
ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
- Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության գործունեության ծրագրի քվեարկությանը, որը տեղի է ունենում Ազգային ժողովում:

Ոչ Հայաստանի Սահմանադրությունը եւ ոչ էլ որեւէ օրենք նման բան չեն նախատեսում: Սակայն նորանշանակ կապի ու տրանսպորտի նախարար Գուրգեն Սարգսյանը երեւի թե որոշել է, որ երկիրը պետք է կառավարվի ոչ թե օրենքներով, այլ ցանկություններով: Ցանկանում ես այսինչ բանն անել, արա եթե կարող ես` անկախ այն բանից, թե ինչ է ասում այդ մասին օրենքը: Մյուս կողմից` եթե Գուրգեն Սարգսյանն առաջնորդվեր ոչ թե ցանկությամբ, այլ օրենքի շրջանակում գործելու սկզբունքով, ապա երեւի թե չէր հայտնվի ոչ կառավարության կազմում, ոչ էլ առավել եւս` «Օրինաց երկրի» նախընտրական ցուցակում, որի շնորհիվ էլ, մինչեւ նախարար նշանակվելը, դարձել է պատգամավոր: Բանն այն է, որ «Օրինաց երկրում» կարծես թե կուսակցության վերնախավի անդամ են դառնում կամ օրենքի հանդեպ քմահաճ մոտեցում ունեցողները կամ դառնալուց հետո են նման մոտեցում որդեգրում: Համենայնդեպս, բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ է, որ, օրինակ, Սահմանադրության հանրաքվեին ամբողջ Հայաստանի տարածքում ընդամենը երկու մարդ խախտեց օրենքը եւ քվեարկեց բաց` Ռոբերտ Քոչարյանն ու...Հեղինե Բիշարյանը: Կամ բոլորն են հիշում Հովիկ Հովեյանի պատմությունը: Մի խոսքով, ակնհայտ է, որ «Օրինաց երկրում» օրենքի հանդեպ վերապահումները, կարծես թե, դառնում են օրինաչափ: Մյուս կողմից, սակայն, տեղի ունեցածը երեւի թե մեկն է հենց այն նորամուծություններից, կառավարման, իշխանական համակարգի որակական փոփոխություններից, որ հրապարակավ, արդեն երկու օր է, խոստանում է նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ երեւույթին նա նկատել է, որ իր խոստումները, կառավարման նոր մշակույթի եւ նոր որակի մասին հավաստիացումները հավատ չեն ներշնչում պատգամավորներին եւ նախարարներից մեկին հորդորել է գործնականում ցույց տալ, որ իսկապես ներդրվում է նոր մշակույթ: Եթե նախկինում պատգամավորներն էին քվեարկում այլոց փոխարեն, այսինքն` ապօրինաբար, ապա այժմ դա անում են նաեւ նախարարները: Եթե ենթադրենք, որ մեր այդ հիպոթետիկ դիտարկումը իսկապես համապատասխանում է իրականությանը, իսկ նախարարի քվեարկության այլ դրդապատճառ ուղղակի դժվարանում ենք մտածել, ապա հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպե՞ս է կատարվել այդ նախարարի ընտրությունը: Այսինքն` ի՞նչ սկզբունքով է որոշվել, որ նոր վարչապետի խոստացած կառավարման նոր մշակույթը պետք է ի ցույց դնի հենց ՕԵԿ քվոտայով նշանակված նախարար Գուրգեն Սարգսյանը: Այստեղ առաջինը, որ գալիս է որպես ընտրության հավանական վարկած` այն է, որ «Օրինաց երկրի» նախարարներին պարզապես սազում է ընկնել սկանդալային պատմությունների մեջ, եւ չարժեր կուսակցությունից խլել նախարարական այդ «մենաշնորհը»: Բացի այդ, իշխանությունները միգուցե այդպիսով, այսինքն` ՕԵԿ նախարարին վստահելով անօրինական քվեարկության քայլը, երեւի թե որոշել են փորձել, թե արդյո՞ք «Օրինաց երկիրն» իսկապես հավատարիմ է պայմանին եւ պատրաստ է գնալ նույնիսկ օրենքով չնախատեսված քայլերի: Կարելի է ասել, որ ՕԵԿ-ը բռնեց իշխանությունների այդ քննությունը, քանի որ Գուրգեն Սարգսյանն` ի տես խորհրդարանի աշխատանքը լուսաբանող բազմաթիվ լրագրողների, ոչ միայն անվրդով քվեարկեց` չունենալով դրա իրավունքը, այլ հետո լրագրողների հարցին սառնասրտորեն եւ ժպիտը դեմքին պատասխանեց, թե ինքը չի քվեարկել: Հիմա արդեն իշխանությունների համար «Օրինաց երկիրը» վստահելի է, առնվազն` Գուրգեն Սարգսյանը: Սակայն քանի որ ցանկացած, այդ թվում եւ վստահության մեդալը ունի հակառակ երես, հարկ է, որ ՕԵԿ ղեկավարությունն ինքն իրեն հարց տա, թե իր համար, արդյոք, վստահելի՞ է իր նորանշանակ նախարարը: Եթե մի փոքր փորձենք լրջորեն պատկերացնել իրավիճակը, ապա հարց է առաջանում, թե, այնուամենայնիվ, ի՞նչն էր ստիպել նորանշանակ նախարար Գուրգեն Սարգսյանին գնալ նման քայլի: Չէ՞ որ կառավարության ծրագիրը հաստատելու համար նրա այդ մեկ կամ երկու կոճակի կարիքը չկար, քանի որ ծրագիրը հաստատվեց 88 կողմով, անհրաժեշտ 66-ի փոխարեն: Եթե նույնիսկ կարիքը լիներ, ապա խորհրդարանում կան այնպիսի հմուտ դաշնակահարներ, որոնք կարող են չորս կոճակով տասը կողմ ապահովել: Հետեւաբար ի՞նչն էր նոր նախարարի այդ քայլի պատճառը: Ի՞նչն էր կամ ո՞վ: Այդ հարցի պատասխանը պետք է փնտրի «Օրինաց երկրի» ղեկավարությունը, եթե իհարկե իր մոտ չէ պատասխանը: Սակայն քիչ հավանական է, որ պատասխանը լինի ՕԵԿ ղեկավարության մոտ, քանի որ Արթուր Բաղդասարյանի ինչի՞ն էր պետք, որ իր հերթական նախարարը հերթական հրապարակային ապօրինությունը կատարի: Ոչ այն պատճառով, իհարկե, որ Ա.Բաղդասարյանը սկզբունքորեն դեմ է ապօրինություններին, այլ որովհետեւ ներկայումս նրան բացարձակապես ձեռնտու չէր հայտնվել սկանդալի կենտրոնում: Հետեւաբար տրամաբանությունը հուշում է, որ նա պետք է պարզի, թե ու՞մ էր ձեռնտու: Իսկ դա երեւի թե այդքան էլ դժվար բան չէ, որովհետեւ բավական է պարզել, թե ու՞մ ձեռնտու չէր, եւ պարզ կդառնա, թե ու՞մ էր ձեռնտու: Բանն այն է, որ նման բան ձեռնտու չէր միայն իրեն: Այսինքն` ըստ երեւույթին մենք գործ ունենք ներիշխանական բավական լրջագույն մի պրոցեսի հետ, որի մեկնարկը տրվեց խորհրդարանում կառավարության ծրագիրը հաստատելիս: Կասկածից վեր է, որ այդ հավակնոտ ծրագիրը տապալվելու է, քանի որ գեղեցիկ բառերից ու ձեւակերպումներից բացի` այնտեղ գրեթե ոչինչ չկա: Հետեւաբար քառակողմ կոալիցիայի բոլոր չորս ուժերի հիմնական գերխնդիրը լինելու է ոչ թե ծրագրի կատարման համար ջանք թափելը, այլ կոալիցիոն գործընկերներին որքան հնարավոր է շուտ կեղտոտելը` այդ ֆոնին մաքուր երեւալու համար: Եվ այդ իրավիճակում առավելությունն, իհարկե, «Բարգավաճ Հայաստանինն» ու «Հանրապետականինն» է, որովհետեւ նրանց «անձնակազմի» հետ կապված հասարակությունը երբեք էլ չի ունեցել օրինապաշտության պատրանքներ, իսկ ահա ՕԵԿ-ի ու Դաշնակցության պարագայում, այդ պատրանքներն, այնուամենայնիվ, եղել են: Հետեւաբար ՀՀԿ-ի ու «Բարգավաճի» վրայի փոշուն եւ ցեխին որեւէ քաղաքացի ուշադրություն չի դարձնելու, իսկ ահա մյուս երկուսի վրայի ամեն մի բիծը աչք է ծակելու, ընդ որում` ոչ թե հասարակության, այլ հենց այդ ուժի աչքը: Եվ միշտ չէ, որ ավելի լավ է մարդու աչքը դուրս գա, քան անունը: Հայաստանի իշխանական վերնախավում առկա հարաբերությունները հակառակն են պահանջում: Երբ անունդ դուրս է գալիս, ավելի ապահով ես լինում, ու սկսում ես մյուսների «աչքը» հանել: Հետո «մարմնի» մյուս մասերը, ու մինչեւ նրանց անունն էլ դուրս գա, անունի տերն արդեն «ոչնչացած» է լինում:
- Արամ Ամատունի
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
Անի Եղիազարյան 2
Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, ...ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Գոհար Բարսամյան
Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում ...ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության ...«ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մարինե Խառատյան
«Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների ...ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության ...ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ...ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր ...«...ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԳՈՂԱՑԱՔ ԿՇՌԱՔԱՐԵՐԸ»
Աստղիկ Սարգսյան
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս` մեկ-երկու բառով, կմեկնաբանեք ընդդիմություն-իշխանություն ներկա վիճակը:
- Մեկ-երկու բառո՞վ... Խուլ դիմակայություն:
- Եվ այդ խուլ դիմակայության ...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԱԾ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 3
Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:
«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա ...ՇԱՆԸ ՏԻՐՈՋԸ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
Գագիկ Աբգարյան
Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական ...
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

