
ՆՈՐ ԼԻՑՔ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
- Նախագահի ելույթը նոր լիցք, բովանդակություն եւ հեռանկար է տվել Հայաստանում ժողովրդավարական Շարժմանը` հնարավորություն ընձեռելով այն դուրս բերել ետընտրական շրջանակից եւ ուղղորդել քաղաքական պայքարի ու կազմակերպական զարգացման միջնաժամկետ ուղեծիր:

Ելույթի առանցքային գաղափարը Հայ ազգային կոնգրեսի ստեղծումն է: Սա, ինչպես նախագահն ընդգծել է, Հայաստանում ժողովրդավարական Շարժման խնդիրներից, նպատակներից ու արժեքներից բխող առաջարկ է: Այն դեռեւս նախնական փուլում է, եւ ըստ այդմ` բաց քննարկման համար: Գաղափարի հիմքում կարեւոր միջազգային փորձ կա, որից արժե առանձնացնել երկու օրինակ` Հնդկական ազգային կոնգրեսն ու Աֆրիկյան ազգային կոնգրեսը: Առաջինը Ջավահարլալ Ներուի եւ Ինդիրա Գանդիի կուսակցությունն է` Հնդկաստանում ազգային-ազատագրական պայքարի ու հանրապետության հիմնադրման ջահակիրը, եւ դրան հաջորդած մի քանի տասնամյակների ընթացքում այդ երկրի ազգային հզորության զարգացման գործում առաջատար դեր խաղացած քաղաքական ուժը: Երկրորդը Նելսոն Մանդելայի կուսակցությունն է, որը գլխավորեց Հարավային Աֆրիկայում ազգային-ազատագրական շարժումը` հասնելով Հարավաֆրիկյան Հանրապետությունում ապարտեիդի վերացմանը, ժողովրդավարության հաստատմանն ու ՀԱՀ-ի միջազգային հեղինակության վերականգնմանը: Միջազգային փորձի ուսումնասիրումն, իհարկե, Հայաստանում այս գաղափարի հաջողության կարեւոր խթան կլինի: Մյուս կողմից, սակայն, որոշիչը Շարժման` մեր երկրի առանձնահատկություններից բխող մեթոդներն ու սկզբունքներն են, իսկ դրանց մշակումը, փորձարկումն ու արմատավորումն առաջիկայում մեր հիմնական խնդիրներից են լինելու: Այդ ենթատեքստում էլ պետք է դիտել նախագահի ելույթում նշված մեկ այլ գաղափար` ստվերային կառավարության գաղափարը` իբրեւ գործունեության հնարավոր մեթոդ, կամ մասնակցությունը տեղական ու խորհրդարանական ընտրություններին` իբրեւ Շարժման միջնաժամկետ նպատակներից մեկը: Ելույթի կարեւորագույն պահերից եմ համարում նախագահի կողմից երկու սկզբունքների հատուկ շեշտումը. նախ` որ թեեւ Շարժումը ողջունում է վարչախմբի դեմ քաղաքական պատժամիջոցները, սակայն այն ամենեւին չի պաշտպանում տնտեսական պատժամիջոցների կիրառումը, եւ ավելին` կոչ է անում համապատասխան պետություններին ու կազմակերպություններին` զերծ մնալ Հայաստանին օգնության կասեցումից կամ նվազեցումից: Եվ երկրորդ` որ Շարժումը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի անվտանգության նկատմամբ Հայաստանի հանձնառությանը` զգուշացնելով Ադրբեջանին կամ որեւէ կողմի` ձեռնպահ մնալ Հայաստանի ներքաղաքական իրավիճակը շահարկելու եւ տարածաշրջանային անկայունություն հրահրելու գայթակղությունից: Ուշագրավ եմ համարում նախագահի ելույթում ընտրությունների կամ ետընտրական զարգացումների վերաբերյալ Միացյալ Նահանգների, Ռուսաստանի կամ որեւէ այլ պետության քաղաքական դիրքորոշումներին չանդրադառնալը, ինչը դրական պետք է գնահատել. Շարժումը Հայաստանում ժողովրդավարության հաստատման խնդիրը չի դիտում եւ նպատակ չունի այն ներկայացնել աշխարհաքաղաքական շահերի, դրանց բախման կամ համատեղման տեսանկյունից: Միաժամանակ, ակնհայտ են Շարժման եւ Հայաստանի հասարակության սպասելիքները Եվրոպական ու տարածաշրջանային կառույցներից, որոնց հետ մեր երկիրն ունի փոխադարձ պարտավորություններ: Նախագահի ելույթի` միջազգային այս հնչերանգն ակնհայտ է. առաջիկա մեկ-երկու ամիսներին իրադարձություններ են սպասվում, որոնք էական ազդեցություն կարող են ունենալ Հայաստանում իրավիճակի զարգացման վրա: Ակնկալվում է, որ մայիսի առաջին տասնօրյակում կհրապարակվի ընտրությունների վերաբերյալ Միջազգային դիտորդական առաքելության վերջնական միասնական զեկույցը: Հունիսին կգումարվի ԵԽԽՎ նստաշրջանը, որն, ինչպես հայտնի է, շարունակում է մնալ ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի ուշադրության կենտրոնում: Նախագահի ելույթը, թվում է, աներկբայորեն սահմանում է այս կառույցներից հայաստանյան հասարակության սպասելիքները, եւ պետք է հուսալ, որ դրանք լուրջ ուշադրության կարժանանան Հայաստանում քաղաքական իրավունքների, քաղաքացիական ազատությունների եւ իրավականության վերականգնման մեջ շահագրգիռ բոլոր ուժերի եւ դերակատարների կողմից:
- Արմեն Խարազյան
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ՄԻՆՉԵՒ ՀԱՂԹԱՆԱԿ
1
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 17-ի 1609 բանաձեւը հստակ պարտավորություններ էր դնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վրա, մասնավորապես քաղաքական հետապնդումները դադարեցնելու, ...ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան
Առաջարկն ավելի քան հստակ էր. ուզու՞մ եք ժողովրդավարական ընտրություններ` միացեք ժողովրդական Շարժմանը: Իրենց ընդդիմադիր համարողներ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընտրեցին այլ ...ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ բացառիկ լարված մթնոլորտում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեցին քաղբանտարկյալներ Սուրիկ Սիրունյանի եւ Սամվել Աբովյանի գործերը:
Շենքում այնքան մարդ էր ...ՄԻ ԼՔԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
Հայրենակիցնե՛ր. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները՝ իրեն իրավունք վերապահելով որոշել մի ամողջ ազգի ճակատագիր:
Բռնություններով, լցոնումներով ուղեկցվող «ընտրության» ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
Երեք տարի է մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը, մրցանակ է հանձնվում հրապարակումների կամ մամուլի ազատության պաշտպանության ասպարեզում ծավալած գործունեության համար:
«Մամուլի ազատության ...ԴԱՏԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Գագիկ Աբգարյան
Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ հակադրվելով ռեժիմին` արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ Նոր Հայաստանի ...ՄԻՆՉԵՒ... ՎԵՐՋԻՆ... ԲՋԻՋԸ...
Կարինե Հարությունյան
«Իմ պապային չեք բերե՞լ: Ու՞ր ա պապաս», - քաղբանտարկյալ Սոս Գեւորգյանի դստրիկն է: Վանատուրում: Ազատության հրապարակում: Իր պապային է սպասում: Չեք լսու՞մ:
Վարչախմբի ականջները խուլ են, աչքերը` փակ, հոգին` ...ՆՈՐ ԼԻՑՔ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմեն Խարազյան
Նախագահի ելույթը նոր լիցք, բովանդակություն եւ հեռանկար է տվել Հայաստանում ժողովրդավարական Շարժմանը` հնարավորություն ընձեռելով այն դուրս բերել ետընտրական շրջանակից եւ ուղղորդել քաղաքական պայքարի ու կազմակերպական ...ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Արման Գրիգորյան
Ժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժերի երկրորդ կոնգրեսը եւ կոնգրեսում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանի, թերեւս, ամենանշանակալի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան 3
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, թեև իր խոսքերով “մի քանի հրատապ թեմաների” մասին անդրադարձ էր, սակայն ավելի ուշադիր կարդալու դեպքում տեսնում ենք, որ այնտեղ տրված գնահատականներն ու պատգամները ունեն երեք հստակ ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
Արամ Ամատունի
Անկասկած է, որ Համաժողովրդական Շարժման ոգեւորության, խանդավառության, հաստատակամության եւ անկոտրում ոգու առկայության կարեւորությամբ հանդերձ, չափազանց կարեւոր է մեկ այլ հանգամանք, որը մինչեւ մարտի 1-ը բնորոշ ...ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Մայիսի 2-ին կայացած Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի նախապատրաստման ընթացքը կրկին ապացուցեց, որ իշխանությունների նկատմամբ անընդհատ ճնշումներ գործադրելու մարտավարությունն արդյունավետ է գործում. կոնգրեսը ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Էմմա Գաբրիելյան
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, այդ երկրների ժողովուրդներն ու ղեկավարները համաձայնության գան փոխընդունելի լուծումների շուրջ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի հզոր հենակետը: Ցարական կայսրության ժամանակ ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ: ԱՄԵՆ ԻՆՉ` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Էմմա Գաբրիելյան 1
Ամեն օր ժամը 18-20-ը Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» համար հավաքվողների համար փոքր, սակայն հաճելի անակնկալ մատուցեց Գայանե Այվազբալյանը, ում ծննդյան տարեդարձն էր երեկ:
Տիկին Գայանեն թխվածքաբլիթ, ...ՏԻՐՈՋ ԽՈՍՔ
Տեղեկությունների զանգվածային տարածման առաջատար եւ լուրջ միջոցների քննարկման թեման, անշուշտ, լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսում: Այլ կարեւոր իրադարձություն ...
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ ՇամշյանԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

