
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
- Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... Դաշնակահարուհի Սոնա Արշակյանի ճանապարհը խաչաձեւվեց Մոսկվայի երաժշտական կյանքին` իր կատարողական վարպետությունը հարստացնելով մոսկովյան դպրոցի առանձնահատկություններով:

«2006 թվին առաջին անգամ գնացի Իտալիայում կազմակերպված միջազգային մրցույթի. դա իմ առաջին մրցույթն էր: Ես տասնինը տարեկան էի: Երրորդ մրցանակին արժանացա: Մրցույթին կարող էին մասնակցել մինչեւ 33 տարեկանները: Շատ դժվար էր: Ուժեղ եւ բարդ մրցակցություն էր. մասնակիցներից ամենափոքրը ես էի: Գոհ եմ իմ այդ մրցանակից: 2007-ին մասնակցեցի դարձյալ Իտալիայում կազմակերպված դաշնակահարների մրցույթին: Գրավեցի երրորդ տեղը, նաեւ` հատուկ մրցանակ Սկարլատիի սոնատները լավագույնս կատարելու համար», - պատմեց Սոնա Արշակյանը: Ուսումը Մոսկվայում շարունակելը խորհուրդ են տվել նրա երկու ուսուցիչները` Ռ.Անդրեասյանը եւ Ա.Շահբազյանը: Երկուսն էլ ասել են. «Շատ տաղանդավոր աղջիկ է, անպայման ուղարկեք արտասահման` ուսումը շարունակելու»: Անահիտ Շահբազյանը կոնկրետացրել է` Մոսկվա: «Մենք նրան լսեցինք: Ես շատ շնորհակալ եմ այդ խորհրդի համար: Մոսկվայում ուսումը շարունակելը շատ օգնեց: Ես ավելի լավ ճանաչեցի երաժշտությունը... Այլ կարեւոր ազդեցություններ էլ եղան...», - ասաց Սոնան: Դաշնամուրային երեկոյի ընթացքում` իր առաջին մենահամերգին, շատ բան ասաց, պատմեց նրա մատների թեթեւ վազքը ստեղների վրայով, ակորդների փնջերը, որ վստահ, երբեմն` հուժկու, խփում էր, վերցնում, նվիրում: «Նա հրաշալի ունակություններ ունի երաժշտությունը լսելու եւ լսել տալու: Իր մեկնաբանությունները մտավորական երաժշտի տպավորություն են թողնում: Ամբողջ երեկոյի ընթացքում որեւէ շեղում, անսպասելի բան չտեսա, նա շատ կայուն է որպես երաժիշտ: Ես կուզեի նրա հետ խոսել, որպեսզի մեկնաբաներ որոշ մանրամասներ իր նվագի առանձնահատկություններից», - ասաց կոմպոզիտորների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը: Չգիտեմ` ինչ կմեկնաբաներ եւ հատկապես իր նվագի որ առանձնահատկությունները, բայց մասնակիցները, հաստատ, սիրով, առանց հոգնության ունկնդրեցին Սկարլատիի, Բեթհովենի, Բրամսի, Շումանի, Ռախմանինովի ստեղծագործությունները: Ծափեր, ծաղիկներ, բրավոներ... Ժպտաց, խոնարհվեց. ծանոթ դեմքերը շատ էին` իր դասընկերները, ուսուցիչները, պրոֆեսոր Յուրի Հայրապետյանը, պարզապես ժպտացող դեմքեր... Ինքն էլ ժպտաց, ոգեւորվեց: Ինչպե՞ս ասեր. «Ես էլ ձեզ եմ սիրում, շա~տ...»... Ուղղակի մոռացավ հոգնությունը, նորից նստեց դաշնամուրի առաջ ու... Կամերային երաժշտության տան դահլիճում ունկնդիրները նստած էին, բայց նրանց հոգիները, հաստատ, պարեցին Շոպենի վալսի պտույտներում... Համերգից հետո լրագրողները Սոնային ուղղեցին իրենց ամենասիրելի հարցը. «Ինչպիսի՞ն է հայ հանդիսատեսը, ո՞րն է տարբերությունը հայ եւ ռուս հանդիսատեսի միջեւ»: Այս հարցից, անկեղծ, կծկվեցի. ամոթից: Վախենում էի` հանկարծ չփաստեր, որ հայ հանդիսատեսն այդպես էլ չսովորեց անսալ յուրաքանչյուր համերգից առաջ հնչած հայտարարությանը` «Խնդրում ենք անջատել բջջային հեռախոսները»... Բայց Սոնա Արշակյանը պատասխանեց. «Շատ ջերմ հանդիսատես էր: Ես շատ հանգիստ էի նվագում: Կարող եմ ասել, որ մոսկովյան հանդիսատեսը շատ ավելի խիստ է: Այնտեղ գալիս են պրոֆեսիոնալ երաժիշտներ: Իսկ այստեղ մթնոլորտը շատ ջերմ էր, ես ինձ շատ անկաշկանդ էի զգում: Գուցե նրանից է, որ ես իմ հայրենիքում եմ»: Իսկ եթե մնար հայրենիքում, չմեկներ Մոսկվա` ուսումը շարունակելու, նու՞յնը կլինեին հաջողությունները: «Ճիշտն ասած` ոչ: Որովհետեւ Մոսկվան արվեստի այն կենտրոնն է, որ ավելի բարձր է իր մակարդակով: Չնայած ես Երեւանը շատ եմ սիրում... Ես այստեղ եմ ծնվել, այստեղ սովորել, աշխատել... Բայց Մոսկվայի մթնոլորտը բոլորովին ուրիշ է: Իսկ Սոնան երաժշտություն շատ է սիրում: Նա երաժշտությամբ է ապրում. սա է նրա առանձնահատկությունը», - ասաց Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, Հայաստանի ժողովրդական արտիստ Յուրի Հայրապետյանը: Նաեւ ավելացրեց, որ ինքը ամեն տարի գալիս է Երեւան, մասնակցում կոնսերվատորիայի պետական քննություններին: Ամեն տարի երկու-երեք զարմանալի տաղանդավոր դաշնակահարներ են լինում: Մեր հայրենիքում հաջողության հասնելու կարեւոր նախադրյալով` շնորհքով օժտված պատանիներից շատերի՞ ճանապարհն է խաչաձեւվում մեծ երկրների երաժշտական կյանքին: Եթե ոչ` ապա ի՞նչ է լինում...
- Մարինա Բաղդագյուլյան
«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան
Շնորհք ունե՞ս, թե՞ ոչ. սա կարեւոր է հաջողության հասնելու համար: Սակայն հատկապես շատ կարեւոր է, թե ու՞ր կտանեն օրերի ճանապարհները. փոքրիկ քաղաքից մեծ քաղա՞ք, մեծ քաղաքի փոքր երկրից մեծ երկրի մեծ քաղա՞ք... ...ԱՌԱՆՑ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԻ ՄԵՋ ԽՈՐԱՆԱԼՈՒ
Մարինե Խառատյան
Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում երեկ մարտի 1-ի գործով դատվելու հերթը Միսակ Հովակիմյանինն ու Սողոմոն Երիցյանինն էր:
Պատահականություն էր, թե զուգադիպություն, երկուսն ...ՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հանդես եկավ հայտարարությամբ, որտեղ մասնավորապես ասաց, որ նույնիսկ միջազգային հանրության ...ԴԱՏԱԿԱՆ ՖԱՐՍ` ԲԱԶՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Գագիկ Աբգարյան 1
Եթե մի տեղ դատավորը ներս է մտնում, ու դատական նիստի մասնակիցները ոտքի չեն կանգնում, եթե մի տեղ մասնակիցները հոտնկայս ծափահարություններով են դիմավորում ամբաստանյալներին, եթե մի տեղ հասարակության հերոսներ ...ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Արեւելյան Եվրոպայում ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղաբաշխումը նոր «սառը պատերազմ» սադրեց: Այս կարծիքն է հայտնել նաեւ Խորհրդային Միության առաջին եւ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը:
Գորբաչովը ...ԿՆԻՔՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՐԻՆ, ՄՆԱՑ... ՄՆԱՑԱԾԸ
Ս/թ մարտի 3-ին ՀՀ ԱԱԾ-ն եւ գլխավոր դատախազությունը համատեղ խուզարկությամբ ապօրինաբար առգրավել էին Պահպանողական կուսակցության եւ «Երիտասարդ պահպանողականների միություն» հ/կ-ի կնիքները:
Նախօրեին հիշյալ ...ՆՈՐ ՌԱՈՒՆԴԻ ՍԿԻ՞ԶԲ, ԹԵ՞ ՆԱԽՈՐԴ 10-ԱՄՅԱԿԻ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ
Էմմա Գաբրիելյան
Կկայանա՞ն, արդյոք, բանակցություններ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման նպատակով... Ամենայն հավանականությամբ առաջիկա ամիսներին ԵԱՀԿ Մինսկի խմբին կհաջողվի կազմակերպել ...ԹՈՇԱԿ, ԹՈՇԱԿ... ԹՈՇԱԿԴ ԿՍՏԱՆԱՍ
Արամ Ամատունի
Ով կմտածեր, որ գալու է մի ժամանակ, երբ երկնիշ ու դինամիկ աճ ազդարարող նախագահ Ռ.Քոչարյանի համար փաստացի «դամ» պահողի դեր կատարող ազգային վիճակագրությունը նրան դնելու է խիստ անհարմար վիճակի մեջ:
Իսկ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ-2
Ա. Սարգսյան
ՀՀ Սահմանադրական դատարանում դատաքննության ընթացքում առաջադրվեց մի հարց եւս, որը պատասխանի կարիք ունի: Այդ հարցը հետեւյալն է. ՀՀ Սահմանադրության հոդված 53.1-ում ամրագրված է, որ «Ռազմական եւ արտակարգ դրության ...ԵԽ-Ն ԱՅՍ ԱՆԳԱՄ ՉԻ ՆԵՐԻ
Մարինե Խառատյան
Մեր զրույցը ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր, իրավաբան Զարուհի Փոստանջյանի հետ է:
-2003թ. ընտրակեղծիքների ու 2004-ի ապրիլի 12-ի հայտնի դեպքերից հետո Հայաստանի իշխանությունը հաջողացրեց մատների ...ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան 18
-Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ ծավալված քարոզչության շրջանակներում, վերջերս կրկնվում է մի միտք, թե առաջին նախագահը դեմ է եղել հարձակողական գործողությունների իրականացմանը, տեղյակ չի եղել դրանց անցկացման ժամկետներին: ...ԵԿՄ-Ն ՔԵՖ ԱՆԵԼՈՒ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Հեղինե Մանուկյան
Մայիսի 8-ը Երկրապահի` Երկրապահ կամավորականների օրն է: Նախորդ տարիներին մայիսի 8-ը երկրապահները մեծ շուքով ու հանդիսավորությամբ էին նշում, սակայն այս տարի հնարավորինս զուսպ են նշելու:
«Ամեն տարի դահլիճ ...«ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆՈՒՄ» ԵՒՍ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ
Էմմա Գաբրիելյան
«Քաղաքական զբոսանքը» երեկ Հյուսիսային պողոտայում շարունակվում էր. մարդիկ դարձյալ քննարկում էին օրվա թերթերի հրապարակումները, «Ազատություն» ռ/կ-ի երեկոյան թողարկումն էին ունկնդրում: Մի քանի կանայք ստորագրություններ ...1-Ը ԳՐԵԼ ԵՆՔ, 9-Ը` ՊԱՀԵԼ ՄՏՔՈՒՄ: ՎԱՅ ԹԵ` ԻԶՈՒՐ: ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Երկիր+պահել=երկրապահ: Այսինքն` երկիրը պահող: Անկախ, փաստորեն, նաեւ երկրի վիճակից: Մեծ հաշվով` անգամ մեր էս ունեցածը:
Երկրապահը` երկրապահ է: Անկախ հագուկապից: Կամուֆլյաժից-բանից: Որը, մեր մեջ ասած, ...ԱՅՍՕՐ ԵՐԿՐԱՊԱՀԻ ՕՐՆ Է
Կարինե Հարությունյան
Շուշի: Արցախյան ազատամարտի հաղթանակների հաղթանակը:
Շուշին ո՞վ է ազատագրել...
Այսօրվա օրը ունեցանք ՀՀ հիմնադիր եւ առաջին նախագահ, այն ժամանակվա գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանի, ...
ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ՈՒՂԱՐԿՎԱԾ ՆԱՄԱԿՆԵՐԸ ԿՈՐՉՈՒ՞Մ ԵՆ
Հեղինե ՄանուկյանՉՋՈԿՈՂ ԱԶԳ, ԷԼԻ: ՉԷ, ՄԵՐԸ ՉԷ: ՀՈ ԽԵԼԱ՞Ռ ՉԵՔ: ՄԵՐԸ` Ո՞ՆՑ: ՄԵ~ՐԸ...
ՀԱՄԱԿԱՐԳՆ Է ՄԵՂԱՎՈՐ
Մարինե ԽառատյանԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՌՈՔԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է
Տիգրան Խաչատրյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԺԻՐԱՅՐ ՍԵՖԻԼՅԱՆ. «ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԷՐ ԿԱՅԱՑՆՈՒՄ»
Աստղիկ Սարգսյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ՇԱՏ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է` ԱՆՊԱՅՄԱՆ ՈՒՂԱՐԿԵՔ ԱՐՏԱՍԱՀՄԱՆ»
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
- 0 Մարերին հայոց տոմարի տասներորդ ամիսն է (մայիսի 8-ից մինչև հունիսի 6-իը): Ըստ Վանական Վարդապետի, դա այն ժամանակն է, երբ մայրիք (ծառերը) կանաչում են ու տերևակալում:
- 1851 Ծնվեց Եղիա Դեմիրճիպաշյանը: (Վախճ. 1908 թ.):
- 1883 Գործարկվեց Թիֆլիս-Բաքու երկաթգիծը:
- 1930 Խորհրդային ոստիկանության կողմից սպանվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ V-ը (Սուրենյանց):
- 1958 Բացվում է Հայաստանի արհմիությունների VIII համագումարը:
- 1992 Արցախի հայկական զինված ուժերը հակագրոհեցին Շուշին, այսպիսով կանգնեցնելով պատահական ռմբակոծումները և Ստեփանակերտի հրետանային ռմբակոծությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

