
ԴԻՎԵՐՍԻԱ
- Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ի հայտ գալը պայմանավորված էր Հայաստանի ղեկավարության այն խորին համոզմունքով, որ այդ իրադարձությունների հեղինակն ու դիրիժորը երբեք չի բացահայտվի:

Այսօր, սակայն, արդեն վստահաբար կարելի է պնդել, որ Երեւանում 2008թ.-ի մարտի 1-ին ժողովրդի դեմ կազմակերպվածը դիվերսիա էր: Պատճառը ժողովրդական շարժման դեմ իշխանությունների անուժ լինելն էր, որը հայտնվելով փլուզման եզրին՝ ծրագրեց եւ իրականացրեց շարժումն ուժային մեթոդներով ճնշելու հատուկ գործողություններ: Խաղաղ ակցիաները նենգափոխվեցին իբրեւ «անկարգություններ», իսկ հանրահավաքին հարող տարածքներում սպանությունների, հրկիզումների, թալանի՝ արհեստականորեն բեմադրված սցենարը ցանկալի մթնոլորտ ստեղծեց Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու եւ ընդդիմության առաջնորդներին «օրինական» հիմքերով ձերբակալելու համար: Իրագործված քայլերը հետեւյալն էին. ոստիկանության եւ ցուցարարների միջեւ ուղղակի ընդհարումների հրահրում, ոստիկանական եւ այլ ավտոմեքենաների հրկիզում, խանութների ընտրողական թալան՝ իբրեւ իրավապահ մարմինների եւ մասնավոր սեփականության նկատմամբ ոտնձգության իմիտացիա, քաղաքացիական անձանց սպանությունների իրագործում, իշխանության բռնազավթման հրահրում (ոստիկանության չպատճառաբանված նահանջը դեպի նախագահի նստավայր), տեղեկատվական շրջափակում եւ ապատեղեկատվություն: Փաստերն ու վկայությունները հաստատում են, որ որեւէ սպանության հիմքում ընկած չէ զոհի կողմից կատարված այնպիսի հակաօրինական գործողություն, որը զենքի գործադրում է պահանջում: Ավելին` փաստերը վկայում են զինված իրավապահների կողմից նպատակային սպանությունների կատարման մասին (Պարոնյան փողոցում ոստիկանական ավտոմեքենայի կողմից անցորդին վրաերթի ենթարկելը, նշանառու կրակահերթերը Մաշտոցի պողոտայում եւ այլն): Դրանք անհրաժեշտ էին նախատեսվող ձերբակալությունների, քրեական հետապնդումների եւ հակասահմանադրական օրենսդրական փոփոխությունների համար՝ իբրեւ ծանրացուցիչ հանգամանքներ: Բացի այդ, ժողովրդական շարժման ընդլայնումը ոչ մի հնարավորություն չէր թողնում Սահմանադրական դատարանում իրենց անհրաժեշտ որոշումն անցկացնելու համար: Ուստի մարտի 1-ին կատարված դիվերսիան Հայաստանի պետականության եւ ժողովրդի նկատմամբ կատարված հանցագործություն էր, եւ հայ ժողովուրդն իրավունք ունի պատիժ պահանջել այդ հանցագործության պատասխանատուների նկատմամբ: Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնած Սերժ Սարգսյանը եւ նրա ղեկավարած Հայաստանի հանրապետական կուսակցությունը հանդիսանում են այս դիվերսիայի գլխավոր կատարողներն ու մեղավորները: յի կազմակերպիչն ու դիրիժորն է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Կառավարող Հայաստանի հանրապետական կուսակցությունը պետք է արգելվի եւ լուծարվի հետեւյալ հանցագործությունների համար. ա) խաղաղ բնակիչների սպանության կազմակերպում, բ) խաղաղ բնակչության նկատմամբ բռնության կազմակերպում, գ) Ազգային ժողովում ցույցերի, երթերի մասին օրենքում հակասահմանադրական լրացումների ընդունում: Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ գործող նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հեռացվեն իշխանությունից եւ կանգնեն դատարանի առջեւ ժողովրդի դեմ դիվերսիա կազմակերպելու մեղադրանքով: Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը պետք է հեռացվի իշխանությունից եւ կանգնի դատարանի առջեւ հասարակությանը հետեւողականորեն ապատեղեկացնելու, նրանից ճշմարտությունը թաքցնելու, իսկ Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պետք է հեռացվի պաշտոնից եւ կանգնի դատարանի առջեւ առանձնապես ծանր հանցագործությունների պարտակման մեղադրանքով: «Վեր կաց» քաղաքացիական հոսանք verkats@yahoo.com
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր ...ԵՍ ԵՒ ԵՍ
Հասմիկ Հովսեփյան 1
Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:
-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը:
- Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ ...ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների ...«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական շրջանակներում վերջերս թեւածում է երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտության գաղափարը եւ որպես դրա արդյունք վերջերս հաճախ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` որպես ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:
Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու ...ԴԻՎԵՐՍԻԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ...ՆՈՐ ՎԱՆԱՏՈՒՐՆԵՐ ԵՆ ԲՌՆԿՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը ...«ԱՄԵՆԱԶԻԼ ԲԱՆԸ`ԱՅԼԵՒՍ ԱՐԹՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Կարինե Հարությունյան
Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես ...«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:
Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի ...ԱՅՍՕՐ ԿՏՐՎԵՆ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:
Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
- State Dept.'s David Kramer Owes an Apology for Misusing "Anti-Semitism" Card Against Armenia
- Ter-Petrossian had a meeting with the neo-fascist Turkish leader Alparslan Türkes
- levon ter petrosyan : a foreign agent
- The strategic research centre makes sensational revelations
- Open Letter to John Hughes who is the "agent in chief of the supposed "information" media armenia now which is 100% financed by the CIA.
- FOR THE RESPECT OF DEMOCRACY AND SURVIVAL OF THE ARMENIAN NATION
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Միջադեպ
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

