
Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
- Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի է. ինչպե՞ս ավելի շուտ չէր նկատել, որ ինքնաթիռները միշտ սպիտակ են ներկում, ու որ դա իր պատճառն ունի: Իսկ ինչու՞ ոչ կարմիր, կանաչ կամ սեւ: Ցանկացած տեխնիկա արտադրում են սպիտակ գույնով կամ գոնե պարտադիր սպիտակը լինում է... Հետո նոր մյուս գույները` սեւ, մոխրագույն: Բայց նախեւառաջ` սպիտակը: Դե ինչ, մտածեց, մեր մեղավոր էությունը ծածկելու ողորմելի փորձ է, հուսահատ ենթագիտակցական փորձ: Թվում է` եթե սեւը սպիտակով ծածկես, կոչնչանա, այնինչ նա շարունակում է ապրել սպիտակ ներկի շերտի տակ, պատրաստ երեւալու, հենց որ սպիտակ ներկը սկսի կճպվել:

Մի՞թե մեղք չգործեց, երբ գովեստի խոսքեր շռայլեց երիտասարդ ուսուցչուհու հասցեին: Սպիտակ թղթերից մեկի վրա, որոնք դասարանցիներին բաժանելիս նույնն էին, իսկ հավաքելիս միանգամայն տարբեր էին լինելու: Ինքը ուսուցչուհու աչքում առավել էր մյուսներից, ու դրա համար գովեց, ոչ թե գիտելիքի, բայց գիտելիքը գովեց: Իհարկե մեղանչել էր, թեեւ մեղքը ոչ միշտ այն տեսքը ունի, որը վերագրում ենք նրան: Սթափվեց` հիշելով, թե որտեղ է ու կողքին զգալով անծանոթի ներկայությունը: Սա էլ Արարչի հովանավորչության լավագույն ապացույց է` մտածեց, թե չէ ինչպես կարող ես առանց տեսնելու վստահ լինել, որ կողքիդ մեկը կա: Անծանոթի արտաքինը կամ դիմագծերը ոչ մի նշանակություն չունեին, որովհետեւ այն, ինչ կարեւոր էր` թաքնված էր նրա էության մեջ: Այդ էությունը անտեսանելի էր, բայց զորեղ, եւ տղամարդը ամբողջ հոգով համակվեց նրանով: Մարմնի ամեն բջիջով զգում էր անծանոթի ներկայությունը եւ ապրում էր նրանով, քանի որ այդ ներկայությունից լցվել էր խաղաղ վստահությամբ: Դա ավելին էր, քան երբեւէ երազել էր, որովհետեւ ասված է` «Եթե հաց ուզեք, մի՞թե քար կտամ»: Իրեն տրվել էր իր խնդրածը, եւ այլեւս անիմաստ էր օդակայանում գտնվելը: Տասը րոպե առաջ մտադիր էր երկրից մեկնել, իսկ հիմա, երբ տրվեց, հասկացավ, որ ողջ կյանքում ուզածը հոգու հանդարտությունն է եղել: Էլ ի՞նչ կարիք կար վազելու ու չհասնելու, եթե ամեն քայլը միշտ ուղղված է եղել հենց այդ գերագույն երջանկությանը: Ու մնաց հարթակում կանգնած` հաստ ապակու միջով ուղեւորներին դիտելու: Այդ ճանապարհորդներն անտարբեր էին, սովորական մինչթռիչքային քաշքշուկից հոգնած ու դալկադեմ: Ոչնչով չէին տարբերվում միմյանցից` ոչ սեռով, ոչ տարիքով: Այդ ամենը կար, միայն թե դադարել էր նշանակություն ունենալ: Նա հանկարծ զգաց, որ այդ մարդիկ սիրելի են իրեն, իրենն են, իր մերձավորները... Նման բան պատահել էր տասը տարի սրանից առաջ, երբ զգացել էր, որ սիրում է բոլոր նրանց, ովքեր իր հետ նույն խմբում պարել էին սովորում: Նույնիսկ նրանց, ում միշտ կարծել էր, թե հակակրում է: Բայց այս մարդկանց չէր ճանաչում, մեծ մասին անգամ օդակայանում չէր հանդիպել: Երբ վերջին ուղեւորից հետո ինքնաթիռի դուռը փակվեց, սիրտը լցվեց անբացատրելի երկյուղով ու կարոտով. վախենում էր այդ մարդկանց համար. նրանց ճակատագիրն ամենակարեւորն էր, իսկ սեփական էությունը ոչինչ չարժեր, նա պատրաստ էր զոհաբերել այն հանուն այդ մարդկանց: Փոթորկի պես իրար հաջորդող զգացումները զուգորդվում էին միեւնույն իմաստուն խաղաղությամբ, որն այդպես էլ չլքեց հոգին: Հետո հասկացավ, որ եթե ինքը դիտելիս լիներ ուղեւորներին, վերաբերմունքը այլ էր լինելու. հավանաբար կնայեր անտարբեր կամ անորոշ հետաքրքրությամբ: Ուրեմն այդ զգացողությունները իրենը չէին, Նրանն էին, ու քանի որ Նա մեծ էր, զգացողություններն էլ անպարփակելի էին ու չէին տեղավորվում մարմնի մեջ: Դրանք դուրս էին հորդել ու ողողել ողջ օդակայանը, գուցեեւ ողջ աշխարհը, իսկ ինքը Նրա կողքին էր ու պազորոշ զգում էր այն, ինչ Նա: Հաջորդ րոպեները անցան արագ. ինքնաթիռը պատրաստվում էր թռիչքի: Հռնդյունն ահավոր էր: Ժամանակը լարվել էր, ճկվել, ու երբ ուր որ է պիտի կտրվեր, ինքնաթիռը նորից հայտնվեց հորիզոնում: Երկուսն էլ կանգնել էին սպասասրահում` մետաղե ձողին հենված, ու սպասում էին վայրէջքին: Տղամարդը ոչ մի անգամ չնայեց Նրա կողմը, բայց տեսնում էր, որ մտախոհ է ու թախծոտ, ու գիտեր, թե ինչ է մտածում: Խնդրում էր Հորը, որ գեթ մի անգամ չկատարվի նախասահմանվածը, գեթ մի անգամ բոլորը փրկվեն... Կամ ինքնաթիռն էր վերադարձել նույն օդակայան կամ երկուսով էին աննկատ տեղափոխվել մի ուրիշը: Սակայն միեւնույն պատերն էին ու հաստ, մաքուր ապակին, որի միջով դիտում էին ուղեւորներին: Ինքնաթիռը սկզբում հայտնվեց որպես մի փոքրիկ սպիտակ կետ, հետո նմանվեց արագիլի ու մետաղե թռչուն դարձած իջավ ասֆալտին: Վայրէջքը ցավագին էր, ցնցումներով լի: Դուռը բացվեց: Բերեցին շարժասանդուղքը, ու մարդիկ սկսեցին իջնել: Տեսողությունը սրվել էր. իրեն մարդկանցից բաժանող մեկ-երկու կիլոմետր մոխրագույն ասֆալտը անիրական էր դարձել, բայց չզարմացավ: Մետաղե ձողը սկսեց այրել ձեռքը, բայց այն ետ չքաշեց. եթե ամեն ինչ նախկինը լիներ, գուցե ձեռքը այրվեր մինչեւ ոսկորը, բայց հիմա այրոցը ցավ չէր պատճառում: Փոխարենը վախը կրծում էր սիրտը: Առաջինը սանդուղքի հարթակին կանգնեց մի աղջիկ: Նա մուգ, փայլուն մազեր ուներ, նեղ աչքեր ու սուր քիթ: Երբ ուղեւորներն ինքնաթիռ էին բարձրանում, նրան չէր նկատել, բայց կասկած չկար, որ նույն ինքնաթիռն էր, նույն մարդիկ էին, բայց անճանաչելիորեն փոխված: Աղջկա դեմքը շողում էր. հայացքը խամրած էր, մարած, բայց այնտեղ իմաստության ու լույսի շող կար: Նա նույնպես համակվել էր սրբագործող հանդարտությամբ: Ինչ-որ բան էր փնտրել կամ ինչ-որ մեկին, այժմ գտել էր ու հանդարտ էր` ինչպես գետը հեղեղից հետո: Նրանից հետո ինքնաթիռը լքեց մի ուրիշ աղջիկ: Շեկ մազերը ուսի ետեւ գցելով` մանր ատամներով սկսեց կծոտել շրթունքները: Այդ շարժումի մեջ այնքան հուսահատություն կար, որ նա սարսռաց: Աղջկա ներքին շրթունքին շուտով արյուն հայտնվեց ու արագ տարածվեց: Անծանոթի հայացքը սառեց: Արյունը հոսեց շիկահերի կզակի վրայով, թափվեց բրդե բլուզին: Հանկարծ մեծ քայլերով իջավ ասֆալտին ու մոտեցավ առաջին աղջկան: Երբ հասավ նրան, հայացքը փոխվել էր, բլուզի արյունը` չքացել... Նա թեւանցուկ արեց սեւահերին ու ժպտալով սկսեց աշխույժ զրուցել հետը: Տղամարդը հուզվեց, անհանգստացավ, ձեռքը մեկնեց դեպի աղջիկները... Անծանոթը թույլ ժպտաց. «Մի անհանգստացիր, ես այլեւս նրա կողքին եմ»: Բայց այդ ժպիտի մեջ անսահման վիշտ կար, որովհետեւ մեկին ձեռք բերելով` մյուսի հոգին տանուլ էր տվել... Ուղեւորներն իջնում էին` տղա ու աղջիկ, տղամարդ ու կին, բոլորն էլ տարբեր, բոլորն էլ փոխված: Ոմանք հեռանում էին` չարագույժ փայլն աչքերում, մյուսները` իմաստնացած, բայց բոլորն էլ այսուհետ ունեին իրենց ուղին ու անելիքը: Անծանոթը շշնջաց. - Ես պիտի փորձեի նրանց, ժամանակն էր... Տղամարդը առաջին անգամ շրջվեց դեպի Նա. - Արդեն գիտեմ, թե ով ես, Տեր, բայց չգիտեմ, թե ով եմ ես: Ինչու՞ նրանց մեջ չեմ, այլ Քո կողքին: Ու Տերը կրկին ժպտաց նրան. - Դու... Գաբրիելն ես... Տղամարդը կարկամեց: Գաբրիե՞լը: Ո՞ր Գաբրիելը...
- Աստղիկ Սարգսյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան 23
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:
Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, ...Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
Աստղիկ Սարգսյան
Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ
Կ.Պետրոսյան 1
Վերջերս շատ է շահարկվում արմատական-ծայրահեղական ընդդիմություն արտահայտությունը: Սա նույնպես իշխանությունների եւ նրանց կամակատարների փիարի բաղկացուցիչ մասն է, որով հասարակության շրջանում փորձում են ստեղծել ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԼԱԳԲԱՈՒՄՆԵՐԻՑ
Վաչե Պետրոսյան
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն
Մեր օրերում այլեւս անհավատալի ոչինչ չկա: Անգամ ոչինչն է հավատի ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Եղիազարյան
2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ...ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մուսա Միքայելյան
Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:
...ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻՑ
4
Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:
...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ...«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան 12
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:
Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ ...ՄԱՐՏԻ 1. ԵՒՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան 3
Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
8
Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:
...«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Կարինե Հարությունյան 1
Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:
Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Հեղինե ՄանուկյանԻ՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:
«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.
Հայաստանի ...
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա Բաղդագյուլյան«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

