
ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
- Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական առաքելություն է: Էդ էլ կավարտենք ու կանցնենք աշխատանքի: Ազատ, արդար եւ հպարտ Հայաստանում:

Երեկ Գյումրիի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի վստահված անձ Շոթա Սաղաթելյանի եւ Գյումրիի ռազմական ոստիկանության նախկին պետ Աշոտ Զաքարյանի հետաձգված դատը, ովքեր մեղադրվում են քրօրի 149 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով` խմբակային խուլիգանական արարք, որը պատժվում է 2-5 տարի ազատազրկմամբ կամ տուգանքով:
Ըստ մեղադրանքի` ամբաստանյալները նախագահական ընտրությունների օրը, Գյումրիի 34/06 ընտրական տեղամասում իբր վեճ ու կռիվ են սարքել հանձնաժողովի անդամների հետ, ինչի պատճառով մոտ 40 րոպե խանգարվել է տեղամասի աշխատանքը: Հիշեցնենք, որ անցած նիստում հարցաքննվել են երկու վկա` տեղամասի նախագահի տեղակալ Կարինե Հարությունյանը եւ նախագահ Սիլվա Հովհաննիսյանը, որոնց ցուցմունքները կիսատ մնացին: Հիշեցնենք նաեւ, որ ցուցմունքներում երկուսն էլ ժխտեցին վեճ ու կռվի, ինչպես նաեւ ընտրատեղամասում աշխատանքի դադարեցման փաստը, ինչի վրա հիմնված է ողջ մեղադրանքը: Բացի այդ, երկուսի մոտ էլ նախաքննությանը եւ դատարանում տված ցուցմունքների միջեւ ի հայտ եկան հակասություններ, որոնց մասով Կ.Հարությունյանը խոստովանեց, որ գրել է քննիչի թելադրանքով` առանց խորամուխ լինելու արտահայտությունների ձեւակերպման մեջ ու խնդրեց ճիշտ համարել դատարանում տված ցուցմունքը: Իսկ հանձնաժողովի նախագահը հայտարարեց, որ իր ցուցմունքներում ինչ-որ մեկը որոշ բաներ ավելացրել է, քանի որ այնտեղ կան բաներ, որոնք ինքը չէր կարող ասած լինել: Մի խոսքով, մեղադրանքը հայտնվել էր փլուզման եզրին: Ընթերցողին հիշեցնենք նաեւ, որ քաղբանտարկյալների դատերը թե Երեւանում, թե մարզերում ընթանում են ժողովրդական զանգվածների աննախադեպ ակտիվացման պայմաններում: Հարյուրավոր մարդիկ մասնակցում են դատերին եւ դատավորներից պահանջում մի բան` արդարադատություն: Այս առումով բացառություն չէր նաեւ երեկվա նիստը: Նախ այն սկսվեց մոտ ժամուկես ուշացումով, երբ լեփ-լեցուն դահլիճն արդեն անհամբերության նշաններ էր ցույց տալիս: Հետո ներս մտավ մեղադրող կողմը` դատախազներ Զելիմ Թադեւոսյանը, Արմեն Բոշնաղյանը եւ Կարեն Մխիթարյանը, դահլիճը ծայրից ծայր կտրել անցնելով: Այդ ընթացքում եւ դրանից հետո տեւական ժամանակ դատարանի շենքը ցնցվում էր «Ամոթ» վանկարկումներից: «Հայոց կանանց շարժում» նախաձեռնության ակտիվիստներից մեկը, դիմելով դատախազներին, ասաց. «Կյանքում մեկ անգամ, գոնե մեկ անգամ ցույց տվեք, որ Քոչարյանը սխալ ա ասել, թե Հայաստանում տղամարդ չկա: Գոնե մեկ անգամ տղամարդու պես պահեք ձեզ»: Եթե այդ պահին Հյուգոն դահլիճում լիներ ու նայեր դատախազների դեմքին, հաստատ այս գիշեր մի գիրք էլ կգրվեր «Թշվառները-2» վերնագրով: Դատն սկսվեց, եւ պարզվեց, որ իշխանություններն անակնկալ էին պատրաստել: Վկաները` Վահան Գասպարյանը, Սիլվա Հովհաննիսյանը, Նարինե Հմայակյանը, Սամվել Բարսեղյանը, Վարդանյանը, Լիլիթ Մուրադյանը հրաժարվել են դատարան ներկայանալուց` այդ մասին գրավոր տեղյակ պահելով դատարանին: Նամակում այդ քայլը նրանք բացատրում են նրանով` իբր ապահովված չի իրենց անվտանգությունը. «Անկառավարելի ամբոխը հոգեբանական եւ ֆիզիկական ճնշում է գործադրում վկաների վրա», - գրել է Ս.Վարդանյանը: Մի վկա` Լյուքսեն Մելիքյանը, չի ներկայացել առողջության պատճառով, Լիլիթ Սահակյանը` ընտանեկան վիճակի, իսկ Գագիկ Գալստյանը եւ Սարգիս Պետրոսյանն էլ բացակայում են հանրապետությունից: Մի խոսքով, վկաներին պարտադրել են դատարան չներկայանալ` յուրաքանչյուրի համար մի բան հորինելով: Շոթա Սաղաթելյանի պաշտպան Հովիկ Արսենյանը նկատեց, որ սա ժամանակ շահելու նպատակով իշխանական կուլիսներում մտահղացված եւ իրականացված կոմբինացիա է. «Ես, իհարկե, հասկանում եմ ձեզ: Դուք պետք է սպասեք, մինչեւ տեսնեք, թե ի՞նչ են ձեզ հրահանգելու, որ իմանաք` ի՞նչ անեք: Նամակների տեքստը ցույց է տալիս, որ սա մի կետից թելադրված, մի կետից ուղղորդված քայլ է»: Միաժամանակ նա դատարանից պահանջեց ապահովել վկաների ներկայությունը դատաքննությանը, ինչպես նաեւ տեղեկանք, հանրապետությունից իբր դուրս գնացածների մասին, թե սահմանային ո՞ր գոտին հատելով են նրանք մեկնել: Այնուհետեւ երեք ամբաստանյալների պաշտպանները, ամբաստանյալներն էլ նրանց հետ պահանջեցին փոխել խափանման միջոցը: Դատավորը անմիջապես մերժեց միջնորդությունը` առանց նույնիսկ լսելու հարցի վերաբերյալ մեղադրող կողմի կարծիքը: Դատավոր Վահե Խալաթյանի այս պահվածքից զարմացած` Արսենյանը պահանջեց միջնորդությունը մերժել ընդունված կարգի համաձայն` տալով գրավոր, հիմնավորված որոշում: Դատավորը հրաժարվեց: Բավական երկար ժամանակ դահլիճը պահանջում էր դատավորից գործել օրենքի համաձայն: Բավական երկար ժամանակ դատավորի ու դատախազների ուղեղները շամփրում էին Ազատության հրապարակի լոզունգների վանկարկումը: Ի վերջո` տեսնելով, որ ոչ մի կերպ չի կարողանալու իրավիճակը տիրապետել, դատավորը մի կերպ հայտարարեց, որ հաջորդ նիստը կայանալու է մայիսի 7-ին, ժամը 11-ին ու փախավ դահլիճից` ժողովրդի սուլոցի ներքո: Նիստից հետո մենք խնդրեցինք Հ.Արսենյանին մեկնաբանել տեղի ունեցածը. «Դեռ Երեւանում ես լուր ունեի, որ վկաները չեն գալու դատաքննության: Կազմակերպված ձեւով: Դեռ ավելին: Անկախ նրանից, թե վկաները դատաքննությանը կգան, չեն գա, ինչպիսի՞ ցուցմունք կտան, նրանցից հետագայում դիմումներ են վերցնելու, իբր նրանք հոգեբանական ճնշման ազդեցության տակ են եղել: Ես սա գիտեի, ուստի ինձ համար անսպասելի չէր այս մասսայական հիվանդանալը, հանրապետությունից բացակայելը, ինչպես նաեւ դատավարության մասնակիցներին ամբոխ անվանելը: Հոգեբանական ճնշումները ավելի շատ իշխանությունների կողմից է, ժողովուրդն այստեղ կապ չունի: Ես այս ճնշումը նկատի ունենալով էի անցած նիստին պնդում, եթե հիշում եք, որ վերջացնենք հանձնաժողովի նախագահի ցուցմունքները լսելը, չնայած որ աշխատանքային օրն ավարտվել էր: Պատկերացնու՞մ եք, ոստիկանները գնացել են վկաների տներ եւ արձանագրություններ կազմել, որ նրանք տանը չեն, բացակայում են հանրապետությունից: Ո՞վ է ոստիկաններին հանձնարարել գնալ վկաների տուն: Մի՞թե պարզ չի, թե ի՞նչ է կատարվում»: Ի՞նչ եք կանխատեսում, այս նույնը չի՞ կրկնվի մայիսի 7-ին: «Մայիսի 8-ը երկրապահի օրն է: Ես համոզված եմ, որ սա խորհրդանշական է: Մայիսի 7-ին մենք կհաղթենք ու տղաներին կբերենք տուն», - ասաց Արսենյանը:
- Գագիկ Աբգարյան
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
Անի Եղիազարյան 2
Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, ...ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Գոհար Բարսամյան
Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում ...ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության ...«ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մարինե Խառատյան
«Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների ...ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության ...ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ...ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր ...«...ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԳՈՂԱՑԱՔ ԿՇՌԱՔԱՐԵՐԸ»
Աստղիկ Սարգսյան
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս` մեկ-երկու բառով, կմեկնաբանեք ընդդիմություն-իշխանություն ներկա վիճակը:
- Մեկ-երկու բառո՞վ... Խուլ դիմակայություն:
- Եվ այդ խուլ դիմակայության ...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԱԾ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 3
Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:
«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա ...ՇԱՆԸ ՏԻՐՈՋԸ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
Գագիկ Աբգարյան
Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական ...
ԵԱՀԿ ՄԽ-Ն ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱԼ ՄԱՔՍԻՄԱԼԻՍՏԱԿԱՆ ԵՒ ՌԱԶՄԱՏԵՆՉ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ
Էմմա ԳաբրիելյանՍԱ ՄԻ՞ԹԵ ՍԱՄԻԹ Է, ԲԱ ԴԱ ԲԱ՞Դ Ա
Արամ ԱմատունիԱԼ ՊԱՉԻՆՈՆ` ՄՈՍԿՎԱՅՈՒՄ
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

