
ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
- Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:

Պատերազմական գործողությունները, բարեբախտաբար, դեռ չեն սկսվել, սակայն ամեն օր լրատվական գործակալությունները հաղորդում են վրաց-աբխազական սահմանային շփման գծում ռազմական տեխնիկայի նոր տեղաբաշխումների մասին: Քաղաքական գործիչները Թբիլիսիում եւ Մոսկվայում իրար հաջորդող եւ միմյանց պատասխանող բարձրագոչ հայտարարություններ են փոխանակում: Երկուշաբթի օրը, ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովը հայտարարեց, որ վրաց-աբխազական հակամարտության մեջ չի բացառվում Ռուսաստանի ռազմական միջամտությունը: Ի՞նչ է իրականում կատարվում: Հանգստյան ամառային սեզոնի սկիզբը մշտապես ուղեկցվում է մեծաթիվ վախեցնող տեղեկատվությամբ: Վրաստանը վաղուց փորձում է լարվածության ու սարսափի մեջ պահել եւ Աբխազիայի բնակիչներին, եւ այդ հանրապետության անկոչ հյուրերին: Տրամաբանությունը շատ պարզ է. հակամարտության գոտում հանգստավայր հնարավոր չէ: Սակայն սեզոնի բացմանը դեռ ժամանակ կա, իսկ հանգստացողներին վախեցնելով հավասարապես զբաղված է եւ Մոսկվան, եւ Թբիլիսին: Կոսովոյի նախադեպը հրատապություն է հաղորդում Մոսկվային աբխազական հարցի լուծման համար: Ներկա արտաքին քաղաքական ձգողականությամբ Կոսովոյի տարբերակի նույնական վերարտադրությունը ձեռնտու է հենց Թբիլիսիին, որովհետեւ այն նախատեսում է վրացի փախստականների վերադարձ իրենց բնակավայրեր (իսկ նրանք թվաքանակով գերակշռում են Աբխազիայում ապրող աբխազներին), ուստի եւ ընտրությունների անցկացումը, եւ հանրաքվեն միջազգային ուժերի խիստ հսկողության ներքո կնշանավորվեն Վրաստանի հաղթանակով: Չի բացառվում նաեւ, որ սա Մոսկվայի ասիմետրիկ քայլն է` ի պատասխան Եվրոպայում ԱՄՆ հակահրթիռային համակարգեր տեղակայելու որոշման եւ ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերի: Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ ստեղծված իրավիճակը ձեռնտու լինի նաեւ Վրաստանին. չէ՞ որ մայիսի վերջին այս երկրում կայանալու են խորհրդարանական ընտրություններ, իսկ իրավիճակի աննշան, հակամարտությունների կառավարելի սրումը մշտապես օգնում է ընտրողների մոբիլիզացիայի գործին: Այս ամենը հավասարապես հնարավոր եւ բացատրելի է: Սակայն կա սրացման եւս մեկ, հավանաբար գլխավոր պատճառ` խաղադրույք կարող է լինել նախագահ Պուտինի երազանքը եւ տասնյակ միլիարդավոր ներդրումները Օլիմպիադայում: Սոչիում Օլիմպիադա անցկացնելու գաղափարի մեկնարկից ի վեր այս հարցը բախվում էր քաղաքական եւ ռազմական ռիսկերին: Սակայն աբխազական խնդրի վրա փորձում էին չկենտրոնացնել ուշադրությունը` հույսով, որ «սկսենք գործը, հետո կտեսնենք» սկզբունքը կարող է աշխատել: Վրաց-աբխազական հակամարտությունը շարունակվում է արդեն 15 տարի եւ այս ժամանակահատվածում Ռուսաստանում շատերը համակերպվել էին այն մտքի հետ, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ ինքն իր մեջ կներծծվի եւ վրացիները կհամակերպվեն Կովկասի դրախտից զրկվելու մտքի հետ: Սակայն Օլիմպիադան վրացիներին նվիրեց հույս: Եվ ռազմական, եւ տնտեսական, եւ մանավանդ` քաղաքական առումով Պուտինի մեծագույն օլիմպիական նախագիծը վտանգի տակ է: Նախագահ Պուտինին մտահոգում են ոչ այնքան տնտեսական կորուստները, որքան հեղինակության պոտենցիալ կորուստները: Մոսկվա-80 օլիմպիադային մասնակցելու համար Խորհրդային Միությունը կարողացավ մոբիլիզացնել սպորտսմեն կոմունիստներին եւ «չմիավորվողների շարժման» երկրների ներկայացուցիչներին: Սակայն հիմա աշխարհը բաժանվել է երկու հավասար մասի: Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում Վրաստանին պաշտպանելու են ոչ միայն Արեւմտյան, այլեւ Արեւելյան Եվրոպայի երկրները: 2014թ. Սոչիի Օլիմպիադան սպառնում է անցկացվել դատարկ հարթակների եւ հրապարակների պայմաններում: Ակնհայտ է, որ խնդիրը լուծում է պահանջում, եւ այն պետք է լուծել հնարավորինս արագ: Այստեղից էլ որոշ ռազմական փորձագետների այն ծրագրերը, որ պետք է առաջիկա ամիսներին արագացնել կոնֆլիկտը, որպեսզի Օլիմպիադայի անցկացումից մի քանի տարի առաջ միջազգային հանրությունը հանգստանա: Վրացիները հասկանում են, թե ինչպիսի խաղաթուղթ են շահել եւ մտադիր են այն խաղարկել առավելագույն էֆեկտիվությամբ: Այնտեղ վեճ չկա, թե արդյո՞ք Աբխազիան իրենց պետք է, թե ոչ` բոլորը համաձայն են, որ պետք է: Վեճ կա այն հարցի շուրջ, թե երբ սրել իրավիճակը` հիմա՞, թե՞ Օլիմպիադայի խաղերին ավելի մոտ ժամանակահատվածում: Աբխազիայի նկատմամբ ռազմական հաջողությանը վրացիները չեն կասկածում, սակայն հասկանում են, որ իրականում նրանք ռազմի դաշտում հանդիպելու են ռուսական բանակի հետ: Ռուսաստանի հետ նրանք չեն ուզում պատերազմել, սակայն եւ չեն ուզում բաց թողնել լավ առեւտրի հնարավորությունը Աբխազիայի համար: Վրաստանը պատրաստվում է բոլոր ճակատներով, ոչ միայն ռազմական: Աբխազիային արվել են արմատական քաղաքական առաջարկություններ բարեկամության մասին, վստահվել է միասնական պետության փոխվարչապետի պաշտոնը: Միխեիլ Սահակաշվիլին հանդիսավորությամբ բացեց Աբխազիային սահամանակից Փոթիի սահմանագծի նոր տնտեսական գոտին` նախատեսվող մինչեւ 2 մլրդ դոլար ներդրումային ծրագրով: Սոչիի մասշտաբների հետ այս ծրագիրը համեմատելի չէ, սակայն Աբխազիայի բնակիչների համար ծրագիրը գայթակղիչ է: Բոլոր կողմերը պատրաստվում են Աբխազիայի համար վճռական մարտի: Ժամանակի գործոնը եւ Թբիլիսիի, եւ Մոսկվայի համար դառնում է կրիտիկական: Կհաղթի նա, ով ոչ թե ավելի հիմնավոր փաստարկներ ունի, այլ նա, ով ավելի ամուր նյարդեր կդրսեւորի:
- Մուսա Միքայելյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան 23
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:
Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, ...Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
Աստղիկ Սարգսյան
Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ
Կ.Պետրոսյան 1
Վերջերս շատ է շահարկվում արմատական-ծայրահեղական ընդդիմություն արտահայտությունը: Սա նույնպես իշխանությունների եւ նրանց կամակատարների փիարի բաղկացուցիչ մասն է, որով հասարակության շրջանում փորձում են ստեղծել ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԼԱԳԲԱՈՒՄՆԵՐԻՑ
Վաչե Պետրոսյան
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն
Մեր օրերում այլեւս անհավատալի ոչինչ չկա: Անգամ ոչինչն է հավատի ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Եղիազարյան
2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ...ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մուսա Միքայելյան
Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:
...ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻՑ
4
Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:
...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ...«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան 12
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:
Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ ...ՄԱՐՏԻ 1. ԵՒՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան 3
Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
8
Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:
...«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Կարինե Հարությունյան 1
Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:
Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Հեղինե ՄանուկյանԻ՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:
«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.
Հայաստանի ...
ԴՈՒՔ ՈՐ ՉՎԵՐՑՆԵ՜Ք...
Ա.ՍարգսյանԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա ԳաբրիելյանՈՐ՞ ՁՈՂԸ, Ո՞Ր ՆՌՆԱԿԸ, Ո՞Ր ԿՈՉԸ... ՈՒ՞Մ... ԻՆՉՈՒ՞... ԻՆՉՊԵ՞Ս...
Հեղինե Մանուկյան«ՈԶՆԻՆԵՐԻ», ԴԱՏԱԽԱԶԻ ԱԶԳԱԿՑԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ «ՍՊԵՑՆԱԶԻ» ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՄԱՍԻՆ
ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՒ ԱՐԺԱՆԻՔՆԵՐԻ ՔԱՈՍՈՒՄ
Մարինե Խառատյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

