
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
- ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ գործչի` օր օրի աճող ժողովրդականությունը:

Երեկ` փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում հաղթանակած թեկնածուի ղեկավարած համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսը աներկբա ապացուցեց մեկ փաստ` վարչախմբի ծրագրերը տապալված են. Լեւոն Տեր-Պետրոսյանի վարկանիշը օրավուր շարունակում է աճել: Մարտի 1-ի սպանդ, 20-օրյա արտակարգ դրություն, ձերբակալություններ, հետապնդումներ, ճնշումներ, հազար ու մի արգելքներ տեսած մեր ժողովուրդը այսօր ավելի համախմբված է, միասնական, վճռական ու ինքնավստահ: Այն ուժն ու կամքը, որը երեկ թեւածում էր կառավարության նիստերի դահլիճում, նախասրահներում եւ նրա դիմաց` հստակ ապացուցեց մեկ բան. այս ժողովուրդը իր պայքարում հաղթելու է, եւ իշխանությունները վաղ թե ուշ պետք է հաշվի նստեն այս անհերքելի իրողության հետ: Հայաստանյան միակ ընդդիմադիր Շարժումը երեկվանից նոր էջ բացեց: Կառավարության շենքի ետնամասում` կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ երեկ առավոտյան ժամը 10-ից արդեն մարդիկ սկսել էին հավաքվել, ժամը 11-ից հազարավոր մարդիկ խմբված էին Մելիք-Ադամյան փողոցում, անգամ հրավիրատոմսերով` շատերը չէին կարողանում ներս մտնել: Կոնգրեսը մեկնարկեց առաջին նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի ժամանումից րոպեներ անց, ում ժողովուրդը երկար եւ բուռն ծափահարում էր ու վանկարկում. «Լեւոն` նախագահ»: Այդպես էր նաեւ ողջ կոնգրեսի ընթացքում: Դահլիճը լեփ-լեցուն էր` հարյուրավոր մարդիկ ոտքի վրա կանգնած մնացին, հարյուրավորներն էլ նախասրահում, միջանցքներում տեղադրված մոնիտորներով էին հետեւում կոնգրեսի ընթացքին: Կոնգրեսի մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին մարտի 1-ի սպանդի զոհերի հիշատակը. քաղբանտարկյալների ազատության համար ողջ կոնգրեսի ընթացքում ծափեր ու «ազատություն» վանկարկումներն էին հնչում: Առաջինը ելույթով հանդես եկավ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, ով արձանագրեց, որ Հայաստանում ճգնաժամ է առկա, որի հիմքում ընկած են փետրվարի 19-ի նախագահական ընտրություններում կատարված կեղծիքները: Ս.Դեմիրճյանը հիշեցրեց, որ ընտրությունների ընթացքում իրականացված բռնությունների եւ խախտումների պատճառով մարդիկ դուրս եկան փողոց, բողոքի ձայն բարձրացրին, ընդ որում` ընդդիմության բողոքի ցույցերը կրում էին բացառապես խաղաղ բնույթ, իսկ իշխանությունները չկարողացան ապահովել նորմալ ընտրական գործընթացը. «Բողոքի ակցիաներ, հանրահավաքներ չէին լինի, եթե զանգվածաբար չոտնահարվեր մեր քաղաքացիների հիմնական իրավունքը, չվիրավորվեր նրանց արժանապատվությունը», - նկատեց Ս.Դեմիրճյանը` շարունակելով, որ կեղծիքները, բռնությունները, ի վերջո, հանգեցրին մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին, որը ժողովրդի դեմ կատարված հանցագործություն էր. «Անաչառ հետաքննությունը պետք է պարզի, թե, ի վերջո, ո՞վ էր հրահանգել հրազեն օգտագործել», - նշեց ՀԺԿ ղեկավարը: Նա նկատեց, որ ԵԽ-ի կողմից ընդունված բանաձեւերի պահանջները մինչ օրս չեն կատարվել, սակայն նաեւ նկատեց, որ որեւէ բանաձեւ արդյունք չի տա, եթե հասարակությունը պահանջատեր չլինի, եթե հասարակությունը հետամուտ չլինի ժողովրդավարության հաստատմանը: Որպես ճգնաժամի հաղթահարման միջոց ՀԺԿ ղեկավարը նշեց արմատական փոփոխությունների իրականացումը եւ մատնանշեց. «Ի վերջո, ընտրությունների արդյունքում առաջացած ճգնաժամը պետք է հաղթահարվի ազատ, արդար համապետական ընտրությունների անցկացմամբ», - հայտարարեց Ս.Դեմիրճյանը, իսկ ներկաները գաղափարը բուռն ծափահարություններով ընդունեցին: ՍԴՀԿ նախագահ Լյուդմիլա Սարգսյանը ընթերցեց քաղբանտարկյալների կոմիտեի ուղերձը, որում նրանք վստահեցնում էին, որ լի են վճռականությամբ, եւ որ Հայաստանում տիրող իրավիճակը երկար չի կարող տեւել: Քաղբանտարկյալների կոմիտեն դատապարտում է ոստիկանական կեղծ զեկույցների հիման վրա կազմված «գործերը» եւ անմեղ մարդկանց նկատմամբ իրականացված հետապնդումները, ողջունում կոնգրեսի անցկացումը, ինչպես նաեւ Շարժման մասնակիցների կամքը եւ վստահեցնում` «հաղթելու ենք»: ՀՀՇ վարչության անդամ Աշոտ Սարգսյանը իր ելույթում կարծիք հայտնեց, որ 2007թ. աշնանից, առաջին համաժողովրդական Շարժումից քսան տարի անց ծնունդ է առել ու շարունակում է գործել մի նոր համաժողովրդական Շարժում, որը հասարակության ընդգրկվածության աստիճանով ամենեւին չի զիջում առաջինին, իսկ որակական որոշ հատկանիշներով գերազանցում է նրան. «Ինչպես 1988-ին, այնպես էլ հիմա պայքարը ազգային-ազատագրական է, ժողովրդավարական, մղվում է բռնատիրության դեմ», - նկատեց Ա.Սարգսյանը, ով որպես Շարժման առաջին փուլի (մինչեւ նախագահական ընտրությունների օրը) ձեռքբերում մատնանշեց հասարակության մեջ վախի հաղթահարումը եւ ընդդիմադիր թեկնածուի ջախջախիչ հաղթանակը ընտրություններում: Համաժողովրդական Շարժման երկրորդ փուլում Ա.Սարգսյանը շեշտեց շուրջօրյա հանրահավաքների անցկացումը, որոնց նմանը չէին եղել անգամ 1988-ին. «Բռնության եւ խաբեության բոլոր միջոցները սպառած վարչախումբը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ գնաց արյունոտ ոճրագործության: Դժվար է ասել` 1915թ. որեւէ հայկական բնակավայր ենթարկվել է այդպիսի դավադիր ջարդի, ավերումի ու մարդորսության, ինչին մարտի 1-ի վաղ առավոտյան, լույսը չբացված ենթարկվեց Ազատության հրապարակի խաղաղ ցուցարարների վրանային ավանը», - հայտարարեց ՀՀՇ վարչության անդամը` հավելելով ընդդիմադիր 150-ից ավելի առանցքային գործիչների ձերբակալությունները, Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց նկատմամբ իրականացված հետապնդումները. «Բայցեւայնպես, հատուկ դրության երկու տասնօրյակը ոչ թե նահանջի, այլ Շարժման տոկունության փորձարկման շրջան էր եւ այդ տոկունությունից ոչինչ չպակասեց», - նշեց Ա.Սարգսյանը` վկայաբերելով ապրիլի 9-ին, 19-ին եւ 24-ին ժողովրդի միասնությունը. «Վստահ կարելի է ասել, որ հասարակության այսօրինակ ամբողջական համախմբում որեւէ հարցի, տվյալ դեպքում, սեփական ազատության եւ արժանապատվության խնդրի շուրջ երբեւէ չի եղել: Այսօրինակ արհամարհանքի որեւէ իշխանություն երբեւէ չի արժանացել», - փաստեց ՀՀՇ-ի ներկայացուցիչը: «Այլընտրանք» նախաձեռնության ներկայացուցիչ Նորիկ Նորիկյանը ուշադրություն հրավիրելով մարտին ՄԱԿ-ում ընդունված հայտնի բանաձեւի վրա` ընդգծեց «Ռ.Քոչարյանը Ս.Սարգսյանի եւ Վ.Օսկանյանի հետ ոչ միայն տապալել, ավելին` խայտառակ կերպով վիժեցրել են ՀՀ արտաքին քաղաքականության անկյունաքարը հանդիսացող հարցի կոնցեպտուալ լուծումը»: Կարեւորելով մարտի 1-ի ոճրագործության պատասխանատուների բացահայտումը` Ն.Նորիկյանը նկատեց. «Սա Լ.Տեր-Պետրոսյան անձի պայքարը չէ, սա մեր ժողովրդի պայքարն է, եւ մենք հաղթելու ենք»: Հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանը իր ելույթում անդրադառնալով երկխոսության անհրաժեշտության արծարծվող թեմային` նկատեց. «Չի կայանալու հենց այն պատճառով, որ Շարժման դիմաց կանգնած է ոչ թե ուրիշ արժեհամակարգ, այլ պարզապես բիրտ ուժ, որը սովոր է լռեցնելու ազատ խոսքը, որ սովոր է մարդկանց սեփականության իրավունքից զրկել, որը սովոր է արդարադատությունը նվաստացնել եւ, վերջապես, որը ունակ է խաղաղ ցուցարարների վրա կրակ բացել` նա չի կարող որեւէ փոխզիջման գնալ»: Ի՞նչ շարունակություն է ունենալու Շարժումը հարցին պատասխանելիս Տ.Պասկեւիչյանը խորհուրդ տվեց պատասխանել այն հարցերին, որոնք հուզում են Շարժման յուրաքանչյուր ներկայացուցչին` թե արդյո՞ք հանդուրժելու են սուտը, կեղծիքը, անիրավությունը. «Սրանք այն հարցերն են, որոնց պատասխանները կարող է գտնել յուրաքանչյուրը` մի պահ տրվելով փետրվարյան օրերի հիշողություններին: Ի՞նչ եք կարծում, վախը հաղթահարած, ազատության, հաղթանակին մոտեցած մարդը կարո՞ղ է եւս հինգ կամ տասը տարի հանդուրժել այս ամենը: Ոչ: Սա մեր եզակի ձգտումն է, որը դրական լիցքեր է հաղորդում բոլորիս, որ ապագային լույս է տալիս, եւ այդ ապագան հեռու չէ: Միայն պետք է հասկանալ, որ գործի կեսից հոգնելը հիանալի նվեր կլինի իշխանություններին, նրանց հոգնած ժողովուրդ է հարկավոր, որը դուք լինել չեք կարող», - նկատեց Տիգրան Պասկեւիչյանը, ում խոսքը դահլիճը բուռն ծափողջույններով ընդունեց: «Ժառանգություն» կուսակցության անդամ Վարդան Խաչատրյանը հայտարարեց. «Այո, «Ժառանգությունը» սատարել է համաժողովրդական Շարժմանը, որովհետեւ այստեղ կանգնած է հայ ժողովուրդը եւ այս գործը արդար է»: Վ.Խաչատրյանը ընդգծեց, որ նախագահական ընտրապայքարում իշխանությունը ներկայացնող թիմը ապացուցեց, որ ի զորու չէ որակյալ ընտրապայքար տանելու եւ նրա միակ հույսը մնացել է ուժը, հավատը այդ ուժի մեջ է, եւ դա է պատճառը, ըստ Վ.Խաչատրյանի, որ իշխանությունը մարտի 1-ին դրսեւորվեց այդ հանցագործությամբ. «Ոտքի է կանգնել հայ ժողովուրդը այսօր: Իհարկե եկավ այն պահը, որ ազատությունը ճզմվեց Հայաստանում: Իսկ երբ հասարակությունից բացակայում է ազատությունը, մնում է ընդամենը երկիրը` որպես աշխարհագրական տարածք», - նշեց «Ժառանգության» պատգամավորը, սակայն տեղեկացնելով, որ երբ մտել է բանտախցերը` նկատել է մեկ բան. «Ես այնտեղ չեմ տեսել կոտրված անձանց, իմ ընկերների դեմքին, այս Շարժման ներկայացուցիչների դեմքին կար միայն հավատամքի եւ պայքարի կնիք: Իսկ եթե կա կամք, ուրեմն կա ճանապարհ: Այն, ինչ տեսա բանտախցերում, հետո տեսա մեր հասարակության մեջ` այո, մեր հարգելի Արշավիրի կոտրված սայլակում, այն կանանց մոտ, որոնց ձեռքերի վրա կային մահակների կապտուկներ: Ոտքի է կանգնել հայ ժողովուրդը: Մենք միասին ողջունելու ենք ազատության արեւածագը Հայաստանում», - հավաստիացրեց Վարդան Խաչատրյանը: Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում ելույթ ունեցավ ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կինը` Մելիսա Բրաունը: Նա քաղբանտարկյալների կանանց շարժման անունից դիմեց դահլիճին` «սիրելի հայրենակիցներ»-ով, իսկ ներկաները մի քանի րոպե ծափահարում էին տիկին Մելիսային: Քաղբանտարկյալի կինը թեեւ նկատեց, որ շատերի ամուսինները, եղբայրները, հայրերը, ընկերները բանտերում են, սակայն հավելեց` «Մենք շատ բախտավոր ենք, որովհետեւ մեր տղամարդիկ հերոս են, ամբողջ աշխարհը դա գիտի, մենք բախտավոր ենք, որովհետեւ մենք` կանայք, ընկերացանք, բարեկամացանք, ամեն օր միասին կանգնում ենք Հյուսիսային պողոտայում, ցույցերում, դատարաններում: Մենք բախտավոր ենք, որովհետեւ ժողովուրդը մեզ հետ է` Վանատուրում, Գյումրիում, Թալինում, մյուս քաղաքներում, եւ ժողովուրդը մեզ հույս է տալիս», - նկատեց տիկին Մելիսան կարեւորելով երիտասարդների ակցիաները, Հայոց կանանց շարժման գոյությունը. «Սա իսկական համաժողովրդական Շարժում է, մարդիկ գալիս են մեզ մոտ, միանում են մեզ: Մենք շատ աշխատանք ունենք անելու, բայց բոլորս միասին ենք, կանգնելու ենք, բոլորս պայքարելու ենք մինչեւ վերջ», - հավաստիացրեց քաղբանտարկյալ Ալեքսանդր Արզումանյանի կինը:«Նոր ժամանակներ» կուսակցության վարչության անդամ Հրաչյա Սարգսյանը ընթերցեց Արամ Կարապետյանի ուղերձը, որտեղ նա մասնավորապես նշել էր, որ փետրվարի 19-ին ընտրությունները կեղծվել են հերթական անգամ. «Մինչեւ կոկորդը կոռուպցիայի եւ կրիմինալի մեջ թաթախված վարչախումբը, ետընտրական համաժողովրդական բողոքի օրեցօր ուժգնացող ալիքից սարսափած, խաղաղ ցուցարարների դեմ օգտագործեց զինուժ: Մեր նորագույն պատմության մեջ մարտի 1-ը կմնա եւ որպես արյունոտ շաբաթ, եւ որպես ժողովրդի անկոտրում կամքի դրսեւորման օր: Վարչախումբը պարտություն է կրում թե ուժային, թե քաղաքական եւ թե բարոյական դաշտում», - ասված էր ուղերձում: Անդրադառնալով Շարժմանը` Ա.Կարապետյանը նշել էր իր ուղերձում. «Շարժման մեջ ակտիվ մասնակցում են հասարակության բոլոր շերտերը եւ հատվածները: Հասարակությունը ձերբազատվել է վախի զգացումից եւ նրա նպատակը մեկն է` հեռացնել իշխող վարչախմբին, երկրի ճակատագիրը վստահել բարեկիրթ, ազգանվեր եւ բանիմաց գործիչներին: Եվ այսօր մեր ժողովուրդն ավելի քան երբեւէ միասնական է: Եվ նա համոզված է իր հաղթանակի մեջ: Ես ողջունում եմ հասարակության լավատեսական տրամադրությունները եւ համոզված եմ, որ մեր հայրենիքի հետագա առաջընթացը հնարավոր է իրականացնել բացառապես արդարության հիմքի վրա ձեւավորված ժողովրդաիշխանության միջոցով»: Համաժողովրդական Շարժման կոնգրեսի առաջին մասի ընթացքում ելույթ ունեցան նաեւ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զավենի Սարգսյանը, Մանուշակ Պետրոսյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Ժողովրդավարական ուղի կուսակցության փոխնախագահ Վարդան Գրիգորյանը, Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը, Տիգրան Խզմալյանը, «Հիմա» երիտասարդական ֆորումի ներկայացուցիչ Միքայել Ազնավուրյանը: Իսկ կոնգրեսի ընդմիջումից հետո մեկ ու կես ժամանոց ելույթով հանդես եկավ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում խոսքը պարբերաբար ընդմիջվում էր երկարատեւ ծափերով ու վանկարկումներով: Կոնգրեսի աշխատանքների ավարտին հազարավոր մարդիկ նախասրահում` «Լեւոն` նախագահ» վանկարկելով սպասեցին այնքան ժամանակ, մինչեւ ընդդիմության առաջնորդը եւ հաղթանակած թեկնածուն դուրս եկավ շենքից: Հաղթանակած թեկնածուին ժողովուրդը ճանապարհեց` «Ազատ, անկախ Հայաստան» հուժկու վանկարկումներով:
- Էմմա Գաբրիելյան
Քննարկում
ԱԳ գրել է:
Adan= Aպուշ Dատողությունների, aխմախությունների nերկայացում:
Adam= Aպուշ Dատողությունների, aխմախությունների mատակարարում:
Vahan NY գրել է:
Այս հոդվածը կարդալու ժամանակ մտովի տեղափոխվեցի կոմունիստական կուսակցության 24 րդ համագումար ,ճիշտ նույն ոճն է միայն՝ անուններն է տարբեր:
Adam գրել է:- ArMan
1478 թվականին Իսպանիայում դրությունը այնպիսի վիճակ էր ստեղծվել,որ թագավոր Ֆերդինանդ Արագոնացին և թագուհի Իզաբելլա Կաստիլիացին ստիպված ստեղծեցին հատուկ հանձնաժողով - Ինկվիզիացիա:Դա ուղղված էր ջհուդների և մուսուլմանների դեմ:նրանց
ժամանակ տրվեց լքել Իսպանիան կամ մահապատժի ենթարկվել:Նույն վիճակին է մոտենում
Հայկական պետությունը:Թաքնված ջհուդո-թուրքերի քանակը մոտենում է կրիտիկական
զանգվածի :
Այս հայերեն գրված թուրքական թերթը և էլի սրանց նման օտար պռոպագանդայի միջոցները պետք է փակվեն:Պետք է հստակ տարբերել ընդիմադիրներին դավաճաններից:Մեր ազգը իրավունք չունի հապաղելու:
Ամոթ այն բոլոր մասնակիցներին և աջակիցներին այդ տեսակի հակահայկական թերթերին, որոնք ունեն հայկական ծագում:
Իմ Հայ ազգ կոչ եմ անում տարբերել հայի անունով թուրքերի (թշնամիների),ծախվածների ասածները մեր ազգի շահերից:
Մենք կհաղթենք.Մեր գործը արդար է.....ԿԵՑԵ ՀԱՅԱՍՏԱՆ....ԿԵՑԵ ՀԱՅ ԱԶԳ.....ՄԱՀ դավաճաններին և մեր թշնամիներին......
ArMan du Demagog es
100 tokosanoc,
aran mi tokos hanelu:-)- ArMan
Vahan NY գրել է:
ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ԽՈՍԵՑ 02 Մայիսի, 2008 ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ 2-ՐԴ ԿՈՆԳՐԵՍՈՒՄ ] Adam գնացեք դու ը լեվոնը Ալ Գոռի պես ընտրաթերթիկները հաշվեք:Գօռը մինչըև հիմա հաշվում ա մեծ փորձ ունի
Իսկական հայրենասեր հայուհի գրել է:- Vahan NY
1.Նյու Յորքցի դառա լեվոնի շնորհիվ 2.գրածդ կարդա անունները փոխի ասենք լեվոնի տեղը կարդա Լեոնիդ կտեսնես որ 24 րդ համագումարն է 3.ուժեղ մարդն երբեք չի վիրավորում դիմացինին՝ դուք թույլ մարդ եք ի ծնե ,ներեղություն կոպիտ արտահայտվելու համար
Անկեղծ ասած ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լևոնին, որ քեզ Նյու Յորքցի է դարձրել, Հայաստանն ահագին մաքրվել է: Երբ կարդում եմ քո, Վանի և ձեր նման մի քանիսի գրածները անկեղծորեն ուզում եմ գնալ ու Լևոնի ճակատը համբուրել, որ մեր երկիրը կեղտից մաքրել է: Ուրեմն ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ.....- Vahan NY
Իսկական հայրենասեր հայուհի գրել է:- Ararat
Քանի դեռ մեր ժողովռւրդը չի մաքրվել Demagog ArMan-ի, ԱԶԳ թերթի ծպտված թուրքական ագենտ Հակոբ Ավետիքյանի, ալբանացի Ռոբի ու մի քանի այլ տականքներից՝ հաջողությունը ժամանակավորապես մոռացեք:
Բայց միայն ժամանակավորապես, որովհետև մեր շարժումն անկասելի է,մեր պայքարն անպարտելի է,մեր հաղթանակն անխուսափելի, ուրեմն ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ...- Ararat
Vahan NY գրել է:- Իսկական հայրենասեր հայուհի
Անկեղծ ասած ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լևոնին, որ քեզ Նյու Յորքցի է դարձրել, Հայաստանն ահագին մաքրվել է: Երբ կարդում եմ քո, Վանի և ձեր նման մի քանիսի գրածները անկեղծորեն ուզում եմ գնալ ու Լևոնի ճակատը համբուրել, որ մեր երկիրը կեղտից մաքրել է: Ուրեմն ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ.....
դու տղամարդկանց խոսակցության մեջ մի խարնվի մեկ էինչ էլ գրես չեմ հայհոյելու իսկ ինչ վերաբերվում է Հայաստանն ահագին մաքրմելուոց ապա չկա չարիք առանց բարիք կարող ես լեվոնի ոտքերը համբուրել համբուրիր համրուրիր միջչև վերջ...- Իսկական հայրենասեր հայուհի
hamo գրել է:- Vahan NY
adam նույն ինքը USA Armenia հոգնացրեցիր քո մեկ դերասանի թատրոնով գիտե՞ս, երբ մարդն իր իրեն հետ խոսում է դա նտանգավոր չէ , բայց երբ ինքն իրեն հարց է տալիս և պատասխանում ապա պետք է դիմի լավ հոգեբույժի ........
ծնըցրիր, пошел на хуй !- Vahan NY
Հայեր գրել է:
Հայեր ,մի հայհոյեք,
և մարդկային դեմքը մի կորցրեք:
Հարգեք մեկդ մյուսին ,հարգեք ինքներդ ձեզ:
hay գրել է:- Իսկական հայրենասեր հայուհի
Անկեղծ ասած ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լևոնին, որ քեզ Նյու Յորքցի է դարձրել, Հայաստանն ահագին մաքրվել է: Երբ կարդում եմ քո, Վանի և ձեր նման մի քանիսի գրածները անկեղծորեն ուզում եմ գնալ ու Լևոնի ճակատը համբուրել, որ մեր երկիրը կեղտից մաքրել է: Ուրեմն ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ.....
hayuhin jan es achqis bolor harceri veraberial karciq unes achqis du kcces el agarot mejd kdnei mec hajuiqov- Իսկական հայրենասեր հայուհի
Արթուր գրել է:
"Իսկական հայրենասեր հայուհի" ջան, եթե կարելիա հեռախոսիդ համարը գրի եսքեզ կզանգեմ:
Արթուր:
R գրել է:- Ararat
Քանի դեռ մեր ժողովռւրդը չի մաքրվել Demagog ArMan-ի, ԱԶԳ թերթի ծպտված թուրքական ագենտ Հակոբ Ավետիքյանի, ալբանացի Ռոբի ու մի քանի այլ տականքներից՝ հաջողությունը ժամանակավորապես մոռացեք:
- Ararat
Vahan NY գրել է:- Vahan NY
adam նույն ինքը USA Armenia հոգնացրեցիր քո մեկ դերասանի թատրոնով գիտե՞ս, երբ մարդն իր իրեն հետ խոսում է դա նտանգավոր չէ , բայց երբ ինքն իրեն հարց է տալիս և պատասխանում ապա պետք է դիմի լավ հոգեբույժի ........
- Vahan NY
Vahan NY գրել է:- hamo
ծնըցրիր, пошел на хуй !
ի՞նչ ծնեցիր հաստագլուխ- hamo
Vahan NY գրել է:
[quote=Vahan NY][/quote]
kargin erevanci գրել է:- Իսկական հայրենասեր հայուհի
Անկեղծ ասած ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լևոնին, որ քեզ Նյու Յորքցի է դարձրել, Հայաստանն ահագին մաքրվել է: Երբ կարդում եմ քո, Վանի և ձեր նման մի քանիսի գրածները անկեղծորեն ուզում եմ գնալ ու Լևոնի ճակատը համբուրել, որ մեր երկիրը կեղտից մաքրել է: Ուրեմն ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ.....
Ուզում եմ էդ նյույորքցուն հիշեցնել, որ Լևոնը 10 տարի իշխանություն չէ: Կյանքն էլ օր օրի ծաղկում է էստեղ: Ինչո՞ւ էդ նյույորքցի դարձած տղեն չի գալիս Հայաստան:- Իսկական հայրենասեր հայուհի
Vahan NY գրել է:- kargin erevanci
Ուզում եմ էդ նյույորքցուն հիշեցնել, որ Լևոնը 10 տարի իշխանություն չէ: Կյանքն էլ օր օրի ծաղկում է էստեղ: Ինչո՞ւ էդ նյույորքցի դարձած տղեն չի գալիս Հայաստան:
սպասում եմ մակարդակներդ բարձրացնեք աչքներդ կշտանա նոր գանք թէ չէ ուշքներդ միտքներդ մարդկանց քցելն ա- kargin erevanci
Vahan NY գրել է:- kargin erevanci
Ուզում եմ էդ նյույորքցուն հիշեցնել, որ Լևոնը 10 տարի իշխանություն չէ: Կյանքն էլ օր օրի ծաղկում է էստեղ: Ինչո՞ւ էդ նյույորքցի դարձած տղեն չի գալիս Հայաստան:
մի բան էլ ավելացնեմ իմանաս, ոչ ես նյու յորքում ապրելով կդառնամ նյու յորքցի՝ ոչ էլ դու ու այստեղ ապրելը իմ համար ապագա չէ- kargin erevanci
R գրել է:
Ըստ Արտաշես Գեղամյանի կանխատեսումների` վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է Ներսես Շնորհալի ցիտելով, ավարտելու է Նարեկացու ՙՄատյան ողբերգությամբ՚:
ARMEN գրել է:- R
Ըստ Արտաշես Գեղամյանի կանխատեսումների` վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է Ներսես Շնորհալի ցիտելով, ավարտելու է Նարեկացու ՙՄատյան ողբերգությամբ՚:
Միայն թե հայ ազգը Արտաշես Գեղամյանից ու նոր վարչապետից հետո Խորենացու «Ողբ» չանեն...- R
R գրել է:
Ըստ Արտաշես Գեղամյանի կանխատեսումների` վարչապետ Տիգրան Սարգսյանը սկսել է Ներսես Շնորհալի ցիտելով, ավարտելու է Նարեկացու ՙՄատյան ողբերգությամբ՚:
Hay գրել է:- Իսկական հայրենասեր հայուհի
Անկեղծ ասած ես հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել Լևոնին, որ քեզ Նյու Յորքցի է դարձրել, Հայաստանն ահագին մաքրվել է: Երբ կարդում եմ քո, Վանի և ձեր նման մի քանիսի գրածները անկեղծորեն ուզում եմ գնալ ու Լևոնի ճակատը համբուրել, որ մեր երկիրը կեղտից մաքրել է: Ուրեմն ՊԱՅՔԱՐ,ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ.....
Վերջը ու Է- Իսկական հայրենասեր հայուհի
Hay գրել է:- Hay
Վերջը ու Է
Ճակատը լավ պաչի որ քեզ էլ մաքրի- Hay
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան 23
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի` դեռ 2007թ. սեպտեմբերի 21-ի առաջին հրապարակային ելույթից հետ արդեն հստակ էր, որ գործող իշխանությունները իրենց առջեւ մեկ խնդիր են դրել` խոչընդոտել ընդդիմադիր միակ ...ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Գոհար Բարսամյան
Պատմության խորքից է գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի արժեքային համակարգերի միջեւ առկա անջրպետը: Փակ համակարգը իրեն երբեւէ չի արդարացրել:
Այսօր Ռուսաստանը Փարիզում եւ Նյու Յորքում բացել է ինստիտուտներ, ...Ո՞Վ ԷՐ ԿՈՂՔԻՆԸ
Աստղիկ Սարգսյան
Առաջին անգամ չէր, որ պիտի ինքնաթիռով թռչեր, բայց զգացողությունը հենց այդպիսին էր: Ցրված դիտում էր օդանավը, երբ հանկարծ գլխի ընկավ, որ ցանկության դեպքում ամեն բան կարելի է հասկանալ ու բացատրել: Զարմանալի ...ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՅՐԱՀԵՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ԵՐԿՐԻ ՎԱՐԿԸ
Կ.Պետրոսյան 1
Վերջերս շատ է շահարկվում արմատական-ծայրահեղական ընդդիմություն արտահայտությունը: Սա նույնպես իշխանությունների եւ նրանց կամակատարների փիարի բաղկացուցիչ մասն է, որով հասարակության շրջանում փորձում են ստեղծել ...ՉՈՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԼԱԳԲԱՈՒՄՆԵՐԻՑ
Վաչե Պետրոսյան
Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն
Մեր օրերում այլեւս անհավատալի ոչինչ չկա: Անգամ ոչինչն է հավատի ...ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒ՞Ն, ԹԵ՞ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ
Նորիկ Եղիազարյան
2008թ. ապրիլի 17-ին ԵԽԽՎ-ի ընդունած Հայաստանի վերաբերյալ բանաձեւի վերջնագրային պահանջներից է` մարտի 1-ի իրադարձությունների շուրջ անկախ, թափանցիկ ու վստահելի հետաքննության անցկացումը: Որպես թվարկված չափանիշների ...ՕԼԻՄՊԻԱԴԱ` ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ, ԿԱՄ ԻՆՉՈՒ՞ ՍՐՎԵՑ ՎՐԱՑ-ԱԲԽԱԶԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ
Մուսա Միքայելյան
Սեւծովյան ափամերձ օլիմպիական Սոչին շրջապատող շրջանից պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորության մասին հրապարակումները ավելի ու ավելի հաճախադեպ են ռուսական, վրացական եւ միջազգային մամուլում:
...ՈՉ ՄԻ ՔԱՅԼ ՉԵՄ ՆԱՀԱՆՋԵԼՈՒ ՊԱՅՔԱՐԻՑ
4
Ես հավատում եմ Հայաստանի բարեկեցիկ ապագային: Հավատում եմ, քանի որ այն պայքարով է ստեղծվում:
...Փետրվարյան այդ օրերին կար երկու Հայաստան: Մեկը` Ազատության հրապարակն էր, որտեղ իշխում էր ազատ մտածողությունը, ...«ԴՐՈՇՈՎ ԱՂՋԻԿՆ» ՈՒ ՊԱՅՔԱՐԸ
Էմմա Գաբրիելյան 12
«Ես հոգի եմ դրել այս պայքարի մեջ եւ հավատում մեր հաղթանակին»:
Հասմիկ Մանուկյանին ճանաչում են համաժողովրդական Շարժման բոլոր ակտիվիստները: Այդ հիմա է, որ բոլորը գիտեն նրա անունը. հանրահավաքների թեժ ...ՄԱՐՏԻ 1. ԵՒՍ ՄԵԿ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ
Ռոբերտ Ա.Սարգսյան 3
Սույն վկայությունը մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների եւս մեկ էջ է. էջ, որը հետագայում, համոզված եմ, դառնալու է այն քրեական գործի թերթերից մեկը, որով պատասխանատվության են ենթարկվելու հայ ժողովրդի ...ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»
8
Բարեւ ձեզ: Մեր նախորդ նմանատիպ հանդիպումից անցել է շուրջ չորս եւ կես ամիս: Շատ կարճ մի ժամանակահատված, բայց որակական առումով հսկայական փոփոխությունների ենք ականատես եղել: Շատ բան է փոխվել: Եվ` որակապես:
...«ՇԱՐԺՈՒՄԸ ՋԱՐԴԵԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ»
Կարինե Հարությունյան 1
Ժողովուրդ եւ Լեւոն Տեր-Պետրոսյան: Երեկ Համաժողովրդական Շարժման երկու հզոր ուժերը կրկին հանդիպեցին:
Ավելորդ է ասել, որ դահլիճում ասեղ գցելու տեղ չկար, քանի որ ասեղ գցելու տեղ չկար նաեւ սրահում ու դրսում ...ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ԿՈՆԳՐԵՍԻՑ ՀԵՏՈ ԵՒ ԵՐԿՐՈՐԴԻՑ ԱՌԱՋ
Հեղինե ՄանուկյանԻ՞նչ տրամադրության մեջ է, ի՞նչ է զգում եւ ի՞նչ ասելիք ունի ժողովրդի այն հատվածը, որն անցել է մարտի 1-ի իրադարձությունների միջով ու հասել մինչ մայիսի 2-ն ու մասնակցելու է եկել համաժողովրդական Շարժման երկրորդ ...ԵՐԲ ՆՊԱՏԱԿ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Մարինա Բաղդագյուլյան
Երեկ անձրեւեց: Հյուսիսային պողոտայում, բայց հետո պարզվեց` նաեւ ողջ քաղաքում, ու ոստիկանները հրամաններ արձակողների պահանջով ոչ կարող էին արգելել, ոչ էլ խրախուսել տեղացող անձրեւը: Ասենք` «Թող մեզ մոտ (ամբողջ ...ՄԱՄՈՒԼԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ, ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՒ ԱԶԱՏ ՄԱՄՈՒԼԻ ՄԱՍԻՆ
Միանգամից հանգստացնեմ. սա բնավ էլ բառախաղ չէ: Սրանք, փաստորեն, մամուլի զարգացման եւ ազատության տարբեր փուլեր են ենթադրում կամ նշանավորում:
«Մամուլի ազատություն»-ը ավելի շուտ պայքար է խորհրդանշում ...ՎԱՂՎԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒՐՎԱՊԱՏԿԵՐԸ
Լեւոն Տեր-Պետրոսյան. «Հասարակությունը պատրաստակամ է կերտել ազատ, ժողովրդավարական, իրավական պետություն»: Ելույթ Համաժողովրդական Շարժման 2-րդ կոնգրեսում
Սիրելի հայրենակիցներ եւ զինակիցներ.
Հայաստանի ...
ԱՐՏԱՇԵՍ ԲԱՐՍԵՂՅԱՆ. «ԱՅՍՕՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԴՐՈՒԹՅԱՆ ՏԵՐԸ»
Կարինե Հարությունյան«ՉԹՈՂՆԵՆՔ ԿԱԹՍԱՆ ՊԱՅԹԻ»
Աստղիկ ՍարգսյանՈՐ ՇԵՆՔԻ ՈՐ ՊԱՏԻՆ ԵՐԲ ԱՄԵՆԱԵՐԵՒԱՑՈՂ ՏԵՂՈՒՄ ՇՈՒՏՈՎ
ՄԵԿԻ ՇԱՆՍԸ` ՄՅՈՒՍԻ ՎՏԱՆԳՆ Է
Արամ ԱմատունիՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼԸ ՀԱՑԱԴՈՒԼ ԵՒ ՋՐԱԴՈՒԼ ՀԱՅՏԱՐԱՐԵՑ ՀԵՆՑ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե Խառատյան
ԲՌՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՂ ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՆՈՐ ԷՋ ԲԱՑԵՑ
Էմմա Գաբրիելյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԼԱՎԸ, ԲԱՐԻՆ, ԼՈՒՅՍԸ` ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»

ԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
ՄԱՆԻՖԵՍՏ

- 1881 Խաչատուր Կերեքցյանի նախաձեռնությամբ Կարինում հիմնադրվեց «Պաշտպան հայրենյաց» գաղտնի կազմակերպությունը:
- 1905 Ծնվեց հայ ռեժիսոր Վարդան Աճեմյանը: (Վախճ. 1977թ.-ին):
- 1957 Մահացավ հայագետ, ակադեմիկոս Գրիգոր Ղափանցյանը:
- 1997 Լիբանանի Հանրապետության խորհրդարանը նկատի ունենալով, որ ամեն տարվա ապրիլի 24-ը առիթ է ոգետոչելու հայ ժողովրդի դեմ կատարված ջարդերի արհավիրքի հիշատակը, բանաձև ընդունեց ամեն տարի այդ օրը հայ ժողովրդի հետ միասնության օր հայտարարելու մասին:
- 1998 Ալեքսանդրիա քաղաքի (Եգիպտոս) գերեզմանատանը տեղի ունեցավ Սերոբ Աղբյուրի կողակից և ազգային հերոսուհի Սոսե Մայրիկի (Սոսե Վարդանյան) աճյունները Երևան տեղափոխելու արարողությունը:
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

