
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
- Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:

Օրինակ` ամերիկացիները այսօր «խոժոռ եւ իրապես դժգոհ են: Այս երկրի բնակչության 81 տոկոսը հանրային հարցումների ժամանակ կարծիք է հայտնել, որ երկիրը գնում է ոչ ճիշտ ճանապարհով»: Այդ մասին իրազեկում է «Newsweek»-ը: Առհասարակ` երկրում քաղաքացին անհարմարավետության` դիսկոմֆորտի զգացողություն է ունենում, երբ ունենում է հոռետեսության եւ անհանգստության զգացումներ. երկար ժամանակ միաբեւեռ աշխարհում Ամերիկան գերազանց դիրքեր ուներ, իսկ աշխարհը իրապես շատ արագ է փոխվում: Ակամայից հիշում ես մանկական խաղը` ամենագեղեցիկը, ամենաուժեղը, ամենաիմաստունը: Սակայն, օրինակ, ամենախոշոր բորսան գտնվում է Պեկինում, ամենաբարձր երկնաքերը կառուցվում է Դուբայում, ամենախոշոր կինոինդուստրիան Բոլիվուդն է եւ ոչ թե Հոլիվուդը, եւ այդպես` մրցակցային անհեթեթ իրողություններ... Սակայն անհեթեթ չէ այն իրողությունը, որ իրապես ազատական եւ ժողովրդաիշխանական երկրում մարդն իրեն դրսեւորում է իր ողջ կարողունակությամբ: Եվ պատահական չէ, որ այդօրինակ երկրներն անընդմեջ ինովացիաների մեջ են` ի հաշիվ ներգաղթածների մտավոր կարողության... Շարժում, զարգացում, վերելքներ ենթադրում են այդ երկրները: Մեծ քաղաքականության չափումներում էական խաղադրույքներ ունի նաեւ Ռուսաստանը: Այսօր Դմիտրի Մեդվեդեւն անցնում է նախագահական պաշտոնի, իսկ Վլադիմիր Պուտինը զբաղեցնելու է վարչապետի պաշտոնը: Ռուսաստանի պատմության մեջ սա առաջին նմանօրինակ դեպքն է: Փորձագետներն այն կարծիքն են հայտնում, որ Պուտինը դեռ երկար կպահի կառավարման լծակները: Կրեմլից կառավարություն տեղափոխվելիս` Պուտինը իր հետ կվերցնի իր շրջապատի աշխատակիցներին: Պուտինը իր գործողությունների մեջ ազատ լինելու համար օրենքի մեջ փոփոխություններ կմտցնի եւ մեծ ազատություն ձեռք կբերի ռազմավարական խնդիրներ լուծելիս: Նա նաեւ չի հրաժարվի նահանգապետերի վրա հսկողություն սահմանելուց: Հարց է ծագում, թե իշխանությունը ինչպես կտարբաժանվի Պուտինի եւ Մեդվեդեւի միջեւ: Ռուսական ԶԼՄ-ներին մինչ հիմա մտահոգում է այն հարցը, որ Մեդվեդեւը կգտնվի Պուտինի եւ նրա թիմի հսկողության ներքո: Ոմանք այն կարծիքն ունեն, որ ամեն դեպքում մայիսի 8-ից երկրում փոփոխություններ կլինեն: Նորընտիր նախագահի հետ կապված ի՞նչ հույսեր ունի Եվրոպան եւ առհասարակ աշխարհը... Խնդիրն այն է, որ նրա նախորդը` Վլադիմիր Պուտինը, երկրում ազգային առաջնորդ է համարվում եւ ունի իշխանական լծակառքը վարելու միջոցները. նախ` երկրի վարչապետ է, կառավարամետ կուսակցության առաջնորդ, հետեւաբար հսկում է Պետական դումայի երկու երրորդը: Այնպես որ, նրան հնարավոր չէ օտարել իշխանություններից: Իսկ երկրի ժողովրդագրական դեմքը սարսափելի է. երկրի տղամարդկանց կյանքի միջին տեւողությունը 59 տարի է, հաշվարկները ցույց են տալիս, որ Ռուսաստանի բնակչության թիվը առաջիկայում կկրճատվի երկու երրորդով: Փորձագետները Ռուսաստանում գերխնդիր են համարում այն, որ ահռելի մեծ չափեր ընդգրկող ճգնաժամ է տիրում Ռուսաստանի էներգապաշարների ոլորտում, որում պետությունը սահմանել է իր հսկողությունը եւ գործում է ապօրինի մեթոդներով: Այս երկրում հակադարձ գործընթաց է. սակավարդյունավետ պետական ձեռնարկությունները ուժով ճնշում են բարձր արդյունավետություն ունեցող ձեռնարկությունները, իսկ այնուհետեւ ի վիճակի չեն լինում ներդրումներ կատարել արտադրության հզորությունը ապահովելու համար: Ստացվում է, որ նրանք ներքին պահանջը չեն ապահովում: Բնականաբար խնդիրներ են ծագում նաեւ արտահանման հետ կապված, ինչն էլ ապահովում է ռուսական տնտեսության աճը: Երկրի ընդդիմադիր ուժերի դժգոհության առանցքը հենց դա է: Բրիտանական «The Guardian» պարբերականի վերլուծաբանը կարծիք է հայտնում, թե բնակչությունը դաստիարակվում է պարանոիդալ քսենոֆոբիայով եւ շովինիստական նկրտումներով եւ հեշտությամբ է հարմարվում այլ ուղիների: Ամեն դեպքում` Ռուսաստանը, ինչպիսին էլ որ լինի, արտաքին քաղաքական մարտահրավեր է նետում Եվրոպային: Հույսեր կան, որ ամռանը Եվրամիության եւ Ռուսաստանի հարաբերություններում հավասարակշռություն կստեղծվի, եթե թողնի ավտորիտար իրավակարգի կանոններով շարժվելու սկզբունքը: Հակառակ պարագայում` Եվրամիությունը «հեռավորություն կվերցնի» այս երկրից: Ռուսաստանի եւ Եվրամիության հարաբերություններում գերխնդիրը էներգետիկ ոլորտում մենաշնորհային քաղաքականությունն է. «Գազպրոմ»-ը ձեռք է բերել Եվրոպայի խոշոր էներգետիկ ընկերությունների իրավունքը: Կառավարման պուտինյան նախատիպը ի զորու չէ ներքին` սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներ լուծելու, որոնք պետք է երկրի իրական վերածնունդը ապահովեն: Այսինքն` Ռուսաստանը կանգնել է Եվրամիության հետ ազատական, բաց տնտեսական հարաբերությունների հաստատման հրամայականի առաջ: Մայիսի 5-ին Եվրահանձնաժողովը բացառել է ամերիկյան «Նաբուկո» ծրագրին Ռուսաստանի միանալը: Եվրամիության ներկայացուցիչներն ընդգծել են, որ Եվրոպան կջանա դիվերսիֆիկացնել էներգապաշարների աղբյուրները: Իսկ Ռուսաստանը աշխատում է իր սեփական` «Հարավային հոսք» նախագծի վրա: Եվրամիության արտաքին կապերի կոմիսար Բենիտա Ֆերերո-Վալդները եւս հերքել է Ռուսաստանի մասնակցությունը նախագծին: «Նաբուկոն» 2012-2013թթ. ենթադրում է Կասպյան տարածաշրջանից Եվրոպա գազի մատակարարում` շրջանցելով Ռուսաստանը:
- Գոհար Բարսամյան
Քննարկում
P.P.M.V. գրել է:
2 BRNAKALNER METRUKES BOYEROV 21 DAR@ DISTRFIKNERI JAMANAKE
ԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԻ
Գոհար Բարսամյան 1
Նախագահական ընտրությունները երբեմն սերնդափոխության խնդիր են հետապնդում: Քաղաքացիները փոփոխությունների ներքին պահանջ ունեն, եւ դա երբեմն շատ վատ վիճակից չէ, կամ էլ` վատ վիճակից:
Օրինակ` ամերիկացիները ...«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան 4
Անարդարությունը Հայաստանում դրսեւորվում է ամեն օր՝ մեկ, ավելի ճիշտ՝ մի քանի «շտամպով խփած» անարդար դատավարությունների տեսքով: Մեղադրյալի աթոռին են հիմնականում մարդիկ, ովքեր իրենք են տուժել մարտի 1-ի դեպքերի ...ՆԺԴԵՀԱԿԱ՞Ն. ՈՉ, ԹԱԼԵԱԹԱԿԱՆ
Գագիկ Աբգարյան 2
«Իշխանությունն աննախադեպ էր պատրաստվել ժողովրդի դեմ ուժի կիրառմանը, մանրամասն մշակել էր գործողություններն ու սադրանքները, եւ եթե իրենք տանկերի դեմ տանկով էլ գնային, ապա Ռոբերտ Քոչարյանը, միեւնույն է, ...ԱՍԵԼ Է ՄԻ ԱՆԳԱՄ` ԳՆԱԼՈՒ ԵՄ ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ԵՒ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՍԵԼ
Կարինե Հարությունյան
Օրեր առաջ հեռուստաընկերությունները ցուցում էին ստացել այսուհետ ընդդիմության որոշ միջոցառումներ լուսաբանելու մասին: Հաջորդ օրն իսկ սկսեցին դատարաններում հայտնվել, թե տեսեք` ինչ բաց-թափանցիկ դատավարություններ ...ԸՆԴԴԵՄ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ՔԻԼԼԵՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՔԻԼԼԵՐԻ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ Համաժողովրդական Շարժումը կազմակերպել էր ակցիա` ընդդեմ տեղեկատվական պատերազմի, որ հասարակությանը հայտարարել է Հանրային հեռուստաընկերությունը:
Կեսօրին շարժման ակտիվիստների մի բավական մեծ խումբ ...ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ` ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԱՄԱՐ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երեկ Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանի շրջանակներում նախատեսված էր Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպումը, ...ՄԱՐՏԻ 1. ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ ԵՆ ՊԱՀԱՆՋՈՒՄ
1
Լինելով ՀՀ հետաքրքրասեր քաղաքացի, ես մամուլի միջոցով կցանկանայի ՀՀ իշխանություններից, դատախազությունից, պատասխանատու լրատվամիջոցներից, ազգային մտավորականներից, կառուցողական ընդդիմադիրներից, ինչպես նաեւ ...ՄԻ ՔԱՆԻ ՆԿԱՏԱՌՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ԱՌԻԹՈՎ
Ա.Սարգսյան
Ընտրությունների արդյունքների վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումը հասարակության մեջ ընդհանուր առմամբ ընկալվել է որպես անարդար, իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքին հակասող ...ՍՈՎՈՐԱԿԱՆ ՀՐԱՇՔ՝ ՊԱՐԶ ԲԱՑԱՏՐՈՒԹՅԱՄԲ
Ասատուր Մարտիրոսյան
Հանրապետության գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը մարտի 7-ին տված մամուլի ասուլիսում բառացիորեն հայտարարել էր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը ժողովրդի նկատմամբ իրականացրել է զանգվածային հիպնոս, «հոգեբանական դիվերսիա» ...ՄԱՐԴԱՈՐՍԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Մարինե Խառատյան 1
Վերջին օրերին Հայաստանը կրկին վերածվել է մարդկանց առեւանգումների, խուզարկությունների ու ձերբակալությունների կիզակետի:
Մարտի 1-ից հետո կալանավորված պատգամավոր Հակոբ Հակոբյանին պատկանող Մալաթիա-Սեբաստիա ...ՀԱՆՈՒՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿՆ ԱՆԿԱՍԵԼԻ Է
Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի հայտարարությունը
Մերժելով վարչախմբի կողմից երկրում ստեղծված քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ բարոյահոգեբանական արատավոր համակարգը եւ միավորվելով լայնածավալ ժողովրդավարական ...ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան 6
«Հայլուրից հետո» հաղորդաշարը այսօր հրավիրել էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին, սակայն վերջինս հրաժարվել է մասնակցել այդ հաղորդմանը:
-Ինչու՞: Չէ՞ որ դա հնարավորություն է անմիջականորեն ...ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԱՅՆ ԳՏՆԵԼՈՒ ԽՆԴԻՐՆ ՈՒՆԵՆՔ
Բաբելոնի աշտարակաշինությունը, ստույգ, պատճառ չէ, որ եղել է: Առիթ է եղել միայն: Ազգերը միմյանցից բաժանելու: Իսկ պատճառը շատ ավելի խորքային ու կարեւոր է եղել. մրցակցություն ստեղծել, առաջնահերթություններ ...ՄԱՅԻՍԻ 8-ԻՆ` ՎԱԶԳԵՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ
1
Մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, որը պետականորեն ընդունված է որպես Երկրապահի օր, ժամը 11-ին Արցախյան պատերազմի մասնակիցները, ազատամարտիկները հրավիրվում են հանդիպման Վազգեն Սարգսյան փողոցում` Սպարապետի ...«ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԱՆՈՒՇԻՆ»
1
Այսօր ժամը 14-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը կհրապարակի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Պիցա դի Ռոմայի» աշխատակից Անուշ Ղավալյանի կալանքի երկարաձգման միջնորդության ...
ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԵԼՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ 26/1 ՀԱՍՑԵԻ 6-ՐԴ ՀԱՐԿՈՒՄ
Հեղինե ՄանուկյանՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ՍՈՒՐ ԿԱՄ ԲՈՒԹ ՀԱՐՑԵՐ ՉԿԱՆ. ԿԱ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ
Աստղիկ Սարգսյան
«ԷՍՔԱՆ ՄԵՂՔԻ ՏԱԿԻՑ Ո՞ՆՑ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ»
Մարինե Խառատյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ` ՓԼՈՒԶՄԱՆ ԵԶՐԻՆ
Գագիկ Աբգարյան
- 951 Ծնվեց հայ բանաստեղծ, փիլիսոփա, երաժիշտ Գրիգոր Նարեկացին: (Վախճ. 1003թ.-ին):
- 1866 Կ. Պոլսի Գուլե-գափու թաղամասում հիմնադրվեց ֆրանկմասոնական «Սեր» գաղտնի ընկերությունը, որի անդամներն էին Մ. Մամուրյանը, Հ. Սվաճյանը, Ս. Թագվորյանը և
- 1928 Երևանում վախճանվեց ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

