղ մարդու իրավունքները կպաշտպանվեն, որտեղ մարդն ու նրա արժանապատվությունը հռչակված կլինեն որպես գերագույն արժեք, ոչ թե այլ մեկնաբանություններ կլինեն: Մենք որոշել ենք, որ ուզում ենք նման երկրում ապրել: Մենք մեր հայրենասիրությունը պատկերացնում ենք այդ կերպ: Եթե կան մարդիկ, որ իրենց հայրենասիրությունը պատկերացնում են, թե անձը, ում չենք ընտրում, կարող է ինքն իրեն հռչակել ինչ ուզում է եւ ասել` «ես պետք է մաքրեմ Ազատության հրապարակը», ինչպես արեց Ռոբերտ Քոչարյանը, եթե որեւէ մեկը մտածում է, որ մենք պետք է լինենք բռնապետություն եւ դրան հարմարվելն է հայրենասիրությունը, ես այդ մարդկանց հետ համամիտ չեն: Մենք փոքր երկիր ենք, եւ մեր միակ հարստությունը մարդն է եւ մարդկային ռեսուրսը: Ապամարդկային արժեքներ դավանելով` մենք դարձանք երկիր, որտեղից մարդիկ ցանկանում են փախչել: Երբ այսօր մարդն այստեղ արժեք չունի եւ հայաթափ է լինում Հայաստանը, կարծում եմ, հենց այն մարդիկ են հայրենադավները, ովքեր հայաթափում են Հայաստանը, ճնշում են մարդու իրավունքների իրացումը, մարդուն դիտում են ոչ թե որպես մարդ, գերագույն արժեք, այլ միջոց որոշակի խմբի ցանկությունները իրականացնելու: Մինչեւ մենք չհասկանանք, որ մարդն է գերագույն արժեքը, որն, այո, ունի իշխանությունից տարբեր կարծիք, բայց մարդն է մեզ մոտ գերագույն արժեքը: Եթե մենք դա չենք հասկանում, մենք ինքներս ենք հայրենադավ: - Բանաձեւի ընդունումից անցել է կես ամիս եւ ավելի, կա՞ որեւէ քայլ, որ արվել է մինչ այժմ: - Ոչ, որեւէ քայլ, պատրաստակամություն, որեւէ ռեալ գործողություն, որ կարող է տանել իրավիճակի շտկմանը, ճգնաժամից դուրս գալու միտումներ չեմ տեսնում: Միայն տեսնում եմ, որ ներկայիս իշխանությունները շարունակում են այն գործելակերպը, որն ունեցել են 10 տարիների ընթացքում: Այսօր լսում ենք, որ մարդիկ են ձերբակալվում, կալանավորվում ապօրինի, առանց որեւէ իրավական հիմքերի եւ բավական մեծ թվով անձանց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում: Սա նշանակում է, որ մեր իշխանությունները գործում են եւ անգրագետ, եւ անհեռատես, նաեւ ելնում են դրույթից, թե եթե նախկինում ամեն ինչ կարողացել են մարսել, այս անգամ էլ կմարսեն: Այստեղ ամենակարեւոր հանգամանքն այն է, որ այսօր ՀՀ քաղաքացիները պայքարում են սեփական իրավունքների համար, բացի դա, պայքարում են գրագետ: Քաղաքացիները, ովքեր բերման են ենթարկվել, գտնվում են կալանքի տակ, նրանց գերակշիռ մասը պատրաստվում է հայցերով հեղեղել Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Մինչեւ վերջ գնալու պատրաստակամությունն այսօր ասում է այն մասին, որ այս իշխանությունները պետք է գրագետ մոտեցում ցուցաբերեն: Մինչ այս պահը կան 10 զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ, բայց իշխանական կողմից որեւէ անձ չի մեղադրվում թե սպանությունների, թե մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ: Սա նշանակում է, իշխանությունները միակողմանի հետապնդում են իրականացնում եւ որեւէ արձագանք չեն ուզում տալ մարդկանց բողոքներին, ովքեր ապօրինի հետապնդվել են: Բռնության մասին ցանկացած հայտարարություն պետք է իշխանության կողմից քննության առարկա դառնար: Քննության առարկա պետք է դառնա ոչ թե մի քանի բացատրություն վերցնելով կամ դիմումը մերժելով. պետք է խորը քննություն կատարվի եւ պարզվի` ինչպե՞ս այդ մարդը ստացավ այդ մարմնական վնասվածքը, ինչպե՞ս նրա նկատմամբ ոստիկանը ապօրինի գործողություններ կատարեց: Միջոցները պետք է լինեն համապատասխան, համահունչ եւ իրավաչափ: Որեւէ պաշտոնական պատասխան չկա, թե ով տվեց Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարներին ցրելու հրամանը: Բայց մինչ այդ Ռոբերտ Քոչարյանն ասաց` պետք է մաքրենք հրապարակը: Ումի՞ց էր մաքրում, խաղաղ ցուցարարների իրավունքը ոտնահարելով` մաքրու՞մ է հրապարակը: ՀՀ իշխանությունները շատ գռեհիկ ձեւով խախտել են մարդու իրավունքները: Երբ երկրի բարձրագույն իշխանությունը կրող անձը նման բան է ասում, սա ինձ համար բացարձակ անընդունելի է: Եթե ՀՀ իշխանությունները չիրականացնեն բանաձեւի պահանջները, ապա չեմ կարծում, որ ԵԽ-ն եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որ ԵԽ կողմից ընդունված դատարան է, այս անգամ ցանկանան ներել ՀՀ իշխանություններին, որոնք խախտել են մարդու իրավունքները` բազում առումներով:
- Մարինե Խառատյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան
Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... ...ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ ԽՈՐԱՆԱԼՈՒ
Մարինե Խառատյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մարտի 1-ի գործով դատվելու հերթը Միսակ Հովակիմյանինն ու Սողոմոն Երիցյանինն էր:
Պատահականություն էր, թե զուգադիպություն, երկուսն ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ նույնիսկ միջազգային հանրության ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ` ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Գագիկ Աբգարյան 1
Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Գորբաչովը ...ԿՆԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ, ՄՆԱՑ... ՄՆԱՑԱԾԸ
Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավել էին Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» հ/կ-ի կնիքները:
Նախօրեին հիշյալ ...ՆՈՐ ՌԱՈՒՆԴԻ ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ՆԱԽՈՐԴ 10-ԱՄՅԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել ...ԹՈՇԱԿ, ԹՈՇԱԿ... ԹՈՇԱԿԴ ԿՍՏԱՆԱՍ
Արամ Ամատունի
Ով կմտածեր, որ գալու է մի ժամանակ, երբ երկնիշ ու դինամիկ աճ ազդարարող նախագահ Ռ.Քոչարյանի համար փաստացի «դամ» պահողի դեր կատարող ազգային վիճակագրությունը նրան դնելու է խիստ անհարմար վիճակի մեջ:
Իսկ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-2
Ա. Սարգսյան
ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ...ԵԽ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ
Մարինե Խառատյան
Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է:
-2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան 18
-Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակողական գործողությունների իրականացմանը, տեղյակ չի եղել դրանց անցկացման ժամկետներին: ...ԵԿՄ-Ն ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Մայիսի 8-ը Երկրապահի` Երկրապահ կամավորականների օրն է: Նախորդ տարիներին մայիսի 8-ը երկրապահները մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշում, սակայն այս տարի հնարավորինս զուսպ են նշելու:
«Ամեն տարի դահլիճ ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԵՒՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվում էր. մարդիկ դարձյալ քննարկում էին օրվա թերթերի հրապարակումները, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում: Մի քանի կանայք ստորագրություններ ...1-Ը ԳՐԵԼ ԵՆՔ, 9-Ը` ՊԱՀԵԼ ՄՏՔՈՒՄ: ՎԱՅ ԹԵ` ԻԶՈՒՐ: ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաեւ երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը:
Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, ...ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է
Կարինե Հարությունյան
Շուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:
Շուշին ո՞վ է ազատագրել...
Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...
ՄԻ ԽՈՍՔՈՎ` ԲՌՆԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ Է
Կարինե ՀարությունյանՄԱՐԻ ՅՈՎԱՆՈՎԻՉԸ ՀՈՐԴՈՐԵՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ՝ «ՄԱՐՏԻ 1-Ի ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ ԱՐԱԳ ԱՎԱՐՏԵԼ»
Էմմա ԳաբրիելյանԱՅՍՊԻՍԻ ՈՒՂԵՐՁԻ ՓՈԽԱՐԵՆ...
«ՎԵՐԵԼՔ ԱՊՐՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ԱՌԱՋԻՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐԸ
ՎԱԶԳԵՆ Ա ՎԵՀԱՓԱՌ – 100
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա ԲաղդագյուլյանՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

