
«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
- Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:

Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի մեջ. թափանցիկ եւ բոլորին մատչելի: Բոլորի մասնակցությամբ: Ներկայությամբ նաեւ: Մարդկային տրամաբանության օրենքներին հարիր ու համապատասխան: Խնդիրները դրվել եւ քննարկվել են հրապարակայնորեն: Առանց ինտրիգների, նենգամտության եւ խաղերի: Միով բանիվ` «հանուն» պայքար է եղել: Իսկ «հանունի» դեմ պայքարը` սեւի պայքարն է սպիտակի դեմ: Չարինը` բարու: Խավարինը` Լույսի: Որոնցից բոլորի ելքն էլ կանխորոշված է. առաջինները միանշանակ պարտվելու են: Բայց խնդիրը բնավ էլ դրանց կանխահայտ պարտությունը չի: Ոչ իսկ` պարտությունն ընդհանրապես: Խնդիրը, եւ հենց դա է ամենաէականը, ՀԱՂԹԱՆԱԿՆ Է: Սպիտակի, բարու, լույսի: Եվ հենց այդ պատճառով է համաժողովրդական Շարժումն ուժեղ, հզոր եւ կենսունակ. որովհետեւ հաղթող Շարժում է: Որը միանգամայն բացահայտ առաջադրում է իր նպատակները, միանգամայն բացահայտ ուրվագծում հաղթանակի հասնելու իր ճանապարհները, դրանց նպատակահարմարությունն ու արդյունավետությունը նույնպես բացահայտ` քննարկում եւ որոշում, ապաեւ` կրկին ու դարձյալ միանգամայն բացահայտ` պայքարում իր առաջադրած նպատակների հաղթանակի համար: Այն նպատակները, որ նա է առաջադրում` չեն կարող չհաղթանակել: Երկիրն, ի վերջո, պետք է վերադառնա քաղաքակիրթ զարգացումների ուղեծիր, քանզի այս խոտոր ընթացքի շարունակումը վերջ է նշանակում: Վերջ` ամեն ինչի: Երկիր պետք է վերադառնա քրիստոնեական հավատքը, բուն ինքը` քրիստոնյան, քանզի դրա հակառակը անգամ հեթանոսությունը չէ, այլ, ինչպես համոզվեցիք` մարդակերությունը: Հայաստանը փակուղուց պետք է վերածվի, հնարավոր բոլոր առումներով, խաչմերուկի. ոչ միայն տնտեսական, քաղաքական, հոգեւոր, այլեւ` քաղաքակրթական, ուր, սակայն, ոչ թե բախվում, այլ հնարավորինս միատեղվում են թե տարբեր քաղաքակրթությունների, թե աշխարհիս հզորների շահերը: Հակառակը` ներկայիս «տշված» վիճակն է... Հայաստանը պետք է դառնա ժողովրդավար երկիր: Մենք պետք է մենաշնորհազերծ, հովանավորչազուրկ, իրապես մրցակցային շուկայական տնտեսություն արմատավորենք երկրում, այլապես երկրի եւ ժողովրդի գոյատեւումն իսկ մե~ծ-մեծ հարցականի տակ կհայտնվի: Մենք արմատապես պետք է փոխենք մեր կրթական համակարգը, որովհետեւ որքան անցյալն ու ներկան, կրկնակի ու եռակի ապագան պետք է մերը լինի, եւ կրթական համակարգի սկզբունքը ոչ թե այսօրվա պես ինքնուրույնությունը ճնշելը, ինքնատիպությունը ոչնչացնելը, ինքնուրույն մտածելակերպը բացառելը պետք է լինի, այլ հենց դրանց խթանումը. իսկ դա հնարավոր է միայն այն դեպքում, երբ դու ՍԻՐՈՒՄ ԵՍ քո երկիրը, ՍԻՐՈՒՄ ԵՍ քեզ մոտ ուսանող սերնդին, ՍԻՐՈՒՄ ԵՍ քո եւ առավել` նրանց վաղվա օրը: Ու երբ դու ոչ թե պարզապես ինչ-որ բան ես սովորեցնում, այլ սովորեցնում ես` ՍՈՎՈՐԵԼ: Եվ վերջապես` հոգեւոր կյանքը պետք է վերադարձվի երկիր, որ պահպանվի ՏԵՍԱԿԸ: Այն ՏԵՍԱԿԸ, որն այսօր ափ նետված ձկան պես է... Համաժողովրդական Շարժման պայքարը հենց սրա համար է: Հաղթանակն` անխուսափելի: Բաց ու հաղթական պայքարի շնորհիվ ու միջոցով: Էնպես որ` «հետո չասեք, թե մենք քնած»... Թեեւ էս պայքարն էլ, հաղթանակն էլ` նաեւ ձեզ համար է:
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր ...ԵՍ ԵՒ ԵՍ
Հասմիկ Հովսեփյան 1
Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:
-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը:
- Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ ...ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների ...«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական շրջանակներում վերջերս թեւածում է երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտության գաղափարը եւ որպես դրա արդյունք վերջերս հաճախ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` որպես ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:
Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու ...ԴԻՎԵՐՍԻԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ...ՆՈՐ ՎԱՆԱՏՈՒՐՆԵՐ ԵՆ ԲՌՆԿՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը ...«ԱՄԵՆԱԶԻԼ ԲԱՆԸ`ԱՅԼԵՒՍ ԱՐԹՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Կարինե Հարությունյան
Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես ...«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:
Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի ...ԱՅՍՕՐ ԿՏՐՎԵՆ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:
Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ ...
ԿԻՆՈ ՆԿԱՐԵՔ, ԿԻՆՈ: ՀԱՄԱՐՅԱ` ԹՈՒԹՈՒՆ ՑԱՆԵԼՈՒ ԷՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՊԵՍ...
ՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե ՄանուկյանԲՈՄԺԻ, ՏՆՎՈՐԻ ՈՒ ՏՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Գագիկ ԱբգարյանՈՉ ԹԵ ՈՒԺՆ Է ՃՇՄԱՐԻՏ, ԱՅԼ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՈՒԺԵՂ
«ՄԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԸ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ ՉՊԵՏՔ Է ԼԻՆԵՆ»
Մարինե Խառատյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

