
ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
- Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության հաստատման գործում: «Կովկասում, մասնավորապես` Ադրբեջանում եւ որոշ առումով նաեւ Հայաստանում, լուրջ անելիք ունենք, որպեսզի այս երկրները ինչ-որ չափով համապատասխանեն այն չափանիշներին, որոնց ժամանակին հավատարիմ են եղել», - նման կարծիք է հայտնել Ք.Ռայսը:

ԱՄՆպետքարտուղարի կարծիքով` թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի զարգացմանը խոչընդոտող գլխավոր գործոնը ղարաբաղյան հակամարտությունն է. «Լեռնային Ղարաբաղում ստեղծված կացության պատճառով քաղաքական առաջնորդները երբեմն ոչ այնքան դրական, «վատ» քայլերի են դիմում, այս հակամարտության առկայությամբ էլ արդարացնում են այդ քայլերը: Ես հաճախ եմ ասում նրանց, որ եթե Լեռնային Ղարաբաղի հարցը չլուծվի, ապա այդ պետությունները ավելի ու ավելի ետ կմնան hարեւաններից, քանի որ տարածաշրջանը շարունակում է զարգանալ»: Խոսելով տարածաշրջանի ժողովրդավարական զարգացման հեռանկարների մասին` Ք.Ռայսը հատուկ նշել է, որ Միացյալ Նահանգները չի պատրաստվում «ժողովրդավարության արտահանմամբ» զբաղվել: «Մեր հիմնական նպատակը «Խաղաղության կորպուս» կազմակերպության նման կառույցների միջոցով մարդկանց մտածողությունն ու ակնկալիքները փոխելն է», - ընդգծել է նա: Երեկ ադրբեջանական Day.az-ի փոխանցմամբ` Ադրբեջանի արտգործնախարարության մամլո քարտուղար Խազար Իբրահիմը Քոնդոլիզա Ռայսի վերոնշյալ հայտարարության առնչությամբ հայտարարել է հետեւյալը. «Մենք ծանոթացել ենք ԱՄՆ պետքարտուղարի հայտարարությանը եւ ափսոսանքով պետք է նշենք, որ մեր տարածաշրջանի իրավիճակին տրված գնահատականը ոչ մի քննադատության չի դիմանում եւ հանդիսանում է երկակի չափանիշների դրսեւորում»: Նրա հավաստմամբ՝ տպավորություն է ստեղծվում, թե «Վաշինգտոնում չեն տիրապետում իրական պատկերացմանը տարածաշրջանի մասին, ինչը շատ է հիասթափեցնում՝ հաշվի առնելով ռազմավարական գործընկերության հարաբերություններն Ադրբեջանի ու ԱՄՆ-ի միջեւ»: Մինչ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան անդրադարձել է մեր տարածաշրջանին եւ մասնավորապես Հայաստանին, գործող վարչախմբի ղեկավար Ս.Սարգսյանը, ով տեւական ժամանակ արհամարհում է միջազգային հեղինակավոր կառույցների առաջարկներն ու հորդորները, երեկ ընդունել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայիանին ու հավաստիացրել է, որ Հայաստանը հաստատակամ է` ընդլայնելու Իրանի հետ գործակցության շրջանակը: Երկկողմ հարաբերությունները բնութագրելով որպես «կայուն եւ զարգացող»` Ս.Սարգսյանը հատկապես կարեւորել է էներգետիկայի ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետ ընթացքը, ինչպես նաեւ առաջնային է համարել ապրանքաշրջանառության ծավալների մեծացումը, մասնավոր հատվածների միջեւ գործակցության խթանումը: Արծարծվել է նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի թեման: Ի դեպ, ամերիկյան ՍիԲիԷս հեռուստաընկերությունը, վկայակոչելով պաշտպանական գերատեսչության մի աղբյուր, հաղորդել է, որ Պենտագոնում հրաման է իջեցված Իրանի դեմ ռազմական գործողությունների նոր պլան մշակել: Զինվորական պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ այդ պլանների նախապատրաստումը պայմանավորված է՝ «այն ավելի ու ավելի թշնամական դերով», որ Իրանը խաղում է Իրաքում: ՍիԲիԷսը հիշեցրել է, որ ԱՄՆ-ին մտահոգում է Իրանի միջուկային ծրագիրը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի վարչակազմի ներկայացուցիչները պնդում են, որ Թեհրանը զենք է մատակարարում իրաքցի գրոհայիններին, որն այնուհետեւ օգտագործվում է ամերիկացի զինվորականների դեմ: «Իրանցիների արածն այն է, որ նրանք Իրաքում սպանում են ամերիկացի զինծառայողներին», - ՍիԲիԷսը մեջբերել էր Պենտագոնի ղեկավար Ռոբերտ Գեյթսի խոսքը:
- Էմմա Գաբրիելյան
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
Անի Եղիազարյան 2
Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, ...ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Գոհար Բարսամյան
Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում ...ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության ...«ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մարինե Խառատյան
«Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների ...ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության ...ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ...ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր ...«...ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԳՈՂԱՑԱՔ ԿՇՌԱՔԱՐԵՐԸ»
Աստղիկ Սարգսյան
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս` մեկ-երկու բառով, կմեկնաբանեք ընդդիմություն-իշխանություն ներկա վիճակը:
- Մեկ-երկու բառո՞վ... Խուլ դիմակայություն:
- Եվ այդ խուլ դիմակայության ...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԱԾ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 3
Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:
«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա ...ՇԱՆԸ ՏԻՐՈՋԸ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
Գագիկ Աբգարյան
Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական ...
ԲԱՆԿԵՐՆ ԱՎԵԼԱՆՈՒՄ ԵՆ, ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱԿԱՍՈՒՄ...
Գայանե ՀովսեփյանԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՍԱՐԵՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ
Էմմա ԳաբրիելյանՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ ՊԱՇՏՊԱՆՎՈՒՄ Է ՀՆԱՐԱՎՈՐ ԵՒ ԱՆՀՆԱՐ ՍՏԵՐՈՎ
Մուսա ՄիքայելյանՊԵՏՐՈՍ ՄԱԿԵՅԱՆ. «ԱՍՏՎԱԾ ՄԵԶ ՀԵՏ Է»
Աստղիկ ՍարգսյանՀԱՅ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՇԱՏ ԱՎԵԼԻ ՄԵԾ ՍԻՐՈՎ ՈՒ ԷՆՏՈՒԶԻԱԶՄՈՎ ԿԴԱՏԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

