
ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
- Լինելով ՀՀ հետաքրքրասեր քաղաքացի, ես մամուլի միջոցով կցանկանայի ՀՀ իշխանություններից, դատախազությունից, պատասխանատու լրատվամիջոցներից, ազգային մտավորականներից, կառուցողական ընդդիմադիրներից, ինչպես նաեւ ինձ նման հետաքրքրասերներից ու տեղեկություն ունեցողներից ճշտել մի քանի հարցի պատասխան, որոնք ինձ հանգիստ չեն տալիս: Խնդրում եմ մամուլին` ինձ աջակցել նշված հարցում, քանի որ ինքս հնարավորություններ չունեմ իշխանավորներին ուղղակի հարցով դիմել: Նրանք, եթե ցանկություն կամ պատասխան ունենան` կարող են նաեւ մամուլի միջոցով ինձ պատասխանել: Նախապես ասեմ, որ հարցերը շատ հեշտ են` պատասխանելու համար, քանի որ չեն պահանջում երկար հարցազրույցներ, այլ պարզապես առաջարկվում է երեք տարբերակ. «Այո», «Ոչ» եւ «Չգիտեմ»: Ցանկալի է, որ լինեն քիչ «չգիտեմներ»: Եվ այսպես` ներկայացնում եմ իմ հարցաշարը:

1. Արդյո՞ք մարտի 1-ի դեպքերին նախորդող եւ հաջորդող օրերին ԼՂՀ-ից զորքեր բերվել են Հայաստան, եւ արդյո՞ք նրանք մասնակցել են մարտիմեկյան օպերացիային: 2. Արդյո՞ք մարտի 1-ին օլիգարխները (մասնավորապես՝ Լֆիկ Սամո, Դոդի Գագո, Նեմեց Ռուբո, Թոխմախի Մհեր, Չոռնի Գագո) եւ նրանց թիկնապահները (ոստիկանական շորեր հագած) ներկա գտնվել են սկզբում օպերայի շրջակայքում, իսկ երեկոյան Ֆրանսիայի դեսպանության հարակից փողոցներում (մասնավորապես` Հանրապետության հրապարակում, Լեո-Պարոնյան խաչմերուկում, Պռոշյանի փողոցում): 3. Արդյո՞ք մարտի 1-ին սպանվածների ճշգրիտ վայրը հայտնաբերվել է, արդյո՞ք անցկացվել է տեղազննություն եւ արդյո՞ք հարցաքննվել են սպանության վկաները: 4. Արդյո՞ք մարտի 1-ին շենքերի տանիքներին, շենքի նախամուտքերում եւ նաեւ Լեոյի փողոցի վրա կանգնած զրահամեքենայի տակ դիպուկահարներ են եղել: 5. Արդյո՞ք քաղաքացիական հագուստներով ոստիկաններ մասնակցել են մարտի 1-ին իշխանությունների կողմից կազմակերպված օպերացիային, արդյո՞ք ծպտյալ ոստիկաններ եւ հատուկ հանձնարարությամբ օպերատիվ աշխատակիցներ եղել են ցուցարարների մեջ, եւ արդյո՞ք նրանք արձանագրել են որեւէ ցուցարարի, որը զինված է: 6. Արդյո՞ք ցուցարարների կողմից կիրառված որեւէ զենք հայտնաբերվել է, եւ արդյո՞ք տեսաժապավեններում որեւէ կադր կա, որտեղ ցուցարարները կրակում են: Արդյո՞ք ցուցարարների կողմից զենք օգտագործելու դեպքում նրանց դիմաց կանգնած անզեն ոստիկանները կփախչեին, թե կկանգնեին, որպեսզի իրենց կրծքով պաշտպանեն հետեւի շարքերում կանգնած իրենց հրամանատարներին: 7. Արդյո՞ք մարտի 1-ին դատարկվել է Պռոշյանի փողոցի վրա գտնվող նախագահական առանձնատան տարածքը, եւ արդյո՞ք այնտեղ տեղակայվել են զորքեր, որոնք զինված են եղել «պուլիմյոտներով եւ գրանատամյոտներով»: 8. Արդյո՞ք ոստիկանները եւ զինվորականները մարտի 1-ի դեպքերի ժամանակ իրար մեջ ձեռնակռվի են բռնվել եւ արդյո՞ք միմյանց վիրավորել ու մարմնական վնասվածք են հասցրել: 9. Արդյո՞ք մարտի 1-ին ոստիկանների եւ զորքերի կողմից օպերացիային մասնակցած անձանցից հավաքվել է իրենց պատկանող տաբելային զենքը եւ այն փոխարինվել նորով (մասնավորապես` ներքին զորքերում): 10. Արդյո՞ք մարտի 1-ին ոստիկանական, զինվորական եւ այլ հատուկ ստորաբաժանումները բոլորը իրար ճանաչել են, թե՞ եղել են դեպքեր, որ չիմանալով իրար վրա կրակ են բացել: 11. Արդյո՞ք մարտի 1-ին ուժայինների կողմից օգտագործված զենքերը ենթարկվել են բալիստիկ քննության: 12. Արդյո՞ք մարտի 1-ի երեկոյան ցուցարարներից որեւէ մեկին ձերբակալելու փորձ արվել է, եւ արդյո՞ք հրաման է եղել որեւէ մեկին ձերբակալել, թե՞ հրաման է եղել ֆիզիկական ոչնչացման: 13. Արդյո՞ք մարտի 1-ին սպանվածներից որեւէ մեկը զինված է եղել, եւ արդյո՞ք հետաքննվել է այնպիսի դեպք, որ եթե բժիշկներին թույլ տրվեր արագ արձագանքել, ապա հնարավոր կլիներ փրկել սպանվածներից որեւէ մեկի կյանքը: Արդյո՞ք վիրավորված քաղաքացիները ժամերով պառկած չեն եղել գետնին, եւ արդյո՞ք թույլատրվել է քաղաքացիներին կամ բժիշկներին ցույց տալ նրանց օգնություն: 14. Արդյո՞ք սպանվածների մեջ կան դիպուկահարի կրակից զոհվածներ, եւ արդյո՞ք ճշտվել է թե ինչ տեսակի զենքից են սպանվել բոլոր զոհվածները: Արդյո՞ք քննարկվում է այն տարբերակը, որ սպանված զինվորականները կարող են պատահաբար սպանված լինել հենց նույն զինվորականների կողմից: 15. Արդյո՞ք ուժայինները նկարահանել են մարտի 1-ի ամբողջ օպերացիան, եւ արդյո՞ք առանց մոնտաժվելու այն պահպանվում է: 16. Արդյո՞ք սպանվածների հարազատներին տեղյակ պահվել է, որ սպանվել են իրենց որդիները, թե՞ այդ մասին հարազատները իմացել են սեփական միջոցներով` այցելելով Երեւանի բոլոր դիահերձարանները: 17. Արդյո՞ք դիահերձարաններում պատասխանել են դիակների առկայության մասին, թե՞ պատասխանել են, որ չեն կարող այդ մասին հայտնել: 18. Արդյո՞ք մարտի 1-ի ուժայինների գործողության մասին իմացել է Ս.Սարգսյանը, եւ արդյո՞ք նա այդ մասին խորհրդակցել է վերեւում հիշատակված օլիգարխների հետ: 19. Արդյո՞ք Ռուսաստանից բերված հատուկ մասնագետներ մասնակցել են մարտի 1-ի օպերացիային` ինչպես օպերացիայի պլանավորմանը, այնպես էլ անմիջական գործողությանը: 20. Արդյո՞ք ՀՀ-ում հավատարմագրված որեւէ դեսպանությանը նախապես տեղյակ պահվել է մարտի 1-ի ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան իրականացվելիք օպերացիայի մասին: 21. Արդյո՞ք ուժային նախարարության աշխատակիցները ձերբակալել են այնպիսի մեկին, ով մինչեւ օպերացիայի սկիզբը, ժամեր առաջ իմացել է օպերացիայի մասին եւ հայտնել է այդ մասին ընդդիմության առաջնորդներին: 22. Արդյո՞ք ուժային նախարարություններին հրամայվել է չբացահայտել եւ նաեւ չբերել ինֆորմացիա մարտի 1-ին տեղի ունեցած թալանի, ավտոմեքենաների հրկիզումների եւ սպանությունների մասին: 23. Արդյո՞ք նախապես դատարկված է եղել Երեւան Սիթի խանութը, եւ արդյո՞ք մարտի 1-ից մեկ շաբաթ չանցած Լֆիկ Սամոն Երեւան Սիթիի թալանման համար Կենտրոնական բանկից ստացել է երկու հարյուր հազար դոլար փոխհատուցում: Արդյո՞ք Լֆիկ Սամոյի եւ Նեմեց Ռուբոյի թիկնապահները մարտի 1-ի դեպքերից հետո՝ մարտի 1-ի լույս 2-ի առավոտյան ժամը վեցին առանց պետհամարանիշերի ավտոմեքենաներով, ավտոմատների փողերը հանած փողոց, բաց պատուհաններով չեն երթեւեկել Մյասնիկյանի արձանի շրջակայքով (Լեո-Պարոնյան փողոցով), եւ արդյո՞ք նրանք որեւէ հանձնարարություն չեն կատարել, երբ այդ նույն ժամին այնտեղ գտնվել են զորքերը, որոնք հսկել են արտակարգ իրավիճակը, եւ այդ զորքերը արդյո՞ք խոչընդոտել են նրանց առաջ տեղաշարժվելուն եւ իրենց գործողությունը իրականացնելուն: 24. Արդյո՞ք մարտի 1-ից մի քանի օր առաջ օպերայի շրջակայքում կայանված ավտոմեքենաները հանվել են, որպեսզի ոստիկանական տեխնիկան կարողանա մուտք գործել Ազատության հրապարակ: Արդյո՞ք մարտի 1-ին ոստիկանները խուզարկություն կատարելուց առաջ անջատել կամ կոտրել են Ազատության հրապարակը լուսավորող լուսարձակները: Արդյո՞ք կատարյալ մթության մեջ ավելի լավ է խուզարկություն իրականացվում: 25. Արդյո՞ք Ռ.Քոչարյանի որդին մարտի 1-ի առավոտյան Հին Երեւան ռեստորանի երրորդ հարկից դիտել է այդ ամբողջ օպերացիան եւ իր ընկերներին հորդորել մնալ մինչեւ վերջ` պատճառաբանելով, որ շոուն դեռ նոր է սկսվում: 26. Արդյո՞ք մարտի 1-ի առավոտյան որեւէ մեկը սպանվել է, եւ կամ` ոստիկանների կողմից արդյո՞ք հաշվի է առնվել այն փաստը, որ մարդու գլխին դուբինկայով հարվածելով կամ էլեկտրաշոկահարելով նա կարող է մահանալ, քանի որ ոչ բոլոր մարդկանց առողջական վիճակն է բավարար` այդպիսի հարվածներ ստանալուց հետո դիմանալու համար: Արդյո՞ք այս երկու ամիսների ընթացքում հայտնաբերվել են դիակներ, որոնք ունեն մարմնական վնասվածքներ եւ արդյո՞ք ուսումնասիրվել է` ե՞րբ են նրանք մահացել: Արդյո՞ք կազմվել է մարտի 1-ից հետո անհայտ կորած մարդկանց ցանկը:
27. Արդյո՞ք որեւէ ոստիկան կամ զինվորական ձերբակալվել է կամ գոնե հարցաքննվել է քաղաքացիներին ծանր մարմնական վնասվածք հասցնելու համար: Արդյո՞ք ուժայինների ղեկավարության կողմից պահանջվող կարգի համաձայն հրամայվել է, որպեսզի մարտի 1-ի օպերացիային մասնակցած զինվորականները գրեն զեկուցագրեր, որտեղ կնկարագրվեն մարտի 1-ի դեպքերն ու իրենց դերակատարությունը: 28. Արդյո՞ք ոստիկանների կողմից մարտի 1-ին ձերբակալված որեւէ ցուցարարի մոտ հայտնաբերվել է զենք կամ զինամթերք: 29. Արդյո՞ք ուժայինների կողմից ձերբակալված մարդիկ ձերբակալությունից հետո չեն ենթարկվել ծեծի, եւ արդյո՞ք եղել են ցուցարարներ, որոնք մի քանի ժամ կամ նույնիսկ մեկ օր անցկացրել են ուժայինների ավտոմեքենաների բեռնախցիկներում: 30. Արդյո՞ք ոստիկանության բաժիններից «Մակարով» տեսակի ատրճանակով զինված ոստիկաններ մարտի 1-ի առավոտյան ներկա գտնվել են Ազատության հրապարակում, եւ արդյո՞ք նրանք մասնակցել են «ցրման» օպերացիային: 31. Արդյո՞ք մարտի 1-ին մարմնական վնասվածք ստացած քաղաքացիները ենթարկվել են դատաբժշկական փորձաքննության եւ արդյո՞ք նրանց տրվել է դատաբժշկի ուղեգիր: 32. Արդյո՞ք մարտի 1-ին մարմնական վնասվածք ստացած անձինք հարցաքննվել են, թե ինչ պայմաններում են ստացել այդ վնասվածքները: Արդյո՞ք որեւէ ոստիկան կամ զինվորական առերեսման ենթարկվել է` կապված այն փաստի հետ, որ քաղաքացիները ստացել են մարմնական վնասվածքներ: 33. Արդյո՞ք ՀՀ-ում որեւէ կառույց հետաքրքրվում է մարտի 1-ի դեպքերից հետո մամուլում հայտնված տեղեկություններով, եւ արդյո՞ք որեւէ ձեւով ուսումնասիրվում են Հայաստանում շրջող տեսաերիզները, որտեղ զինված ոստիկանները կրակ են բացում ցուցարարների ուղղությամբ: Արդյո՞ք հայտնաբերվել են այդ դիմակավոր եւ անդիմակ ուժայինները: 34. Արդյո՞ք պազվել է, թե մարտի 1-ին ուժային որ ստորաբաժանումը որտեղ է տեղակայված եղել եւ կոնկրետ որ ստորաբաժանումը ինչ գործողություն է իրականացրել, թե՞ ամեն ինչ տեղի է ունեցել տարերայնորեն (ինքնաբուխ): 35. Արդյո՞ք մարտի 1-ի օպերացիան ղեկավարվել է մեկ կենտրոնից, թե՞ ունեցել է մի քանի պատասխանատու, եւ ինչպե՞ս են որոշումները կայացրել այդ պատասխանատուները՝ պահից դրդված, նախապես պլանավորված, միանձնյա, խորհրդակցելով, թե այլ ձեւով: 36. Արդյո՞ք պարզվել են մարտի 1-ի օպերացիայի հրաման տվողի եւ նաեւ օպերացիայի պատասխանատուների անունները: 37. Արդյո՞ք իշխանությունների կողմից քննարկվել է մի այնպիսի տարբերակ, որ եթե ընդդիմության առաջնորդ Լ.Տեր-Պետրոսյանը չհորդորի ժողովրդին ցրվել` ինչ գործողություններ են իրականացնելու ուժայինները, եւ արդյո՞ք քննարկվել է այնպիսի տարբերակ, որ ուժայինները տանկերով եւ զրահամեքենաներով մտնեն Մյասնիկյանի արձանի շրջակայք: Արդյո՞ք Ռ.Քոչարյանի առանձնասենյանում քննարկվել է Լ.Տեր-Պետրոսյանին ֆիզիկապես ոչնչացնելու հարցը: 38. Արդյո՞ք զինվորականներ եղել են, որոնք հրաժարվել են կատարել մարտի 1-ին տրված հրամանը, եւ արդյո՞ք նրանց նկատմամբ կիրառվել են պատժամիջոցներ: 39. Արդյո՞ք մարտի 1-ին ուժայիններին սկզբում հրաման է տրվել սպանել միայն զինված ցուցարարներին, իսկ այն պահից սկսված, երբ պարզվել է, որ ցուցարարների մեջ չկան զինված մարդիկ` արդյո՞ք հրամայվել է սպանել տեսախցիկով ցուցարարներին եւ նաեւ նրանց, ովքեր առավել ակտիվ են, եւ արդյո՞ք եղել են ուժայինների կողմից հատուկ տարբերանշաններով երիտասարդներ (սպիտակ սպորտային գլխարկ, որպեսզի դիպուկահարը ճանաչի, որ նա իշխանությունների կողմից է ուղարկված), որոնք հատուկ ներդրված են եղել ցուցարարների մեջ եւ փորձել են ժողովրդին կտրել Մյասնիկյանի արձանի մոտից եւ տանել մինչեւ Պռոշյանի փողոց ու կոչ անել հարձակվել նախագահական առանձնատան վրա: Այս հարցաշարը շատ ավելի երկար կարող էր լինել: Սակայն այսօրվա համար այսքանը, բայց ուզում եմ ասել, որ հետաքրքրասեր քաղաքացիները կարող են իրենց կողմից նույնպես հարցեր առաջ քաշել եւ ուղարկել ՀՀ իշխանություններին, որոնք հուսով եմ անպատասխան չեն թողնի դրանք: Նշված հարցաշարը մամուլի միջոցով ուղարկում ենք նաեւ Օմբուդսմենին, որպեսզի հնարավորության դեպքում նա որոշ հարցեր ներառի իր հաջորդ զեկույցում: Հարցաշարը կարող է օգտագործվել նաեւ միջազգային փորձագետների կողմից, ինչպես նաեւ Հաագայի դատարանում:
Քննարկում
hajk գրել է:
Ամոթ չի, մեր նախագահին անհարմար վիճակի մեջ եք գցում.այդքան խելք որտեղից նման դժվար հարցերի պատասխանի,սպասեք երկրի ապագայով զբաղվող Բ.Հ.կուսակց.նախագահից պետք է իմանա.
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
Գոհար Բարսամյան 1
Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:
Օրինակ` ամերիկացիները ...«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան 4
Անարդարությունը Հայաստանում դրսեւորվում է ամեն օր՝ մեկ, ավելի ճիշտ՝ մի քանի «շտամպով խփած» անարդար դատավարությունների տեսքով: Մեղադրյալի աթոռին են հիմնականում մարդիկ, ովքեր իրենք են տուժել մարտի 1-ի դեպքերի ...ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն. ՈՉ, ԹԱԼԵԱԹԱԿԱՆ
Գագիկ Աբգարյան 2
«Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնային, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ...ԱՍԵԼ Է ՄԻ ԱՆԳԱՄ` ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՍԵԼ
Կարինե Հարությունյան
Օրեր առաջ հեռուստաընկերությունները ցուցում էին ստացել այսուհետ ընդդիմության որոշ միջոցառումներ լուսաբանելու մասին: Հաջորդ օրն իսկ սկսեցին դատարաններում հայտնվել, թե տեսեք` ինչ բաց-թափանցիկ դատավարություններ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԻԼԼԵՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԻԼԼԵՐԻ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1
Լինելով ՀՀ հետաքրքրասեր քաղաքացի, ես մամուլի միջոցով կցանկանայի ՀՀ իշխանություններից, դատախազությունից, պատասխանատու լրատվամիջոցներից, ազգային մտավորականներից, կառուցողական ընդդիմադիրներից, ինչպես նաեւ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Ա.Սարգսյան
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող ...ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ՝ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՄԲ
Ասատուր Մարտիրոսյան
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 7-ին տված մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի նկատմամբ իրականացրել է զանգվածային հիպնոս, «հոգեբանական դիվերսիա» ...ՄԱՐԴԱՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մարինե Խառատյան 1
Վերջին օրերին Հայաստանը կրկին վերածվել է մարդկանց առեւանգումների, խուզարկությունների ու ձերբակալությունների կիզակետի:
Մարտի 1-ից հետո կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիա-Սեբաստիա ...ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական ...ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան 6
«Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը:
-Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն ...ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԳՏՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒՆԵՆՔ
Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է: Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու: Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարեւոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ...ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ` ՎԱԶԳԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
1
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է որպես Երկրապահի օր, ժամը 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՇԻՆ»
1
Այսօր ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կհրապարակի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանի կալանքի երկարաձգման միջնորդության ...
ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե ԽառատյանՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանNO COMMENT ԿԱՄ` ՀՈԳԵԽԱՆԳԱՐՄՈՒՆՔԻ ՀԱՆԳՈՒՅՆ
Կարինե Հարությունյան«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

