
ՄԻ ԼՔԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
- Հայրենակիցնե՛ր. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները՝ իրեն իրավունք վերապահելով որոշել մի ամողջ ազգի ճակատագիր:

Բռնություններով, լցոնումներով ուղեկցվող «ընտրության» արդյունքում Հայաստանի Ազատ քաղաքացին ընդվզեց եւ հայտարարեց, որ այլեւս չի պատրաստվում ապրել այս անբարո կյանքով, որ չի պատրաստվում սեփական երկրում ստրուկի կարգավիճակ ունենալ: Սակայն ռեժիմն իրեն հատուկ դաժանությամբ փորձեց լռեցնել Ազատ քաղաքացու Ձայնը՝ նրա դեմ զենք կիրառելով, խոշտանգելով եւ ձերբակալելով: Հայ ժողովրդի հերոս որդիները հայտնվեցին ճաղերից այն կողմ՝ քաղբանտարկյալի կարգավիճակով, հիվանդանոցները լցվեցին բազմաթիվ վիրավորներով, երկրում խրախուսվեց ոստիկանական ամենաթողությունը: Համաժողովրդական Շարժումը, սակայն, չընկրկեց՝ շատ արագ ուշքի եկավ դավադիր հարվածներից եւ նորից պարզեց ազատության ու արդարության համար մղվող պայքարի աննկուն դրոշը: Ցավոք, մեր ժողովրդի գիտակից մի հատված՝ վերջնականապես հուսալքված ռեժիմի չարագործություններից, պատրաստվում է վերցնել պանդխտության ցուպն ու հեռանալ Հայրենիքից մի պարզ պատճառով, որպեսզի ազատվի այն դժոխային պայմաններից, որոնք իր համար ստեղծել են «ազգընտիր» ղեկավարները՝ ոչ մի հույս չկապելով ապագայի հետ: Այս ամենին նաեւ հաջորդեց սեփական ժողովրդից օտարված իշխանավորների հաջորդ քայլը՝ սկսեցին բարձրանալ ապրանքների եւ ծառայությունների գները, հարկային ծառայությունները փորձեցին խեղդել մանր ու միջին բիզնեսը՝ պետության, առանց այդ էլ ողբալի վիճակում գտնվող բյուջեն լցնելու համար: Այսօր մեր օդանավակայանը լի է Երկիրը լքել ցանկացողներով: Ս.Դ.հնչակյան կուսակցությունը կոչով է դիմում: Սիրելի հայրենակիցներ. մի՛ լքեք մեր երկիրը, մի թողեք մեր տառապած հայրենիքը օրհասական պահին, քանի որ հայ ժողովրդի նպատակը ոչ միայն արդարություն եւ օրինականություն վերականգնելն է, այլ նաեւ մեր տարագիր հայրենակիցների հայրենադարձությունն ապահովելը: Այս հողն ու ջուրը ոչ մեկի սեփականությունը չէ, այս երկրում մենք հյուր չենք, այլ՝ տանտեր եւ իրավունքների հետ միասին ունենք նաեւ պարտականություններ: Հիշեք այն հանգամանքը, որ թողնելով Ձեր եւ Մեր Հայրենիքը` դուք ջուր եք լցնում ռեժիմի ջրաղացին, քանի որ նրանց ամենամեծ ցանկությունը Ձեզ՝ գիտակից եւ ակտիվ քաղաքացիներիդ, արտագաղթի մղելն է: Սա մեր երկիրն է, եւ մենք պետք է հստակ գիտակցենք. ոչ ոք չի կարող մեր հոգուց հանել Ազատության եւ Արդարության համար մղվող պայքարի ձգտումը: Մենք՝ մեր երկրի արժանավոր զավակներս, պարտավոր ենք պայքարել հանուն մեր երեխաների պայծառ ապագայի եւ քաղել մեր հաղթանակի պտուղները: Ս.Դ.հնչակյան կուսակցության կենտրոնական վարչություն
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ՄԻՆՉԵՒ ՀԱՂԹԱՆԱԿ
1
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 17-ի 1609 բանաձեւը հստակ պարտավորություններ էր դնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վրա, մասնավորապես քաղաքական հետապնդումները դադարեցնելու, ...ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան
Առաջարկն ավելի քան հստակ էր. ուզու՞մ եք ժողովրդավարական ընտրություններ` միացեք ժողովրդական Շարժմանը: Իրենց ընդդիմադիր համարողներ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընտրեցին այլ ...ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ բացառիկ լարված մթնոլորտում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեցին քաղբանտարկյալներ Սուրիկ Սիրունյանի եւ Սամվել Աբովյանի գործերը:
Շենքում այնքան մարդ էր ...ՄԻ ԼՔԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
Հայրենակիցնե՛ր. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները՝ իրեն իրավունք վերապահելով որոշել մի ամողջ ազգի ճակատագիր:
Բռնություններով, լցոնումներով ուղեկցվող «ընտրության» ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
Երեք տարի է մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը, մրցանակ է հանձնվում հրապարակումների կամ մամուլի ազատության պաշտպանության ասպարեզում ծավալած գործունեության համար:
«Մամուլի ազատության ...ԴԱՏԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Գագիկ Աբգարյան
Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ հակադրվելով ռեժիմին` արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ Նոր Հայաստանի ...ՄԻՆՉԵՒ... ՎԵՐՋԻՆ... ԲՋԻՋԸ...
Կարինե Հարությունյան
«Իմ պապային չեք բերե՞լ: Ու՞ր ա պապաս», - քաղբանտարկյալ Սոս Գեւորգյանի դստրիկն է: Վանատուրում: Ազատության հրապարակում: Իր պապային է սպասում: Չեք լսու՞մ:
Վարչախմբի ականջները խուլ են, աչքերը` փակ, հոգին` ...ՆՈՐ ԼԻՑՔ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմեն Խարազյան
Նախագահի ելույթը նոր լիցք, բովանդակություն եւ հեռանկար է տվել Հայաստանում ժողովրդավարական Շարժմանը` հնարավորություն ընձեռելով այն դուրս բերել ետընտրական շրջանակից եւ ուղղորդել քաղաքական պայքարի ու կազմակերպական ...ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Արման Գրիգորյան
Ժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժերի երկրորդ կոնգրեսը եւ կոնգրեսում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանի, թերեւս, ամենանշանակալի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան 3
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, թեև իր խոսքերով “մի քանի հրատապ թեմաների” մասին անդրադարձ էր, սակայն ավելի ուշադիր կարդալու դեպքում տեսնում ենք, որ այնտեղ տրված գնահատականներն ու պատգամները ունեն երեք հստակ ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
Արամ Ամատունի
Անկասկած է, որ Համաժողովրդական Շարժման ոգեւորության, խանդավառության, հաստատակամության եւ անկոտրում ոգու առկայության կարեւորությամբ հանդերձ, չափազանց կարեւոր է մեկ այլ հանգամանք, որը մինչեւ մարտի 1-ը բնորոշ ...ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Մայիսի 2-ին կայացած Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի նախապատրաստման ընթացքը կրկին ապացուցեց, որ իշխանությունների նկատմամբ անընդհատ ճնշումներ գործադրելու մարտավարությունն արդյունավետ է գործում. կոնգրեսը ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Էմմա Գաբրիելյան
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, այդ երկրների ժողովուրդներն ու ղեկավարները համաձայնության գան փոխընդունելի լուծումների շուրջ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի հզոր հենակետը: Ցարական կայսրության ժամանակ ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ: ԱՄԵՆ ԻՆՉ` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Էմմա Գաբրիելյան 1
Ամեն օր ժամը 18-20-ը Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» համար հավաքվողների համար փոքր, սակայն հաճելի անակնկալ մատուցեց Գայանե Այվազբալյանը, ում ծննդյան տարեդարձն էր երեկ:
Տիկին Գայանեն թխվածքաբլիթ, ...ՏԻՐՈՋ ԽՈՍՔ
Տեղեկությունների զանգվածային տարածման առաջատար եւ լուրջ միջոցների քննարկման թեման, անշուշտ, լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսում: Այլ կարեւոր իրադարձություն ...
ՀԱԿ-Ի ԿԱՐԵՒՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐԸ ԱՌՋԵՒՈՒՄ ԵՆ
Էմմա ԳաբրիելյանՄԵԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ: ՃԻՇՏ Ա, ՄԵՆՔ ԸՍԿԻ ՆԵԳՐ ԷԼ ՉԵՆՔ, ԲԱՅՑ ԴԵ...
ԻՐԱՔԸ ԼՔԵՑԻՆՔ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՊԱՀԱՆՋՈՎ
Ի՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ Ամատունի
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ ՇամշյանԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

