
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ճիգեր է գործադրում:

Ի սկզբանե ակնհայտ էր, որ քաղաքական գործիչների ու համաժողովրդական շարժման ակտիվիստների նկատմամբ հարուցված քրեական գործերը շինծու են եւ պատվիրված են Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի ուղղակի ցուցումով: Բայց քանի որ իրավապահ մարմինների համար օրինական ճանապարհով անհնար էր իրականացնել պատվերը` հանցակազմի իսպառ բացակայության պատճառով, նրանք ստիպված դիմում են վերջին` ապօրինի մեթոդներով կեղծ ցուցմունքներ կորզելու միջոցին: Արհամարհելով Հայաստանի վերաբերյալ ԵԽԽՎ վերջին բանաձեւի պահանջները` ապրիլի 23-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, այդ թվում` նաեւ ապրիլի 24-ին, ԱԱԾ Աբովյանի տարածքային բաժին, ինչպես նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն բերման են ենթարկվել ու որեւէ ցուցմունք կորզելու վերջին հույսով շատ դեպքերում կրկնակի հարցաքննվել են երեք տասնյակ քաղաքացիներ, որոնցից պահանջվել է ընդամենը մեկ բան` ցուցմունք տալ արդեն երկու ամիս ապօրինաբար կալանքի տակ գտնվող Լ.Տեր-Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի ղեկավար, Աբովյանի նախկին քաղաքապետ, քաղբանտարկյալ Գրիգոր Ոսկերչյանի, այսպես կոչված` «պետական հեղաշրջման» կազմակերպմանը մասնակցելու «գործի» առնչությամբ: Ինչպես եւ նախորդ երկու ամիսների ընթացքում, երբ հարցաքննվել էին ավելի քան 60 քաղաքացիներ, այս անգամ եւս ԱԱԾ աշխատակիցները եւ գլխավոր դատախազության քննչական խմբի անդամները հարցաքննությունները կազմակերպել եւ անցկացրել են օրենքի կոպիտ խախտումներով` գործի դնելով նաեւ քաղաքացիներին հոգեբանական ահաբեկման ենթարկելու իրենց միակ զինանոցը. հայհոյանքներ, սպառնալիքներ, մարդու արժանապատվության եւ ինքնասիրության վիրավորում ու ստորացում, առանձին դեպքերում նույնիսկ` ֆիզիկական բռնություն, հարցաքննվողների երեխաների նկատմամբ «գործ սարքելու» սպառնալիքներ եւ հանցաշխարհից փոխառած քստմնելի այլ մեթոդներ: Սակայն մեր ստացած բազմաթիվ ահազանգերը ակնհայտ են դարձնում այն, որ Հայաստանի ազատասեր քաղաքացիները արդեն իսկ փայլուն հասկացել են ավազակապետական համակարգի էությունը եւ լավ են պատկերացնում դրանից ազատվելու ուղին: Յուրաքանչյուրն այսօր քաջ գիտակցում է, որ չկա Ոսկերչյանի կամ որեւէ մեկ այլ քաղաքական գործչի նկատմամբ հարուցված քրեական գործ կամ դատավարություն: Կա Հայաստանի քաղաքացիների ու ողջ քաղաքացիական հասարակության նկատմամբ հարուցված քրեական գործ ու դատավարություն: Հետեւաբար, չկա Ոսկերչյանի կամ որեւէ մեկ այլ քաղաքական գործչի պաշտպանության խնդիր, կա Հայաստանի բոլոր քաղաքացիների ու ողջ քաղաքացիական հասարակության պաշտպանություն ավազակապետական հանցավոր համակարգից: Ուստի, որեւէ քաղաքացի չի թաքցնում ու չի պատրաստվում թաքցնել ճշմարտությունը: Քաղաքացիներից ստացված ահազանգերի եւ ներկայացված փաստերի հիման վրա մենք բազմաթիվ հարցադրումներ ենք ներկայացնելու նախաքննական մարմնին դատարանում: Փաստերը ներկայացրած քաղաքացիների անվտանգության երաշխիքների առկայության դեպքում դրանք կներկայացվեն իրավասու մարմիններին եւ կհրապարակվեն մամուլում: Տվյալներն ամբողջացնելու նպատակով խնդրում ենք քաղաքական գործերով հարցաքննված բոլոր աբովյանցիներին եւ տարածաշրջանի գյուղերի բնակիչներին` հարցաքննությունների ընթացքում տեղ գտած ապօրինությունների, բռնությունների, ահաբեկումների վերաբերյալ տեղեկություններն ու փաստերը ներկայացնել ՀՀՇ Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակ, ՀԺԿ Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակ կամ փաստաբաններ Հրանտ Գեւորգյանին (հեռ. 541539) եւ Հարություն Բաղդասարյանին (հեռ. 091824478): Առկա բոլոր փաստերը ամփոփ տեսքով կներկայացվեն նաեւ ընտրությունների եւ ետընտրական գործընթացների ընթացքում կատարված ապօրինությունների ու հանցագործությունների վերաբերյալ Եվրոդատարան ներկայացվելիք հայցը նախապատրաստող աշխատանքային խմբին: Սակայն մինչ այդ, մենք արդեն ամփոփել ենք եւ ՀՀ գլխավոր դատախազությանն ենք ուղղում աբովյանցիներին առավել հուզող հետեւյալ հարցերը. 1. որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվե՞լ է նախընտրական շրջանում եւ ՀՀ նախագահի ընտրությունների օրը` փետրվարի 19-ին, Աբովյանում ու տարածաշրջանի գյուղերում կատարված զանգվածային ընտրախախտումների, ընտրակեղծիքների եւ վստահված անձանց ու քաղաքացիների նկատմամբ իրականացված բռնությունների համար, 2. ի՞նչ ընթացք են ստացել Աբովյանի եւ տարածաշրջանի գյուղերի ընտրատեղամասերում տեղի ունեցած ընտրակեղծիքների ու բռնությունների փաստերն արձանագրած ՀՀ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի վստահված անձանց թվով 9 դիմում-բողոքները ՀՀ գլխավոր դատախազին, ինչպես նաեւ կատարված քրեական հանցագործությունների մասին տեղեկություններ պարունակող թվով 6 դիմում-բողոքները ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին, 3. ի՞նչ ընթացք են ստացել ՀՀ նախագահի թեկնածու Լ.Տեր-Պետրոսյանի Աբովյանի նախընտրական շտաբի գրությունները Կոտայքի մարզի դատախազին եւ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին` տարածաշրջանի գյուղերում ՀՀ նախագահի թեկնածու Ս.Սարգսյանի օգտին քվեարկելու համար զանգվածային ընտրակաշառքներ բաժանելու փաստերի վերաբերյալ: ՀՀՇ Աբովյանի տարածքային կազմակերպություն ՀԺԿ Աբովյանի տարածքային կազմակերպություն «Հանրապետություն» կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպություն «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության Աբովյանի ներկայացուցչություն
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր ...ԵՍ ԵՒ ԵՍ
Հասմիկ Հովսեփյան 1
Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:
-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը:
- Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ ...ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների ...«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական շրջանակներում վերջերս թեւածում է երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտության գաղափարը եւ որպես դրա արդյունք վերջերս հաճախ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` որպես ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:
Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու ...ԴԻՎԵՐՍԻԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ...ՆՈՐ ՎԱՆԱՏՈՒՐՆԵՐ ԵՆ ԲՌՆԿՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը ...«ԱՄԵՆԱԶԻԼ ԲԱՆԸ`ԱՅԼԵՒՍ ԱՐԹՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Կարինե Հարությունյան
Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես ...«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:
Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի ...ԱՅՍՕՐ ԿՏՐՎԵՆ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:
Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ ...
ՎԱՐԴԱՆ ՋՀԱՆԳԻՐՅԱՆԸ ՎԱՏԱՑԱՎ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՀԼԻՃՈՒՄ
Մարինե ԽառատյանՆԻԿՈՅԱՆԻՆ ՄՆԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԱՆԵԼԸ
Մարինե ԽառատյանԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՀԵԿԱՆ Է ՆԱԵՒ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ՀԱՄԱՐ
Կարինե ՀարությունյանՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՋԱՆՔԵՐ` ՎՐԱՍՏԱՆԻ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
Էմմա Գաբրիելյան«ՆԱԲՈՒԿՈ» ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ԼՂ ԽՆԴՐԻ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ԴԻՄԱ՞Ց
Էմմա Գաբրիելյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
- Հայկական անեկդոտներ – Armenian jokes - Армянские анекдоты
- Տրամաբանական խնդիրներ, գլուխկոտրուկներ, հանելուկներ
- Մաթեմատիկա՞... համեցեք
- ինչպես կարդալ հայերեն MySql ից
- Շուտասելուկներ
- Գրաբարի դասեր
- Գուշակիր, թե ով է նկարի փոքրիկը
- Տնտեսագիտության արագացված կուրսեր
- Գուշակիր պատմության հերոսին
- Network Journal for Men
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

