
«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
- Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:

Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում էլ: Մոլորակի ցանկացած երկրում ցանկացած քաղաքական գործիչ կփափագեր արժանանալ նման հարգանքի եւ ունենալ իր գաղափարներին հետեւող այդքան ժողովուրդ: Ավելորդ է նաեւ ասել, թե ինչ ոգեւորությամբ ժողովուրդը դիմավորեց իր ընտրյալ նախագահին: Իսկ վերջինս արդարացրեց իր ժողովրդի սպասումները: Հրաշալի ելույթ ունեցավ` վերլուծելով մարտի 1-ից հետո ընկած ժամանակահատվածն ու ռեժիմի պահվածքը եւ կոնկրետ առաջարկություն դրեց օրակարգում. ձեւավորել Հայ ազգային կոնգրես կոչվող կառույց, որը ժողովրդավարական արժեքների պահանջի ալիքի վրա ծավալված հզոր Շարժումը կդարձնի էլ ավելի համախմբված, էլ ավելի վճռորոշ ու էլ ավելի արդյունավետ: Առաջարկությունն ընդունվեց բուռն ծափահարություններով: Իսկ թե որն էր այդ ոգեւորության պատճառը` փորձեցինք պարզել Կոնգրեսի մասնակիցներից: Ահավասիկ` մի քանի պատասխաններ: Արտաշես Բարսեղյան, ֆրանսահայ. «Շատ ոգեւորված եմ Շարժման փաստով: Ժողովրդի այս պահվածքը պայմանավորված է սոցիալական անմխիթար վիճակով: Վերջին տարիներին ժողովրդի վիճակը գնալով վատանում է: Եթե սրան գումարենք առողջապահական, կրթական բազմաթիվ խնդիրները, մարդու իրավունքների ոտնահարումների փաստերն ու ժողովրդավարական արժեքների իսպառ բացակայությունը, պատկերը ամբողջովին պարզ կլինի: Այսօր Հայաստանում մարդիկ կարիք ունեն ժողովրդավարության հաղթանակի, օրենքների հաղթանակի, եւ այս Շարժումը հավակնում է տալ հասարակությանը անհանգստացնող շատ հարցերի պատասխաններ: Կարծում եմ՝ ժողովուրդը անվերապահ պիտի կանգնի, մինչեւ որ քաղաքակիրթ մարդիկ գան եւ երկիրը ճիշտ ուղու վրա կանգնեցնեն: Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարության տարիներին երկիրը ծանր պայմաններում էր՝ կապված պատերազմի, շրջափակման, երկրաշարժի եւ այլնի հետ: Հիմա այլ ժամանակներ են: Եվ ես կուզեի, որ Տեր-Պետրոսյանը փոխեր այս կոռումպացված համակարգը: Ինձ համար կարեւորը օրենքն է եւ արդարադատությունը: Պետք է լուրջ փոփոխություններ լինեն դատական համակարգում եւ այլ ոլորտներում: Այսօր քաղաքացիական հասարակությունը արդեն փաստ է եւ հարկ է, որ այս հասարակության գիտակցությունը պինդ պահենք: Ինչ վերաբերում է առաջին նախագահի առաջարկին` ողջունում եմ: Հրաշալի առաջարկ է: Դա հնարավորություն կտա ավելի համախմբված աշխատելու` ի շահ Շարժման նպատակների եւ երկրում ժողովրդավարական արժեքների հաստատման»: Հրայր Ուլուբաբյան. «Շարժումը պետք է ավելի լայն թափ առնի: Մեծ թվով մարդիկ են ձերբակալված քաղաքական ենթատեքստով եւ, նախեւառաջ, պետք է հասնել այդ քաղբանտարկյալների ազատությանը: Կարծում եմ` ով իրեն մտավորական է համարում, ճշմարտության հետեւորդ է համարում, խիղճը չի կորցրել, պետք է միանա այս Շարժմանը: Մարտի 1-2-ի սպանդը նպատակ ուներ ժողովրդի Շարժումը ջարդելու, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այն ջարդել հնարավոր չի: Սա համաժողովրդական մի Շարժում է՝ ընդդեմ բռնությունների, եւ անհնար է, որ այն չհասնի իր հաղթական ավարտին: Ընդհանրապես անհաղթ ուժեր չկան: Առավել եւս` այս ռեժիմը: Այն իրականում թույլ է` իր կառույցներով եւ բավականին խոցելի: Եվ, իսկապես, դատապարտված է: Միանշանակ: Սա լույսի եւ խավարի պայքար է: Իսկ լույսը միշտ հաղթել է խավարին: Ժողովուրդը չի կոտրվել, ու դա հաղթանակի ամենակարեւոր նախապայմանն է»: Երվանդ Մանարյան. «Ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ ստեղծվելու է նոր կազմակերպություն, համազգային համահայկական կազմակերպություն, որը տնօրինելու է մեր ազգի, մեր երկրի ճակատագիրը: Մեծապես հավանություն եմ տալիս այս գաղափարին եւ կարծում եմ, որ դա մեր ամենառեալ ձեռքբերումն է: Շարժումից եւ ստեղծվելիք կառույցից ամնենալավ բաներն եմ սպասում: Մենք շատ խնդիրներ ունենք լուծելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի` նման կառույց ստեղծելու առաջարկությունը այս պահի համար ամենաիրատեսական, ամենակառուցողական քայլն է, որը այս հզոր համաժողովրդական ալիքը կդարձնի ավելի արդյունավետ»: Աշոտ Ադամյան. «Երկու կարծիք չի կարող լինել: Դա հենց այն ուղին է, որը կարող է բժշկել, կարող է ճիշտ ճանապարհի վրա կանգնեցնել երկիրը: Այդ կառույցի շուրջ կհամախմբվեն մարդիկ, ովքեր չհրաժարվելով իրենց կուսակցական-քաղաքական գաղափարներից, կնստեն մի սեղանի շուրջ: Կլոր սեղանի ասպետները թուր ու թվանքը կդնեն մի կողմ ու կզրուցեն: Տղամարդավարի զրույցի մասին է խոսքը, որը կարող է առաջադրել հարցեր եւ հասնել դրանց լուծմանը: Իսկ գլխավոր մտահոգությունը մեր պետականության լինելիության հարցն է: Պետականություն, որի հետագա ճակատագիրը ժողովուրդը կապում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»:
- Կարինե Հարությունյան
Քննարկում
arno գրել է:
Եթե անգամ դատախազությունը գտնում է, որ զոհված ցուցարարները «իրենց մեղքով են սպանվել», ինչպես պնդում է հնագույն մասնագիտության տեր մի երգչուհի (նունե եսայան), միեւնույնն է այդ «հանցագործներին» սպանած անձանց անուն ազգանունները պետք է հայտնի դառնան հանրությանը, հանրությունը պետք է իմանա ո՞վ է նա` ոստիկա՞ն, թե օլիգարխի թիկնապահ
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան 23
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:
Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, ...Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
Աստղիկ Սարգսյան
Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ
Կ.Պետրոսյան 1
Վերջերս շատ է շահարկվում արմատական-ծայրահեղական ընդդիմություն արտահայտությունը: Սա նույնպես իշխանությունների եւ նրանց կամակատարների փիարի բաղկացուցիչ մասն է, որով հասարակության շրջանում փորձում են ստեղծել ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԼԱԳԲԱՈՒՄՆԵՐԻՑ
Վաչե Պետրոսյան
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն
Մեր օրերում այլեւս անհավատալի ոչինչ չկա: Անգամ ոչինչն է հավատի ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Եղիազարյան
2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ...ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մուսա Միքայելյան
Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:
...ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻՑ
4
Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:
...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ...«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան 12
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:
Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ ...ՄԱՐՏԻ 1. ԵՒՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան 3
Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
8
Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:
...«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Կարինե Հարությունյան 1
Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:
Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Հեղինե ՄանուկյանԻ՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:
«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.
Հայաստանի ...
ԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ ԱբգարյանՏԵՍԱԵՐԻԶԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մարինե ԽառատյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ ԱմատունիՄԻԱՅՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԿԱՑԱՎ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Արամ Ամատունի«ՄԵՆՔ ՆՐԱՆ ԿՈՉԵԼ ԵՆՔ` ՄԱՅՐԻԿ»
Մարինա Բաղդագյուլյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

