
ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
- Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ներկայացրած ծրագիրը միտումնավոր կամ անհեթեթորեն շրջանցեց Հայաստանի առջեւ ծառացած էական խնդիրը՝ արժանապատիվ Խաղաղության հաստատման խնդիրը:

Եվս մեկ անգամ ապացուցվեց, որ հայ ժողովրդի 20-տարի շարունակվող պայքարը Ազատ, Անկախ Հայաստանի համար նրանց հետ օրգանական կապ չունի, Խաղաղության հաստատմամբ մեր պետության ընթացքը կայունացնելու եւ զարգացման հուն ուղղելու խնդիրը նրանցը չէ եւ չի էլ կարող լինել: Էլ ո՞նց կարելի է պատկերացնել քաղաքական կամ հասարակական երկխոսությունը: Ի՞նչ հարցի շուրջ: Ոչ խաղաղություն-ոչ պատերազմի վիճակը կամ ավելի ճիշտ` պատերազմի սպառնալիքը հավերժացնելու դիմաց վճարվելիք գնի շու՞րջ: Ինչ որ ունենք` տվեցիք, մեր խնայողություններն ու մեր տան իրերն էլ հետը. հետո՞: Ո՞րն է այն սահմանը, որից այն կողմ էլ վճարելու բան չի լինելու: Մի օր ձեզ սպասարկողներին եք վաճառելու, հաջորդ օրը ձեզ, մյուս օրն էլ դեռ չծնված երեխաներին ու նո՞ր հեռանաք ամոթահար: Հետո՞, ի՞նչ փրկագնով եւ ի՞նչ արդարացմամբ ենք ետ բերելու ապաշնորհության եւ փոքրոգության հետեւանքով օտարածն ու կորցրածը: Մի քանի շաբաթ էլ պատերազմի վերսկսման սարսափներով կերակրվեցիք, ու դիմացանք, հետո՞: Ե՞րբ է վերջապես Պետությանը ծառայելու գիտակցությամբ մղվելու շարքային ոստիկանը, ե՞րբ է գիտակցելու իր կոչումը, երբ վատ հրաման կատարելով վտանգում է ոչ միայն իր երեխայի ապագան, այլ նաեւ իմ: Ե՞րբ է վերջապես Պետության գոյության իմաստը չհասկանալու անկարողությունը թաքցնել փորձող այսօրվա գորշ ու վատ հրամանատարը ձեռք քաշելու վաղուց թափը կորցրած կայսերական-ռուսական-ԿԳԲ-ական փշրանքից: Չէ՞ որ սա եղել է բռնապետական ու այսօր էլ գոյություն ունի հոգեվարքի եւ միմիայն իներցիայի արդյունքում: Պարզ է, որ նման փտած կառույցին է հարմար եւ ձեռնտու ունենալ թույլ ու կամազուրկ-կամակատար «ղեկավար», որը կաթիլ առ կաթիլ իրեն վստահվածը մսխել է, պղծել է այն տարածքը, ուր ապրում ու սնվում էր: Նրանք չհասկանալով իմ ու ինձպեսների հետ վարվելու կերպը շահել են անողոք ատելությունն ու Կայենի դաջվածքը: Այստեղ է վերջը: ՄԵՆՔ ԿԱՆՔ ՈՒ ՄԵԶԱՆԻՑ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐՆ ԷԼ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ ՇԱՏ Է: Մենք օրենքինն ենք, ու խաղում ենք արդեն գրված խաղի Օրենքներով, այստեղ էլ մեր ուժն է, ու հաղթելու ենք, որովհետեւ մենք ենք Արդարը: ԺՈՂՈՎՈՒՐԴՆ է որոշում իր ուղին, որն արդեն որդեգրել է: Յոթ ամիս առաջ ժողովուրդը մեծ հույսով ոտքի ելավ` դիմավորելու մոտալուտ Խաղաղության օրն ու ջահակիր-առաջնորդ ընտրեց Լեւոն Տեր-Պետրոսյանին: Հանուն Ժողովրդավարության եւ Անկախության մեր երկրորդ մեծ շարժումը վերջնական ամրագրելու է Ազատ, Անկախ Հայաստանը եւ հաստատելու է Խաղաղությունը: Ինչպես մեծ աղմուկով բացվեց խորհրդային կայսրության երկաթե վարագույրը, այնպես էլ ամենածանր ու գորշ վարագույրները չեն կարողանալու անթափանց պահել մեր Աշխարհը Խաղաղության լույսից: Այդ լույսով է ողողվելու մեր ճանապարհն ու ընթացքը: Բարդ կամ անլուծելի գնահատվող խնդիրները լուծվելու են հենց այդ լույսի մեջ եւ ոչ այլ կերպ: Առանց Խաղաղության չի կարող լինել ոչ Ազատություն, ոչ Ժողովրդավարություն, առավել եւս` բարեկեցություն: Եվ որքան մենք հետաձգենք այդ օրը, այնքան էժանանալու է Կյանքը՝ ինչպես ցեղասպանության օրերին: Եվ ուրեմն բացեք ձեր պատուհաններն ու հոգիները եւ թող ներս գա : «Ես հայտնաբերեցի, որ կյանքն ավերումների մեջ գոյություն ունի եւ հետեւաբար պետք է որ գոյություն ունենա ավելի բարձր Օրենք, քան ավերման օրենքը: Միայն այդ օրենքի պայմաններում է, որ հասարակությունը կկառուցվի ճշմարտապես ու բանականորեն, եւ կյանքը կարժենա նրան, որ ապրվի»: Այս մտքի հեղինակը խաղաղ պայքարի մեծ առաջնորդ Մահաթմա Գանդին է: Իմ ուսուցիչը` Լեւոն Տեր-Պետրոսյանը գնում է խաղաղության հաստատման, խաղաղ պայքարի գանդիական ուղիով: Մեր պայքարը նույնպես խաղաղ է եւ անպայման հաղթելու է: Գայանե Մարտիրոսեան «Կանայք հանուն խաղաղության» հ/կ նախագահ
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
Անի Եղիազարյան 2
Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, ...ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Գոհար Բարսամյան
Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում ...ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության ...«ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մարինե Խառատյան
«Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների ...ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության ...ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ...ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր ...«...ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԳՈՂԱՑԱՔ ԿՇՌԱՔԱՐԵՐԸ»
Աստղիկ Սարգսյան
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս` մեկ-երկու բառով, կմեկնաբանեք ընդդիմություն-իշխանություն ներկա վիճակը:
- Մեկ-երկու բառո՞վ... Խուլ դիմակայություն:
- Եվ այդ խուլ դիմակայության ...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԱԾ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 3
Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:
«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա ...ՇԱՆԸ ՏԻՐՈՋԸ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
Գագիկ Աբգարյան
Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական ...
ՄՏՈՐԵԼՈՒ ԱՌԻԹ` ՕԳՆԵԼՈՒ ԵԿԱԾ ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Արամ ԱմատունիԼԵԳԻՏԻՄՈՒԹՅԱՆ ՊԱԿԱՍ ԵՆ ՓՈՐՁՈՒՄ ԼՐԱՑՆԵԼ
Էմմա ԳաբրիելյանԻ՞ՆՉՆ Է ՀԱՆԳԵՑՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ: ԱՅՆ, ԻՆՉ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄՈՎ
Արամ Ամատունի
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

