
ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
- Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր միջոցներով ահազանգեր հնչեցվել: Երեկ հերթական ահազանգի օրն էր: Հայրենի բնությամբ մտահոգ մի խումբ մարդիկ` բնապահպաններ, հասարակական կազմակերպությունների, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ակցա էին կազմակերպել ԱԺ-ի դիմաց` ի պաշտպանություն Թեղուտի: Հավաքվածների ձեռքին կային` «Մենք դադարել ենք սիրել բնությունը», «Շահույթը` անհատներին, ավերված բնությունը` ժողովրդին», «Երեւանում պղինձ է հայտնաբերվել» եւ այլ ցուցապաստառներ, հագել էին «Ոչ կոռուպցիային» գրությամբ շապիկներ:

Ինչպես հայտնի է, Թեղուտի հանքավայրը կառավարության 2007թ.-ի որոշմամբ 30 տարով շահագործման է հանձնվել «ԷյՍԻՓի» ընկերությանը: Հավաքվածների նպատակը հայրենի օրենսդիրների եւ կառավարության ուշադրությունը եւս մեկ անգամ Թեղուտի խնդրի վրա սեւեռելն էր, եթե իհարկե նրանք երբեւէ սեւեռվել են այդ խնդրի վրա: «Մեր հիմնական նպատակը Թեղուտի հանքավայրի շահագործումը կասեցնելն է եւ հանքարդյունաբերության քաղաքականության վերանայումը: Հայաստանի պես փոքր երկրի համար հանքարդյունաբերությունը կործանարար հետեւանքներ է ունենալու` ոչնչացված բնություն, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների եւ կենդանատեսակների վերացում, աղտոտված կլիմա, աննորմալ ծնունդներ: Եվ այս ամենը մեր ու ապագա սերունդների հաշվին», - ասում է բնապահպանական շարժման ակտիվիստ Հրայր Սավզյանը: Քանի որ երեկ ԱԺ-ի կառավարությանն ուղղված հարցուպատասխան պիտի լիներ, ակցիայի մասնակիցները առիթն օգտագործեցին եւ իրենց մտահոգությունները դեմ առ դեմ հայտնեցին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին: Նախարարը, բնականաբար, արդարացրեց կառավարության որոշումը` վստահեցնելով. «Թեղուտի հետ կապված ծրագիրն անցել է համապատասխան բոլոր ընթացակարգերը, որոնք անցել են օրենքով սահմանված կարգով, բացառապես բոլոր գերատեսչություններում քննարկվել է, տեղի է ունեցել հասարակական քննարկում, խնդիրը քննարկվել է նաեւ ԱԺ-ում` լսումների ձեւով: Այնտեղ բոլոր հարցերը բարձրացվել են, դրանց տրվել են պատասխաններ, եւ այս պահի դրությամբ հայտարարում եմ, որ մենք բոլոր շահագրգիռ կողմերի հետ միասին պետք է կարողանանք մշակել մեր ռազմավարությունը` Թեղուտի ուղղությամբ իրականացնելու վերաբերյալ: Մենք բաց ենք քննարկումների եւ խնդիրները լուծելու համար», - իրողությունն ահա այսպես չորուցամաք ու սիրողական մակարդակով ներկայացրեց բնապահպանության նախարարը: Սակայն հավաքվածներն առարկեցին նրա խոսքին` վկայելով, որ հանքավայրի շահագործման փորձաքննությունն անաչառ չի անցել, եւ դրա հիման վրա կայացված կառավարության որոշումը պետք է վերանայել, մասնավորապես` կառուցվելիք ահռելի պոչամբարի խնդիրը, որը լինելու է աշխարհում ամենամեծն, ու որտեղ կուտակվելու են հանքահանության արդյունքում գոյացած թունավոր նյութերը: Այս կապակցությամբ նախարարն առաջարկեց` «կոնկրետ ասեք, թե ո՞ր կետն է անհրաժեշտ նորից քննարկել, ինչի՞ վրա են տարածվում ձեր կասկածները: Պոչամբարի կառուցումն անխուսափելի է, բայց համաձայն եմ, որ այն կառուցելիս պետք է պահպանենք աշխարհում գործող բոլոր նորմատիվները, հուսալիության ու անվտանգության բոլոր կանոնները»: Մինչ ակցիայի մասնակիցներն իրենց առարկություններն էին հայտնում եւ, այսպես ասած, պատին էին դեմ տվել նախարարին, վերջինս իր գլուխը պրծացնելու համար առաջարկեց բոլոր վիճահարույց հարցերի պատասխանները ստանալ «ԷյՍիՓի»-ի գործադիր տնօրեն Գագիկ Արզումանյանից: Վերջինս մոտ մեկ ժամ տեւած խուճուճ «բացատրական աշխատանքի» ընթացքում այնպես ներկայացրեց Թեղուտի հանքավայրի շահագործման նախագիծը, որ տպավորություն ստեղծվեց, թե նախագիծը հավակնում է լինել Հայաստանի հանքարդյունահանության պատմության մեջ ամենամարդասիրականը: Մեր այն դիտարկմանը, թե հանքավայրի շահագործումը հակասում է ՀՀ-ի կողմից վավերացված միջազգային մի շարք կոնվենցիաներին, ՀՀ օրենսդրությանն ու Սահմանադրությանը, Արզումանյանը քմծիծաղով պատասխանեց. «Այդպիսի բան չկա, ոչ մի կոնվենցիայի դրույթ էլ չի խախտվել, եւ նախագիծը լիովին տեղավորվում է օրինականության սահմաններում»: Ակցիային ներկա էր նաեւ Լոռվա մարզի Շնող գյուղի պատվավոր բնակիչ, Մանկավարժական համալսարանի դասախոս Վարշամ Ավետյանը, ով առաջարկեց չվստահել Արզումանյանի խոսքին, «քանի որ այդ հանքավայրի շահագործման նախագիծը ոտքից գլուխ հակաօրինական է եւ խախտում է միջազգային 11 կոնվենցիաներ, էլ չասած ՀՀ օրենսդրությունը` թվով 70 խախտում»: Վ.Ավետյանը հավաստիացրեց, որ Թեղուտի ու Շնողի բնակիչների վրա իշխանությունները ճնշում են գործադրում` ստիպելով վաճառել իրենց հողակտորները, որոնք ներառված են հանքավայրի շահագործման նախագծում: «Սա անխղճություն է, անմարդկային վերաբերմունք տեղի բնակիչների նկատմամբ, որոնց ապրուստի միակ միջոցը շատ դեպքերում հենց այդ հողակտորն է», - ասաց Ավետյանը: Ի դեպ, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով եւս ներգրավված է բնապահպանական շարժման մեջ, կառավարության հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ Թեղուտի հանքավայրի շահագործման նախագծի «կնճիռներին» եւ հարցեր ուղղեց կառավարությանը: Հ.Գ. Ի դեպ, երբ «ԷյՍիՓի»-ի գործադիր տնօրենն սկսեց խոսել նախագծի շահագործման ընթացքում հատվելիք ծառերի ու հետագայում տնկվելիք նոր ծառերի մասին, ակցիայի մասնակիցներից մեկն այսպիսի հարց տվեց նրան. «Դուք գիտե՞ք, որ Աստծո տնկած ծառերն եք կտրելու: Իսկ Աստծո տնկածը կտրելուց հետո ոչ ոք չի կարող նորից տնկել»:
- Հեղինե Մանուկյան
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
Անի Եղիազարյան 2
Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, ...ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Գոհար Բարսամյան
Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում ...ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության ...«ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մարինե Խառատյան
«Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների ...ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության ...ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ...ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր ...«...ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԳՈՂԱՑԱՔ ԿՇՌԱՔԱՐԵՐԸ»
Աստղիկ Սարգսյան
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս` մեկ-երկու բառով, կմեկնաբանեք ընդդիմություն-իշխանություն ներկա վիճակը:
- Մեկ-երկու բառո՞վ... Խուլ դիմակայություն:
- Եվ այդ խուլ դիմակայության ...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԱԾ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 3
Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:
«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա ...ՇԱՆԸ ՏԻՐՈՋԸ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
Գագիկ Աբգարյան
Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

