
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
- Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր պայմանները եւ, ինչպես հայկական ժողովրդական ասացվածքն է ասում` «Պղտոր ջրում ձուկ է որսում»:

«Ժողովրդավարությունը Ադրբեջանում, ծայրահեղ դեպքում, Վրաստանից վատ չէ, սակայն Հայաստանի հետ համեմատել` գործնականում անհնար է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը: Այս հայտարարությունը Հայաստանում նախագահական ընտրությունների հետ կապված` ժողովրդավարության եւ մարդու իրավունքների բացահայտ ոտնահարումների հետեւանք էր: Փորձագետ Ֆարիզ Իսմայիլզադեն անդրադառնում է Հայաստանի 1997-98 թվականների իրադարձություններին եւ ներկայացնում իր դիտարկումը. «Նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված էր պաշտոնաթող լինել ներքին հեղաշրջման հետեւանքով, որը գլխավորում էր վարչապետ Ռոբերտ Քոչարյանը»: Ադրբեջանցի փորձագետը ներկայացնում է 1999 թվականի Հոկտեմբերի 27-ի դեպքերը: Դեռեւս հայտնի չէ, թե այդ իրադարձությունների ետեւում ով է կանգնած: Սակայն վերլուծաբանները կարծիք են հայտնում, որ այդ ոճրագործությունը ընդլայնեց նախկին նախագահի իրավունքները եւ հնարավորությունները եւ խաթարեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման խաղաղ գործընթացը: Ադրբեջանի համար մեծ խաղագումար է այն, որ Հայաստանի պատմության մեջ կան ուժի կիրառման դեպքեր` քաղաքական նպատակներին հասնելու համար: Նրանց նկատառումներով` այս ոչ ժողովրդավարական իրադարձությունները ազդեցին տարածաշրջանի ապագայի վրա` ներառելով քաղաքական կայունությունը, տնտեսության զարգացումը: Սակայն ամենամեծ հարվածը կրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը: Այս համապատկերում Ադրբեջանի աճող ներուժը նպաստում է, որ իրեն ավելի սկզբունքորեն դրսեւորի: Բացի այդ` ադրբեջանցիները հույս ունեն, որ կմեծանա միջազգային ճնշումը Հայաստանի վրա. «Արեւմուտքին ավելի ու ավելի է վրդովեցնում ժողովրդավարական չափորոշիչների կրճատումը երկրում», - ասում է Ֆարիզ Իսմայիլզադեն: Իսկ փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը սառեցված հակամարտության կարգավորումը դիտարկում է Ռուսաստանի նորընտիր նախագահ Դմիտրի Մեդվեդեւի արտաքին քաղաքականության հայեցակարգի, Ռուսաստանի ներքին խնդիրների, Հյուսիսային Կովկասում ստեղծված իրադրության եւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի ինքնորոշման հետ կապված զարգացումների հարթակում: Մարկեդոնովն ընդգծում է հայ տարագիրների մեծ հոսքը Կրասնոդարի, Ստավրոպոլի երկրամաս: Միայն 1989 թվականից մինչեւ 2001 թվականը ընկած ժամանակահատվածում հայերի թիվը Կուբանում աճել է 42, 5 տոկոսով: Այսպիսով, «Հայկական հարց» կոչվածը առավել կարեւոր գործոն է Կրասնոդարի երկրամասում եւ հակահայկական հռետորությունը տարածաշրջանի ընտրանու համար դարձել է քաղաքական լեգիտիմացման մեթոդ: Ըստ Մարկեդոնովի` Մեդվեդեւը կգործի ավելի բարդ պայմաններում, քան նրա նախորդը: Մինչ 2008 թվականը ստատուս քվոն հակամարտության գոտիներում չէր համարվում համակարգված ռազմավարություն: Մարկեդոնովը համարում է, որ ամեն դեպքում Կոսովոյի նախադեպը քաղաքական բնույթ կհաղորդի Աբխազիայի, Հարավային Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի հիմնախնդիրներին: Մարկեդոնովը չի վրիպում, որ Պուտինը Կոսովոյի նախադեպը հավանական է համարում Աբխազիայի եւ Հարավային Օսիայի, սակայն ոչ` Լեռնային Ղարաբաղի դեպքում: Ըստ նրա` Մոսկվան ավելի կառուցողական հարաբերություններ ունի Ադրբեջանի, քան Վրաստանի եւ Մոլդովայի հետ: Այսինքն` Ռուսաստանը չի կամենում խորացնել Ադրբեջանի հետ ունեցած անջրպետը: Պուտինի այս վերջին մոտեցումը աջակցություն է ստացել Միացյալ Նահանգներում եւ Եվրոպայում: Բրիտանացի փորձագետ Թոմաս Վաալը հարց է բարձրացնում, թե ինչպե՞ս կարող են մերժել անկախության իրավունքը: Փորձագետը նաեւ նշում է, որ անկլավների խնդիր ունեցող երկրները եւս փոխում են իրենց վարքը: 2004 թվականին Միխեիլ Սահակաշվիլին սկսել է ցուցադրաբար խախտել Դագոմիսի պայմանագիրը, որը սահմանում է հակամարտությունների կարգավորման կանոնները եւ ձեւաչափը: «Եթե Դագոմիսի պայմանագիրը թույլ չի տալիս վրացական դրոշը բարձրացնել Ցխինվալում, ապա ես պատրաստ եմ դուրս գալու այդ պայմանագրից», - ասել է նա: Մերձդնեստրի պարագայում Մոլդովան եւ Ուկրաինան սկսեցին մաքսային ճնշում գործադրել այս անկլավի վրա, այսինքն` Կիեւը փոխեց խաղաղության երաշխավորի իր դերակատարումը: Մոսկվան բավական ճկուն դիրք է զբաղեցրել. դե ֆակտո Մոսկվայի հովանավորությունը թույլատրում է այդ երկրներին վերջնականապես ինքնորոշվել, այս անկլավներում եղան հանրաքվեների շքահանդեսներ, որոնք առավել լեգիտիմ էին: Փորձագետի համոզմամբ` Ռուսաստանը պետք է համոզի միջազգային հանրությանը, որ ինքը կամենում է կայունացնող դեր խաղալ Մերձդնեստրում, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում: Ռուսաստանի համար ավելի կարեւոր է այս անկլավների քաղաքական ճանաչումը, քան իրավաբանականը: Ի վերջո, Ռուսաստանը միակ երկիրն է, որ Խորհրդային Միության փլուզումից հետո կարող է բացատրել խորհրդային ռեալությունը: Ռեյթեր գործակալության տեղեկացմամբ` ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը կասկած է հայտնել, թե առաջիկայում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտությունը կհանգուցալուծվի:
- Գոհար Բարսամյան
ԻՆՔՆՈՐՈՇՄԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ
Գոհար Բարսամյան
Ինքնորոշումը, երկրի ներքին կայունությունը եւ ժողովրդավարության հաստատումը փոխկապակցված իրողություններ են: Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված` Ադրբեջանը գիտակցում է իր համար ստեղծված նպաստավոր ...ԵՍ ԵՒ ԵՍ
Հասմիկ Հովսեփյան 1
Սենյակում առաջ ու ետ քայլելուց, մտքերս ժողովելուց հետո, գրիչ եմ վերցնում եւ փորձում գրել:
-Ինչի՞ մասին, - հարցնում է իմ երկրորդ եսը:
- Ինչպե՞ս թե ինչի, մեր երջանիկ եւ ուրախ կյանքի, որ տվել է Ռոբերտ ...ՋՐԱՆԵՏ ՄԵՔԵՆԱՆԵՐՆ ԱՅԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ
2
Հարգելի խմբագրություն Ականատես լինելով մարտի 1-ի իրադարձություններին, ի թիվս բազմաթիվ կասկածելի դրվագների, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որն ամբողջանում է այլ ականատեսների վկայությունների ...«Ե՞ՐԲ ԵՆ ՍՐԱՆՔ ԼՐՋԱՆԱԼՈՒ»` ՀԱՐՑՆՈՒՄ Է ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՈՎԸ
Գագիկ Աբգարյան 1
Երեկ «Փաստարկ» ակումբում տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը, խոսեց միմիայն երկնիշ թվերով աճող, «վագրային» թռիչքներ կատարող մի «հրաշամանուկի»` Հայաստանի տնտեսության մասին: Ըստ նրա` «Զբաղվածություն ապահովում, ...ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐՈՎ
Վլադիմիր Կարապետյան
Քաղաքական շրջանակներում վերջերս թեւածում է երկխոսություն նախաձեռնելու անհրաժեշտության գաղափարը եւ որպես դրա արդյունք վերջերս հաճախ է քննարկվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը` որպես ...ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հանրապետությունում ընթացող քաղաքական դատավարությունները եւ, մասնավորապես, Աբովյան քաղաքում տեղի ունեցած վերջին օրերի իրադարձությունները վկայում են, որ ավազակապետական փտած համակարգը փլուզումից խուսափելու ...ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ
Արմեն Գրիգորյան
Ինչպես կանխատեսել էինք` Ս.Սարգսյանը հայտնվել է տհաճ վիճակում. կառավարության ձեւավորման ընթացքը պարզորոշ ցույց տվեց, որ նա ընդամենը «նախագահ է աշխատում» Ռ.Քոչարյանի մոտ:
Մինչեւ ապրիլի 9-ը հանգիստ հեռանալու ...ԴԻՎԵՐՍԻԱ
Հայաստանի գլխավոր դատախազությունը եւ Հայաստանի նախկին նախագահը հայտարարեցին, որ 2008թ.-ի մարտի 1-ի Երեւանի իրադարձությունները պլանավորված էին եւ կառավարվում էին մեկ կենտրոնի կողմից: Այս հայտարարության ...ՆՈՐ ՎԱՆԱՏՈՒՐՆԵՐ ԵՆ ԲՌՆԿՎՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Եթե Սերժ Սարգսյանին թվում է, թե հանրահավաքներ, երթեր, ցույցեր կազմակերպելու մասին օրենքը կրիմինալ վարչախմբի ճաշակին հարմարեցնելով այս երկրում կարող է ժողովրդի ձայնը լռեցնել եւ կարող է սեփական իշխանությունը ...«ԱՄԵՆԱԶԻԼ ԲԱՆԸ`ԱՅԼԵՒՍ ԱՐԹՈՒՆ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է»
Կարինե Հարությունյան
Մայիսի 1-ը Վանատուրում չտարբերվեց մյուս օրերից: Ազատության հրապարակում էր վանատուրցին: Տնով-տեղով: Նույն տրամադրությամբ. «Պայքար, պայքար, մինչեւ վերջ»:
Երեկ Վանատուրը հյուր ուներ. ֆրանսահայ Արտաշես ...«...ՀԵՏՈ ՉԱՍԵՔ` ԹԵ ՄԵՆՔ ՔՆԱԾ, ԴԱՎԻԹ ԳՈՂ-ԳՈՂ ԵԿԱՎ-ԳՆԱՑ»
Հատուկ նշում եմ, որ հետո չասեք, թե ոչ մեկը չզգուշացրեց: Թե չէ` ձեզնից հավատալու ա:
Ի տարբերություն իշխանական աթոռները զբաղեցնողների` համաժողովրդական Շարժումն իր գործունեությունն իրականացրել է Լույսի ...ԱՅՍՕՐ ԿՏՐՎԵՆ ԲԱԶՈՒՄ ՀԱՐՑԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ
Էմմա Գաբրիելյան
Կոնգրեսին ընդառաջ: Հյուսիսային պողոտայում «քաղաքական զբոսանքի» եկողների թիվը վերջին օրերին գնալով մեծանում է: «Հյուսիսայինում» օր օրի ավելանում են երիտասարդները:
Երեկ, օրինակ, շուրջ 50 երիտասարդներ ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
ԶԱՎԵՇՏ N 648
Մարինա ԲաղդագյուլյանՄԱՆԻՖԵՍՏ

- 1219 Մահացավ Լևոն Բ. հայոց մեծարգո թագավորը:
- 1817 Կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար, Կովկասի կառավարչապետ զորավար Երմոլովի գլխավորած Պարսկաստան մեկնող ռուսական միսիան ժամանում է Էջմիածին:
- 1869 Մահացավ նշանավոր հայագետ Վիկտոր Լանգլուան, որ բոլոր հայ պատմագիրները թարգմանել է ֆրանսերեն Նուբար Փաշայի հովանավորությամբ:
- 1900 Թեոդոսիայում վախճանվեց աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկին: (Ծնվ. 1817թ.-ին):
- 1916 Փարիզում կազմակերպվեց «Ֆրանսիա-Հայաստան» կոմիտեն, որի կազմի մեջ մտան ականավոր գիտնականներ ու քաղաքական գործիչներ:
- 1917 Զորավար Անդրանիկի նախագահությամբ Երևանում բացվեց արևմտահայերի առաջին համագումարը:
- 1919 Հրապարակվեց Կ. Պոլսի ռազմական արտակարգ ատյանի Բյույուք Դերեի (Ստամբուլի արվարձաններից) տեղահանության հանցագործներին վերաբերող դատավճիռը:
- 1930 Տեղի է ունենում Քանաքեռգէսի հանդիսավոր հիմնադրումը:
- 1965 Մահացավ սովետահայ ականավոր գրող և հասարակական գործիչ Հրաչյա Քոչարը: (Ծնվ. 1909թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

