
ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԻԼԼԵՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԻԼԼԵՐԻ
- Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:

Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ հավաքվեց Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի շենքի մոտ: Շարժման ավանդական վանկարկումներին այստեղ ավելացել էր «Ամոթ հայլուրին» արտահայտությունը: Բացի վանկարկումներից միջոցառման մասնակիցները նաեւ պարզել էին «Ժողովրդավարությանը խաբել չի կարելի», «Ազատություն Ա1+ին», «Ազատություն Նոյան Տապանին», «Ոչ քարոզչական ավտոմատավորներին, ոչ քարոզչական տեռորին», «Ոչ ստրկապաշտությանը, ոչ ստրկամտությանը», «Մի սարսափեք «ԳԱԼԱ»-ի ճշմարտությունից», «Հայլուրը քարոզչական քիլլեր է, մարտի մեկի պատասխանատու», «Հ1-ը մի դարձրեք անառականոց» ցուցապաստառներ: Այնուհետեւ ցուցարարները երթով շարժվեցին դեպի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի շենք: Ակցիայի մասնակից, քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը, ակցիայի նպատակի մասին մեզ հետ զրույցում մեր այսօրվա խնդիրները կապեց ազատ մամուլի բացակայության հետ. «Եթե Հայաստանում լիներ ազատ մամուլ` մենք այս վիճակին չէինք լինի: Մեր տղամարդիկ չէին հայտնվի բանտում: Եթե վեց տարի առաջ «Ա1+»-ը չփակեին, մենք այսօր ավելի ազատ Հայաստանում կապրեինք: Այսօրվա ակցիայով մենք պահանջում ենք ազատ, անկախ մամուլ, որ երկիրն էլ ազատ լինի»: «Այլընտրանք» հասարակական նախաձեռնության անդամ Նորիկ Նորիկյանն ասաց. «Մենք նպատակ ունենք իշխանությունը զավթած ուժերին մեկ անգամ եւս հիշեցնելու ԵԽԽՎ-ի պահանջների կատարման անհրաժեշտության մասին: Նրանք պահանջը կատարելու փոխարեն դրա իմիտացիա են անում` փորձելով խաբել միջազգային հանրությանը»: Նրա խոսքերով` շարժման ակտիվիստների մոտ ակցիա կազմակերպելու գաղափարն առաջացել է այն բանից հետո, երբ «Հայլուրը» հերթական խեղաթյուրումն է մատուցել հեռուստադիտողին. «Մարդկանց զայրույթը հասավ գագաթնակետին այն ժամանակ, երբ «Հայլուրը» հերթական անգամ դիմեց ստոր քայլի: Կոնտեքստից կտրելով համազգային կոնգրեսում շարժման առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի ասած այն միտքը, թե Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում ինքը կդիմի իր համախոհներին ու կոչ կանի դադարեցնել քաղաքական պայքարը, վերոհիշյալ հաղորդումը ներկայացրել է իբր Լեւոնը կոչ է անում դադարեցնել պայքարը, ինչը թյուրիմացության մեջ է գցել ժողովրդի մի զգալի հատվածի»: Ակցիայի մասնակիցները Շարժման անունից հանդես եկան հայտարարությամբ, որի օրինակները հանձնեցին երկու հանձնաժողովներին էլ: Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Իշխանությունը բռնազավթած ապօրինի վարչախումբը շարունակում է վարել քոչարյանական ավազակապետության ռեժիմի տխրահռչակ քաղաքականությունը` ոտնահարելով ՀՀ քաղաքացիների անաչառ, օբյեկտիվ եւ բազմակողմանի լրատվություն ստանալու իրավունքը»: Այնուհետեւ անդրադառնալով Fridom haus իրավապաշտպան կազմակերպության ամենամյա զեկույցին, որտեղ հայաստանյան մամուլը որակվում է որպես «անազատ», մատնանշելով ԵԽԽՎ բանաձեւը, որով իշխանություններից պահանջվում է ապահովել հանրային հեռուստաընկերության անկախությունն ու բազմակարծությունը, եզրակացնում. «ՀՌԱՀ կոչվող անկախ հանձնաժողովը, վերածվելով վարչախմբի ապօրինի հրահանգները իրագործող հանցավոր ու խամաճիկ կառույցի, ըստ էության «Ա1+» եւ «Նոյան Տապան» հեռուստաընկերությունների փակման միջոցով դարձավ անկախ ԶԼՄ-ների գերեզմանափոր»: Հայտարարության վերջում ասվում է. «Ընդունելով, որ այս իշխանության գոյության պայմաններում անհնար է այս ոլորտում պատկերացնել դրական, արմատական փոփոխություն, միաժամանակ մեր պարտքն ենք համարում պայքարելու ազատ մամուլի եւ ազատ խոսքի վերականգնման համար: Հանուն ազատ մամուլի, հանուն ժողովրդավարական Հայաստանի պահանջում ենք - ամբողջովին կատարել ԵԽԽՎ-ի բանաձեւի եւ Եվրամիության նախագահության մարտի 4-ի եւ 12-ի հայտարարություններում նշված պահանջները, - վերաբացել «Ա1+» եւ «Նոյան Տապան» անկախ հեռուստաընկերությունները, - լիարժեքորեն ապահովել ՀՀ քաղաքացիների չեզոք, անկողմնակալ եւ օբյեկտիվ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքը, - ՀՌԱՀ կոչվող հանձնաժողովի բոլոր անդամներից եւ նրա նախագահից ցուցաբերել բացառիկ ողջամտություն եւ ներկայացնել հրաժարականի դիմում, - օրենսդրորեն ամրագրել ՀՌԱՀ կազմավորման այլընտրական մեխանիզմներ, որը հնարավորություն կտա այդ հանձնաժողովում ապահովելու հասարակության ողջ ներկապնակը եւ կվայելի վերջինիս իրական վստահությունը: Համաժողովրդական Շարժումը վերահաստատում է իր վճռականությունը հնարավոր բոլոր օրինական միջոցներով պայքարելու ՀՀ-ում օրինական իշխանություն ձեւավորելու եւ ժողովրդավարական Հայաստան կառուցելու գործում»:
- Գագիկ Աբգարյան
Քննարկում
P.P.M.V. գրել է:
H1 DA MARMNAVACHARNERI ALIQE CUYCE TALIS TURQERIN U NRANC PORNIK GORCOXUCYUNER@.STUCYAN AMENA ARACHI ALIQ ANQAM HAXORDAVARNERIN CHES UZUM NAYEL
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
Գոհար Բարսամյան 1
Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:
Օրինակ` ամերիկացիները ...«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան 4
Անարդարությունը Հայաստանում դրսեւորվում է ամեն օր՝ մեկ, ավելի ճիշտ՝ մի քանի «շտամպով խփած» անարդար դատավարությունների տեսքով: Մեղադրյալի աթոռին են հիմնականում մարդիկ, ովքեր իրենք են տուժել մարտի 1-ի դեպքերի ...ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն. ՈՉ, ԹԱԼԵԱԹԱԿԱՆ
Գագիկ Աբգարյան 2
«Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնային, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ...ԱՍԵԼ Է ՄԻ ԱՆԳԱՄ` ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՍԵԼ
Կարինե Հարությունյան
Օրեր առաջ հեռուստաընկերությունները ցուցում էին ստացել այսուհետ ընդդիմության որոշ միջոցառումներ լուսաբանելու մասին: Հաջորդ օրն իսկ սկսեցին դատարաններում հայտնվել, թե տեսեք` ինչ բաց-թափանցիկ դատավարություններ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԻԼԼԵՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԻԼԼԵՐԻ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1
Լինելով ՀՀ հետաքրքրասեր քաղաքացի, ես մամուլի միջոցով կցանկանայի ՀՀ իշխանություններից, դատախազությունից, պատասխանատու լրատվամիջոցներից, ազգային մտավորականներից, կառուցողական ընդդիմադիրներից, ինչպես նաեւ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Ա.Սարգսյան
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող ...ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ՝ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՄԲ
Ասատուր Մարտիրոսյան
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 7-ին տված մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի նկատմամբ իրականացրել է զանգվածային հիպնոս, «հոգեբանական դիվերսիա» ...ՄԱՐԴԱՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մարինե Խառատյան 1
Վերջին օրերին Հայաստանը կրկին վերածվել է մարդկանց առեւանգումների, խուզարկությունների ու ձերբակալությունների կիզակետի:
Մարտի 1-ից հետո կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիա-Սեբաստիա ...ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական ...ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան 6
«Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը:
-Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն ...ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԳՏՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒՆԵՆՔ
Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է: Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու: Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարեւոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ...ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ` ՎԱԶԳԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
1
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է որպես Երկրապահի օր, ժամը 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՇԻՆ»
1
Այսօր ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կհրապարակի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանի կալանքի երկարաձգման միջնորդության ...
ՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ Ամատունի
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

