
ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-2
- ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ժամանակ հանրապետության նախագահի ընտրություններ չեն անցկացվում...», հետեւաբար կարելի՞ է արտակարգ դրության պայմաններում Սահմանադրական դատարանում դատաքննություն կազմակերպել:

Այսինքն` հարցը հանգում է հետեւյալին. ի՞նչ է նշանակում ընտրություն, ե՞րբ է այն սկսվում եւ ե՞րբ է ավարտվում, Սահմանադրական դատարանում դատաքննությունը ընտրության փու՞լ է, թե՞ առհասարակ կապ չունի ընտրության հետ: Փորձենք ինքներս մեզ համար պարզել այս հարցը, քանի որ Սահմանադրական դատարանը այս հարցը առհասարակ անտեսեց եւ իր իրավական դիրքորոշումը չարտահայտեց: Այնինչ պարտավոր էր: Ի՞նչ է ընտրությունը: Ամեն ողջամիտ մարդ կասի, որ ընտրությունը քվե, ձայն տալն է: Բայց ի՞նչ` քվե կամ ձայն տալով ընտրությունը սկսվեց եւ ավարտվե՞ց, թե՞ անհրաժեշտ է նաեւ այն նախապատրաստել եւ ապաեւ` ամփոփել ընտրության արդյունքները: Քաղաքական առումով նոր ընտրությունը սկսվում է նախորդ ընտրության ավարտից անմիջապես հետո, այսինքն` երբ ձեւավորվում է համապատասխան իշխանություն (նախագահի կամ ներկայացուցչական մարմնի ձեւավորումը) եւ ընդդիմություն, որոնք ըստ էության իրենց գործունեությամբ սկսում են նախապատրաստվել նոր ընտրությանը: Իրավական առումով ընտրությունը սկսվում է ՀՀ նախագահի հրամանագրով, որով նշանակվում է ընտրության օրը: Բայց սա ընդամենը սկիզբն է, իսկ շարունակությունը` ընտրության ամբողջ ընթացքը փուլ առ փուլ, քայլ առ քայլ կանոնակարգվում է ՀՀ Ընտրական օրենսգրքով: Դրանց թվին է դասվում նաեւ ընտրությունների արդյունքների ամփոփումը եւ ԿԸՀ-ի համապատասխան որոշման ընդունումը: Բայց այդ որոշման ընդունմամբ ընտրությունը կարո՞ղ է համարվել ավարտված, եթե այն կարող է բողոքարկվել: Բնականաբար որոշման բողոքարկման արդյունքում ընդունված նոր որոշումը կարող է արմատապես փոխել ԿԸՀ որոշումը: Մասնավորապես` Սահմանադրական դատարանը կարող է ընդունել որոշում, ըստ որի ընտրությունների արդյունքները ճանաչվում են անվավեր կամ նշանակել ընտրության երկրորդ փուլ եւ այլն («Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենք, հոդված 74, կետ 14): Այսքանից հետո, կարծում եմ, պարզ է, որ ընտրությունները կարող են համարվել ավարտված միայն Սահմանադրական դատարանի որոշումից հետո: Որպես ասվածի ընդհանրացում` կարող ենք պնդել, որ ընտրությունները սկսվում են ՀՀ նախագահի հրամանագրով եւ ավարտվում են Սահմանադրական դատարանի որոշմամբ, որովհետեւ Սահմանադրական դատարանի որոշումը վերջնական է եւ այլեւս բողոքարկման ենթակա չէ: Այստեղից հեշտ է եզրակացնել. քանի որ Սահմանադրական դատարանի որոշումը կայացվել է արտակարգ դրության ժամանակ, ուստի ՀՀ Սահմանադրության վերը նշված դրույթի համաձայն Սահմանադրական դատարանում չէր կարող քննարկվել նախագահի ընտրությանը առնչվող որեւէ հարց: Մի նկատառում եւս, որ առնչվում է քննարկվող հարցին: Ցանկանում ենք անդրադառնալ Սահմանադրական դատարանի եւ խոսքի ազատության փոխառնչություններին: Ուշադրության է արժանի այն դրույթը, որը տեղ է գտել թե Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, թե Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայում, թե ՀՀ Սահմանադրությունում եւ բազմաթիվ այլ իրավական բնույթ ունեցող փաստաթղթերում. դատարանի անկախության սկզբունքի հետ մեկտեղ, կարեւորվում է նաեւ հրապարակային դատաքննությունը: Ինչու՞: Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է հասկանալ ոչ միայն խնդրի զուտ իրավական, այլեւ այդ հարցի հասարակական նշանակությունը: Այստեղ ստիպված ենք մատնանշել, որ խնդիրը վերաբերում է ոչ միայն դռնբաց դատաքննությանը, որին կարող է ներկա գտնվել ցանկացած մարդ եւ նաեւ լրագրողներ ու այլեւայլ մասնագետներ (ասենք` իրավագետներ, սոցիոլոգներ, հոգեբաններ, որոնք ամեն ինչ գնահատում են մասնագիտական մակարդակում), այլեւ որ ներկաները կարող են իրենց կարծիքը, տեսակետը, ընկալումները, տրամադրությունները արտահայտել զանգվածային լրատվամիջոցներում եւ մասնագիտական ամսագրերում: Այս ամենը հնարավորություն է տալիս սահմանել իրատեսական հասարակական վերահսկողություն, առանց որի չի կարող լինել ժողովրդավարական հասարակություն: Այդպիսի քաղաքացիական վերահսկողության պայմաններում իրեն հարգող որեւէ իսկապես անկախ դատարան, որեւէ անաչառ դատավոր թույլ չի տա «մոռացության տալ», անտեսել դատաքննության ընթացքում բացահայտված որեւէ մանրամասն, որեւէ «մանր» ապացույց, կարճ ասած` «ծածկադմփոց» անել եւ ընդունել կամայական, փաստերով չհիմնավորված որոշում: Եթե ասվածի հետ համաձայն եք, ապա ակնհայտ է հետեւյալ եզրակացությունը. առանց խոսքի ազատության դատարանը չի կարող կայացնել արդար որոշում: Ահա թե ինչու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջներից մեկը վերաբերում է հրապարակայնությանը, որը համարվում է դատարանում գործերի քննության հիմնական հինգ սկզբունքներից մեկը` դատարանի անկախության եւ այլ սկզբունքների հետ մեկտեղ (հոդված 5): Իհարկե, եթե դիմենք Սահմանադրական դատարանի նախագահին, թե ինչու չի ապահովել հրապարակայնությունը, ապա բանեցնելով դեմագոգիայի բոլոր հնարքները` կպատասխանի, որ վերը հիշատակված օրենքի 22-րդ հոդվածով սահմանված բոլոր պահանջները կատարված են, եւ դա իրոք համապատասխանում է իրականությանը: Սակայն կա մի էական հանգամանք. դատարանի դռնբաց նիստում ներկա քաղաքացիները, մի քանի տասնյակ լրագրողները չէին կարող իրենց վերաբերմունքն արտահայտել լրատվամիջոցներով, որոհետեւՀՀ նախագահի` «Արտակարգ դրություն սահմանելու մասին» հրամանագրով այդ հնարավորությունը բացառվում էր: Այսինքն` չկա եւ չի կարող ապահովվել արդար դատավարություն` առանց հասարակության մասնակցության: Սա նույնպես անբաժանելի է ժողովրդավարությունից: Ի դեպ, նշենք, որ այստեղ խոսքը չի գնում արտակարգ դրության մասին առհասարակ, քանի որ արտակարգ դրություն կարող է ստեղծվել, ասենք, տարերային աղետների դեպքում, այլ խոսքը վերաբերում է այնպիսի արտակարգ դրությանը, որի ժամանակ սահմանափակվում է խոսքի ազատությունը: Հետեւաբար եզրակացությունը միակն է. արտակարգ դրության առկայության պայմաններում, երբ սահմանափակված է խոսքի ազատությունը եւ կատարելապես բացակայում է հրապարակայնությունը, որեւէ դատարան, այդ թվում` ՀՀ Սահմանադրական դատարանը, իրավունք չունի որեւէ հարց (ցանկացած հարց), այդ թվում` ընտրությունների վերաբերյալ վեճեր քննելու: Արդյոք խոսքի ազատության կատարյալ սահմանափակումը եւ հրապարակայնության բացակայությունը չէ՞ պատճառը, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ անպատասխան են մնացել դիմողի վերը հիշատակված հարցադրումները եւ Սահմանադրական դատարանի որոշումը դարձրել են խայտառակ որոշում: Ավելացնենք նաեւ, որ արտակարգ դրության առկայությունը ինքնին հզոր ճնշում է դատարանի ու դատավորների վրա, եւ խոսել դատարանի անկախության մասին պարզապես անհեթեթություն է: Այդպես չէ՞, պարոնայք երդվյալ ատենակալներ...
- Ա. Սարգսյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան
Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... ...ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ ԽՈՐԱՆԱԼՈՒ
Մարինե Խառատյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մարտի 1-ի գործով դատվելու հերթը Միսակ Հովակիմյանինն ու Սողոմոն Երիցյանինն էր:
Պատահականություն էր, թե զուգադիպություն, երկուսն ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ նույնիսկ միջազգային հանրության ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ` ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Գագիկ Աբգարյան 1
Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Գորբաչովը ...ԿՆԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ, ՄՆԱՑ... ՄՆԱՑԱԾԸ
Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավել էին Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» հ/կ-ի կնիքները:
Նախօրեին հիշյալ ...ՆՈՐ ՌԱՈՒՆԴԻ ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ՆԱԽՈՐԴ 10-ԱՄՅԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել ...ԹՈՇԱԿ, ԹՈՇԱԿ... ԹՈՇԱԿԴ ԿՍՏԱՆԱՍ
Արամ Ամատունի
Ով կմտածեր, որ գալու է մի ժամանակ, երբ երկնիշ ու դինամիկ աճ ազդարարող նախագահ Ռ.Քոչարյանի համար փաստացի «դամ» պահողի դեր կատարող ազգային վիճակագրությունը նրան դնելու է խիստ անհարմար վիճակի մեջ:
Իսկ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-2
Ա. Սարգսյան
ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ...ԵԽ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ
Մարինե Խառատյան
Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է:
-2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան 18
-Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակողական գործողությունների իրականացմանը, տեղյակ չի եղել դրանց անցկացման ժամկետներին: ...ԵԿՄ-Ն ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Մայիսի 8-ը Երկրապահի` Երկրապահ կամավորականների օրն է: Նախորդ տարիներին մայիսի 8-ը երկրապահները մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշում, սակայն այս տարի հնարավորինս զուսպ են նշելու:
«Ամեն տարի դահլիճ ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԵՒՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվում էր. մարդիկ դարձյալ քննարկում էին օրվա թերթերի հրապարակումները, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում: Մի քանի կանայք ստորագրություններ ...1-Ը ԳՐԵԼ ԵՆՔ, 9-Ը` ՊԱՀԵԼ ՄՏՔՈՒՄ: ՎԱՅ ԹԵ` ԻԶՈՒՐ: ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաեւ երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը:
Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, ...ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է
Կարինե Հարությունյան
Շուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:
Շուշին ո՞վ է ազատագրել...
Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...
ԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱՐՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԽՈՍՔԸ ԿԱ ՈՒ ԻՆՔԸ... ԿԱ
Կարինե ՀարությունյանՌԱՅՍԸ ՊԱՏՐԱՍՏԱԿԱՄՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆԵԼ ԱՋԱԿՑԵԼ ԵԱՀԿ ՄԽ-Ի ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻՆ
Էմմա Գաբրիելյան«ՍԵՐԺԻ ՄԱՐԴՈՒՆ» ՔՇԵՑԻՆ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅԻՑ
Հեղինե Մանուկյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա ԲաղդագյուլյանՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

