
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
- Անկասկած է, որ Համաժողովրդական Շարժման ոգեւորության, խանդավառության, հաստատակամության եւ անկոտրում ոգու առկայության կարեւորությամբ հանդերձ, չափազանց կարեւոր է մեկ այլ հանգամանք, որը մինչեւ մարտի 1-ը բնորոշ է եղել Համաժողովրդական Շարժմանը, եւ թերեւս էական էր, թե արդյոք մարտի 1-ից հետո այդ հանգամանքը առկա՞ է լինելու Շարժման գործողություններում: Խոսքը քաղաքական իրազգացողության մասին է:

Այլ կերպ ասած` իրականությանը Շարժման ադեկվատության, քաղաքական իրատեսության, պրագմատիզմի մասին: Ապրիլի 19-ի հանրահավաքի ընթացքում ակնհայտ դարձավ, որ ոգեղենությունը, խանդավառությունը եւ հաստատակամությունը հանրությանը չեն լքել: Սակայն քաղաքական իրատեսության խնդիրը, որ առավելապես կախված է Շարժման առաջնորդներից, եւ մասնավորապես առաջնորդ, հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից, մնում էր թերեւս բաց, թեկուզ եւ այն պարզ պատճառով, որ ապրիլի 19-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չմասնակցեց: Որոշ շրջանակներում դա ընկալվեց որպես ասելիքի եւ անելիքի անորոշության դրսեւորում: Սակայն այդ տեսակետը չհասցրեց որեւէ խմբի մոտ արմատանալ, քանի որ ընդամենը երկու շաբաթ անց, իրեն սատարող ուժերի հանրապետական կոնգրեսի ընթացքում Լեւոն Տեր-Պետրոսյանի ունեցած ծավալուն ելույթը վկայեց, որ քաղաքական իրազգացողության, պրագմատիզմի, ասելիքի եւ անելիքի մասին պատկերացումների տեսանկյունից Լեւոն Տեր-Պետրոսյանը կարծես թե խնդիրներ չունի: Դա թերեւս գլխավոր եզրակացությունն է, որ կարելի է անել առաջին նախագահի ելույթից: Ավելին` նրա այդ ելույթը կարելի է համեմատել սեպտեմբերի 21-ի, ըստ էության, պատմական ելույթի հետ: Եվ այն ժամանակ, եւ մայիսի 2-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն ըստ էության վկայեց իրավիճակին համարժեք լինելու, իրողությունները հստակ պատկերացնելու եւ սթափ գնահատելու իր պատրաստակամությունը, ինչով մեծապես պայմանավորվեց թե այն ժամանակ ելույթի առաջացրած մեծ արձագանքը, ֆուրորը, թե ըստ երեւույթին պայմանավորված է լինելու մայիսի 2-ի առաջացնելիք արձագանքը: Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա գլխավորած Շարժման հաջողության գրավականն ամենեւին էլ իշխանության հասցեին հնչած քննադատությունը չէ ու ոչ էլ այն, որ առաջին նախագահը տասնամյա լռությամբ հետաքրքրություն էր առաջացրել իր անձի նկատմամբ: Գլխավոր խնդիրը, առաջնային գրավականը իրավիճակին, հայաստանյան իրողություններին խորքային առումով ադեկվատ լինելն է, ինչը ստացվեց սեպտեմբերի 21-ի մեկնարկով եւ արտահայտվեց մայիսի 2-ին, որն անկասկած մի նոր փուլի մեկնարկ է, ինչը որ նախանշեց Լեւոն Տեր-Պետրոսյանը Շարժումը վերակազմավորելու եւ Հայ ազգային կոնգրես վերանվանելու առաջարկով: Այդպիսով, ըստ էության, Լեւոն Տեր-Պետրոսյանը բյուրեղացնում է Համաժողովրդական Շարժումը, այն հստակեցնում, թերես նաեւ հանդես գալիս ֆիլտրելու նախաձեռնությամբ: Իսկ դրա անհրաժեշտությունը թելադրված է ժամանակով: Այն կազմը, այն մոտեցումներն ու այն բովանդակությունը, որ Շարժումն ուներ մինչեւ ընտրությունները եւ ետընտրական ժամանակահատվածում, դրանք համարժեք էին տվյալ իրողություններին, ընտրական գործընթացով պայմանավորված հասարակական սպասումներին: Թեեւ այդ սպասումներն իրենց հիմնական մասով մնում են նույնը, այսինքն` հնարավորինս արագ հասնել Հայաստանում առկա կառավարման համակարգի փոփոխության, այնուամենայնիվ, այժմ փոխվել են այս սպասումների ընկալման ձեւերը, ինչը միանգամայն բնական է` նկատի ունենալով ընտրական կրքերի հանդարտեցումը: Հետեւաբար շարժումը պետք է համապատասխանեցնել հասարակական ներկա ընկալումներին, փոխադարձ հաղորդակցության առկա որակը պահպանելու համար: Ֆիլտրացիան կարեւոր է հենց այդ հանգամանքից ելնելով: Սակայն խոսքը վիճակահանության, բնական ընտրության կամ քմահաճույքի մասին չէ, երբ ասենք որեւէ մեկի կամքով որեւէ մեկը կմնա շարժման մեջ, իսկ մյուսը դուրս կգա, կամ որեւէ մեկին կպահեն նույն տեղում, իսկ մյուսին կտեղափոխեն շարժման մեկ այլ սեգմենտ: Խնդիրն այն է, որ նախանշվում է առաջընթացի նոր ֆորմատը, եւ դա արդեն ինքնին կցուցանի, թե ովքեր են կարողանում համապատասխանել նոր ֆորմատի պահանջներին, իսկ ովքեր` ոչ: Այսինքն` ոչ թե նախանշվում է կազմը, հետո ըստ այդմ ընտրվում այդ կազմին հարիր կամ հարմար նպատակը, ինչպես սովորաբար Հայաստանում գործել է որեւէ ընդդիմադիր շարժում, այլ նախանշվում է հստակ նպատակը, հիմնավորվում դրա արդարացիությունը, իրատեսականությունը, որպեսզի չառաջանան դրա հետ կապված լրացուցիչ ինտրիգներ, եւ հետո նոր ձեւավորվում է, ինչ-որ տեղ նույնիսկ բնական ընտրությամբ, այն կազմը, որը պետք է քայլեր կատարի նախանշված նպատակին հասնելու ուղղությամբ: Բանն այն է, որ նախընտրական ժամանակահատվածում շարժումն, անկասկած, ստիպված էր համագործակցել մարդկանց կամ խմբերի հետ, որոնք խորքային առումով այդքան էլ ներդաշնակ չէին շարժման գաղափարական բովանդակությանը, սակայն քանի որ խնդիրը բոլորովին այլ էր, ապա անհրաժեշտություն կար համագործակցել այդ ուժերի հետ: Հիմա, նոր իրողությունների պայմաններում, արդեն հնարավորություն կա գնալ շատ ավելի գաղափարական ներդաշնակության, ինչն էլ փորձում է ըստ երեւույթին անել առաջին նախագահը, համաժողովրդական շարժման առաջնորդը: Սակայն նրա անելիքը, ըստ էության, ինչպես եւ նախընտրական ու ետընտրական ժամանակահատվածում, ամենեւին չի սահմանափակվում միայն Շարժման ներքին կազմակերպա-բովանդակային խնդիրների կարգավորմամբ: Մայիսի 2-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի մի քանի հայտարարությունները վկայեցին, որ նա շարունակում է վարել, ըստ էության, պետական մակարդակի քաղաքականություն` թե ներքին, թե արտաքին: Խոսքը մասնավորապես վերաբերում է Ադրբեջանի հնարավոր ագրեսիայի եւ այդ դեպքում ժողովրդին ուղղված համախմբվելու եւ ներքաղաքական պայքարը ժամանակավորապես դադարեցնելու եւ հայրենիքի պաշտպանությանը ներգրավվելու մասին նրա արտահայտությանը, ինչպես նաեւ «Հազարամյակի մարտահրավեր» ծրագիրը չդադարեցնելու մասին ԱՄՆ կառավարությանն ուղղված կոչին: Դա արդեն երկրի համար պատասխանատվության դրսեւորում է, պատասխանատվություն ոչ միայն ներքին, այլ նաեւ արտաքին տիրույթում: Բացի այդ, դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանն, ըստ էության, ցույց տվեց, որ Համաժողովրդական Շարժան խնդիրը ամեն գնով իշխանության գալը չէ, ինչպես ներկայացնում է ներկայիս իշխանական քարոզչամեքենան, այլ ժողովրդի շահը սպասարկելը, եթե զուտ մարտավարական առումով, դա կարող է հակասել անգամ իրենց քաղաքական շահին: Չէ՞ որ եթե զուտ քաղաքական շահի տեսանկյունից է դիտվում խնդիրը, ապա Լեւոն Տեր-Պետրոսյանին միանգամայն ձեռնտու կարող էր լինել, որ Հայաստանի հանդեպ կիրառվեն պատժամիջոցներ, որոնք կհանգեցնեն սոցիալական էլ ավելի մեծ լարվածության, որից էլ ինքը կարող է օգտվել քաղաքական նպատակների իրականացման առումով: Սակայն առաջին նախագահը փաստացի ցույց է տալիս, որ իր համար ժողովրդի շահը ավելի բարձր է իր քաղաքական շահից եւ ավելին` այդպիսով եւս մեկ անգամ վկայում է, որ այդ շահերն իր համար, ըստ էության, նույնական են:
- Արամ Ամատունի
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ՄԻՆՉԵՒ ՀԱՂԹԱՆԱԿ
1
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 17-ի 1609 բանաձեւը հստակ պարտավորություններ էր դնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վրա, մասնավորապես քաղաքական հետապնդումները դադարեցնելու, ...ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան
Առաջարկն ավելի քան հստակ էր. ուզու՞մ եք ժողովրդավարական ընտրություններ` միացեք ժողովրդական Շարժմանը: Իրենց ընդդիմադիր համարողներ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընտրեցին այլ ...ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ բացառիկ լարված մթնոլորտում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեցին քաղբանտարկյալներ Սուրիկ Սիրունյանի եւ Սամվել Աբովյանի գործերը:
Շենքում այնքան մարդ էր ...ՄԻ ԼՔԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
Հայրենակիցնե՛ր. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները՝ իրեն իրավունք վերապահելով որոշել մի ամողջ ազգի ճակատագիր:
Բռնություններով, լցոնումներով ուղեկցվող «ընտրության» ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
Երեք տարի է մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը, մրցանակ է հանձնվում հրապարակումների կամ մամուլի ազատության պաշտպանության ասպարեզում ծավալած գործունեության համար:
«Մամուլի ազատության ...ԴԱՏԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Գագիկ Աբգարյան
Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ հակադրվելով ռեժիմին` արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ Նոր Հայաստանի ...ՄԻՆՉԵՒ... ՎԵՐՋԻՆ... ԲՋԻՋԸ...
Կարինե Հարությունյան
«Իմ պապային չեք բերե՞լ: Ու՞ր ա պապաս», - քաղբանտարկյալ Սոս Գեւորգյանի դստրիկն է: Վանատուրում: Ազատության հրապարակում: Իր պապային է սպասում: Չեք լսու՞մ:
Վարչախմբի ականջները խուլ են, աչքերը` փակ, հոգին` ...ՆՈՐ ԼԻՑՔ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմեն Խարազյան
Նախագահի ելույթը նոր լիցք, բովանդակություն եւ հեռանկար է տվել Հայաստանում ժողովրդավարական Շարժմանը` հնարավորություն ընձեռելով այն դուրս բերել ետընտրական շրջանակից եւ ուղղորդել քաղաքական պայքարի ու կազմակերպական ...ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Արման Գրիգորյան
Ժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժերի երկրորդ կոնգրեսը եւ կոնգրեսում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանի, թերեւս, ամենանշանակալի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան 3
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, թեև իր խոսքերով “մի քանի հրատապ թեմաների” մասին անդրադարձ էր, սակայն ավելի ուշադիր կարդալու դեպքում տեսնում ենք, որ այնտեղ տրված գնահատականներն ու պատգամները ունեն երեք հստակ ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
Արամ Ամատունի
Անկասկած է, որ Համաժողովրդական Շարժման ոգեւորության, խանդավառության, հաստատակամության եւ անկոտրում ոգու առկայության կարեւորությամբ հանդերձ, չափազանց կարեւոր է մեկ այլ հանգամանք, որը մինչեւ մարտի 1-ը բնորոշ ...ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Մայիսի 2-ին կայացած Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի նախապատրաստման ընթացքը կրկին ապացուցեց, որ իշխանությունների նկատմամբ անընդհատ ճնշումներ գործադրելու մարտավարությունն արդյունավետ է գործում. կոնգրեսը ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Էմմա Գաբրիելյան
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, այդ երկրների ժողովուրդներն ու ղեկավարները համաձայնության գան փոխընդունելի լուծումների շուրջ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի հզոր հենակետը: Ցարական կայսրության ժամանակ ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ: ԱՄԵՆ ԻՆՉ` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Էմմա Գաբրիելյան 1
Ամեն օր ժամը 18-20-ը Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» համար հավաքվողների համար փոքր, սակայն հաճելի անակնկալ մատուցեց Գայանե Այվազբալյանը, ում ծննդյան տարեդարձն էր երեկ:
Տիկին Գայանեն թխվածքաբլիթ, ...ՏԻՐՈՋ ԽՈՍՔ
Տեղեկությունների զանգվածային տարածման առաջատար եւ լուրջ միջոցների քննարկման թեման, անշուշտ, լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսում: Այլ կարեւոր իրադարձություն ...
ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե ՀարությունյանՄԱՐԴԻԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՄԲ ԷԼ ԵՆ ԱՊԱՑՈՒՑՈՒՄ
Գագիկ ԱբգարյանԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա ԳաբրիելյանՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ ՇամշյանԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

