
«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
- Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, նոր աշխատատեղեր բացում է միայն փոքր բիզնեսը: Խոշոր բիզնեսը երբեք նոր աշխատատեղ չի բացում:

Ընդհակառակը` խոշոր բիզնեսները մեկը մեկին կլանելով խոշորանում են ու կրճատում են եղած աշխատանքային տեղերը: Միակ ոլորտը, որն անընդհատ բերում է նոր աշխատատեղեր` փոքր բիզնեսն է: Եթե մենք նայենք ամենամոնոպոլիզացված, ամենաինդուստրալիզացված երկրների ՀՆԱ-ի կառուցվածքը, կտեսնենք, որ 50-60 տոկոսը տալիս է փոքր բիզնեսը: Այսինքն` նա լուծում է ոչ միայն տնտեսական խնդիր, այլ նաեւ լուծում է սոցիալական խնդիր: Չկա մի երկիր, որտեղ փոքր բիզնեսը չլինի հատուկ հովանավորության տակ, բացի Հայաստան երկրից, որտեղ պարզեցված հարկն ուզում են հանել եւ ընդհանրապես փոքր բիզնեսը «գցել կրակը»: Նրա ներկայացմամբ` չկա այնպիսի երկիր, որը չհասկանա այդ բիզնեսի տնտեսական եւ սոցիալական նշանակությունը եւ չաջակցի դրան, բացի Հայաստանից: «Ջերմոցային պայմաններ են ստեղծում, ինկուբատորներ են ստեղծում աճեցնելու համար փոքր բիզնեսը եւ այլն: Երբ մեր իշխանավորների հետ խոսում ես այս մասին` նրանք ասում են, թե բյուջեից այսքան փող ենք հատկացրել, իսկ թե ու՞մ են տվել, ինչի՞ համար` հայտնի չի», - շարունակեց թեման Աղաջանովը` պնդելով, որ փոքր բիզնեսի զարգացումը չի կարելի դիտարկել տնտեսական զարգացման կոնտեքստից դուրս: Ըստ տնտեսագետի` զբաղվածության քաղաքականությունը եւ տնտեսական քաղաքականությունը, ընդհանրապես տարբեր բաներ են մեզ մոտ, այնինչ դրանք պետք է լինեն համահունչ, եւ եթե նույնիսկ գումար է հատկացվում վերոնշյալ ոլորտին, ապա պետք է տնտեսական քաղաքականության տեսանկյունից արդարացված լինի. ո՞ր ուղղությամբ զարգացող փոքր բիզնեսն է վարկավորվում: Եթե խոսում ենք ինովացիայի մասին, հետեւաբար պետք է այդ ուղղությամբ զարգացող փոքր բիզնեսը խրախուսվի, իսկ մենք ունե՞նք ինովատորներ` հարց է բարձրացնում Աղաջանովը: «Յուրաքանչյուր երկրի զբաղվածության կառուցվածքը կախված է տվյալ երկրի տնտեսական կառուցվածքից: Իշխանությունները ի լուր աշխարհի հայտարարում են, որ մենք ձգտում ենք ստեղծել տնտեսություն, որը հիմնված է գիտելիքների վրա. եթե դա իրոք այդպես է, ապա պետք է մտածենք, որ սա պետք է բերի Հայաստանում զբաղվածության եւ ընդհանրապես աշխատանքի կառուցվածքի փոփոխության: Եթե խոսք է գնում ինովացիոն տնտեսության մասին, ապա հարց է ծագում` Հայաստանում այսօր քանի՞ ինովատոր գոյություն ունի որպես մասնագետ: Ընդհանրապես Հայաստանի բուհերից որեւէ մեկում կա՞, արդյոք, թեկուզ մի փոքր բաժանմունք, որը պատրաստում է այս դարի տնտեսության կադրեր, ովքեր կոչվում են ինովացիոն տնտեսության կադրեր` ինովատորներ»: Այստեղ նա նկատեց, որ այս պարագայում չենք հասկանում, թե ի՞նչ ենք անում, չենք կոորդինացնում գործողությունները. «Տնտեսական ծրագրերը հաճախ բաղկացած են տարբեր բլոկներից, որոնք մեկը մեկի հետ չեն խոսում»: Աղաջանովը խոսեց նաեւ մի երեւույթի մասին, որով Հայաստանը աշխարհում գրավում է «պատվավոր» առաջին տեղը. «Հայաստանում կա մի հսկայական պրոբլեմ` աշխատատեղերի եւ աշխատավարձերի լեգալիզացիան: Ըստ կենսաթոշակային հիմնադրամի նախագահի` կենսաթոշակային ֆոնդին գումար է հատկացնում 460000 մարդ, այն դեպքում, երբ կենսաթոշակ ստացողների թիվը 530000 է: Սա աբսուրդ է: Այսինքն` 85 աշխատող պահում են 100 թոշակառուի: Երկրագնդի վրա այսպիսի երկիր գոյություն չունի»: Աբսուրդը բանախոսը հիմնավորեց վիճակագրական տվյալներով. «Ըստ պաշտոնական վիճակագրության` գործազրկության ամենացածր գործակիցը Հայաստանում է` 7.1 տոկոս: Հարց է ծագում, եթե այդքան ցածր է գործազրկության մակարդակը, ո՞նց է ֆոնդին այդքան քիչ մարդ գումար մուծում»: Աղաջանովի կարծիքով` Հայաստանի իշխանությունները հեքիաթներ շատ են սիրում: Նրա այս կարծիքը ձեւավորվել է այն բանից հետո, երբ լսել է նրանց հայտարարությունները, թե մեր երկիրը դառնալու է տարածաշրջանի ֆինանսական կենտրոն, կրթական կենտրոն, բժշկական կենտրոն. «Որպեսզի դու դառնաս բժշկական կենտրոն, միլիոններ չէ, միլիարդներ պետք է ծախսես: Ֆոնդային շուկա գոյություն չունի: Շուկայի կապիտալիզացիան կազմում է ՀՆԱ-ի 0.9 տոկոսը, այսինքն` մի քանի անգամ ավելի քիչ, քան Մոզամբիկում կամ Բուրկինա Ֆասոյում է, բանկային համակարգ գոյություն չունի, բայց ԿԲ-ի նախկին նախագահը` ներկայիս վարչապետը, խոսում է ֆինանսական կենտրոն դառնալու մասին»: Հաջորդ «հեքիաթասացը» առեւտրի ու տնտեսության զարգացման նախարար Ներսես Երիցյանն է, ով անցած տարի ձեթի, կարագի թանկացման օրերին հայտարարել է, թե իրենց հաջողվել է չեզոքացնել գների աճը: «Նույնիսկ ամենահզոր երկրներին չի հաջողվել չեզոքացնել գների աճը, այդ օրերին մտածում էի, թե Հայաստանում ծնվել է տնտեսագիտական Նապոլեոն», - ասաց տնտեսագետը: Նրա համար ամենասարսափելին այն է, որ երկրի վարչապետն ու նախագահը գաղափար չունեն տնտեսության իրական վիճակի մասին. անգամ պատկերացում չունեն այն վիճակի մասին, որ նկարագրում է վիճակագրությունը. «Հակառակ դեպքում նրանք այսքան ոգեւորված չէին խոսի տնտեսության ու էլ չգիտեմ ինչերի մասին: Ե՞րբ են լրջանալու»:
- Գագիկ Աբգարյան
Քննարկում
ARMEN գրել է:
Պարոն Աղաջանովի հոդվածներին, զեկույցներին և հարցազրույցներին միշտ ուշի-ուշով հետևում եմ, ՀԻԱՆԱԼԻ ՄԱՍՆԱԳԵՏ Է իր բնագավառում, նման մարդ կգեղեցկացներ աշխարհի ցանկացած զարգացած երիկրի համալսարանը կամ կառավարությունը: Մարդը պարզ ու ճիշտ ասում է այն, ինչ Հայաստանում չեն ուզում /չեն կարողանու՞մ/ ըմբռնել: Նա այն քչերից է, ովքեր այսօր Հայաստանում ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ են ասում: Առողջությու՛ն եմ ցանկանում պրն. Աղաջանովին:
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր ...ԵՍ ԵՒ ԵՍ
Հասմիկ Հովսեփյան 1
Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:
-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը:
- Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ ...ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների ...«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական շրջանակներում վերջերս թեւածում է երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտության գաղափարը եւ որպես դրա արդյունք վերջերս հաճախ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` որպես ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:
Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու ...ԴԻՎԵՐՍԻԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ...ՆՈՐ ՎԱՆԱՏՈՒՐՆԵՐ ԵՆ ԲՌՆԿՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը ...«ԱՄԵՆԱԶԻԼ ԲԱՆԸ`ԱՅԼԵՒՍ ԱՐԹՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Կարինե Հարությունյան
Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես ...«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:
Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի ...ԱՅՍՕՐ ԿՏՐՎԵՆ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:
Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ ...
ԿՐԵՄԼԸ ՍԿՍԵՑ ՃԱՆԱՉԵԼ «ՉՃԱՆԱՉՎԱԾՆԵՐԻՆ»
Էմմա ԳաբրիելյանՊԱՏՐԱՍՏՎԵՔ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԱՁԵՒԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ
Արմեն Գրիգորյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

