
ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Ի՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ կոնգրեսին: Առանց մեկնաբանության:
Արթուր Մարտիրոսյան, քաղաքական գիտությանների թեկնածու. Նախորդ կոնգրեսից արդեն չորս ու կես ամիս է անցել, Հայաստանը հայտնվել է նոր իրականության մեջ, որը, կարծում եմ, վճռական փուլ է մեր պետության հետագա ճակատագրի համար: Առաջին եւ երկրորդ կոնգրեսների միջեւ կարեւոր ջրբաժան դարձավ մարտի 1-ը: Այդ ամսաթիվը լրացուցիչ անգամ մտահոգվելու տեղիք տվեց եւ մեզ, եւ արտաքին աշխարհին` կամ մենք դառնալու ենք իսկապես ժողովրդավար երկիր, կամ էլ շարունակելու ենք նախկինի պես «ձեւ բռնել», թե ժողովրդավար երկիր ենք: Մարտի 1-ը նաեւ նպաստեց, որ հասարակության շատ ավելի լայն շերտերի մոտ զարթոնք ապրի քաղաքացիական գիտակցությունը: Այդ հասարակության համար այսօր միակ խնդիրը ազատության գաղափարի շուրջ համախմբվելն է, քաղաքական լիդերի խնդիրը միայն այդ հասարակությանն ուղղորդելն է: Այդպիսի գիտակցությամբ հասարակությունը հաճախ լիդերի կարիք չի զգում, քանի որ այդ հասարակությանը բնորոշ է կազմակերպվածությունը, մնում է ճիշտ ուղղորդել, որպեսզի քաղաքակիրթ ճանապարհով հասնի իշխանափոխության: Իսկ Տեր-Պետրոսյանի` որպես լիդերի առանձնահատկությունն այն է, որ եւ 1988-ին, եւ հիմա կարողացավ հասարակությանը համախմբել հենց ազատության գաղափարի շուրջ: Եվ պատահական չէ, որ այսօր ամենահաճախ շրջանառվող արտահայտությունը, ինչը գուցե շատերի համար նորություն չէ, ազատ, անկախ Հայաստան արտահայտությունն է, ինչը նշանակում է նաեւ այդպիսի երկրում ապրելու ցանկություն, որին հասնելու համար էլ սկսվեց Շարժումը: Սամսոն Խաչատրյան, բռնցքամարտիկ. Իմ կյանքի ամենաերջանիկ օրերը, հավատացնում եմ, եղել են այն 9-10 օրերը, որոնք անցկացրել եմ Ազատության հրապարակում` մասնակցելով միտինգներին: Այդտեղ հավաքված մարդիկ, որոնցից շատերին առաջ էլ էի ճանաչում, ուրիշ էին դարձել, փոխվել էին` Շարժումն էր փոխել, Շարժման շուչն էին շնչել, Շարժում, որը անխուսափելիորեն պիտի փոխի մեր երկիրը, մեր երկրի հանցավոր տրադիցիաները, այն, որ ամեն ինչը առուծախի առարկա է դարձել, անգամ սպորտը, որը լցված է չկայացած մարզիկներով: Օլիգարխները խլել են քաղաքական, տնտեսական ամբողջ դաշտը, սպորտի դաշտն էլ խլել են չկայացած սպորտսմենները: Չկայացածությունն ամենուրեք է, որին գումարվում է նաեւ «Ամեն ինչ մեզ» սկզբունքը` միայն մենք, մեր հացը, մեր փորը: Հայրենասիրությունը նրանց համար չի, հայրենիքը մեզ պես հասարակ, այսպես ասած` քյասիբ ժողովրդինն է, նրանցը պետական թալանն ու սրիկայություններն են: Մեր երկրին իսկապես պետք են նոր կարգեր, հեղափոխություն բառը չեմ սիրում ու չեմ ցանկանում, որ որեւէ երկիր երբեւէ հեղափոխություն տեսնի, ես նախընտրում եմ էվոլյուցիա բառը, էվոլյուցիա բոլոր ոլորտներում, ինչը միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը կարող է իրականացնել: Երկու խոսք էլ այս օրերին անընդհատ շրջանառվող երկխոսության մասին. ցանկացած մեկը կերազեր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր համար պարտնյոր լիներ: Հունան Առաքելյան, ազատամարտիկ, ԵԿՄ անդամ. Կոնգրեսին եկել եմ այն համոզմունքով, որ այսօր սկսվելու է ընդհատված Շարժման նոր փուլը: Իշխանություն կոչվածները հույս ունեին, թե մարտի 1-ով կոտրեցին ժողովրդի ոգին, կամքը, թասիբը, սակայն չարաչար սխալվում են: Ինձ` որպես Երկրապահի, որը մասնակցել է փետրվարի 23-24-ի «չարտոնված» հանրահավաքին, բռնել ու տարել էին Կենտրոնի ոստիկանություն ու վարչական տույժի ենթարկել: Մայիսի 15-ին էլ Վճռաբեկ դատարանում պիտի դատ անեն ու որոշեն վարչական տույժի չափը: Է, թող դատեն, դրանից ի՞նչս պիտի ավելանա կամ պակասի: Դատում են այն բանի համար, որ իմ ժողովրդի հե՞տ եմ եղել: Թող իմանան, որ ԵԿՄ-ն ժողովրդի հետ է, այնտեղ, որտեղ էլ պիտի լիներ, այդ թվում եւ Մանվել Գրիգորյանը, ով նույնպես այս ողջ ընթացքում ժողովրդի հետ էր: Վարդան Մերջանյան, գեղանկարիչ. Սա շարժում չի մեծ հաշվով, սա բարոյական պատերազմ է վախի, անարդարության ու ստորաքարշության դեմ: Անձամբ ճանաչում եմ Լեւոն Տեր-Պետրոսյանին, նա իմաստուն մարդ է, նա կարող էր շարունակել լռել, սակայն խոսեց, քանի որ վիճակն արդեն ծայրահեղ անմխիթար էր, մահացու, ժողովուրդը խեղդվում էր թթվածնի քաղցից: Այս Շարժումը նույն ոգին ունի, ինչ որ 1988-ի Շարժումն ուներ, միայն թե այդ ոգին 20 տարով իմաստնացել է, վերաիմաստավորվել ու նոր ռիթմ ձեռք բերել: Մի ամբողջ 10 տարի ժողովուրդն անցկացրեց դեպրեսիայի ու բարոյական արժեքների լճացման մեջ: Եվ միայն Տեր-Պետրոսյանի վերադարձն էր, որ ապրելու ու աշխատելու ադրենալին տվեց, հատկապես ինձ` որպես արվեստագետի: Շարժումն ինձ հնարավորություն տվեց, որպեսզի ես ինքս ինձ գտնեմ, ավելի ճիշտ` ինքս ինձ ձեռք բերեմ: Իմ կտավներում սկսեցին ավելի շատ կապույտ ու կանաչ գույները երեւալ. դրանք հավասարակշռության գույներն են: Հ.Գ. «Սկեպտիկները սովորություն ունեն կասկածի տակ առնել նույնիսկ այն իրողություններն ու փաստերը, որոնք ակնհայտ են ու ապացուցման կարիք չունեն: Այս Շարժման մոտալուտ հաղթանակին նույնիսկ ամենաթունդ ու անուղղելի սկեպտիկն էլ ռիսկ չի անի կասկածել, ինչպես որ չի կասկածի նրան, որ ինքը սկեպտիկ է», - ասաց կոնգրեսի մասնակիցներից մեկն ու հավելեց. «Սերժ Սարգսյանը մեծ սիրով պատրաստ է հենց հիմա հրաժարական տալ, պարզապես սպասում է այնքան ժամանակ, մինչեւ գտնի իրեն հուզող մի հարցի պատասխանը. «Ի վերջո, ինչի՞ս էր պետք այս աթոռը, որի չորս ոտքերն էլ կոտրված են»: Թիկնակը` նույնպես:
- Հեղինե Մանուկյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան 23
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:
Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, ...Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
Աստղիկ Սարգսյան
Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ
Կ.Պետրոսյան 1
Վերջերս շատ է շահարկվում արմատական-ծայրահեղական ընդդիմություն արտահայտությունը: Սա նույնպես իշխանությունների եւ նրանց կամակատարների փիարի բաղկացուցիչ մասն է, որով հասարակության շրջանում փորձում են ստեղծել ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԼԱԳԲԱՈՒՄՆԵՐԻՑ
Վաչե Պետրոսյան
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն
Մեր օրերում այլեւս անհավատալի ոչինչ չկա: Անգամ ոչինչն է հավատի ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Եղիազարյան
2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ...ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մուսա Միքայելյան
Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:
...ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻՑ
4
Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:
...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ...«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան 12
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:
Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ ...ՄԱՐՏԻ 1. ԵՒՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան 3
Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
8
Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:
...«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Կարինե Հարությունյան 1
Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:
Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Հեղինե ՄանուկյանԻ՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:
«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.
Հայաստանի ...
ԱՐԺԱՆԻ ԼԻՆԵՆՔ ՄԵՐ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ՓԵԹԱԿԻ ԱԶԱՏ ՄԵՂՈՒՆԵՐՆ ՈՒ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԽԺՌՈՂ ԲՈՌԵՐԸ
Հեղինե ՄանուկյանԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ. «ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ՄԻՆՉԵՒ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ»
Էմմա ԳաբրիելյանԽՐՎՈՒՄ ԵՆ ՈՒ ԽՐՎՈՒՄ
Կարինե ՀարությունյանԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՈՐ ՀԱՂԹԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ»
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

