
ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
- Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ինչպես նաեւ բանակցություններ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Մայիսի 5-ի երեկոյան ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահներ` Մեթյու Բրայզան, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը խորհրդակցել են, իսկ երեկ առավոտյան միջնորդները հանդիպել են երկրորդ անգամ: Համանախագահների միջեւ խորհրդակցություններից հետո նախատեսված էր համանախագահների առանձին հանդիպումը նախ Ադրբեջանի ԱԳ նախարարի, ապա Հայաստանի ԱԳ նախարարի հետ, որից հետո էլ ծրագրված էր Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը` միջնորդների մասնակցությամբ: ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն տեղեկացրել է, որ երեկ երեկոյան համանախագահները ի պատիվ երկու պետությունների արտգործնախարարների ընթրիք են տալու, որտեղ բանակցությունները պետք է շարունակվեն ոչ պաշտոնական մթնոլորտում: Համանախագահները ակնկալում են, որ համապատասխան մթնոլորտ կստեղծվի հետագա բանակցությունների համար, գուցե անհրաժեշտություն առաջանա արտգործնախարարների երկրորդ հանդիպումը անցկացնելու համար` մինչեւ երկու պետությունների ղեկավարների հնարավոր հանդիպումը կազմակերպելը, եւ այս առումով, ԱԳ նախարարների առաջին հանդիպումը վճռորոշ է լինելու: Ադրբեջանական գործակալությունները մինչեւ մայիսի 6-ի հանդիպումը տեղեկացրել էին, որ ԵԱՀԿ ՄԽ-ի միջնորդները արտգործնախարարների հետ քննարկելու են երկու պետությունների ղեկավարների հանդիպման հնարավորությունը, ինչպես նաեւ տարածաշրջան կատարելիք այցի հարցը, այդ մասին APA գործակալությանը հայտնել էր ԵԱՀԿ ՄԽ-ում ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն: Բ.Ֆասիեն հավելել էր, որ նման հանդիպման մի քանի տարբերակ կա, մասնավորապես` այն կարող է անցկացվել հունիսի 6-8-ը Սանկտ Պետերբուրգում կայանալիք 12-րդ միջազգային էներգետիկ համաժողովի ընթացքում: Այնուհետեւ ֆրանսիացի համանախագահը շեշտել էր, որ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի լիագումար նիստի նախաշեմին Ստրասբուրգում կայանալիք հանդիպման ժամանակ միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին որեւէ հիմնարար առաջարկ ներկայացնել չեն պատրաստվում, եւ հանդիպումը ճանաչողական բնույթ է կրելու, այնուամենայնիվ, նրա հավաստմամբ, այդ հանդիպումը ցույց կտա, թե որքանով են կողմերը պատրաստ շարունակել աշխատանքը. «Մենք բանակցային գործընթացի վրա աշխատելու ցանկություն ենք տեսնում երկու կողմից էլ», - նկատել է Ֆասիեն: Որ ղարաբաղյան բանակցային գործընթացը այս պահին հայկական կողմի համար, մեղմ ասած, ոչ բարենպաստ է` վկայում է անգամ ՀՀ Ազգային ժողովում վերջերս ընդունված հայտարարության տեքստը: Հիշեցնենք, որ մարտի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 62-րդ նստաշրջանի հավանությանը արժանացավ` «Ադրբեջանի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին» բանաձեւը, ավելին` պաշտոնական Բաքուն ակտիվորեն իր դժոգությունն էր արտահայտում ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության վերաբերյալ: Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ ոչ մեկ անգամ շեշտում էին, որ վերապահումներ ունեն ԵԱՀԿ ՄԽ-ի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացի նկատմամբ, եւ որ պաշտոնական Բաքվի համար այս պահին ամենագլխավորն է, որ ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեությունը շարունակվի ՄԱԿ-ում ընդունված բանաձեւի հիման վրա: Այս առիթով, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Արազ Ազիմովը նկատել էր, որ այն «շատ կարեւոր մի փաստաթուղթ է, որն ինչպես իրավաբանական, այնպես էլ քաղաքական ուժ ունի». «Համանախագահները թող չկասկածեն, որ այսուհետեւ այն ամբողջ աշխատանքը, որ նրանց հետ է տարվելու, հիմնված է լինելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատված սկզբունքների վրա: Մինսկի խմբի գործունեությունը պետք է շարունակվի ՄԱԿ-ի ընդունած բանաձեւի հիման վրա», - ընդգծել էր Ազիմովը: Մայիսի 5-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Բեռնար Կուշների պաշտոնական հանդիպումը: Բ.Կուշները վստահեցրել է, որ Ֆրանսիան շարունակելու է ջանքերը ԵԱՀԿ ՄԽ-ի կազմում Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ուղիներ գտնելու նպատակով: Փարիզյան հանդիպմանը, ըստ պաշտոնական տեղեկատվության, Է.Նալբանդյանը Բ.Կուշներին ներկայացրել է Հայաստանի ղեկավարության տեսակետները տարածաշրջանային անվտանգության ապահովման, առկա հակամարտությունների կարգավորման եւ համագործակցության զարգացման վերաբերյալ եւ մասնավորապես ուշադրություն է հրավիրվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա ընթացքի եւ հեռանկարների հետ կապված հարցերի վրա: Է.Նալբանդյանը հայտնել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկների հիման վրա` բարձր գնահատելով միջնորդների ջանքերը հակամարտության կարգավորման ուղղությամբ:
- Էմմա Գաբրիելյան
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
Գոհար Բարսամյան 1
Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:
Օրինակ` ամերիկացիները ...«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան 4
Անարդարությունը Հայաստանում դրսեւորվում է ամեն օր՝ մեկ, ավելի ճիշտ՝ մի քանի «շտամպով խփած» անարդար դատավարությունների տեսքով: Մեղադրյալի աթոռին են հիմնականում մարդիկ, ովքեր իրենք են տուժել մարտի 1-ի դեպքերի ...ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն. ՈՉ, ԹԱԼԵԱԹԱԿԱՆ
Գագիկ Աբգարյան 2
«Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնային, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ...ԱՍԵԼ Է ՄԻ ԱՆԳԱՄ` ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՍԵԼ
Կարինե Հարությունյան
Օրեր առաջ հեռուստաընկերությունները ցուցում էին ստացել այսուհետ ընդդիմության որոշ միջոցառումներ լուսաբանելու մասին: Հաջորդ օրն իսկ սկսեցին դատարաններում հայտնվել, թե տեսեք` ինչ բաց-թափանցիկ դատավարություններ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԻԼԼԵՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԻԼԼԵՐԻ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1
Լինելով ՀՀ հետաքրքրասեր քաղաքացի, ես մամուլի միջոցով կցանկանայի ՀՀ իշխանություններից, դատախազությունից, պատասխանատու լրատվամիջոցներից, ազգային մտավորականներից, կառուցողական ընդդիմադիրներից, ինչպես նաեւ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Ա.Սարգսյան
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող ...ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ՝ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՄԲ
Ասատուր Մարտիրոսյան
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 7-ին տված մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի նկատմամբ իրականացրել է զանգվածային հիպնոս, «հոգեբանական դիվերսիա» ...ՄԱՐԴԱՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մարինե Խառատյան 1
Վերջին օրերին Հայաստանը կրկին վերածվել է մարդկանց առեւանգումների, խուզարկությունների ու ձերբակալությունների կիզակետի:
Մարտի 1-ից հետո կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիա-Սեբաստիա ...ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական ...ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան 6
«Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը:
-Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն ...ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԳՏՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒՆԵՆՔ
Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է: Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու: Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարեւոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ...ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ` ՎԱԶԳԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
1
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է որպես Երկրապահի օր, ժամը 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՇԻՆ»
1
Այսօր ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կհրապարակի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանի կալանքի երկարաձգման միջնորդության ...
ՕՏԱՐՆԵՐԻ ՄԵՋ` ՅՈՒՐԱՅԻՆ, ՅՈՒՐԱՅԻՆՆԵՐԻ ՄԵՋ` ԱՐԱՏ
Արամ ԱմատունիԵՐԵՒԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՄԵՏԱՄՈՐՖՈԶԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Լեւոն ԳրիգորյանԳԱՎԱԹԸ, ԳԻՆԻՆ, ՀՈՎԻՏԸ...
Աստղիկ ՍարգսյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
ՍԱԴՐԱՆՔ ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ՊՈՂՈՏԱՅՈՒՄ
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

