
ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ` ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
- Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ են դառնում ամբաստանյալները ու իրենց ետեւից հասարակություն տանում, եթե ժողովրդի ու իշխանությունների միջեւ ոստիկաններ են հայտնվում, ուրեմն այդտեղ պատմական օրեր են, այդտեղ հեղափոխությունը անխուսափելի է:

Երեւանում տեւական ժամանակ այս վիճակն է, այս վիճակը երեկ տեսանք նաեւ Գյումրիում: Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում քննվում էր Շոթա Սաղաթելյանի, Աշոտ Զաքարյանի եւ Պետրոս Մակեյանի գործը: Սկսենք նրանից, որ դատարանի շենքում երեկ ուժեղացված պարեկային ծառայություն էր, եւ դատավոր Վահե Խալաթյանը որոշել էր հայտնի կինոհերոսի նման վերջապես «ասել իր տղամարդու խոսքը»: Բայց այդ «խոսքը» արդարադատության հետ կապ չուներ, նա ուղղակի որոշել էր նիստն անցկացնել փոքր դահլիճում եւ ներս թողնել միայն սահմանափակ թվով մարդկանց: Այս քայլը, բնականաբար, նյարդայնացրեց նրանց: «Հայոց կանանց» շարժման ակտիվիստներին միացած` Գյումրիի ժողովուրդը բողոքի խաղաղ ակցիա կազմակերպեց, ու սկսեցին վանկարկել Ազատության հրապարակի կարգախոսները: Սակայն մուտքի դռան մոտ կուտակված խմբից մեկը, սկսեց բռունցքներով հարվածել դռան ապակուն այնքան, մինչեւ այն կոտրվեց: Ոստիկանին ուղղված իմ այն հարցին, թե ինչու՞ չեք ձերբակալում նրան, նա պատասխանեց, որ կոտրողը ձեզանից է, եւ ինքը ձերբակալելու հրահանգ չունի: «Մեր մեջ կոտրողներ ու կրակողներ չկան», - պատասխանեցի ես: Դատը սկսվեց 2, 5 ժամ ուշացումով ու կայացավ փոքր դահլիճում, բայց դժվար է ասել, թե դրանից դատավորը շահեց: Որովհետեւ, ինչպես եւ մեծ դահլիճում, իրավիճակին տիրում էին «հանցագործները», դահլիճը ենթարկվում էր նրանց եւ ոչ թե դատավորին: Դատաքննությունը շարունակվեց ընդհատված տեղից` շարունակեց ցուցմունք տալ 34/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Սիլվա Հովհաննիսյանը: Նրա ցուցմունքից ակնհայտ երեւաց, որ համապատասխան ծառայությունները այս ժամանակը իզուր չեն անցկացրել: Հանկարծ նրա խոսքի երանգը փոխվեց, ու պարզվեց, որ իրեն սպառնացել են. «Մակեյանն ինձ ասաց, որ պատասխան եք տալու ձեր արած խախտումների համար»: Պատկերացնու՞մ եք, տիկինը ուզում է խախտումներ կատարել, բայց երբ հիշեցնում են, որ դրա համար կարող է պատասխանատվության ենթարկվել, դա ընկալում է որպես սպառնալիք: Նրա երեկվա ցուցմունքից դուրս մնաց մի հետաքրքիր պահ: Նախորդ նիստում Հովհաննիսյանն ասաց, եւ դա ձայնագրված է, որ Պետրոս Մակեյանը մտավ ընտրատեղամաս եւ հայտնեց, թե եկել է, որովհետեւ ահազանգ են ստացել լցոնումների մասին ու հարցրել է` ինչու՞ եք լցոնումներ անում: «Ես ասեցի` խի էդ խեղճը ինչքա՞ն ձայն է հավաքե՞լ, որ մի բան էլ լցոնում ենք արել»: Այսինքն` «էդ խեղճը», լցոնումներով հանդերձ, էլի մի կարգին ձայն չի հավաքել ու որպես հիմնական փաստարկ հանձնաժողովի նախագահը դա է օգտագործում: Երեկ, հատուկ ծառայությունների հրահանգով, վկան «սուխոյ ատկազ» էր կանգնում լցոնում բառից, «խեղճը ձայն չի հավաքել» արտահայտությունից, փոխարենն օգտագործում էր զեղծարարություն բառը: Բայց «հատուկ մշակում» անցած վկան վերջնականապես պախարակեց իրեն, երբ սկսեց բացատրել, թե ինչու՞ ինքը չներկայացավ դատարան ապրիլի 30-ին: Սկզբում ասաց, թե ամսի 30-ին եկել է դատարան, բայց երբ տեսել է, որ մուտքի մոտ լիքը «ամբոխ» է հավաքված, ետ է դարձել: Հետո ասաց, թե դատարան ներկայանալուց հրաժարվելու դիմումը ոստիկանի միջոցով ուղարկել է դատավորին: Վ.Խալաթյանը նրան հուշեց, որ նամակն ըստ կարգի պետք է բերած լիներ ապրիլի 29-ին: Հովհաննիսյանը խոսքը փոխեց, թե 29-ին է բերել: Փաստաբանը հարցրեց` այդ դեպքում ինչու՞ էր 30-ին եկել, եթե նախորդ օրը նամակ էր բերել, նա պատասխանեց, որ դատավորը ինձ զանգեց կանչեց: Դատավորն արագորեն հրաժարվեց իր զանգից. «Ես ձեզ չեմ զանգել»: Բայց ամենահետաքրքիրը դեռ առջեւում է: Երբ վկան պնդեց, թե ցուցմունք գրել է իր ձեռքով, զայրացած փաստաբանը հարցրեց. «Դուք, ուսուցիչ լինելով հանդերձ, ինչպե՞ս կարող էիք 28 տառասխալ կատարել մի փոքր տեքստի մեջ»: Տեղեկացնենք, որ վկան Գյումրիի թիվ 37 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին է: Ինչ վերաբերում է գործի համար էական նշանակություն ունեցող ցուցմունքներին, ապա պետք է ասել, որ վկա Հովհաննիսյանը մինչեւ վերջ պնդեց, որ ընտրության բնականոն ընթացքը ոչ մի րոպե չի խախտվել, ինչը դրված է մեղադրանքի հիմքում: Հաջորդ վկան հանձնաժողովի անդամ Նարինե Հմայակյանն էր: Նա, նախորդ վկայի օրը չընկնելու համար, հենց սկզբից հայտարարեց, որ մոր մահվան պատճառով ինքը հոգեկան վատ վիճակում է գտնվել այդ օրերին եւ չի գիտակցել, թե ի՞նչ է գրել նախաքննությանը տված ցուցմունքներում: Նա ասաց, որ ամբաստանյալներին չի ճանաչում, որ ընտրատեղամասում տեղի ունեցածի պատճառով ընտրական գործընթացը չի խանգարվել, որ իր հասցեին սպառնալիքներ չեն հնչել եւ տեղամասում խուլիգանություն տեղի չի ունեցել: Շոթա Սաղաթելյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը, ցույց տալով ամբաստանյալներին, վկային հարցրեց, թե փետրվարի 19-ին ընտրատեղամասում եղե՞լ է այնպիսի մի բան, որի համար արժե, որ այս տղաները նստեն այս աթոռին: Վկան պատասխանեց, որ դրան համարժեք ոչ մի բան տեղի չի ունեցել: Մեղադրող կողմը, տեսնելով, որ ողջ մեղադրանքը կանգնել է փլուզման եզրին, ընթերցեց նախաքննությանը տված Հմայակյանի ցուցմունքը, որտեղ նա գրել է հնչած սպառնալիքների, իր վախեցած լինելու, երեխայի անվտանգության համար անհանգստանալու եւ էլի շատ էսպիսի բաների մասին: «Եթե նորմալ վիճակում կարդայի էս թուղթը` կպատռեի: Ինձ ստիպելով են տարել ոստիկանություն եւ ստիպելով գրել տվել այս ցուցմունքը: Գրել եմ թելադրանքի տակ: Ճիշտն այսօր դատարանում տված ցուցմունքն է, խնդրում եմ այն ընդունել որպես հիմք»: Պատասխանելով ապրիլի 30-ին դատարան չգալու պատճառների մասին Հ.Արսենյանի հարցին` նա ասաց, որ այդ օրը աղջկա նշանդրեքն էր, եւ 29-ին ծանուցագիրը բերած ոստիկանները համոզվել են դրանում. «Նրանք այդ մասին արձանագրություն կազմեցին եւ գնացին: Դատի օրը` 30-ին, դատախազության աշխատողներն են գնացել նրանց տուն. «Արձանագրություն կազմեցին ու գնացին»: Հուսով ենք` հասկացաք ամեն ինչ: Երրորդ վկային չհաջողվեց քննել մինչեւ վերջ: Աշխատանքային օրն ավարտվեց, եւ դատը հետաձգվեց մինչեւ մայիսի 12-ը:
- Գագիկ Աբգարյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան
Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... ...ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ ԽՈՐԱՆԱԼՈՒ
Մարինե Խառատյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մարտի 1-ի գործով դատվելու հերթը Միսակ Հովակիմյանինն ու Սողոմոն Երիցյանինն էր:
Պատահականություն էր, թե զուգադիպություն, երկուսն ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ նույնիսկ միջազգային հանրության ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ` ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Գագիկ Աբգարյան 1
Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Գորբաչովը ...ԿՆԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ, ՄՆԱՑ... ՄՆԱՑԱԾԸ
Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավել էին Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» հ/կ-ի կնիքները:
Նախօրեին հիշյալ ...ՆՈՐ ՌԱՈՒՆԴԻ ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ՆԱԽՈՐԴ 10-ԱՄՅԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել ...ԹՈՇԱԿ, ԹՈՇԱԿ... ԹՈՇԱԿԴ ԿՍՏԱՆԱՍ
Արամ Ամատունի
Ով կմտածեր, որ գալու է մի ժամանակ, երբ երկնիշ ու դինամիկ աճ ազդարարող նախագահ Ռ.Քոչարյանի համար փաստացի «դամ» պահողի դեր կատարող ազգային վիճակագրությունը նրան դնելու է խիստ անհարմար վիճակի մեջ:
Իսկ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-2
Ա. Սարգսյան
ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ...ԵԽ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ
Մարինե Խառատյան
Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է:
-2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան 18
-Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակողական գործողությունների իրականացմանը, տեղյակ չի եղել դրանց անցկացման ժամկետներին: ...ԵԿՄ-Ն ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Մայիսի 8-ը Երկրապահի` Երկրապահ կամավորականների օրն է: Նախորդ տարիներին մայիսի 8-ը երկրապահները մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշում, սակայն այս տարի հնարավորինս զուսպ են նշելու:
«Ամեն տարի դահլիճ ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԵՒՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվում էր. մարդիկ դարձյալ քննարկում էին օրվա թերթերի հրապարակումները, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում: Մի քանի կանայք ստորագրություններ ...1-Ը ԳՐԵԼ ԵՆՔ, 9-Ը` ՊԱՀԵԼ ՄՏՔՈՒՄ: ՎԱՅ ԹԵ` ԻԶՈՒՐ: ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաեւ երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը:
Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, ...ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է
Կարինե Հարությունյան
Շուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:
Շուշին ո՞վ է ազատագրել...
Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...
ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.ՍարգսյանԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ ԱբգարյանԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե Հովսեփյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա ԲաղդագյուլյանՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

