
ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
- Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:

Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու հնարավորություն ունենալով` Ս.Սարգսյանը նախընտրեց իր վրա վերցնել թե մարտի 1-ի արյունահեղության, թե հետագա ընթացքի համար ողջ պատասխանատվությունը: Իսկապես, նախագահի պաշտոնը ստանձնելով` արդեն ինքը պետք է արձագանքի ներքին եւ արտաքին ճնշումներին: ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնախմբի կազմակերպած լսումների ընթացքում Լ.Տեր-Պետրոսյանի ներկայացուցչի հնչեցրած պահանջները, ապրիլի 19-ի հանրահավաքը եւ ապրիլի 24-ի երթը վերահաստատեցին, որ ներքին ճնշումները ոչ միայն չեն նվազելու, այլ ընդհակառակը` սեղմված զսպանակը ցանկացած պահի կարող է բացվել ամբողջ թափով: Արտաքին ասպարեզում ավազակապետության վիճակը նույնպես բարդ է: Թե ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թ.Համարբերգը, թե ԱՄՆ-ի Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության հանձնախմբի անդամները ճանաչել են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը: ԵԽԽՎ-ի բյուրոկրատական մեքենան էլ ստիպված եղավ տեղից շարժվել, եւ չնայած Ջ.Փրեսքոթի զեկույցում տեղ գտած «ընտրությունները հիմնականում անց են կացվել ԵԽ-ի չափանիշներին համապատասխան» անիմաստ ձեւակերպմանը` սկսվել է Հայաստանի իշխանությունների դեմ պատժամիջոցների կիրառման գործընթաց: Եթե հունիսին ԵԽԽՎ-ի անդամները սկզբունքային գտնվեն եւ Հայաստանի պատվիրակությանը զրկեն քվեարկելու իրավունքից` դա ընդամենը պատժամիջոցների սկիզբը կլինի, իսկ հետագա զարգացումները կարող են աղետալի լինել` Ս.Սարգսյանի անձնական տնտեսական շահերի առումով: Մյուս կողմից` Ս.Սարգսյանը չի կարող կատարել «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր եւ ցույցեր անցկացնելու մասին» օրենքում կատարված փոփոխությունները չեղյալ համարելու եւ քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջները, քանի որ դրանց կատարումը կհանգեցնի հարյուր հազարանոց բողոքի ցույցերի վերսկսմանը, ինչից վարչախումբն անմիջապես անդամալույծ կլինի: Ինֆորմացիոն հավասար հնարավորություններ ապահովելու պահանջի բավարարումը նույնպես հավասարազոր է ավազակապետության վախճանին, իսկ մարտի 1-ի իրադարձությունների միջազգային անկախ հետաքննություն իրականացնելն անհնար է, քանի որ դրա արդյունքները լիովին կանխատեսելի են: Ու սեփական անձեռնմխելիությունն ապահովել ձգտող Ռ.Քոչարյանը նրա համար չէր խոստանում, որ ոստիկանության գործողությունները քննության առարկա չեն դառնալու, որպեսզի այժմ թույլ տրվի օբյեկտիվ քննության անցկացում, որի արդյունքում ինքը պետք է մեղադրյալի կարգավիճակում հայտնվի: Անշուշտ, Ս.Սարգսյանը դեմ չէր լինի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում գնալ միակողմանի զիջումների` դրա միջոցով Արեւմուտքի վերաբերմունքը մեղմելու նպատակով: Բանն այն է, սակայն, որ Արեւմուտքում լավատեղյակ են, որ Ս.Սարգսյանն ընտրված նախագահ չէ, նաեւ` թե քանի մարդ է իրականում մասնակցել երեւանյան բողոքի ցույցերին, եւ հասկանում են, որ Ս.Սարգսյանի հետ ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերելն իրականում չի նպաստի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը, այլ պարզապես կհանգեցնի Հայաստանում իրավիճակի աննպատակ սրմանը: Այսպիսով, Ս.Սարգսյանի իշխանության մնալու համար թերեւս միակ հույսն այժմ մայիսի 2-ից հետո Ռուսաստանի նախագահ Դ.Մեդվեդեւից որոշակի երաշխիքներ ստանալն է` որպեսզի հետագա բռնությունների, ուզբեկական ոճով ամբողջատիրական վարչակարգ ձեւավորելու եւ Արեւմուտքի հետ հարաբերությունների կտրուկ սրման դեպքում Ռուսաստանը սատարի իրեն: Նման վտանգի գոյությունն ապացուցվում է թեկուզ մարտի 1-ին Երեւանում ռուսական ոստիկանության մի շարք բարձրաստիճան սպաների ներկայությամբ: Կարելի է հիշել նաեւ, որ դեռեւս մի քանի տարի առաջ հայկական ոստիկանության հատուկ նշանակության ուժերը մարզումներ էին անցկացնում Ռուսաստանում` Կրասնոդարի մարզում: Բացի այդ, ավազակապետությունը սերտորեն կապված է ռուսական կրիմինալի հետ, ինչը որոշակի լրացուցիչ վտանգներ է առաջացնում: Առհասարակ, ռուսական քաղաքականության վայրիվերումները մտահոգության առիթ են տալիս: Բավական է նկատել, թե ինչպես է Ռուսաստանը վերականգնում փոստային եւ օդային կապը Վրաստանի հետ եւ միաժամանակ` Աբխազիայում սադրանքներ կազմակերպում: Այդ պետությունն այժմ կարող է փորձել հերթական անգամ Հայաստանն օգտագործել որպես մանրադրամ` օգտվելով «ֆորպոստատիրոջ» իր առավելությունից: Եվ հայաստանյան ընդդիմությունից հսկայական ջանքեր կարող են պահանջվել երկրին սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Անշուշտ, Արեւմուտքում չի նկատվում երկակի չափանիշների եւ երեսպաշտության պակաս, իսկ Եվրախորհրդի կամ ԵԱՀԿ-ի պես կառույցների աշխատակիցներն առաջնորդվում են առաջին հերթին իրենց անձնական շահերով: Ու այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիների վճռականության եւ Լ.Տեր-Պետրոսյանի քաղաքական թիմի հմտությունների շնորհիվ արեւմտյան գործիչները եւ միջազգային կառույցները ստիպված են լինում ընդունել ակնհայտ փաստերը, օրինակ` Հայաստանում քաղաքական հետապնդումների առկայությունը. դա, իր հերթին, նրանց ստիպում է որոշակի օգտակար քայլերի դիմել: Մինչդեռ Ռուսաստանի դեպքում իրավիճակն այլ է. այդ երկրի ղեկավարության համար չկա սեփական քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու ավանդույթ (նաեւ անհրաժեշտություն), ու հասկանալի է, որ հայաստանյան հասարակական կարծիքի ճնշումը չի կարող Ռուսաստանի առաջնորդների վրա ազդել այնպես, ինչպես ազդում է արեւմտյան գործիչների վրա: Անշուշտ, Հայաստանի շահերից է բխում Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերություններ ունենալը: Սակայն այս իրողությունը պետք է գիտակցվի նաեւ Մոսկվայում, ինչն առայժմ այնքան էլ պարզ չի երեւում: Ինչ վերաբերում է Արեւմուտքի հետ Հայաստանի հարաբերություններին. հայ հասարակությունն առաջնորդվում է ժողովրդավարական բարձր չափանիշներով եւ դիտում է Եվրախորհուրդն ու ԵԱՀԿ-ն որպես իր կառույցներ, որոնք պարտավոր են նպաստել ժողովրդավարության ամրապնդմանը: Հսկայական ջանքեր ենք գործադրել, եւ բյուրոկրատական մեքենան, այնուամենայնիվ, սկսեց տեղից շարժվել: Եվ պետք է շարունակենք աշխատել, որպեսզի միջազգային կառույցներն իրականացնեն մեր հանդեպ իրենց պարտքը:
- Արմեն Գրիգորյան
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր ...ԵՍ ԵՒ ԵՍ
Հասմիկ Հովսեփյան 1
Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:
-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը:
- Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ ...ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների ...«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական շրջանակներում վերջերս թեւածում է երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտության գաղափարը եւ որպես դրա արդյունք վերջերս հաճախ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` որպես ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:
Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու ...ԴԻՎԵՐՍԻԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ...ՆՈՐ ՎԱՆԱՏՈՒՐՆԵՐ ԵՆ ԲՌՆԿՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը ...«ԱՄԵՆԱԶԻԼ ԲԱՆԸ`ԱՅԼԵՒՍ ԱՐԹՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Կարինե Հարությունյան
Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես ...«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:
Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի ...ԱՅՍՕՐ ԿՏՐՎԵՆ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:
Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանԱՌԱՋԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ
- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ


Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

