
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
- Առաջարկն ավելի քան հստակ էր. ուզու՞մ եք ժողովրդավարական ընտրություններ` միացեք ժողովրդական Շարժմանը: Իրենց ընդդիմադիր համարողներ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընտրեցին այլ ճանապարհ: Վերջին 10 տարում իշխանությունը բազում ուղիներ գտավ այդ մարդկանց որպես հաճախորդ օգտագործելու:

Այս անգամն էլ բացառություն չէր: Ի սկզբանե այդ գործիչները գիտեին, որ ընտրությունները կեղծվելու են, քանի որ լավ են ճանաչում գործող զույգին: Սակայն, ըստ երեւույթին, մտածում էին, թե չարժե հարաբերությունները սրել Ս.Սարգսյանի հետ. ի վերջո` նա է որոշելու առաջիկա տարիներին ընդդիմադիր լինելու իրենց քվոտան: Այսինքն, Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիանալով` նրանք փորձում էին գոնե բավարարել իշխանական կերակրատաշտի նկատմամբ իրենց նկրտումները: Շարժմանը չմիանալով` նրանք Ս.Սարգսյանին հասկացնում էին, որ դեմ չեն ընտրությունները կեղծելուն: Նշանակում է` հաշտվել էին անպտուղ ընդդիմադիրի իրենց դերի հետ: Այսինքն, նրանք առնվազն երաշխիք էին տալիս Ս.Սարգսյանին, որ վերջինս իրենց հավաքած ձայների հետ կարող է վարվել այնպես, ինչպես ուզում է: Մյուս կողմից` եթե նրանք չէին հավատում Լեւոն Տեր-Պետրոսյանի հաղթանակին, նշանակում է` չէին հավատում ժողովրդավարության անհրաժեշտության մասին իրենց խոսքերին: Նշանակում է` ստում էին: Իսկ կոնկրետ Վազգեն Մանուկյանը չէր հավատում ոչ թե ազատ եւ արդար ընտրությունների հնարավորությանը, այլ` հասարակությանը: Նա չէր հավատում, որ հնարավոր է առաջնորդել այս հասարակությանը, քանի որ, գոնե, իրեն դա չի հաջողվում տարիներ շարունակ: Նա Տեր-Պետրոսյանին միանալու իր մերժումը չէր բացատրում նույնիսկ այն բանով, թե ինքը Լեւոն Տեր-Պետրոսյանից վատ առաջնորդ չէ: Կարելի է ասել` իր առաջնորդ լինելու թեման ինքը փակել է վաղուց: Իսկ հիմա, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջնորդությամբ ընթացող ժողովրդավարությունը թափ է հավաքում, Վ.Մանուկյանը, Ա.Գեղամյանը եւ Ա.Բաղդասարյանը զգում են, որ իրենց քաղաքական կյանքն իրականում ավարտվել է: Այս նոր հասարակության պայմաններում նման չակերտավոր ընդդիմադիրները, պարզապես, տեղ չունեն: Իրականում այս եռյակը ոչ թե Լեւոն Տեր-Պետրոսյանին չմիացավ, այլ հասարակությանը չներեց Տեր-Պետրոսյանին ուղղված իր համակրանքների համար: Համակրանք, որը չկարողացավ շահել նրանցից եւ ոչ մեկը: Ի՞նչ է մնում անել հասարակությանը: Ո՞րն է նրա լծակը: Նրա լծակն ամեն օր իր մասին հիշեցնելն է` հանրահավաքներով, ցույցերով, Հյուսիսային պողոտայում քաղաքական զբոսանքներով եւ այլ ակցիաներով: Որպեսզի իշխանությունը բռնազավթած վարչախումբը հասկանա, որ գալիս է մի սերունդ, որը Հայաստանը ճառերով չի պատկերացնում, այլ գործողություններով: Որ գալիս է մի սերունդ, որը թույլ չի տա կրկնել փետրվարի 19-ի կեղծիքները եւ մարտի 1-ի ջարդերը: Վճռական պահերին հասարակությունը իր առաջնորդի մեջ տեսնում է իր հնարավորությունների իրացման միակ շանսի երաշխավորը: Նշված եռյակը մի քանի ընտրությունների ընթացքում իրեն սպառել է, ավելի ճիշտ, ապականել է իր` ժողովրդավարական արժեքների երաշխավոր լինելու այդ շանսը: Իսկ ապականվածների վերջին օթեւանը մոռացությունն է: Դա արդեն նրանց ընտրությունն է եւ ոչ` հասարակության:
- Գագիկ Շամշյան
ՊԱՅՔԱՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎԵԼՈՒ Է ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ. ՄԻՆՉԵՒ ՀԱՂԹԱՆԱԿ
1
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի՝ ապրիլի 17-ի 1609 բանաձեւը հստակ պարտավորություններ էր դնում Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների վրա, մասնավորապես քաղաքական հետապնդումները դադարեցնելու, ...ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ Շամշյան
Առաջարկն ավելի քան հստակ էր. ուզու՞մ եք ժողովրդավարական ընտրություններ` միացեք ժողովրդական Շարժմանը: Իրենց ընդդիմադիր համարողներ Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը եւ Արթուր Բաղդասարյանը ընտրեցին այլ ...ԵՐԿԱՐԱՑՆՈՒՄ ԵՆ
Գագիկ Աբգարյան
Երեկ բացառիկ լարված մթնոլորտում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում քննվեցին քաղբանտարկյալներ Սուրիկ Սիրունյանի եւ Սամվել Աբովյանի գործերը:
Շենքում այնքան մարդ էր ...ՄԻ ԼՔԵՔ ՄԵՐ ԵՐԿԻՐԸ
Հայրենակիցնե՛ր. փետրվարի 19-ին գործող ռեժիմը հերթական անգամ կեղծեց ընտրությունները՝ իրեն իրավունք վերապահելով որոշել մի ամողջ ազգի ճակատագիր:
Բռնություններով, լցոնումներով ուղեկցվող «ընտրության» ...ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ
Մարինա Բաղդագյուլյան
Երեք տարի է մայիսի 3-ին` Մամուլի ազատության համաշխարհային օրը, մրցանակ է հանձնվում հրապարակումների կամ մամուլի ազատության պաշտպանության ասպարեզում ծավալած գործունեության համար:
«Մամուլի ազատության ...ԴԱՏԵՐԻ ԵՐԿԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՍ
Գագիկ Աբգարյան
Հայաստանյան դատարանները հայտնվել են մի ճամփաբաժանի առաջ, որտեղ ընտրության երկու հնարավորություն կա. կամ հակադրվելով ռեժիմին` արդարացման վճիռներ կայացնել քաղբանտարկյալների գործով ու դառնալ Նոր Հայաստանի ...ՄԻՆՉԵՒ... ՎԵՐՋԻՆ... ԲՋԻՋԸ...
Կարինե Հարությունյան
«Իմ պապային չեք բերե՞լ: Ու՞ր ա պապաս», - քաղբանտարկյալ Սոս Գեւորգյանի դստրիկն է: Վանատուրում: Ազատության հրապարակում: Իր պապային է սպասում: Չեք լսու՞մ:
Վարչախմբի ականջները խուլ են, աչքերը` փակ, հոգին` ...ՆՈՐ ԼԻՑՔ ԵՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Արմեն Խարազյան
Նախագահի ելույթը նոր լիցք, բովանդակություն եւ հեռանկար է տվել Հայաստանում ժողովրդավարական Շարժմանը` հնարավորություն ընձեռելով այն դուրս բերել ետընտրական շրջանակից եւ ուղղորդել քաղաքական պայքարի ու կազմակերպական ...ԱՄԵՆԱՆՇԱՆԱԿԱԼԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆԸ
Արման Գրիգորյան
Ժողովրդական շարժումը ղեկավարող քաղաքական ուժերի երկրորդ կոնգրեսը եւ կոնգրեսում հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը մարտի 1-ից մինչ օրս ընկած ժամանակաշրջանի, թերեւս, ամենանշանակալի ...ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան 3
Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը, թեև իր խոսքերով “մի քանի հրատապ թեմաների” մասին անդրադարձ էր, սակայն ավելի ուշադիր կարդալու դեպքում տեսնում ենք, որ այնտեղ տրված գնահատականներն ու պատգամները ունեն երեք հստակ ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՈՐԱԿՆԵՐԸ
Արամ Ամատունի
Անկասկած է, որ Համաժողովրդական Շարժման ոգեւորության, խանդավառության, հաստատակամության եւ անկոտրում ոգու առկայության կարեւորությամբ հանդերձ, չափազանց կարեւոր է մեկ այլ հանգամանք, որը մինչեւ մարտի 1-ը բնորոշ ...ՊԱՅՔԱՐԻ ՆՈՐ ՓՈՒԼԻ ՍԿԻԶԲՆ ԱԶԴԱՐԱՐՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Մայիսի 2-ին կայացած Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսի նախապատրաստման ընթացքը կրկին ապացուցեց, որ իշխանությունների նկատմամբ անընդհատ ճնշումներ գործադրելու մարտավարությունն արդյունավետ է գործում. կոնգրեսը ...ԱՐԻԵԼ ՔՈԵՆ. «ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՀՐԱՇԱԼԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ ՈՒ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Է»
Էմմա Գաբրիելյան
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը, այդ երկրների ժողովուրդներն ու ղեկավարները համաձայնության գան փոխընդունելի լուծումների շուրջ, Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի հզոր հենակետը: Ցարական կայսրության ժամանակ ...ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ: ԱՄԵՆ ԻՆՉ` ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ
Էմմա Գաբրիելյան 1
Ամեն օր ժամը 18-20-ը Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» համար հավաքվողների համար փոքր, սակայն հաճելի անակնկալ մատուցեց Գայանե Այվազբալյանը, ում ծննդյան տարեդարձն էր երեկ:
Տիկին Գայանեն թխվածքաբլիթ, ...ՏԻՐՈՋ ԽՈՍՔ
Տեղեկությունների զանգվածային տարածման առաջատար եւ լուրջ միջոցների քննարկման թեման, անշուշտ, լինելու է Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսում: Այլ կարեւոր իրադարձություն ...
ՎԱՆԱՏՈՒՐՈՒՄ ԱՍՈՒՄ ԵՆ, ԹԵ...
Կարինե ՀարությունյանՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՄՈՍԿՎԱՆ ՀԻՇԵՑՐԵՑ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Էմմա Գաբրիելյան«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ ՍարգսյանԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե ՀարությունյանԺՈՂՈՎՈՒՐԴԸ Լ.ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՀԵՏ Է
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԻ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԻՑ. ԱՄՆ: ՍԿԶԲՈՒՆՔԱՅԻՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՈՒ ՊԱՏԳԱՄՆԵՐ
Համբիկ Սարաֆյան
ԱՊԱԿԱՆՎԱԾՆԵՐԻ ՎԵՐՋԻՆ ՕԹԵՒԱՆԸ
Գագիկ ՇամշյանԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ՄԱՆԻՖԵՍՏ

«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
- 1959 Մոսկվայում մահացավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանը: (Ծնվ. 1894թ.-ին):
- 1961 Տոնվում է Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման և Հայաստանի կոմունիստական կուսակցության կազմավորման 40-ամյակը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

