
ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
- Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում է, որ նախկին խորհրդային տարածքում Ադրբեջանի ապագայի ռազմական օրակարգը չի հիմնվում ՆԱՏՕ-ի կամ էլ ռուսական ներդրողների վրա: Հարավային Կովկասի տարածաշրջանում ունենալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը` Բաքուն վերջերս բազմիցս ռազմատենչ հայտարարություններ է անում եւ փորձում է հասկացնել Հայաստանին, որ հակամարտությունը կհանգուցալուծի ռազմական ճանապարհով:

Ռիչարդ Կիրակոսյանը ընդգծում է, որ Բաքվի նավթային եկամուտները թույլ են տալիս միջոցներ ներդնել իր ռազմական ներուժը արդիականացնելու համար: «Այդուհանդերձ, վերջին միջադեպերը, որոնք առնչվում են զինուժին, վկայում են այն մասին, որ Ադրբեջանը ունի ինչ-ինչ ճանապարհ Հարավային Կովկասում ռազմական ուժ կիրառելուց առաջ», - նշում է նա` հավելելով, որ թեպետ Ադրբեջանին պոմպով տարեկան մատակարարվել է հավելյալ 1 միլիարդ դոլար, վերջին 3 տարիների ընթացքում պաշտպանության ոլորտը քիչ բանի է հասել` ռազմական հզորության ուժեղացման տեսակետից: Փորձագետը բացահայտում է ՆԱՏՕ-ի բուխարեստյան գագաթնաժողովի կարեւոր պահերից մեկը. «Թեպետ 2008թ. ապրիլին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում գերակայեցին վրացական եւ ուկրաինական խաղագումարները` ՆԱՏՕ-ի անդամակցության եւ Ռուսաստանի հետ քաղաքական եւ աշխարհաքաղաքական վեճերի համատեքստում, ՆԱՏՕ-ի համար առավել հիմնարար խնդիր է ընդլայնումը` ոչ այնքան քաղաքական կամ աշխարհաքաղաքական նկատառումներով, որքան երկրի ռազմական բարեփոխումների առումով»: Ռիչարդ Կիրակոսյանը նշում է, որ ռազմական տեսակետից նախկին Խորհրդային Միության հանրապետություններից ամենահավակնոտը Ադրբեջանն է, որը բազմիցս հաստատել է ժամանակակից ինքնաբավ զինուժի ստեղծումը սեփական հայեցակարգով` մերժելով ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի հովանավորությունը: Սակայն Ադրբեջանում ռազմական բարեփոխումները վերջին տարիներին բարդ են ընթանում, չնայած պաշտպանության տարեկան բյուջեի կտրուկ մեծացմանը, որը ֆինանսավորվում է էներգետիկ հարստությունների հաշվին: «2020 թվականին Հարավային Կովկասում Ադրբեջանի ռազմական հզորությամբ առաջինը լինելը հեռու է հավանական լինելուց», - կանխատեսում է փորձագետը եւ մանրամասնում Ադրբեջանի զինուժի զարգացման եւ բարեփոխումների բոլոր խոչընդոտները: Հոդվածում ընդգծվում է, որ 10 տարի ժամանակը Ադրբեջանի ռազմական ներուժի զարգացման` բարեփոխումների, կադրերի պատրաստման, առհասարակ զինուժի արդիականացման համար բավարար վերջնաժամկետ է: Ռիչարդ Կիրակոսյանը վկայաբերում է այն փաստը, որ թեպետ 2007 թվականին հայտարարվել է, որ պաշտպանության բյուջեն 1 միլիարդ դոլարից կաճի եւ կհասնի 3 միլիարդ դոլարի, սակայն անուշադիր վերաբերմունքի հետեւանքով չեն բավարարում պահեստամասերը: Եզակի բացառություն է ռազմածովային ուժը, որը նշանակալի հզորացրել է իր ներուժը, սա ԱՄՆ-ի Կասպյան գվարդիայի ծրագրի արդյունքն է` ի հակակշիռ Կասպյան տարածաշրջանում Իրանի եւ Ռուսաստանի ուժերի զարգացման: Այդ մասին ընդգծում է վերլուծաբանը եւ նշում, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի զարգացումը նպատակաուղղված է թրաֆիքինգի հնարավոր զարգացման, զենքի, թմրադեղերի տարածման դեմ պայքարի համար: Մանրամասնելով Ադրբեջանի պաշտպանության ոլորտում տեղ գտած թերությունները` փորձագետը նշում է, որ Ադրբեջանը սպառնալիքի տակ է դնում հրադադարի համաձայնագիրը եւ ներկայացնում է, որ վերջին միջադեպի ժամանակ ադրբեջանցի հրամանատարների գործողությունները հապաղեցին, քանի որ կապը մեկուսացվել էր: Կային այլ խնդիրներ եւս. զորօրինակ` հրամանատարների անվճռականությունը եւ խառնաշփոթությունը, հարձակման գործողությունները համակարգված չէին, հրթիռային կրակոցների քանակը բավարար չէր, բանակն առհասարակ պաշտպանական կարող էր համարվել, քան հարձակողական: Ադրբեջանը կարող էր հիվանդագին համարել անդրսահմանային գործողությունները, հայերը հաջողությամբ հարձակման էին անցնում: Ռիչարդ Կիրակոսյանը ադրբեջանական բանակի վիճակը բավարար ուժեղ չի համարում, որպեսզի Ադրբեջանը կանգնի իրականության առաջ, իսկ երիտասարդ Ալիեւի իշխանությունը երկարաձգելու համար անհրաժեշտություն է ուժեղ բանակի իմիտացիան:
- Գոհար Բարսամյան
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ԱՉՔԵՐՈՎ
Անի Եղիազարյան 2
Վերջին ամիսների Հայաստանի ներքաղաքական անկայուն վիճակի մասին փորձեցինք հարցնել երիտասարդներին եւ իրար հակասող բազմաթիվ կարծիքներ լսեցինք. «Իհարկե բոլորս էլ ցանկանում ենք տեսնել մեր երկիրը հանգիստ ու խաղաղ, ...ՈՒԺԵՂ ԲԱՆԱԿԻ ԻՄԻՏԱՑԻԱՆ` ՀՆԱՐԱՎՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԵՏԵՒԱՆՔՆԵՐՈՎ
Գոհար Բարսամյան
Վերջերս ամերիկյան վերլուծական «Ջեյնս» կենտրոնը հրապարակել է փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանի «Որոնումներ 2020 թվականի սահմաններում. Ադրբեջանի ռազմական նկրտումները» հոդվածը, որում հայազգի փորձագետն ընդգծում ...ԱՄՆ-Ն ԼՈՒՐՋ ԱՆԵԼԻՔ ՈՒՆԻ ԿՈՎԿԱՍՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Էմմա Գաբրիելյան
Երկուշաբթի օրը դիմելով «Խաղաղության կորպուս» կազմակերպության ղեկավարներին ԱՄՆ-ի պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը հայտարարել է, որ Հարավային Կովկասում Միացյալ Նահանգները դեռ լուրջ անելիք ունի ժողովրդավարության ...«ՄԻԱՄԻՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳԵՆԵՐԱՑՎԱԾ ԲԱՌԱԿԱՊԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
Մարինե Խառատյան
«Ինչու՞ չլինենք բիզնես-կենտրոն, բայց` ո՞նց: Ինչու՞ չլինենք ֆինանսական կենտրոն, ուզում եմ հասկանալ` ո՞նց, ֆինանս չունենալով», - նորանշանակ կառավարության ծրագրում աշխարհին մարտահրավեր նետած խոստումների ...ՕԵԿ ԵՆ, ՈՐԴԻ, ԿՄԹՆԵՆ, ԱՆՑ ԿԿԵՆԱՆ
Արամ Ամատունի
Ինչպես հայտնի է, երեկ խորհրդարանում լրագրողներն արձանագրել են հայկական քաղաքական մշակույթի նոր դրսեւորում, երբ կառավարության անդամը, նախարարը մասնակցում է իր իսկ գործունեության, այսինքն` կառավարության ...ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ
Ոչ ընտիր-ոչ լեգիտիմ իշխանությունը Հայաստանի, առավել եւս հայ ժողովրդի շահերը ներկայացնել չի կարող: Այս տարրական ճշմարտությունը եւս մեկ անգամ ապացուցեց (չգիտես ինչու՞) վարչապետի աթոռին տեղավորվածը, որի ...ԿՏՐԵԼՈՒ ԵՆ ԱՍՏԾՈ ՏՆԿԱԾ ԾԱՌԵՐԸ
Հեղինե Մանուկյան
Թեղուտի հանքավայրի շահագործման անթույլատրելի լինելու ու դրա արդյունքում ի հայտ եկող կործանարար հետեւանքների, հակաօրինական լինելու մասին շատ է խոսվել, բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվել, բոլոր հնարավոր ...«...ԲԱՅՑ ԻՆՉՈՒ՞ ԳՈՂԱՑԱՔ ԿՇՌԱՔԱՐԵՐԸ»
Աստղիկ Սարգսյան
Հարցազրույց Արամ Սարգսյանի հետ
-Պարոն Սարգսյան, ինչպե՞ս` մեկ-երկու բառով, կմեկնաբանեք ընդդիմություն-իշխանություն ներկա վիճակը:
- Մեկ-երկու բառո՞վ... Խուլ դիմակայություն:
- Եվ այդ խուլ դիմակայության ...ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ, ՀԱՂԹԵԼ ԵՆՔ, ՀԱՂԹԱԾ ԵՆՔ
Կարինե Հարությունյան 3
Ժողովուրդը կանգնած էր Վանատուրում: Անձրեւին ու քամուն: Մի ժամ, երկու ժամ, երեք ժամ... Այս ժողովուրդը կանգնած է այսպես: Ամեն օր:
«Ազատ, անկախ, Հայաստան», «Ազատություն հերոսին», «Սասուն, Սասուն»: Ահա ...ՇԱՆԸ ՏԻՐՈՋԸ ԾԱՆՈԹԱՑՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
Խառնակ ժամանակների համար ժողովրդական բնորոշիչներից մեկն էլ հետեւյալն է. «Շունը տիրոջը չի ճանաչում»: Քաղաքական լեզվի վերածելիս այդ արտահայտությունը ստանում է հետեւյալ բովանդակությունը. իշխանությունը չի ...ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆՔ ՆԱԵՒ ԱՇԽԱՏԵԼ
Գագիկ Աբգարյան
Դատավորը փախավ` սուլոցների տակ... Այսօր մայիսի 1 է՝ Աշխատավորության օրը: Տոն: Բայց, ինչպես տեսնում եք, շատերի աշխատատեղն այսօր ավազակապետության տարբեր տրամաչափի կատարածուներին խելքի բերելն է: Ոչինչ: Մարդասիրական ...
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ԱՀԱԲԵԿՈՒՄՆԵՐՈՎ ԿՈՏՐԵԼ ՇԱՐԺՈՒՄԸ»
Մարինե ԽառատյանԼԵՒՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՅՔԱՐԻ ԵԼԱԾ ԱԶԱՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԳԻՏԱԿԻՑ ՀԱՎԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Է»
«ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՍՎԱՂՉԻԻ» ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐ
Մարինե Խառատյան«ՄԻ ՀԱՏ ԿՈՖԵ ԷԼ ՉՏՎԵՑԻՆ»
Մարինե ԽառատյանՔՈԲՈՒԼԵԹԻ` ԼԵՒՈՆԻ ՀԱՇՎԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՍՔ «ՕՐԻՆԱՑ ԵՐԿՐԻ» ԱՐԹՈՒՐՉԻԿԻ, «ՄԵՐԿ» ՎԱՐՉԱՊԵՏԻ, «ԻՄՊՈՏԵՆՏ» ԱԺ-Ի ԵՒ ԵՐԿՈՒՆՔԻ ՄԱՍԻՆ
Հեղինե Մանուկյան
ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՇՎԱԾ ԵՆ»
Կարինե Հարությունյան
ՌԵԺԻՄԸ ՄԱՀՎԱՆ ՋՂԱՁԳՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ Է
Կարինե Հարությունյան
ԲՌՆԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
Գագիկ Աբգարյան
ՏԱՔ ՍՐՏՈՎ, ՍԱՌԸ ԳԼԽՈՎ ՀԱԿՈԲՅԱՆԸ
Հեղինե Մանուկյան
«ՄԵՐ ԼԵՒՈՆԸ` ՆԱԽԱԳԱՀ, ԻՍԿ ՍԵՐԺԻԿԸ... ՊՈՒ, ՊՈՒ, ՊՈՒ...»
Էմմա Գաբրիելյան
ՈՐՊԵՍ ԱՄՓՈՓՈՒՄ
Վահան Շիրխանյան
«...ՀԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ԿՊՈՌԱՆՔ ԵՒ ԵՏ-ԵՏ ԿԵՐԹԱՆՔ...»
Նելլի Շահնազարյան
ԲԻՇԱՐՅԱՆԸ ԴԵՄ Է ԲՈԼՈՐ ՏԵՍԱԿԻ ՋԻՊԵՐԻՆ ՈՒ «ԱԽՐԱՆՆԻԿՆԵՐԻՆ»
Հեղինե Մանուկյան
«ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ՀԱՅՐՍ ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ Է»
Մարինա Բաղդագյուլյան
- 1467 Ջհանշահը վճռական ճակատամարտի է ելնում Աղ-կոյունլուների դեմ և զոհվում է 70-ամյա հասակում:
- 1804 Ռուսական զորքերի Երևանյան առաջին արշավանքը` զորավար Պ. Ցիցիանովի հրամանատարությամբ:
- 1837 Բացվում է Երևանի կոնսիստորիան:
- 1843 Վենետիկում Մխիթարյանները հրատարակում են «Բազմավեպ» ամսագիրը, որը գոյատևում է մինչև օրս:
- 1868 Լույս է տեսնում Էջմիածնի Մայր Աթոռի պաշտոնաթերթ «Արարատ»-ի առաջին համարը:
- 1872 Մահացավ արևելահայ աշուղ, բանաստեղծ Մատաթյանը (Սեյադ):
- 1891 Սկսեց լույս տեսնել դաշնակցության «Դրոշակ» թերթը:
- 1901 Ցարական կառավարությունը օրենք հրատարակեց «Անդրկովկասի պետական հողերում բնակվող գյուղացիների հողաշինարարության գլխավոր հիմունքների մասին»:
- 1905 Ժողովրդական հուզումներ Բիթլիսում:
- 1920 Բոլշևիկները Հայաստանում կազմակերպեցին առաջին ներքին ապստամբությունը: Հայաստանի կառավարությունը և խորհրդարանը արմատական միջոցներ ձեռք առան այդ շարժումը զսպելու համար:
- 1927 Մահացավ «Մուրճ»-ի խմբագիր Լևոն Սարգսյանը: Հետագայում նա միացավ բոլշևիկներին, իսկ ավելի ուշ դարձավ Թեհրանի դեսպանը:
- 1935 Էկրան է բարձրանում «Պեպո» առաջին հայկական հնչուն կինոնկարը:
- 1978 Վախճանվեց հայ կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ Արամ Խաչատուրյանը: (Ծնվ. 1903թ.-ին):
- ՄՈՒԶԿԱՄԱՆԴ
- Ինչ արժե երջանկությունը
- Պարտադրված շուրջերկրյա ճանապարհորդություն
- Միջադեպ
- Իսկ դու ինչպիսի՞ բանջարեղեն ես նախընտրում... (տեսակի մասին չէ խոսքը)
- Offtopic
- Հայկական հարսանիք
- Supply: coin acceptor, coin mechanism, coin selector,coin validator,token,gaming coins.
- supplier of automatic sliding door, coin acceptor, coin selector,garage door, coin validator,air tight door,coin mechanism,revolving door
- Swedish Parliament Refuses to Recognize the 1915 Genocide
ԼՈՒՐԵՐ ՀԱՅԱՍՏԱՆ
ՕՆԼԱՅՆ ԼՈՒՐԵՐ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱ
ԻՄ ԱՐՄԹԱՈՒՆ

Ինչպե՞ս թողնել ծխելը
Ինչպե՞ս գրել Հայերեն Windows XP միջավայրում

