
ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
- Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող եւ անվանում է «տխրահռչակ», «խայտառակ» եւ նման այլ մակդիրներով ու ածականներով: Բնականաբար հարց է առաջանում` ինչու՞: Ի՞նչն է վատ այդ որոշման մեջ, ո՞ր հարցերի պատասխանները չեն տրվել: Դրանք բազմաթիվ են, սակայն մենք կանդրադառնանք առայժմ դրանցից միայն մեկին:

Հայտնի է, որ դատաքննության ընթացքում դիմող կողմը առաջադրեց հետեւյալ հարցը. իրավունք ունե՞ր վարչապետը, առանց պաշտոնից ազատվելու, մասնակցել ընտրություններին որպես նախագահի թեկնածու: Երրորդ անձի ներկայացուցիչը, պատասխանելով հարցին, վկայակոչելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը (չնշելով այդ օրենքի կոնկրետ որեւէ հոդված), հայտարարեց, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ հակասություն առաջանալու դեպքում գործում է «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքը: Մինչդեռ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 6-րդ մասի, հոդված 24-ի 3-րդ մասի եւ հոդված 94-ի 4-րդ մասի 2-րդ պարբերության դրույթներից բխում է, որ տվյալ դեպքում ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ հակասության դեպքում գործում է միայն ու միայն ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ը [«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 9-ի 6-րդ մասը սահմանում է. «Օրենսգրքի կարգավորման իրավահարաբերությունների ոլորտում Հայաստանի Հանրապետության մյուս բոլոր օրենքները պետք է համապատասխանեն օրենսգրքերին»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի հոդված 24-ի 3-րդ մասը սահմանում է. «Միեւնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ սույն օրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությամբ նախատեսված դեպքի»: «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ մասի 2-րդ պարբերությունը սահմանում է. «Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը միեւնույն մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: Այս նորմը տարածվում է նաեւ սույն օրենքի վրա»]: Այստեղ որոշ իրավաբանների հիշեցնենք, որ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասում սահմանվում է իրավաբանության մեջ հանրահայտ այն դրույթը, որ օրենսգիրքը ոչ միայն օրենք է, այլեւ գերակայություն ունի օրենքների նկատմամբ, որի հիման վրա էլ նույն 9-րդ հոդվածի 6-րդ մասում նշվում է, որ ընտրություններին վերաբերող հարցերում հիմնականը օրենսգիրքն է, այլ ոչ թե ցանկացած այլ օրենքը, այնպես, ինչպես մյուս օրենսգրքերի պարագայում: Ասվածը, կարծում ենք, միանգամայն բավարար է պատկերացում կազմելու համար, թե առաջադրված հարցի որ պատասխանն է ճիշտը, իրավացին ու արդարը: Այնուհանդերձ, նշենք նաեւ, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի եւ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի միջեւ ոչ մի հակասություն էլ չկա (!!!), որովհետեւ օգտագործված` «գտնվում է պետական ծառայության մեջ» բառակապակցությունը ամենեւին էլ նույնական չէ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում օգտագործված «պետական ծառայող» հասկացության հետ: Առաջին բառակապակցությունը շատ ավելի լայն է, քան երկրորդը, եւ վերջինս ներառվում է առաջինի մեջ, այսինքն` «գտնվում է պետական ծառայության մեջ» բառակապակցությունը ընդգրկում է ոչ միայն պետական ծառայողներին, այլեւ պետական իշխանության ցանկացած պաշտոն զբաղեցնող անձանց, այդ թվում` վարչապետին: Բացի այդ, ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի 1-ին մասի 2-րդ նախադասության մեջ ամրագրված է Հանրապետության նախագահի պաշտոնակատար հանդիսացող վարչապետի վերաբերյալ դրույթը («Հանրապետության նախագահը կամ Սահմանադրության համաձայն` հանրապետության նախագահի պաշտոնակատարը` Ազգային ժողովի նախագահը կամ վարչապետը, հանրապետության նախագահի թեկնածու առաջադրվելու դեպքում շարունակում են իրենց լիազորությունների կատարումը, սակայն չպետք է օգտագործեն իրենց պաշտոնեական դիրքի առավելությունը»), որից բխում է, որ, ի տարբերություն հանրապետության նախագահի պաշտոնակատար հանդիսացող վարչապետի, հանրապետության նախագահի պաշտոնակատար չհանդիսացող վարչապետը ՀՀ Ընտրական օրենսգրքի հոդված 78-ի 1-ին մասի 1-ին նախադասության դրույթներին համապատասխան` պարտավոր է դադարեցնել իր պարտականությունների կատարումը: Այսքանը մեր իրավական տեսանկյունից: Բայց, քանի որ իրավաբան չեմ, շատ եմ ցանկանում լսել որեւէ լուրջ, իրեն հարգող իրավաբանի տեսակետը եւս: Օրինակ` Դ.Հարությունյանի: Սա իմիջիայլոց: Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի որոշմանը, ապա, կարծում եմ, որ այդ որոշման մեջ նշված հարցի վերաբերյալ Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշման բացակայությունը վկայում է, որ Սահմանադրական դատարանը թեեւ պարտավոր էր, սակայն խուսափել է իր դիրքորոշումն արտահայտելուց, որովհետեւ այն ամբողջությամբ կհակասեր իր որոշմանը, եւ, երկրորդ` պետք է ենթադրել, որ Սահմանադրական դատարանի անդամների վրա երկրում հայտարարված եւ գործի դատաքննության ընթացքում շարունակվող արտակարգ դրությունն արտակարգ ազդեցություն է ունեցել:
- Ա.Սարգսյան
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
Գոհար Բարսամյան 1
Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:
Օրինակ` ամերիկացիները ...«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան 4
Անարդարությունը Հայաստանում դրսեւորվում է ամեն օր՝ մեկ, ավելի ճիշտ՝ մի քանի «շտամպով խփած» անարդար դատավարությունների տեսքով: Մեղադրյալի աթոռին են հիմնականում մարդիկ, ովքեր իրենք են տուժել մարտի 1-ի դեպքերի ...ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն. ՈՉ, ԹԱԼԵԱԹԱԿԱՆ
Գագիկ Աբգարյան 2
«Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնային, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ...ԱՍԵԼ Է ՄԻ ԱՆԳԱՄ` ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՍԵԼ
Կարինե Հարությունյան
Օրեր առաջ հեռուստաընկերությունները ցուցում էին ստացել այսուհետ ընդդիմության որոշ միջոցառումներ լուսաբանելու մասին: Հաջորդ օրն իսկ սկսեցին դատարաններում հայտնվել, թե տեսեք` ինչ բաց-թափանցիկ դատավարություններ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԻԼԼԵՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԻԼԼԵՐԻ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1
Լինելով ՀՀ հետաքրքրասեր քաղաքացի, ես մամուլի միջոցով կցանկանայի ՀՀ իշխանություններից, դատախազությունից, պատասխանատու լրատվամիջոցներից, ազգային մտավորականներից, կառուցողական ընդդիմադիրներից, ինչպես նաեւ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Ա.Սարգսյան
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող ...ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ՝ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՄԲ
Ասատուր Մարտիրոսյան
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 7-ին տված մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի նկատմամբ իրականացրել է զանգվածային հիպնոս, «հոգեբանական դիվերսիա» ...ՄԱՐԴԱՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մարինե Խառատյան 1
Վերջին օրերին Հայաստանը կրկին վերածվել է մարդկանց առեւանգումների, խուզարկությունների ու ձերբակալությունների կիզակետի:
Մարտի 1-ից հետո կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիա-Սեբաստիա ...ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական ...ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան 6
«Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը:
-Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն ...ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԳՏՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒՆԵՆՔ
Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է: Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու: Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարեւոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ...ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ` ՎԱԶԳԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
1
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է որպես Երկրապահի օր, ժամը 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՇԻՆ»
1
Այսօր ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կհրապարակի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանի կալանքի երկարաձգման միջնորդության ...
ԸՆԴԱՄԵՆԸ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԵՏՔ
Գագիկ ԱբգարյանԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ՇԵՐԵՓՈՒԿԻՑ` ՇՆԱԳԱՅԼ ԿԱՄ ՄՈՒՏԱՆՏՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
Գագիկ ԱբգարյանՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

