
ՆՈՐ ՌԱՈՒՆԴԻ ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ՆԱԽՈՐԴ 10-ԱՄՅԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
- Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիեւ հանդիպումը:

Նման հանդիպման անցկացումը պետք է նկատել, որ անհրաժեշտ է թե բանակցող կողմերին, թե միջնորդներին: ԵԱՀԿ Մինսկի խմբին դա հարկավոր է վերջին ամիսներին պաշտոնական Բաքվի ջանքերի շնորհիվ բանակցային գործընթացի շուրջ ձեւավորված անարդյունավետության մասին հավաստիացումները ցրելու եւ բանակցային գործող ֆորմատը պահպանելու համար: Այս տարվա հոկտեմբերին կայանալիք Ադրբեջանի նախագահական ընտրությունների ֆոնին Իլհամ Ալիեւին նույնպես նման հանդիպման անցկացումը անհրաժեշտ է` սեփական ժողովրդին ի ցույց դնելու վերջին տարիներին բանակցային գործընթացում Բաքվի դիրքերի ամրապնդման, միջազգային տարբեր կառույցներում (օրինակ` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացավ «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը) ԼՂ հակամարտությունը Ադրբեջանի օգտին կարգավորելու ուղղությամբ կատարված աշխատանքները ներկայացնելու եւ ԵԱՀԿ ՄԽ-ից եւս նման վերաբերմունք ակնկալելու նպատակով: Փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքում լեգիտիմության լուրջ պակաս ունեցող Ս.Սարգսյանի համար նույնպես նման հանդիպմանը մասնակցելը անհրաժեշտություն է: Սակայն Ս.Սարգսյանին այդ հանդիպումը հարկավոր է ոչ թե հայկական կողմի համար նպաստավոր լուծում ստանալու համար (եթե անգամ կա նման ձգտում եւ կա նման հնարավորություն), այլ, ընդամենը, իր կասկածելի ու խոցելի լեգիտիմությունը գոնե միջազգային հանրության աչքին փոքր-ինչ փրկելու համար: Սակայն պետք է նաեւ նշել, որ Ս.Սարգսյան-Ի.Ալիեւ հանդիպում կկայանա այն դեպքում, եթե նման ցանկություն ունենա Ադրբեջանի նախագահը (Ի.Ալիեւը նման հանդիպման կազմակերպումը, հակառակ Ս.Սարգսյանի ցանկության, արդեն հասցրել է մեկ անգամ տապալել): Այսինքն` խնդիրն այն է, որ ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային նոր ռաունդի մեկնարկն ի սկզբանե լինելու է հայկական կողմի` թույլ, պաշտոնական Բաքվի` խաղի կանոնները թելադրողի ուժերի հարաբերակցության առկայության պայմաններում: ԵԽ նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում Ստրասբուրգում մայիսի 6-ի ուշ երեկոյան ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում կայացավ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչին հետեւել է ընդլայնված հանդիպումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Մեթյու Բրայզայի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի ներկայությամբ: Պաշտոնական տեղեկատվության համաձայն` հանդիպումից հետո Է.Նալբանդյանը լրագրողներին հայտնել է, որ նախարարների հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, երկու նախարարները կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ, ներկայացրել են իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվել են շարունակել բանակցությունները: Երկու պետությունների ԱԳ նախարարները պետք է Ս.Սարգսյանին եւ Ի.Ալիեւին ներկայացնեն քննարկման արդյունքները, եւ նրանց կողմից կընդունվեն որոշումներ հետագա անելիքների վերաբերյալ: Մինչ արտգործնախարարների հանդիպումը Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում ԱԳ նախարարները առանձին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին: Հայաստանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ հանդիպման առիթով ՀՀ արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչությունը փոխանցել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են համանախագահների կողմից ներկայացված առաջարկների հիման վրա բանակցությունների շարունակման հետ կապված հարցեր: Է.Նալբանդյանը, բարձր գնահատելով մինչ օրս համանախագահների գործունեությունը եւ գործադրած ջանքերը, հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը` շարունակելու բանակցությունները լուծումներ գտնելու համար: Ադրբեջանական գործակալությունների փոխանցմամբ` Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ կայացած հանդիպման առիթով Էլմար Մամեդյարովը նկատել է, թե դա կառուցողական հանդիպում էր, քննարկման առարկա է դարձել երկու պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը, եւ ըստ Ադրբեջանի արտգործնախարարի` առկա են նման հանդիպման կազմակերպման մի քանի տարբերակներ. «Քննարկվում է այս տարվա հունիսին հանդիպում կազմակերպելու տարբերակը: Մենք տեղյակ կպահենք ղեկավարներին մեր հանդիպման արդյունքների մասին, նրանք հանդիպելու վերաբերյալ որոշում կկայացնեն արդեն իրենց մակարդակով», - նշել է Ադրբեջանի արտգործնախարարը` հավելելով, որ եթե բանակցող երկրների ղեկավարները անհրաժեշտություն գտնեն կազմակերպելու արտգործնախարարների եւս մեկ հանդիպում, ապա նման հանդիպում կարող է կայանալ: Է.Մամեդյարովը հավաստիացրել է, թե կա ցանկություն եւ հնարավորություն բանակցությունները շարունակելու ուղղությամբ, որ Հայաստանն ու Ադրբեջանը հարեւան պետություններ են, չեն կարող պարզապես իրարից փախչել, եւ ի վերջո` պետք է լուծում գտնել եւ դուրս գալ ստեղծված իրավիճակից: Ըստ ադրբեջանական գործակալությունների` ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին նաեւ հայտնել է. «Հանդիպմանը վերստին հնչեցրինք կողմերի դիրքորոշումները: Ամենագլխավորը այն է, որ եկել ենք համաձայնության, որ բանակցությունները պետք է շարունակվեն: Ես բավական լավատես եմ, եւ դա կապված չէ միայն այսօրվա հանդիպման հետ: Մենք` երկու հարեւան պետություններ ենք, եւ մենք պետք է ապրենք խաղաղ: Կարծում եմ, որ մենք կարող ենք լուծումներ գտնել երկու երկրների միջեւ առկա խնդիրների վերաբերյալ»: ԵԱՀԿ ՄԽ-ում ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը եւս լրագրողներին հայտնել է, որ գոհ է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից:
- Էմմա Գաբրիելյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան
Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... ...ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ ԽՈՐԱՆԱԼՈՒ
Մարինե Խառատյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մարտի 1-ի գործով դատվելու հերթը Միսակ Հովակիմյանինն ու Սողոմոն Երիցյանինն էր:
Պատահականություն էր, թե զուգադիպություն, երկուսն ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ նույնիսկ միջազգային հանրության ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ` ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Գագիկ Աբգարյան 1
Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Գորբաչովը ...ԿՆԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ, ՄՆԱՑ... ՄՆԱՑԱԾԸ
Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավել էին Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» հ/կ-ի կնիքները:
Նախօրեին հիշյալ ...ՆՈՐ ՌԱՈՒՆԴԻ ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ՆԱԽՈՐԴ 10-ԱՄՅԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել ...ԹՈՇԱԿ, ԹՈՇԱԿ... ԹՈՇԱԿԴ ԿՍՏԱՆԱՍ
Արամ Ամատունի
Ով կմտածեր, որ գալու է մի ժամանակ, երբ երկնիշ ու դինամիկ աճ ազդարարող նախագահ Ռ.Քոչարյանի համար փաստացի «դամ» պահողի դեր կատարող ազգային վիճակագրությունը նրան դնելու է խիստ անհարմար վիճակի մեջ:
Իսկ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-2
Ա. Սարգսյան
ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ...ԵԽ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ
Մարինե Խառատյան
Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է:
-2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան 18
-Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակողական գործողությունների իրականացմանը, տեղյակ չի եղել դրանց անցկացման ժամկետներին: ...ԵԿՄ-Ն ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Մայիսի 8-ը Երկրապահի` Երկրապահ կամավորականների օրն է: Նախորդ տարիներին մայիսի 8-ը երկրապահները մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշում, սակայն այս տարի հնարավորինս զուսպ են նշելու:
«Ամեն տարի դահլիճ ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԵՒՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվում էր. մարդիկ դարձյալ քննարկում էին օրվա թերթերի հրապարակումները, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում: Մի քանի կանայք ստորագրություններ ...1-Ը ԳՐԵԼ ԵՆՔ, 9-Ը` ՊԱՀԵԼ ՄՏՔՈՒՄ: ՎԱՅ ԹԵ` ԻԶՈՒՐ: ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաեւ երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը:
Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, ...ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է
Կարինե Հարությունյան
Շուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:
Շուշին ո՞վ է ազատագրել...
Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա ԲաղդագյուլյանՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

