
ԵՍ ԵՒ ԵՍ
- Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:

-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը: - Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ Քոչարյանը եւ շարունակելու է տալ Սերժ Սարգսյանը: - Նորից գժվեցի՞ր, տարիներ առաջ «Առավոտ» թերթում, երբ նոր էր անկախացել Հայաստանը, Լենին պապու գովքն էիր անում, հիմա հերթը այդ եկուսին է հասե՞լ: - Իսկ ինչու՞ ոչ, ողջ իշխանական համակարգը, բոլոր իշխանամետ լրատվամիջոցները, պետական եւ մասնավոր հեռուստաընկերությունները օրնիբուն մի բերան փառաբանում, գովաբանում են նրանց, Հայաստանի ներկան ու ապագան ներկայացնում են հրաշագեղ գույներով, շուտով Հայաստանը դրախտավայր է դառնալու, մարդիկ... - Լռի՛ր, - թույլ չտալով շարունակել իմ հիացական խոսքերը` մեջ մտավ իմ երկրորդ եսը, - չլինի՞ դու էլ ինչ-որ բանի ակնկալիքներ ունես, եւ քեզ էլ է տիրել ընչաքաղցությունը: Ու՞ր մնացին լրագրողի քո սկզբունքները: Պետք չէ այնքան բութ լինել. նրանց պայքարը իրենց կերակրամանը չկորցնելն է, իսկ միավորողը փողի հանդեպ ունեցած տենչը, փողը կուրացրել է նրանց հոգու աչքերը, փո... - Լավ, լավ, մի՞թե այդքան վատ է փող ունենալը, - այս անգամ ես եմ միջամտում նրան, եթե ես էլ փող ունենայի` ինձ համար էլ, ինչպես կասեր Ակսել Բակունցը, աշխարհը ճոճք կթվար, ծիրանագույն բուրաստան: - Ես չեմ ասում, թե փողը վատ է, այն վատանում է, երբ անազնիվ, ոչ քո աշխատանքի դիմաց է կուտակվում: Իսկ ճոճքում քո հայտնվելու մասին մի երազիր, այն արդեն զբաղեցրել են հայտնի քառասուն ընտանիքները: Դու ոչ փող ունես, ոչ աշխատանք, ոչ էլ նրանց օրորելու շնորհք: - Իսկ ինչու՞ նրանք իմ, քո, մյուսների մասին չեն հոգում, չեն մտածում, - մի բան ասելու համար հարցնում եմ նրան: - Եթե մտածեն, որտեղի՞ց պետք է գոյանա այդ հսկա հարստությունը: Մարդկային այդ տեսակը, Սեւակի բնութագրմամբ, միայն իր փորն է սիրում: Դու նախորդ իշխանության օրոք խորհրդարանի նախագահի աշխատակազմ էիր հասել, ինչու՞ դու էլ ինչ-որ բանի չտիրացար... չտիրացար` քանի որ շատերդ ազնիվ նպատակներով ու գաղափարներով էիք առաջնորդվում: - Ի՞նչ է, այն ժամանակ այդ տեսակից չկայի՞ն իշխանական համակարգում, - բարկացնելու նպատակով դիմում եմ նրան: - Ցավն էլ այն է, որ կային: Այդ տեսակը գոյություն է ունեցել դարեր ի վեր, նրանցից ոմանք մինչեւ օրս իշխանական համակարգում են` ստվերելով նախկիններին, լրացնելով այժմյականների շարքերը: - Ա՛յդ էր պատճառը, որ Առաջին նախագահը ետ վերադարձավ` փորձելով ուղղել իր սխալը, անգամ ներողություն խնդրեց մեր գլխին փորձանք բերելու համար, - շուտասելուկի նման դիմում եմ նրան: - Կարծես թե ուղեղդ փորձում է աշխատել, - վրա բերեց նա, Առաջին նախագահը չէր կարող անտարբեր մնալ Քոչարյան եւ Սարգսյան զույգի արածների հանդեպ, իր ժողովրդին այս ահավոր իրավիճակին հասցնելու համար: Եվ ժողովուրդը հասկացավ, որ միայն Առաջին նախագահի օգնությամբ կարող է ձերբազատվել իրեն ատող իշխանավորներից եւ իր ձայնը տվեց նրան: - Այդ դեպքում ինչու՞ հաղթեց Սերժ Սարգսյանը, - հարցնում եմ նրան: - Նա հաղթե՞ց, հաղթողը Առաջին նախագահն է, Սերժին հաղթեցնել տվեցին, - բարկացած պատասխանեց նա: - Թող պայքարեին, - հենց այնպես ասում եմ ես: - Քո կարծիքով չպայքարեցի՞ն, այժմ էլ պայքարում եւ պայքարելու են մինչեւ հասնեն վերջնական հաղթանակին: Դու որպես դիտորդ չէի՞ր պայքարում այն տեղամասում, որտեղ իրենց ընտրությունը կատարեցին Առաջին նախագահը, Քոչարյանը եւ Սարգսյանը: Անգամ այնտեղ կեղծ անձնագրերով ղարաբաղցի ամուսինները քվեարկեցին քաղաքից բացակայող երկու կանանց փոխարեն: Քո արձանագրությունը հասավ մինչեւ Սահմանադրական դատարան, ինչի՞ հասար: - Ոչնչի, - տխուր պատասխանում եմ ես, - այնքան շատ էին կեղծիքները, որ Սահմանադրական դատարանի նախագահը գլուխը առավ-փախավ: Նրան օգնության հասած անդամներից մեկը կարդաց ի սկզբանե պարտադրված վճիռը, - այս անգամ ես եմ ընդդիմադիրի կեցվածք ընդունում: Այդ դեպքում ինչու՞ փետրվարի 26-ին, երբ երկու հրապարակների հավաքվածները հասան մոտ կես միլիոնի, չգրավեցիք նախագահական նստավայրը, - մի տեսակ վախվորած հարցնում եմ նրան: - Ես չէ, որ այդ հարցին պետք է պատասխան տամ, բոլորին հայտնի էր, որ Առաջին նախագահը ուզում էր օրինական ճանապարհով իշխանության գալ: Դրա վառ ապացույցը տասնօրյա խաղաղ հանրահավաքներն էին: Իշխանական վերնախավի սադրիչ քայլերը, ԱԺ պատգամավորների, բազմաթիվ մարդկանց հետապնդումները եւ ձերբակալությունները, շատերին աշխատանքից ազատելը ներկաների, հատկապես երիտասարդների կողմից հնչած «հիմա» բառով համարժեք գործողություններ էին պահանջում Առաջին նախագահից: Րոպեներ անց այդ ահագնացած բողոքի ալիքը հենց նրա կողմից լիցքաթափվում էր` «հիմա»-ն փոխարկելով պարի: Հիշում եմ Շվեյցարիայում ապրող մեր հայրենակից, լուսահոգի Պերճ Մսրլյանի խոսքերը 1992 թվականին: Լեւոն Տեր-Պետրոսյանը բացառիկ երեւույթ է հայ իրականության մեջ, ափսոս, նման անհատականությունները ուշ-ուշ են ծնվում, - հպարտորեն բարձրացնելով գլուխը` ասում է իմ երկրորդ եսը: - Մարդիկ չէի՞ն հոգնում օրնիբուն այնտեղ մնալուց, - հարցնում եմ նրան: - Մարդկային հոսքը երբեք չէր դադարում, ներս էին մտնում, դուրս գալիս: Հիմնականում բազմությունը շատանում էր կեսօրից հետո, ամենօրյա երթի պահերին: Դա մի անբացատրելի, աննկարագրելի իրողություն էր: Կարծես մի նոր պետություն էր ստեղծվել պետության մեջ, մարդիկ միմյանց նկատմամբ չափազանց բարի ու հարգալից էին, շատերը իրենց տան ունեցած ուտելիքները կիսում էին հանրահավաքի մասնակիցների հետ: Անսովոր ուրախության, ազատության զգացումն էր համակել ներկաներին: Բոլորի ելույթները լսվում էին ուշադրությամբ, որոնք ընդմիջվում էին ծափողջույններով եւ անունների վանկարկումներով: Ազատության հրապարակում ձեւավորվում էր իսկական քաղաքացիական հասարակություն: Իսկ վերջինիս հայտնությունը ահ ու սարսափ առաջացրեց իշխանական վերնախավում: Քոչարյանը եւ Սարգսյանը հասկացան, որ թեկուզ մեկ օր ավելի շարունակվեն իրենց համար վտանգավոր հանրահավաքները իրենք հայտնվելու են կործանվող բուրգի փլատակների տակ: Մարտի 1-ին «գործ» սարքելը անհրաժեշտություն էր, փրկության ստոր միջոց: Անառարկելի է. Մարտի 1-2-ը Հոկտեմբերի 27-ի շարունակությունն է, նույն ձեռքը, նույն ոճիրը, նույն նպատակը, - շնչահեղձ լինելով ասաց նա, - ապա շարունակեց, - ուղեղդ աշխատացրու՛, եթե այդ մարդիկ պայքարի են ելել բռնապետության դեմ, ինչպե՞ս կարող էին բռնարարքների դիմել, մարդ ծեծել, մանավանդ սպանել: Բոլորին միավորողը մեկն էր` Հայաստանը դառնա ազատ, անկախ, ժողովրդավարական պետություն: - Որտե՞ղ էիր այդ օրը, - փորձելով նրան այդ վիճակից հանել, հարցնում եմ ես: - Ես այնքան էլ հեռու չեմ ապրում Ազատության հրապարակից: Գիշերները տուն էի գալիս: Արյունոտ շաբաթ առավոտյան, լսելով ջարդարարների հարձակման լուրը, արագ այնտեղ հասա: Շրջակայքը լեփ-լեցուն էր ոստիկանական զորքով, գոռում-գոչյունով: Կարծես գետնի տակից թաթար-մոնղոլներն էին դուրս եկել եւ հարձակվել անզեն, անմեղ մարդկանց վրա: Աստված իմ, մի՞թե սրանց հայրենակիցներ կարելի է անվանել: Ինձ սարսափեցրեց նրանց ատելությամբ լեցուն, արնակալած աչքերը: Ռետինե մահակով ոստիկանները հարվածում էին պատահածին` լինի կին թե տղամարդ, ահել թե ջահել: Անշարժ կանգնել էի, չգիտեի անելիքս, ինձանից անկախ արցունքներս հոսում ու հոսում էին: Այդ պահին ինձ մոտեցավ մի ոստիկան եւ թեւս բռնելով` կամացուկ, սակայն վրդովված ասաց. «Փոխանակ այսօր լաց լինեիք, կես միլիոն մարդ էիք հավաքվել, հարձակվեիք եւ գրավեիք, դուք էլ, մենք էլ կազատվեինք այս մարդակեր հրեշներից»: Նրա խոսքերը սթափեցրին ինձ, ուրեմն ոչ բոլորն են գազանի վերածվել: Ձեռքս բռունցքի վերածելով միացա Մաշտոցի պողոտայով իջնողներին եւ «Լեվոն», ապա «միացում», «հաղթանակ» բառերը բարձր վանկարկելով հասանք Ֆրանսիայի դեսպանատան մոտ: - Հետո ի՞նչ եղավ, - անհամբեր դիմում եմ նրան: - Մեր փոքրիկ խումբը ժամ առ ժամ շատանում էր, կեսօրին այն հասավ երկու հարյուր հազարի: Նրանք գալիս էին օրվա կատարվածի մասին տեղեկություն ստանալու, այլ ոչ թե թալանելու կամ սպանելու նպատակով: ...Ինչու՞ Պարոնյան փողոցում գտնվող Քոչարյանի տղային պատկանող շենքի «Ութ» սուպերմարքեթը եւ հոգեմետ դեղերով դեղատունը չէին թալանվել, այն էլ հենց խժդժությունների կիզակետ դարձած վայրում: Չէին թալանվել, որովհետեւ հրաման չէր եղել, ավելին` այն հատուկ հսկվել էր կենտրոնի ոստիկանների կողմից: Իսկ Մաշտոցի պողոտայում վերջիններս եւ հսկայական զորքը անհետացել էին եւ մատնվել անգործության: Հանրահավաքի օրերում ձեւավորված, Հայաստանի քաղաքացու կոչմանը արժանացած երիտասարդը չէր կարող անկարգություններ հրահրել, սպանություններ իրականացնել: Այդ չարաբաստիկ գործողությունները կատարեցին այնտեղ նետված խուլիգանական տարրերը, սադրիչները, մարդասպանները` նշված թաղամասերում ապրողների աչքերի առջեւ: - Ինչու՞ այդ ահավոր ցավին, մարդկանց զոհվելուն չարձագանքեցին սերժականները, - հարցնում եմ ես եւ արդեն խելքի եկած պատասխանում, - որովհետեւ նրանք ատում են Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որը համարձակվել է պայքարի դուրս գալ իր երկրում ազատ, անկախ ապրելու իրավունքը նվաճելու համար: - Ուրեմն` պայքար, պայքար, մինչեւ վերջ...
- Հասմիկ Հովսեփյան
Քննարկում
DAV գրել է:
lav chein kaskaci erxosutjan pahery...Avarty irakanutjunn er artacolum.
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր ...ԵՍ ԵՒ ԵՍ
Հասմիկ Հովսեփյան 1
Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:
-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը:
- Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ ...ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների ...«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական շրջանակներում վերջերս թեւածում է երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտության գաղափարը եւ որպես դրա արդյունք վերջերս հաճախ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` որպես ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:
Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու ...ԴԻՎԵՐՍԻԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ...ՆՈՐ ՎԱՆԱՏՈՒՐՆԵՐ ԵՆ ԲՌՆԿՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը ...«ԱՄԵՆԱԶԻԼ ԲԱՆԸ`ԱՅԼԵՒՍ ԱՐԹՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Կարինե Հարությունյան
Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես ...«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:
Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի ...ԱՅՍՕՐ ԿՏՐՎԵՆ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:
Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

