
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
- Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:

Գորբաչովը չի հավատում Վաշինգտոնի այն պնդումներին, թե Լեհաստանում եւ Չեխիայում տեղադրվող հակահրթիռային կայանքները իզգոյների, մասնավորապես` Իրանի դեմ են: Նրա կարծիքով` ՆԱՏՕ-ի գործունեության ընդլայնումը նախկին Խորհրդային Միության տարածքում, եւ մասնավորապես` արեւելքում, նպատակ ունի կասեցնելու Ռուսաստանի վերածնունդը: «Միացյալ Նահանգները չի կարող հաշտվել ինքնուրույնության ցանկացած դրսեւորման հետ: ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ պետք է պատերազմ սկսի», - հայտարարել է Գորբաչովը Փարիզում: Նրա նկատառումներով` Ռուսաստանի նախկին նախագահ Վլադիմիր Պուտինը եւ նրա իրավահաջորդ Դմիտրի Մեդվեդեւը համաշխարհային գերտերության կարգավիճակին հասնելու չեն պատրաստվում, իսկ ԱՄՆ-ն ավելացնում է ռազմական գերատեսչության ծախսերը` Չինաստանի կամ Ռուսաստանի հետ հնարավոր պատերազմի պատճառով: «Ամերիկացիները խոստանում են, որ ՆԱՏՕ-ն Գերմանիայի սահմաններից դուրս չի գա, սակայն ներկա ժամանակում Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների կեսը Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում է: Ու՞ր են նրանց խոստումները: Սա ցույց է տալիս, որ նրանց հավատալ չի կարելի», - ասում է Գորբաչովը` Պետքարտուղարության քաղաքականությունը բնութագրելով որպես ռազմա-արդյունաբերական համալիր: Միացյալ Նահանգները եւս կասկածանքով է վերաբերվում Մոսկվային, իսկ նորընտիր նախագահ Մեդվեդեւը գործ կունենա Միացյալ Նահանգների հետ: Նախագահի թեկնածու` հանրապետական Ջոն Մակքեյնի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ռեդ Շյոնեմանը Մոսկվայի նկատմամբ կոշտ դիրքորոշում է ցուցաբերում: Դեմոկրատ թեկնածուներ Բարաք Օբաման եւ Հիլարի Քլինթոնը եւս հրապարակային անհանգստություն են ցուցաբերում Ռուսաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության առնչությամբ եւ համոզված են, որ Պուտինը պահպանում է իր իշխանությունը: Բացի այդ` նրանք կոշտ դիրքորոշում ունեն Ռուսաստանում մարդու իրավունքների իրավիճակի հանդեպ: Վերջին վեց ամիսների ընթացքում ԱՄՆ-ի վարչակազմը կոշտ արտահայտություններ է արել մասնավորապես Ռուսաստանի եւ Վրաստանի գրեթե պատերազմական իրադրության շուրջ: ԱՄՆ-ն տարաձայնություններ ունի Ռուսաստանի հետ, որոնք վերաբերում են Ռուսաստանի ներքին եւ հարեւանների հետ ունեցած քաղաքականությանը: Մինչդեռ, օրինակ, Իրանի միջուկային ծրագրի շուրջ երկու պետությունների համագործակցությունը անհրաժեշտություն է: Հանրապետական Մակքեյնի շտաբը այս կարծիքը չի կիսում: Իսկ նրա խորհրդական Շյոնեմանը հավելել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ռուսաստանի հետ համատեղ աշխատանքը խնդրահարույց է, եւ Միացյալ Նահանգներին չի հաջողվում ստանալ Ռուսաստանի աջակցությունը: Ավելին, նրա կարծիքով, Ռուսաստանը այս հարցում խոչընդոտում է Միացյալ Նահանգներին: Մակքեյնը կամենում է Ռուսաստանը բացառել Մեծ ութնյակի կազմից: Օրերս Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր են ստորագրել, իսկ ՆԱՏՕ-ի ապրիլյան գագաթնաժողովից հետո երկու ղեկավարները Սոչիում խոստացել են ընդլայնել ատոմային ոլորտում համագործակցությունը: Տիկին Քլինթոնի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ռիչարդ Հոլբրուքը` ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչը, Կոսովոյի եւ Վրաստանի հարցերի շուրջ մշտապես հակադարձում է Ռուսաստանին: Իսկ Ռուսաստանի հարցերով Օբամայի խորհրդականը` Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Մաքֆոլը, որը կշտամբում է կոռումպացված պաշտոնյաներին, առաջարկում է Ռուսաստանին մտնել ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Մեծ քաղաքականության չափումներում որքան էլ միմյանց դուր չգան հակադարձ դիրքեր զբաղեցնող տերությունները, այդուհանդերձ տարբեր ոլորտներում համագործակցության հրամայականը այլ գործողություններ է ենթադրում:
- Գոհար Բարսամյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան
Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... ...ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ ԽՈՐԱՆԱԼՈՒ
Մարինե Խառատյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մարտի 1-ի գործով դատվելու հերթը Միսակ Հովակիմյանինն ու Սողոմոն Երիցյանինն էր:
Պատահականություն էր, թե զուգադիպություն, երկուսն ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ նույնիսկ միջազգային հանրության ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ` ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Գագիկ Աբգարյան 1
Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Գորբաչովը ...ԿՆԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ, ՄՆԱՑ... ՄՆԱՑԱԾԸ
Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավել էին Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» հ/կ-ի կնիքները:
Նախօրեին հիշյալ ...ՆՈՐ ՌԱՈՒՆԴԻ ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ՆԱԽՈՐԴ 10-ԱՄՅԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել ...ԹՈՇԱԿ, ԹՈՇԱԿ... ԹՈՇԱԿԴ ԿՍՏԱՆԱՍ
Արամ Ամատունի
Ով կմտածեր, որ գալու է մի ժամանակ, երբ երկնիշ ու դինամիկ աճ ազդարարող նախագահ Ռ.Քոչարյանի համար փաստացի «դամ» պահողի դեր կատարող ազգային վիճակագրությունը նրան դնելու է խիստ անհարմար վիճակի մեջ:
Իսկ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-2
Ա. Սարգսյան
ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ...ԵԽ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ
Մարինե Խառատյան
Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է:
-2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան 18
-Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակողական գործողությունների իրականացմանը, տեղյակ չի եղել դրանց անցկացման ժամկետներին: ...ԵԿՄ-Ն ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Մայիսի 8-ը Երկրապահի` Երկրապահ կամավորականների օրն է: Նախորդ տարիներին մայիսի 8-ը երկրապահները մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշում, սակայն այս տարի հնարավորինս զուսպ են նշելու:
«Ամեն տարի դահլիճ ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԵՒՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվում էր. մարդիկ դարձյալ քննարկում էին օրվա թերթերի հրապարակումները, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում: Մի քանի կանայք ստորագրություններ ...1-Ը ԳՐԵԼ ԵՆՔ, 9-Ը` ՊԱՀԵԼ ՄՏՔՈՒՄ: ՎԱՅ ԹԵ` ԻԶՈՒՐ: ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաեւ երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը:
Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, ...ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է
Կարինե Հարությունյան
Շուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:
Շուշին ո՞վ է ազատագրել...
Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...
ԲԱՎԱՐԱՐՎՈՂ ԵՎՐՈՊԱ
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա ԳաբրիելյանԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա ԲաղդագյուլյանՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

