
ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
- 2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ապահովման երաշխիք առաջարկվել է հետաքննությանը ներգրավել նաեւ միջազգային փորձագետների:

Վերոնշյալ ձեւակերպումը պետք է դիտել որպես Հայաստանի իշխանությունների հանդեպ Եվրախորհրդի անվստահության դրսեւորում եւ դրանից բխող անհրաժեշտ միջամտություն ՀՀ ներքին գործերին: Հիշենք, որ նշված առաջարկը նոր չէ: Մարտի 1-ից ի վեր, այս առթիվ Արեւմուտքի բազմակի հորդորներին երկրի իշխանություններն արձագանքեցին անթաքույց վրդովմունքով, եւ մինչ օրս ձգձգում են դրա կատարումը: Պատճառն, անկասկած, հայրենական «իշխանիկների» մեկեն արթնացած ազգային պատվախնդրությունը չէ, այլ Եվրախորհրդի պահանջներին համապատասխան քննության հնարավոր հետեւանքների հանդեպ սարսափի զգացումը: Այնուամենայնիվ, ապրիլի 17-ից հետո, Հայաստանի իշխանությունները ստիպված տեղի տվեցին` ակամա համաձայնելով մարտիմեկյան իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի քննությանը մասնակից դարձնել միջազգային անկախ փորձագետների: Սրանով հաստատվեց այն իրողությունը, որ Հայաստանը, առկա քաղաքական ճգնաժամի եւ դատաիրավական համակարգի ծայրահեղ անհուսալիության պայմաններում, ի զորու չէ ինքնուրույն լուծելու չափազանց խճճված մարտիմեկյան «հանգույցը»: Հարց է առաջանում. բավակա՞ն է, արդյոք, միջազգային անկախ փորձագետների մասնակցությունը այդ «հանգույցն» իսպառ քանդելու համար: Համոզված ենք, որ ոչ: Ի հիմնավորումն բերենք հետեւյալ փաստարկները: Հայրենական եւ արտերկրյա օրենսդրության համաձայն` փորձագետը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որը քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ նշանակվում է` այս կամ այն բնագավառում իր հատուկ գիտելիքներն օգտագործելով գործի նյութերը հետազոտելու եւ դրա հիման վրա եզրակացություն տալու համար (տես, օրինակ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 85-րդ հոդվածի 1-ին մասը): Նշվածից հետեւում է, որ քրեական դատավարությունում փորձագետը վճռորոշ դերակատար չէ, քանի որ նա գործին ներգրավվում է քրեական վարույթն իրականացնող մարմնի (հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի) հայեցողությամբ եւ ընդամենը մասնագիտական եզրակացություն է տալիս, որպես կանոն, վերոնշյալ մարմնի որոշմամբ իրեն առաջադրված հարցերի շրջանակներում: Փորձաքննությունը սովորական քննչական գործողություն է, իսկ փորձագետի եզրակացությունը «ապացույցների թագուհին» չէ, այլ ապացույցի շարքային տարատեսակ, որի արժանահավատությունը, ձեռք բերված այլ ապացույցների հետ համադրելով, որոշում է քրեական վարույթն իրականացնող մարմնը, որպիսին, դիտարկվող պարագայում, Հատուկ քննչական ծառայությունում ձեւավորված քննչական խումբն է: Վերջինս էլ հենց հանդիսանում է քրեական գործի ճակատագրի տիրակալը, դրա օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննության երաշխավորն ու պատասխանատուն: Հետեւաբար, բնավ չթերագնահատելով տարաբնույթ փորձաքննությունների (մանավանդ` միջազգային փորձագետների մասնակցությամբ) դերն ու նշանակությունը, գտնում ենք, սակայն, որ մարտիմեկյան դեպքերի լիարժեք ճշմարիտ բացահայտումը պայմանավորված է, առաջին հերթին, քրեական գործի նախաքննությունը վարող մարմնի որակով: Մինչդեռ, վերեւում հիշատակված, ակնհայտորեն ՀՀ իշխանությունների ոխակալ հաշվեհարդարի գործիք քննչական խմբի երկամսյա գործունեությունը որեւէ հույս չի ներշնչում, թե նա ի վիճակի է իրականացնել ԵԽԽՎ-ի առաջադրած չափանիշներին համապատասխան քննություն: Ուստի, եթե գործող իշխանությունն իրոք պատրաստակամ է կատարել ԵԽԽՎ-ի պահանջները, ապա պետք է լուծարի նշված քննչական խումբը եւ լայն ներկայացուցչական հիմունքներով ձեւավորի նորը` նրանում ներգրավելով Եվրախորհրդի անդամ եւ ոչ անդամ պետություններից հրավիրված փորձառու ու անկաշառ քննիչների եւ նրա գործունեության նկատմամբ սահմանելով հասարակական որոշակի վերահսկողություն: Վերը առաջարկված փոփոխությունները պետք է արվեն անհապաղ, այսօր: Հակառակ դեպքում, վաղն այդ խնդրով անխուսափելիորեն զբաղվելու են միջազգային իրավասու մարմինները` դրանից բխող անկանխատեսելի հետեւանքներով հանդերձ:
- Նորիկ Եղիազարյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան 23
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:
Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, ...Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
Աստղիկ Սարգսյան
Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ
Կ.Պետրոսյան 1
Վերջերս շատ է շահարկվում արմատական-ծայրահեղական ընդդիմություն արտահայտությունը: Սա նույնպես իշխանությունների եւ նրանց կամակատարների փիարի բաղկացուցիչ մասն է, որով հասարակության շրջանում փորձում են ստեղծել ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԼԱԳԲԱՈՒՄՆԵՐԻՑ
Վաչե Պետրոսյան
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն
Մեր օրերում այլեւս անհավատալի ոչինչ չկա: Անգամ ոչինչն է հավատի ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Եղիազարյան
2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ...ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մուսա Միքայելյան
Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:
...ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻՑ
4
Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:
...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ...«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան 12
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:
Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ ...ՄԱՐՏԻ 1. ԵՒՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան 3
Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
8
Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:
...«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Կարինե Հարությունյան 1
Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:
Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Հեղինե ՄանուկյանԻ՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:
«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.
Հայաստանի ...
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

