
ԴԱՏԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
- Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ հակադրվելով ռեժիմին` արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ Նոր Հայաստանի հիմնադիրներից մեկը, կամ գնալ ժողովրդի կամքին հակառակ եւ, ակնհայտ անարդար դատավճիռներ կայացնելով, համակարգը տանել ինքնակործանման` դրանով վտանգելով նաեւ պետության անվտանգությունը:

Այսօրվա դրությամբ դատարանները միանշանակ ընտրել են երկրորդ ճանապարհը: Սրանում համոզվելու համար պետք է լինել դատարաններում ու տեսնել, թե ինչ սուր դիմակայություն է ցույց տալիս ժողովուրդը երկրի պետականությունը դեպի կործանում տանող իշխանությունների քաղաքականությանը: Երեկ քրեական գործերով վերաքննիչ դատարանը փակ ռեժիմով քննեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հայցն ընդդեմ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կալանքի ժամկետը երկարացնելու որոշման: Դեռ առավոտյան ժամը 10-ից «Հայոց կանանց շարժում» նախաձեռնության հարյուրավոր ակտիվիստներ, որոնց միանում էին նաեւ սովորական անցորդները, Ա.Կարապետյանի նկարները ձեռքներին հավաքվել էին դատարանի շենքի դիմաց: Նրանք վեր էին պարզել նաեւ «Ոչ անարդար արդարադատներին» եւ «Ազատություն քաղբանտարկյալներին» ցուցապաստառներ: «Մինչեւ մարտի 1-ը Սերժն ու Քոչարյանը հակառակորդներ էին ինձ համար եւ Շարժմանը ես մոտենում էի որպես քաղաքական պայքարի: Բայց մարտի 1-ից հետո ես հասկացա, որ գործ ունենք թշնամու հետ, ոսոխ է մեր առաջ, եւ մենք նրանց վերաբերվում ենք հենց որպես ոսոխի: Սերժն ու Ռոբերտը պետք է կանգնեն այս դատարանում` որպես մարդասպաններ, իսկ այս շենքերում նստած իրենց մանկլավիկները համարվելու են ազգի դավաճաններ», - ասաց ցուցարարներից Սուսաննա Պետրոսյանը: Հայցի քննարկումն անցավ «Պայքար, պայքար, մինչեւ վերջ», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ» վանկարկումներով: Վերաքննիչը առաջին ատյանի որոշումը թողեց անփոփոխ: Այս առիթով ՆԺԿ վարչության անդամ Հրաչիկ Սարգսյանը հայտարարեց. «Նախ իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլորին, ովքեր իրենց կամքով այստեղ են եկել ի պաշտպանություն քաղբանտարկյալների, մասնավորապես` Արամ Կարապետյանի, ում նկատմամբ խափանման միջոցը երկարացվել էր ապրիլի 16-ին: Մենք որոշումը բողոքարկեցինք վերադաս ատյանում, սակայն ապացուցվեց, որ դատական համակարգում նաեւ վերաքննիչ դատարանն է հանդիսանում գործադիր իշխանության, այս դեպքում ԱԱԾ-ի կամակատարը»: ՆԺԿ նախագահի դատի ավարտից անմիջապես հետո սկսվեց Հուսիկ Բաղդասարյանի դատը: Նրան մեղադրանք է առաջադրվել քրօրի 235 հոդվածի 5-րդ մասի հատկանիշներով` անօրինական զենք-զինամթերքի պահում: Արարատի ընդհանուր իրավասության դատարանը կիրառել է հոդվածով նախատեսված պատժաչափի առավելագույնը` երեք տարի ազատազրկում: Նկատենք, որ Հ.Բաղդասարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է, եղել է Մասիսի գնդի հրամանատար, իսկ նախագահի ընտրություններում եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանին աջակցողներից: Այստեղ Սերժը խոշոր հաշվով պարտություն է կրել, որի «մեղավորներից» մեկն էլ Բաղդասարյանն է, ում էլ ռեժիմը որոշել է պատժել: Նրան ձերբակալել են ընտրություններից մի քանի օր անց` փետրվարի 26-ին, տանը հայտնաբերելով 16 հատ որսորդական փամփուշտ: Բաղդասարյանը որսորդմիության անդամ է եւ փամփուշտները կամ որսորդական զենքը թաքցնելու որեւէ նպատակ չի ունեցել, քանի որ դրանք գնվել են խանութից եւ լրիվ օրինական են: Ընդ որում` այս հրացանից բացի, դատարանում նա պնդեց, որ տանը էլի զենքեր ունի, որոնք բոլորն էլ ոստիկանության համապատասխան կառույցների կողմից անցել են տարեկան ստուգում կալանավորումից ընդամենը օրեր առաջ: Սակայն այդ ժամանակ անգամ մի դիտողություն չի ստացել զենքի պահպանման կանոնների խախտման վերաբերյալ, բայց ընտրություններից հետո հանկարծ պարզվել է, որ հիշյալ փամփուշտները, ոստիկանության փորձագիտական վարչության փորձագետ Ա.Ասլանյանի եզրակացությամբ, մարտական են: Այս եզրակացությունը Արարատի դատարանի համար հիմք է ծառայել անօրինական զենք-զինամթերք պահելու վճիռ կայացնելու համար: «Անհասկանալի է մնում, թե փորձագետը ի՞նչ մեթոդիկա է կիրառել, տեխնիկական ի՞նչ պայմաններից ելնելով է նման եզրակացություն տվել», - ասաց Բաղդասարյանի դատապաշտպան Վարդան Զուռնաչյանը: Նա դատարանին երկու միջնորդություն ներկայացրեց` մեկով բացարկ հայտնեց մեղադրող դատախազին, այն հիմքով, որ նախկինում մեղադրյալի հետ նա եղել է ընկերական հարաբերությունների մեջ, մյուսով միջնորդեց նոր փորձագիտական քննություն անցկացնել: Սակայն դատավոր Արշակ Խաչատրյանի կողմից երկուսն էլ մերժվեց: Վերջինս առաջարկեց անցնել դատական վիճաբանության փուլին, սակայն Զուռնաչյանը խնդրեց երեք օր` պաշտպանական ճառին պատրաստվելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը եւ հաջորդ նիստը նշանակեց մայիսի 8-ին: Պետք է ասել, որ այս դատական գործն էլ քննվեց լարված մթնոլորտում: Նիստից առաջ բախում տեղի ունեցավ ցուցարարների ու անվտանգության աշխատակիցների միջեւ: Նիստի համար տրամադրվել էր չափազանց փոքր դահլիճ, որտեղ դժվարությամբ տեղավորվեցին միայն լրագրողներն ու հարազատները: Ներկաների վրա հատկապես ծանր տպավորություն թողեց ձեռքերն ու ոտքերը շղթայված Հ.Բաղդասարյանի տեսքը: «Դուք նրան չեք շղթայել, դուք մեր ժողովրդի հերոսական ոգին եք ուզում դնել շղթաների մեջ», - ասաց ցուցարար կանանցից մեկը: Դատավորը հետո նրան դուրս արեց դահլիճից:
- Գագիկ Աբգարյան
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ՄԻՆՉԵՒ ՀԱՂԹԱՆԱԿ
1
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 17-ի 1609 բանաձեւը հստակ պարտավորություններ էր դնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վրա, մասնավորապես քաղաքական հետապնդումները դադարեցնելու, ...ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան
Առաջարկն ավելի քան հստակ էր. ուզու՞մ եք ժողովրդավարական ընտրություններ` միացեք ժողովրդական Շարժմանը: Իրենց ընդդիմադիր համարողներ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընտրեցին այլ ...ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ բացառիկ լարված մթնոլորտում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեցին քաղբանտարկյալներ Սուրիկ Սիրունյանի եւ Սամվել Աբովյանի գործերը:
Շենքում այնքան մարդ էր ...ՄԻ ԼՔԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
Հայրենակիցնե՛ր. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները՝ իրեն իրավունք վերապահելով որոշել մի ամողջ ազգի ճակատագիր:
Բռնություններով, լցոնումներով ուղեկցվող «ընտրության» ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
Երեք տարի է մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը, մրցանակ է հանձնվում հրապարակումների կամ մամուլի ազատության պաշտպանության ասպարեզում ծավալած գործունեության համար:
«Մամուլի ազատության ...ԴԱՏԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Գագիկ Աբգարյան
Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ հակադրվելով ռեժիմին` արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ Նոր Հայաստանի ...ՄԻՆՉԵՒ... ՎԵՐՋԻՆ... ԲՋԻՋԸ...
Կարինե Հարությունյան
«Իմ պապային չեք բերե՞լ: Ու՞ր ա պապաս», - քաղբանտարկյալ Սոս Գեւորգյանի դստրիկն է: Վանատուրում: Ազատության հրապարակում: Իր պապային է սպասում: Չեք լսու՞մ:
Վարչախմբի ականջները խուլ են, աչքերը` փակ, հոգին` ...ՆՈՐ ԼԻՑՔ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմեն Խարազյան
Նախագահի ելույթը նոր լիցք, բովանդակություն եւ հեռանկար է տվել Հայաստանում ժողովրդավարական Շարժմանը` հնարավորություն ընձեռելով այն դուրս բերել ետընտրական շրջանակից եւ ուղղորդել քաղաքական պայքարի ու կազմակերպական ...ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Արման Գրիգորյան
Ժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժերի երկրորդ կոնգրեսը եւ կոնգրեսում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանի, թերեւս, ամենանշանակալի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան 3
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, թեև իր խոսքերով “մի քանի հրատապ թեմաների” մասին անդրադարձ էր, սակայն ավելի ուշադիր կարդալու դեպքում տեսնում ենք, որ այնտեղ տրված գնահատականներն ու պատգամները ունեն երեք հստակ ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
Արամ Ամատունի
Անկասկած է, որ Համաժողովրդական Շարժման ոգեւորության, խանդավառության, հաստատակամության եւ անկոտրում ոգու առկայության կարեւորությամբ հանդերձ, չափազանց կարեւոր է մեկ այլ հանգամանք, որը մինչեւ մարտի 1-ը բնորոշ ...ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Մայիսի 2-ին կայացած Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի նախապատրաստման ընթացքը կրկին ապացուցեց, որ իշխանությունների նկատմամբ անընդհատ ճնշումներ գործադրելու մարտավարությունն արդյունավետ է գործում. կոնգրեսը ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Էմմա Գաբրիելյան
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, այդ երկրների ժողովուրդներն ու ղեկավարները համաձայնության գան փոխընդունելի լուծումների շուրջ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի հզոր հենակետը: Ցարական կայսրության ժամանակ ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ: ԱՄԵՆ ԻՆՉ` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Էմմա Գաբրիելյան 1
Ամեն օր ժամը 18-20-ը Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» համար հավաքվողների համար փոքր, սակայն հաճելի անակնկալ մատուցեց Գայանե Այվազբալյանը, ում ծննդյան տարեդարձն էր երեկ:
Տիկին Գայանեն թխվածքաբլիթ, ...ՏԻՐՈՋ ԽՈՍՔ
Տեղեկությունների զանգվածային տարածման առաջատար եւ լուրջ միջոցների քննարկման թեման, անշուշտ, լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսում: Այլ կարեւոր իրադարձություն ...
ՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՃԻՇՏ Ա, ՄԵՆՔ ԸՍԿԻ ՆԵԳՐ ԷԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ...
ԹՈՒՄԱՆՅԱՆՆ ՈՒ ՍՊԵՆԴԻԱՐՅԱՆԸ ՀԵՌԱՑԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Մարինա ԲաղդագյուլյանԱՆՀԱՎԱՍԱՐ ՀԱՐԿՈՒՄ
Մարինե ԽառատյանՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԶ ՎՐԱ ԹԱՆԿ ԿՆՍՏԻ
Արամ Ամատունի
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ ՇամշյանԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

