
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
- Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:

Եթե առաջին կոնգրեսի ժամանակ մենք խոսում էինք մեկ Հայաստանի մասին, որը ցանկանում էինք փոխարինել մեկ այլ` ժամանակակից, քաղաքակիրթ, ժողովրդավարական Հայաստանով, ապա այսօր պարտավոր ենք խոսել արդեն իսկ առկա երկու Հայաստանների մասին: Չեմ ցանկանում անդրադառնալ դրանց «առաջացման» պատճառներին: Բոլորիս համար էլ դա ակնհայտ է, եւ ամեն ինչ տեղի է ունեցել բոլորիս աչքերի առաջ: Եվ այսօր ունենք այն, ինչ ունենք: Ունենք երկու միմյանց հակամարտ Հայաստան: Ապացույց-հիմնավորումն էլ` սաղավարտավոր ոստիկանն է` որպես սահմանային գիծ: Այդ երկու Հայաստաններից մեկը իշխանությունների եւ նրանց սպասարկուների Հայաստանն է: Այն սահմանափակվում է պետական հիմնարկների ղեկավարների, տարբեր տրամաչափի իշխանավորների կաբինետների, նրանց բնակավայրերի եւ նրանց սպասյակ-սպասարկուների բնակարանների ու հիմնական զվարճավայրերի եւ օբյեկտների տարածքով: Հենց այստեղ էլ սկսվում եւ ավարտվում է իշխանությունների Հայաստանը: Ես նշեցի սահմաններն ընդամենը, ավելորդ համարելով խոսել այնտեղ տիրող, խիստ մեղմ ասած` արատավոր բարքերի մասին, քանզի դա էլ է հայտնի յուրաքանչյուրիդ: Մյուս Հայաստանը` ժողովրդի, այսինքն` նաեւ մեր Հայաստանն է, որը, հիշեցնեմ, սահմանակից է Իրանին, Թուրքիային, Վրաստանին եւ Ադրբեջանին: Հիմա` երկխոսություն առաջարկող պարոնայք իշխանավորներ, եկեք երկխոսենք: Դրանից առաջ կամ էլ որպես ելակետ` ճիշտ կլինի, չէ՞, համադրել յուրաքանչյուրիս ունեցած-չունեցածը: Համեմատեք, խնդրեմ, իմ նշած այդ երկու տարածքները միմյանց հետ: Ո՞րն է ավելի մեծ. ձեր` ոստիկանությամբ շրջափակվա՞ծը, թե՞ ժողովրդինը: Համեմատեք այդ երկու Հայաստաններն իրենց չակերտավոր եւ իրական բնակիչների թվով նաեւ: Ո՞վ է մեզանից փոքրամասնությունը: Հա, չմոռանամ հիշեցնել, թե առաջին, թե երկրորդ Հայաստաններն ունեն իրենց նախագահները: Որոնց երկուսին էլ դուք ծանոթ եք: Շա~տ լավ եք ծանոթ: Աստծո եւ ձեր խղճի առաջ խոստովանեք ով է Նախագահ` թե ընտրություններով, թե կոչումով, թե էությամբ: Իհարկե՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այս երկու Հայաստանները միայն իրենց զբաղեցրած տարածքներով, բնակիչների թվով ու նախագահներով չէ, որ էապես տարբերվում են միմյանցից: Բնակչության բուն էությունն առավել կարեւոր է: Իշխանական Հայաստանն ունի հպատակներ, ծառայողներ եւ սպասարկուներ: Մեր` ժողովրդի Հայաստանն, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ: Հպարտ, ազատ ու արդարամիտ քաղաքացիներ: Կարծում եմ` տարբերությունները բացահայտելու հարկն ու կարիքը չկա: Ո՞րն է առաջադեմ ու ընկալելի թե մեզ, թե աշխարհի համար: Եկեք երկխոսենք` լավ հայերենով, թե վատ` դուք որոշեք: Բայց եկեք անկեղծ երկխոսենք: Այս երկու Հայաստաններից ո՞րը գոյատեւելու ու առաջընթաց ապահովելու ավելի մեծ ներուժ ու ունակություն ունի, ո՞րը կարող է ոգի ու մարտնչելու հավատ ծնել: Եկեք պարզենք ճիշտը: Մենք այսօր մեկ հիմնական ու առանցքային խնդիր ունենք. ստեղծել երրորդ Հայաստանը, որը առկա այս երկու Հայաստանների հանրագումարը պետք է լինի: Մեկ միասնական եւ համատեղ Հայաստան` իշխանությունների եւ ժողովրդի համար, բոլորիս համար: Որովհետեւ չեն կարող լինել առանձին-առանձին Հայաստաններ: Ու որքան շուտ հասկանանք ու հասկացնենք այս պարզ ճշմարտությունները` այնքան լավ թե բոլորիս, թե յուրաքանչյուրիս համար: Մեզանում ով չի ալարում` խոսում է հայրենասիրությունից: Նախ` հայրենասիրությունը խոսք չէ, այլ գործ: Երկրորդ` միայն պարկեշտ մարդն իրավունք ունի խոսել այդպիսի եւ նմանօրինակ վեհ գաղափարներից: Եվ, վերջապես, երրորդ. սերը, կենսունակ լինելու համար, պետք է փոխադարձ լինի: Դա վերաբերում է նաեւ հայրենասիրությանը: Այսինքն` Հայրենիքը եւս պետք է սիրի իր քաղաքացուն, իր մշակին, իր աշխատավորին: Եվ առաջին հերթին հենց ինքը պետք է սիրի: Որովհետեւ երբ մենք աշխարհ ենք գալիս` Հայրենիքն արդեն կա, ու մենք ինչ էլ դառնանք` Հայրենիքն է մեծը, իմաստունը, ամենակարողը: Նա է, որ յուրաքանչյուրիս փառք, անմահության եւ ապահովության զգացողություն տալիս, եւ ոչ` հակառակը: Մենք հենց այդպիսի` նորածնից սկսած բոլորին սիրող Հայրենիք ենք ուզում: Ու կստեղծենք: Աստված, երբ լույսը զատեց խավարից, անմիջապես հետո Լույսի հոմանիշները դարձան Լավը, Բարին, իսկ էությունը` Հաղթանակը: Եվ Լույսը, Բարին ու Լավը` Հաղթելու են: Աստծո կամոք:
Քննարկում
Vahan NY գրել է:
ԱՐԱ ՊՈՒԼՊՈՒԼԱԿ ԴՈՒ ԽՈՍԱԼ է՞Լ ԳԻՏԵՍ
Adan գրել է:- Vahan NY
ԱՐԱ ՊՈՒԼՊՈՒԼԱԿ ԴՈՒ ԽՈՍԱԼ է՞Լ ԳԻՏԵՍ
Che ay chishik, mean du karas xosas.- Vahan NY
hayuhi գրել է:
http://cinemaxx.ru/2008/05/02/teorija-neverojatnosti.-vlast-tolpy.html
shat hetaqrqir haxordum e, nayeq
կարեն գրել է:
արամիկ 20-ան տարի առաջ անգամ չգիտեր ինչբանե հեծանիֆը,իսկ այսոր սպարապետ վազգենը թալանեց հայությանը,իսկ անբան անգրագետ արամիկըն կխոսա բաինչ պիտիանի բա եղբոր գործը պիտի ավարտին հասցնի թեվոչ.
ABO գրել է:
АИ ТУЛЕК УРЕК ЕГЕ ГОНЕ АЗНВУТУН УНЕЦЕК УРЕИК 1992 -94 ТВЕРИЕ УРЕК
ABO գրել է:- կարեն
արամիկ 20-ան տարի առաջ անգամ չգիտեր ինչբանե հեծանիֆը,իսկ այսոր սպարապետ վազգենը թալանեց հայությանը,իսկ անբան անգրագետ արամիկըն կխոսա բաինչ պիտիանի բա եղբոր գործը պիտի ավարտին հասցնի թեվոչ.
ЕТЕ БАН ЕС АСУМ ПАСТЕРОВ ХОСА ЕТЕ АРАНЦ ПАСТ ЕСЕЛ КУ АЗГУ ТАКИЦ КХОСАМ БАИЦ ИЕЗ ТУЛ ЧЕМ ТА КАРОГА КО ЕРН МЕГАВОР ЧИ ВОР КО НМАН ШАРЛАТАН ТГА УНИ- կարեն
Հայաստանյան գրել է:
Սա մոլորված , բայց վերջապես ելքի ճանապարհը գտած ,միամիտ մարդու ելույթ է ... Վերջին խոսքերը լավ տպավորություն են ստեղծում ... Ավելի ազնիվ ու խելացի կլիներ միայն այս խոսքերով սահանափակվեր ՝՝՝՝՝՝՝ /// Մեզանում ով չի ալարում` խոսում է հայրենասիրությունից: Նախ` հայրենասիրությունը խոսք չէ, այլ գործ: Երկրորդ` միայն պարկեշտ մարդն իրավունք ունի խոսել այդպիսի եւ նմանօրինակ վեհ գաղափարներից: Եվ, վերջապես, երրորդ. սերը, կենսունակ լինելու համար, պետք է փոխադարձ լինի: Դա վերաբերում է նաեւ հայրենասիրությանը: Այսինքն` Հայրենիքը եւս պետք է սիրի իր քաղաքացուն, իր մշակին, իր աշխատավորին: Եվ առաջին հերթին հենց ինքը պետք է սիրի: Որովհետեւ երբ մենք աշխարհ ենք գալիս` Հայրենիքն արդեն կա, ու մենք ինչ էլ դառնանք` Հայրենիքն է մեծը, իմաստունը, ամենակարողը: Նա է, որ յուրաքանչյուրիս փառք, անմահության եւ ապահովության զգացողություն տալիս, եւ ոչ` հակառակը: Մենք հենց այդպիսի` նորածնից սկսած բոլորին սիրող Հայրենիք ենք ուզում: Ու կստեղծենք: Աստված, երբ լույսը զատեց խավարից, անմիջապես հետո Լույսի հոմանիշները դարձան Լավը, Բարին, իսկ էությունը` Հաղթանակը: Եվ Լույսը, Բարին ու Լավը` Հաղթելու են: Աստծո կամոք:///
Պատվի արժանի խոսքեր են
Կարեն գրել է:
Արամն էլ պիտի մնացածի նման իշխանությունների հետույքում գեոդեզիական աշխատանքներով զբաղվեր, որ դուրներդ գար չէ ??
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան 23
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:
Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, ...Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
Աստղիկ Սարգսյան
Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ
Կ.Պետրոսյան 1
Վերջերս շատ է շահարկվում արմատական-ծայրահեղական ընդդիմություն արտահայտությունը: Սա նույնպես իշխանությունների եւ նրանց կամակատարների փիարի բաղկացուցիչ մասն է, որով հասարակության շրջանում փորձում են ստեղծել ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԼԱԳԲԱՈՒՄՆԵՐԻՑ
Վաչե Պետրոսյան
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն
Մեր օրերում այլեւս անհավատալի ոչինչ չկա: Անգամ ոչինչն է հավատի ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Եղիազարյան
2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ...ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մուսա Միքայելյան
Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:
...ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻՑ
4
Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:
...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ...«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան 12
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:
Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ ...ՄԱՐՏԻ 1. ԵՒՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան 3
Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
8
Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:
...«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Կարինե Հարությունյան 1
Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:
Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Հեղինե ՄանուկյանԻ՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:
«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.
Հայաստանի ...
ԱՐԱՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ԱՌՈՂՋԱԿԱՆ ԼՈՒՐՋ ԽՆԴԻՐՆԵՐ ՈՒՆԻ
Մարինա ԲաղդագյուլյանԵՎՍ ՄԵԿ ԱՆԺԱՄԿԵՏ ՀԱՑԱԴՈՒԼԱՎՈՐ
Մարինա Բաղդագյուլյան«ՍԱՐԻ ՊԵՍ ՏՂԵՆ ԷՍ ԽՈՒԺԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՂՔՈՎ ՍՐՏԻ ՊՐՈԲԼԵՄ ՈՒՆԻ»
Հեղինե ՄանուկյանԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ. «ԵՍ ՄԻԱՆԳԱՄԱՅՆ ԲԱՎԱՐԱՐՎԱԾ ԵՄ»
Աստղիկ ՍարգսյանՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

