
ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
- Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը

Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական շարժման մեջ, Հայաստանի ժողովուրդը 2008թ. նախագահական ընտրություններում կրկին ելավ վարչախմբի դեմ համաժողովրդական պայքարի: Հայաստանի Հանրապետության Հիմնադիր-նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու վարչախմբի դեմ միավորված քաղաքական ուժերի ղեկավարությամբ որդեգրվեց քաղաքական պայքարի բացառապես խաղաղ, օրինական եւ ժողովրդավարական գործելակերպ: Նպատակը՝ նախագահական ընտրություններում հաղթելով եւ անհրաժեշտ վերափոխումներ իրականացնելով երկիրը բնականոն զարգացման ուղի դուրս բերելն էր: Դրան ի պատասխան 1998-2003թթ. նախագահական ընտրությունները կեղծած, հոկտեմբերի 27-ի ոճրագործության համար պատասխանատու վարչախումբը գործի դրեց ապօրինությունների, բռնությունների եւ ահաբեկումերի իր ողջ զինանոցը եւ կեղծեց նաեւ 2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները: Եթե վարչախումբը 2003թ. Սահմանադրական դատարանի վստահության հանրաքվե անցկացնելու մասին որոշումը չկատարելու նպատակով 2004թ. ապրիլի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժ կիրառեց, ապա 2008թ. արտակարգ դրություն մտցնելու եւ Սահմանադրական դատարանի կողմից իր համար ցանկալի վճիռը կայացնելու համար պլանավորեց եւ իրականացրեց մարտի 1-ի հրեշավոր սպանդը: Մարտի 1-ը մեր պատմության մեջ գրանցվելու է որպես սեփական ժողովրդի դեմ կատարած մեծագույն ոճրագործության օր: Վարչախումբը, որն ամեն ինչ արեց կոծկելու 1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, հիմա էլ շինծու գործ հարուցելով ընդդիմության նկատմամբ` փորձում է խուսափել մարտի 1-ի ոճրագործության պատասխանատվությունից: Չնայած ժողովրդի նկատմամբ իշխանությունների կիրառած համատարած բռնաճնշումներին եւ հակաիրավական գործողություններին, ռեժիմին չհաջողվեց հասնել իր նպատակներին՝ կոտրել ժողովրդի ոգին եւ սասանել Համաժողովրդական Շարժման մեջ միավորված քաղաքական ուժերի եւ հարյուր հազարավոր քաղաքացիների վճռականությունը: Միասնականացած հայ ժողովուրդը պատրաստ է ավելի մեծ հետեւողականությամբ պայքարելու երկրում ժողովրդավարական ազատությունները վերականգնելու եւ ժողովրդի կողմից ընտրված եւ արդյունավետ գործող իշխանություն հաստատելու համար: Մենք` Համաժողովրդական Շարժման մեջ միավորված քաղաքական ուժերը, հասարակական կազմակերպությունները եւ քաղաքացիները, եւս մեկ անգամ հայտարարում ենք, որ չենք ճանաչում կեղծված ընտրությունների արդյունքները: Կայունությունը Հայաստանում կվերականգնվի միայն ժողովրդավարական արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացումով: Մենք պահանջում ենք անհապաղ ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին, դադարեցնել Շարժման ակտիվիստների հետապնդումները, կատարել մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն, վերացնել հավաքները արգելող օրենքները, դադարեցնել քարոզչական տեռորը եւ ապահովել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքը: Մենք հետամուտ ենք լինելու նշված պահանջների իրականացմանը: : 2 մայիսի 2008թ.
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
Գոհար Բարսամյան 1
Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:
Օրինակ` ամերիկացիները ...«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան 4
Անարդարությունը Հայաստանում դրսեւորվում է ամեն օր՝ մեկ, ավելի ճիշտ՝ մի քանի «շտամպով խփած» անարդար դատավարությունների տեսքով: Մեղադրյալի աթոռին են հիմնականում մարդիկ, ովքեր իրենք են տուժել մարտի 1-ի դեպքերի ...ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն. ՈՉ, ԹԱԼԵԱԹԱԿԱՆ
Գագիկ Աբգարյան 2
«Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնային, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ...ԱՍԵԼ Է ՄԻ ԱՆԳԱՄ` ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՍԵԼ
Կարինե Հարությունյան
Օրեր առաջ հեռուստաընկերությունները ցուցում էին ստացել այսուհետ ընդդիմության որոշ միջոցառումներ լուսաբանելու մասին: Հաջորդ օրն իսկ սկսեցին դատարաններում հայտնվել, թե տեսեք` ինչ բաց-թափանցիկ դատավարություններ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԻԼԼԵՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԻԼԼԵՐԻ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1
Լինելով ՀՀ հետաքրքրասեր քաղաքացի, ես մամուլի միջոցով կցանկանայի ՀՀ իշխանություններից, դատախազությունից, պատասխանատու լրատվամիջոցներից, ազգային մտավորականներից, կառուցողական ընդդիմադիրներից, ինչպես նաեւ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Ա.Սարգսյան
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող ...ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ՝ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՄԲ
Ասատուր Մարտիրոսյան
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 7-ին տված մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի նկատմամբ իրականացրել է զանգվածային հիպնոս, «հոգեբանական դիվերսիա» ...ՄԱՐԴԱՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մարինե Խառատյան 1
Վերջին օրերին Հայաստանը կրկին վերածվել է մարդկանց առեւանգումների, խուզարկությունների ու ձերբակալությունների կիզակետի:
Մարտի 1-ից հետո կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիա-Սեբաստիա ...ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական ...ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան 6
«Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը:
-Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն ...ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԳՏՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒՆԵՆՔ
Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է: Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու: Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարեւոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ...ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ` ՎԱԶԳԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
1
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է որպես Երկրապահի օր, ժամը 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՇԻՆ»
1
Այսօր ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կհրապարակի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանի կալանքի երկարաձգման միջնորդության ...
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ ԱբգարյանՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԳԵՒՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ...
«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան«ԳՐԴՈՆ»` ՓՈՔՐԻԿ ԵՐԵՒԱՆՑԻՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

